Ինչպե՞ս հետևել Հիսուսին

Video not available

Դիտե´ք այս կարևոր տեսանյութը, որը բացատրում է Ձեր նոր կյանքի 4 փոխհարաբերությունները

Ներքևում զետեղված բաժինները կսովորեցնեն Ձեզ, թե ինչ է նշանակում լինել Հիսուսի հետևորդ (աշակերտ)

Գրանցվել
Աստված օգտագործում է սովորական մարդկանց

Դուք կտեսնեք, թե ինչպես է Աստված օգտագործում սովորական մարդկանց, ովքեր պարզ քայլերի միջոցով մեծ ազդեցություն են թողնում։

«Աշակերտի» և «եկեղեցու» պարզ սահմանումը

Բացահայտե´ք, թե ինչ է նշանակում լինել աշակերտ, ինչ է եկեղեցին:

Ամենամեծ օրհնության տեսիլքը

Սովորե´ք կիրառել մի մոդել, որով հնարավոր է Հիսուսի ոչ թե մեկ հետևորդ պատրաստել, այլ ամբողջական հոգևոր ընտանիքներ, որոնք հաջորդ սերունդներում կբազմապատկվեն։

Սպառող, թե՞ արտադրող

Դուք կբացահայտեք այն հիմնական չորս ուղիները, որոնց միջոցով Աստված ամեն օր Իր հետևորդներին ավելի նման է դարձնում Հիսուսին։

Աղոթք

Հոգևոր շնչառություն՝ լսել և հնազանդվել Աստծուն

Աշակերտ լինել նշանակում է լսել Աստծուն և հնազանդվել Նրան։

Ինչպե՞ս աղոթել մեկ ժամ

Ահա´ թե որքան հեշտ է մեկ ժամ աղոթքի մեջ անցկացնել։

Հնգաթև աղոթքի մոդել

Պարզ օրինակ, որը կօգնի Ձեզ աղոթել ուրիշների համար։

Աստվածաշնչի ընթերցանություն

Ա.Դ.Կ.Ա.Փ. Աստվածաշնչի ընթերցում

Ամեն օր Աստվածաշունչը սերտելու համար նախատեսված գործիք, որն օգնում է հասկանալ, հնազանդվել և ուրիշներին պատմել Աստծո Խոսքը։

Հավատարմությունը գիտությունից ավելի լավ է

Շատ կարևոր է, թե ինչ գիտեն աշակերտները, սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչ են ԱՆՈՒՄ նրանք այդ իմացածով։

Համայնք

3/3-րդ ձևաչափով հանդիպում

3/3-րդ խումբը հնարավորություն է ընձեռում Հիսուսի հետևորդներին հավաքվել, աղոթել, սովորել, աճել, շփվել, գործնականում հնազադվել և իրենց սովորածը ուրիշներին փոխանցել։

Հաշվետու խմբեր

Սա մի գործիք է՝ նախատեսված երկու-երեք միևնույն սեռի անձանցից բաղկացած խմբերի համար, ովքեր շաբաթը մեկ անգամ հանդիում են և մեկը մյուսին քաջալերում այն բնագավառներում, որտեղ հաջողում են, կամ էլ բացահայտում են այն բնագավառները, որտեղ շտկումների կարիք կա։

Միշտ լինել երկու եկեղեցու մասնիկ

Սովորե´ք հնազանդվել Հիսուսի պատվիրաններին՝ գնալով ԵՎ մնալով։

Հաղորդություն և ինչպես այն վարել

Այս պարզ եղանակով մենք տոնում ենք Հիսուսի հետ մեր մտերիմ կապը և շարունակական փոխհարաբերությունը: Ահա´ մի պարզ եղանակ այն տոնելու համար:

Մկրտություն և ինչպես մկրտել

Հիսուսն ասաց․ «Գնացե´ք, բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց ՄԿՐՏԵԼՈՎ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։ Սովորե´ք կիրառել այս հանձնարարականը։

Զոհ և տառապանք

Հոգևոր տնտեսություն

Տեսե´ք, թե Աստծո տնտեսությունն աշխարհի տնտեսությունից ինչով է տարբերվում։ Աստված ավելի շատ ներդրում է անում նրանց մեջ, ովքեր հավատարիմ են գտնվել արդեն իսկ իրենց տրվածի մեջ։

Աչքեր տեսնելու, թե որտեղ է բացակայում Արքայությունը

Սկսե´ք ուշադրություն դարձնել, թե որտեղ չկա Աստծո Արքայությունը։ Սրանք այն վայրերն են, որտեղ Աստված ամենաշատն է ցանկանում գործել։

Եվ Հիսուսը մոտ գալով՝ նրանց հետ խոսեց և ասաց․ «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք, բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը»։

Սովորեցրե´ք ուրիշներին հնազանդվել և Ձեզ հետ միասին հետևել Հիսուսին

Բադիկների օրինակով աշակերտում. առաջնորդել անմիջապես

Բացահայտե´ք, թե ինչ կապ ունեն բադիկիները աշակերտության հետ։

Մարզման շրջափուլ հոգևորապես աճող աշակերտների համար

Ուսումնասիրե´ք մարզման շրջափուլը և դիտարկե´ք, թե այն ինպես կարելի է կիրառել աշակերտելիս։

Ակնկալե´ք առանց հերթականության աճ

Աշակերտ պատրաստելը չպետք է հաջորդական գործընթաց լինի։ Մի քանի բան կարող է միաժամանակ տեղի ունենալ։

Բազմապատկամն տեմպը կարևոր է

Բազմապատկվելը կարևոր է, իսկ արագ բազմապատկվելը՝ շատ ավելի կարևոր։ Ահա´թե ինչու է տեմպը կարևոր։

Խոսե´ք ՁԵԶ ԾԱՆՈԹ մարդկանց հետ Հիսուսի մասին

Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ

Գործիք, որը մարդկային փոխհարաբերություններում Ձեզ լավ տնտես է դարձնում։

Ավետարան. ինչպե՞ս այն պատմել ուրիշներին

Սովորե´ք, թե ինչպես կարելի է պատմել Աստծո Բարի լուրը արարչագործությունից մինչև աշխարհի վերջը։

Պատրաստե´ք Ձեր 3 րոպեանոց վկայությունը

Սովորե´ք Ձեր վկայությունը պատմել երեք րոպեում՝ նշելով, թե ինչ ազդեցություն է Հիսուսն ունեցել Ձեր կյանքում։

Խոսե´ք ԱՆԾԱՆՈԹ մարդկանց հետ Հիսուսի մասին

Խաղաղության որդի և ինչպես գտնել նրան

Սովորե´ք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության որդին և ինչպես հասկանալ, որ գտել եք նրան։

Աղոթքի զբոսանք և ինչպես դա անել

Սա պարզ մի եղանակ է, որպեսզի հնազանդվենք ուրիշների համար աղոթելու Աստծո պատվիրանին։ Աղոթքի զբոսանք նշանակում է աղոթել Աստծուն քայլելու կամ զբոսնելու ընթացքում։

Համամենթորական խմբեր

Սա մի խումբ է, որը բաղկացած է 3/3-րդ խմբեր սկսող և առաջնորդող մարդկանցից։ Այստեղ նույնպես կիրառվում է 3/3-րդ ձևաչափը, և հիասքանչ եղանակ է Ձեր դաշտում Աստծո գործի հոգևոր վիճակը գնահատելու համար:

Մարզման ստուգաթերթ

Հզոր մի գործիք, որը կարող եք օգտագործել բազմապատկվող աշակերտներ պատրաստելիս Ձեր ուժեղ և թույլ կողմերը արագ գնահատելու համար։

Առաջնորդների խմբակներ

Եթե մեկը զգում է, որ կանչված է առաջնորդելու համար, առաջնորդների խմբակում նա կարող է զարգացնել առաջնորդելու հմտությունները՝ սկսելով մարդկանց ծառայել։

Առաջնորդությունը ցանցերում

Այստեղ սովորում ենք, թե ինչպես են բազմապատկվող եկեղեցիները մնում իրար հետ փոխկապակցված և միասին ապրում որպես մեծ հոգևոր ընտանիք։