Zúme գաղտնիության կարգը
Գաղտնիության այս կարգը կազմվել է, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ ծառայություն մատուցել նրանց, ովքեր մտահոգված են, թե ինչպես են իրենց «անձնական նույնականացման տվյալները» (PII) օգտագործվում առցանց: PII-ը, ինչպես նկարագրված է ԱՄՆ-ի գաղտնիության և տեղեկատվական անվտանգության մասին օրենքում, տեղեկատվություն է, որը կարող է օգտագործվել ինքնուրույն կամ այլ տեղեկությունների հետ միասին որևէ մեկին նույնականացնելու, նրա հետ կապ հաստատելու, տեղորոշելու կամ որոշակի միջավայրում անհատին նույնականացնելու համար: Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության կարգը՝ հստակ պատկերացում կազմելու համար, թե ինչպես ենք մեր կայքում հավաքագրում, օգտագործում, պաշտպանում կամ վարվում ձեր «անձնական նույնականացման տվյալների» հետ:
Ի՞նչ թույլտվություններ են պահանջվում համակարգ մուտք գործելու համար:
Ներքևում նշված անձնական էջի տարրերը փոփոխվում են կախված նրանից, թե մուտք եք գործել Facebook-ի, թե՞ Google-ի միջոցով։
- Անձնական էջ։ Սա իր մեջ ներառում է օգտատերի տվյալները. օրինակ, նույնականացման տվյալներ, անուն, նկար, սեռ և գտնվելու վայր։
- Էլ-փոստ։
Ի՞նչ անձնական տվյալներ ենք ստանում մեր կայքի միջոցով։
Որոշ անձնական տվյալներ պահանջվում են կայքը պատշաճ կերպով գործարկելու համար, մինչդեռ որոշ տվյալներ պահանջվում և պահպանվում են լրացուցիչ մարզում և աջակցություն տրամադրելու նպատակով։
- Պահանջվում է մուտքագրել օգտատիրոջ իրական անունը կամ մականունը կայքի և հաղորդակցության որակը բարելավելու, ինչպես նաև հաճախորդների սպասարկմանն առնչվող հարցումների և մարզիչի ծառայությունն ապահովելու համար։
- Օգտատիրոջ լեզվի նախընտրությունն անհրաժեշտ է կայքը հավուր պատշաճի գործարկելու և փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու համար։ Այն հնարավորություն է տալիս նաև օգտատիրոջը տրամադրել համապատասխան մարզիչի ծառայություն և ուսումնական ռեսուրսներ։
- Օգտատիրոջ էլ-փոստի հասցեն պահանջվում է հաշիվ ստեղծելու և օգտագործվում է կայքի շրջանակներում կատարվող գործողությունների մասին իրազեկելու համար։
- Օգտատիրոջ հեռախոսահամարի տվյալները հավաքագրվում և պահվում են, որպեսզի տրամադրվեն մարզիչի անվճար ծառայություններ։
- Օգտատիրոջ բնակության վայրի տվյալներն անհրաժեշտ են կայքի ռեսուրսները պատշաճ կերպով գործարկելու և փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու համար։ Այն հնարավորություն է տալիս նաև օգտատիրոջը տրամադրել համապատասխան մարզիչի և սպասարկման ծառայություններ։
Ե՞րբ ենք տեղեկություն հավաքագրում։
- Ձեր մասին տեղեկությունը հավաքագրում ենք մուտք գործելիս։
- Մենք նաև հետևում ենք մարզման դասընթացում և կայքի օգտագործման մեջ Ձեր առաջընթացին։
- Մենք անհրաժեշտ տեղեկությունները պահանջում ենք գրանցման ժամանակ և հարցումների տարբեր ձևաչափերի միջոցով։
Ինչպե՞ս ենք օգտագործում Ձեր տվյալները։
- Ձեր տվյալներն օգտագործում ենք Zume համակարգում Ձեր էլ-փոստի հիման վրա օգտատիրոջ հաշիվ բացելու համար։
- Էլ-փոստով Ձեզ կուղարկենք հիմնական գործնական նամակները, ինչպիսիք են գաղտնաբառի փոփոխման հարցումները և համակարգային այլ ծանուցումները:
- Ժամանակ առ ժամանակ մենք նաև ուղարկում ենք հիշեցումներ և խրախուսող ուղերձներ՝ դասընթացում Ձեր ունեցած առաջընթացին համապատասխան։
Ինչպե՞ս ենք պաշտպանում Ձեր տվյալները։
Թեև մենք առցանց տրամադրվող տվյալները պաշտպանելու համար օգտագործում ենք կոդավորում, նաև պաշտպանում ենք Ձեր տվյալներն օֆլայն ռեժիմում: Անձնական տվյալներն օֆլայն ռեժիմում կարող են օգտագործել միայն թիմի անդամները, որոնց այդ տվյալներն անհրաժեշտ են որոշակի աշխատանք կատարելու համար (օրինակ՝ վեբ ադմինիստրատորի կամ հաճախորդներին սպասարկող աշխատակից)։
Ձեր անձնական տվյալները պահվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց համար, ովքեր ունեն նման համակարգերում մուտքի հատուկ իրավունք և պարտավոր են գաղտնի պահել տվյալները: Բացի այդ, Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը գաղտնագրված է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով:
Որպեսզի ապահովենք Ձեր անձնական տվյալների անվտանգությունը, մենք իրականացնում ենք անվտանգության մի շարք միջոցառումներ, երբ օգտատերը տրամադրում է իր տվյալները կամ մուտք է գործում իր տվյալների համակարգ։
«Թխուկներ» (cookies) օգտագործո՞ւմ ենք։
Եթե այլ բան նշված չէ, ապա «Cookie»-ի կամ տեղեկությունների հավաքագրման այլ գործիքների օգտագործումը ծառայում է օգտատերերի նույնականացումն ապահովելու և նրանց նախասիրությունները մտապահելու համար։ Սրա միակ նպատակն է մատուցել օգտատիրոջ կողմից պահանջվող ծառայությունը։
Ձեր արտոնությունները տվյալներ մուտքագրելու և վերահսկելու համար։
Դուք ցանկացած ժամանակ կարող եք անել հետևյալը՝ կապվելով մեզ հետ մեր «Կապ մեզ հետ» էջի միջոցով։
- Տեսնել, թե ինչ տվյալներ ենք հավաքագրել Ձեր գործողություններից:
- Փոխել/ուղղել մեզ մոտ պահվող Ձեր մասին ցանկացած տվյալ։
- Թույլ տալ ջնջել Ձեր հաշիվը կամ Ձեր մասին ունեցած տվյալները։
- Արտահայտել Ձեր մտահոգությունը մեր կողմից Ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ։
- Հրաժարվել մեզ հետ հետագա կապից։
Թարմացումներ
Մեր Գաղտնիության կարգը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, բոլոր թարմացումները կտեղադրվեն այս էջում: