concept

Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն

Կիսվել այս էջով

Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն ... ամբողջ օրը, ամեն օր։

ՇՆՉԵԼ

Աստծո արքայությունում մենք շնչում ենք, երբ լսում ենք Աստծուն հետևյալի միջոցով.

  • ԻՐ ԽՈՍՔԻ- Աստվածաշնչի միջոցով
  • ԱՂՈԹԻ - Նրա հետ զրուցելու միջոցով
  • ՆՐԱ ՄԱՐՄՆԻ- Եկեղեցու՝ Հիսուսի այլ հեևորդների միջոցով։
  • ՆՐԱ ԳՈՐԾԵՐԻ - ինչ-որ իրադարձությունների, փորձառությունների, երբեմն էլ հալածանքների և տառապանքների միջոցով, որոնք Աստված թույլ է տալիս Իր զավակների կյանքում։ 

Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի համար լավ լուրն այն է, որ երբ մենք ՇՆՉՈՒՄ և ԼՍՈՒՄ  ենք Աստծո ձայնը, և երբ ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք և ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք մեր լսածին և մեր լսածն էլ ՓՈԽԱՆՑՈՒՄ ուրիշներին, Աստված սկսում է ավելի պարզ խոսել:

ԱՐՏԱՇՆՉԵԼ

Աստծո Արքայությունում մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ԳՈՐԾԻ ենք դնում այն, ինչ լսում ենք Աստծուց։ Մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք։ Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է փոխել մեր մտածելակերպը, մեր խոսքերը կամ մեր գործողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հիսուսի և Նրա կամքի հետ։  Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է ուրիշների հետ բաժնեկցել այն, ինչ Հիսուսը մեզ հետ բաժնեկցեց՝ փոխանցելով նրանց այն, ինչ Հիսուսը փոխանցեց մեզ, որպեսզի ուրիշներն էլ լինեն օրհնված այնպես, ինչպես Աստված օրհնում է մեզ։ Հիսուսի հետևորդի համար ՇՆՉԵԼԸ և ԱՐՏԱՇՆՉԵԼԸ խիստ կարևոր է։ Այն մեր կյանքն է։ 

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Ինչո՞ւ է կարևոր սովորել լսել և ճանաչել Աստծո ձայնը:
    • Տիրոջ ձայնը լսելն ու Նրան արձագանքելն իսկապե՞ս նման է շնչառության: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար