Հաղորդություն և ինչպես վարել այն
Հիսուսն ասաց. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ»։ Սուրբ հաղորդության կամ «Տիրոջ ընթրիքի» միջոցով մենք տոնում ենք Հիսուսի հետ մեր մտերիմ և հարատև փոխհարաբերությունը։ Ահա´, թե ինչպես դա կարելի է անել․
Երբ դուք հավաքվում եք որպես Հիսուսի հետևորդներ, որոշ ժամանակ հատկացրե´ք՝ լուռ մտորելով, լռության մեջ քննելով և խոստովանելով Ձեր մեղքերը։ Երբ արդեն պատրաստ լինեք, թո´ղ ինչ որ մեկը կարդա Աստվածաշնչից Ա Կորնթացիս 11.23-24 խոսքերը․ «Որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որը ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ, և գոհանալուց հետո կտրեց ու ասաց. Առե´ք, կերե´ք. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է. Այս արե´ք իմ հիշատակի համար»։
Միմյանց փոխանցե´ք այն հացը, որ նախապես պատրաստել էիք խմբի համար և կերե´ք։
Շարունակե´ք կարդալ 25-րդ խոսքից․ «Այնպես էլ, ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. Այս արե´ք քանի անգամ, որ խմեք, իմ հիշատակի համար»։ (Ա Կորնթացիս 11․25)
Միմյանց փոխանցե´ք այն հյութը կամ գինին, որը նախապես պատրաստել էիք խմբի համար և խմե´ք։
Ավարտե´ք ընթերցումը՝ կարդալով 26-րդ խոսքը. «Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք, և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմե´ք՝ մինչև, որ Նա կգա»։ (Ա Կորնթացիս 11․26)
Միասին նշե´ք դա աղոթքով կամ երգելով։ Դուք միասին ճաշակեցիք Տիրոջ ընթրիքը։ Դուք Նրանն եք, Նա էլ՝ Ձերը։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Հաղորդություն ընդունելու համար ըստ Աստվածաշնչի ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ անհրաժեշտ չէ։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար