Հոգևոր տնտեսություն
Աստված Իր Արքայության տնտեսության մեջ ցույց է տալիս, որ մենք շահում ենք ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ բան ենք ստանում, այլ երբ ինչ-որ բան ենք տալիս։ Երբ հավատարմորեն ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք և ուրիշների հետ ԲԱԺՆԵԿՑՈՒՄ այն, ինչ Աստված մեզ է տվել, այդ ժամանակ Նա խոստանում է մեզ հետ ավելի շատ բաներ բաժնեկցել։ Հիսուսն ասաց․ «Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ է հավատարիմ»։ Եթե ցանկանում ենք ավելի խորը հայտնություններ ստանալ, ավելի մտերմիկ փոխհարաբերություն ունենալ և վայելել Աստծո նախատեսած լիառատ կյանքը, ուրեմն ճանապարհը սա է։ Սա է ճանապարհը, որով կարող ենք քայլել՝ անելով այն բարի գործերը, որ Աստված արդեն իսկ ծրագրել է մեզ համար։
Աստծո Արքայության տնտեսության մեջ մենք ստանում ենք, երբ տալիս ենք։ Սա հոգևոր շնչառության հիմքն է։ Երբ հավատարմորեն հնազանդվում և փոխանցում ենք այն, ինչ Տերը հաղորդում է մեզ, Նա ավելի հստակ և լիարժեք է խոսում մեզ հետ։ Սա է ճանապարհը դեպի ավելի խորը հայտնությունները, դեպի Աստծո հետ ավելի մտերիմ հարաբերությունները և այն լիառատ կյանքը, որը Նա նախատեսել է մեզ համար։ Այսպես կարող ենք իրագործել այն բարի գործերը, որոնք Աստված նախապես պատրաստել է մեզ համար։ Սա նշանակում է, որ Քրիստոսի մարմնում միմյանց հանդեպ հոգածության լավագույն ձևը երկկողմանի հաշվետվողականության կիրառումն է։ Այսինքն՝ հաշվետվողականություն հնազանդվելու և փոխանցելու այն, ինչ Տերը բացահայտում է մեզ. գործադրել և ուսուցանել, կիրառել և փոխանցել ուրիշներին։ Արքայության տնտեսության սկզբունքների կիրառումն աշակերտ լինելու հիմնական բնութագրիչներից մեկն է։ Մենք օրհնված ենք՝ օրհնելու համար։ Մենք հետևորդներ և առաջնորդներ ենք։ Մենք սովորողներ ենք և ուսուցիչներ։ Այս եղանակով կարող ենք լավագույնս գործարկել Աստծո առաջնորդությունը։ Այս գործընթացը պետք է սկսվի հենց այն պահին, երբ մուտք ենք գործում Արքայություն։ Չպետք է սպասենք, մինչև «հասունանանք»՝ այսպես ծառայելու համար։ Փոխարենը, մենք հասունանում ենք՝ այսպես ծառայելով։ Մենք շնչում ենք և ԼՍՈՒՄ Աստծուց։ Մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք և ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ այն բանին, ինչ լսում ենք, և ՓՈԽԱՆՑՈՒՄ ենք այն ուրիշներին։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Ինչպիսի՞ տարբերություններ եք նկատում Աստծո հոգևոր տնտեսութայն և մեր աշխարհային գործելաոճի միջև։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար