Ջրի մկրտություն և ինչպես դա անել
Մկրտությունը մեր նոր կյանքի խորհրդապատկերն է․ մենք ընկղմվում ենք և ներքաշում Հիսուսի պատկերը, և փոխակերպվում ենք, երբ հնազանդվում ենք Աստծուն։ Ինչպես Հիսուսը թաղվեց, այնպես էլ մենք ենք թաղում մեր հին կյանքը, և մահանում ենք մեղքի համար։ Եվ ինչպես Հիսուսը հարություն առավ և կենդանի է այսօր, մենք էլ Քրիստոսի միջոցով նոր ծնունդ և կյանք ենք ստանում։ Հիսուսն ասաց. «Գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ Ձեզ պատվիրեցի պահեն»։ «Մկրտություն»՝ հունարենում «baptizo» բառը նշանակում է խորասուզել, ընկղմել, ինչպես օրինակ, ինչ-որ կտոր ներկելիս, այն մտցնում ենք ներկի մեջ, որպեսզի կտորը ամողջությամբ ներծծի ներկը և ներկից դուրս գա փոխակերպված։
Ինչպե՞ս մկրտել
Եթե մինչ օրս որևէ մեկին չեք մկրտել, գուցե մի փոքր վարանողական զգացողություն ունենաք։ Բայց այդպես չպետք է լինի։ Ահա´, մի քանի պարզ քայլ այդ դժվարությունը հաղթահարելու համար։
- Գտե´ք ջրային մի տարածք, որը բավականաչափ խորը կլինի նոր աշակերտին դրանում ընկղմելու համար։ Դա կարող է լինել ջրավազան, գետ, լիճ կամ օվկիանոս։ Կարող է լինել լոգարան կամ ջուր պարունակող ցանկացած ավազան։
- Թույլ տվե´ք, որ աշակերտը իր երկու ձեռքով բռնվի Ձեր ձեռքից, իսկ Ձեր մյուս ձեռքը դրեք նրա թիկունքին, որպես հենարան։
- Երկու հարց տվե´ք, համոզվելու համար, որ հասկանում է, թե ինչ որոշում է կայացնում․ «Ընդունե՞լ եք Հիսուս Քրիստոսին որպես Ձեր Տեր և Փրկիչ»։ «Մինչև Ձեր կյանքի վերջը հնազանդվելու և ծառայելո՞ւ եք Նրան՝ որպես Ձեր Արքայի»։
- Եթե երկու հարցի պատասխանը «Այո» է, այդ ժամանակ ասե´ք հետևյալը. «Քանի որ դավանեցիք, որ հավատում եք Տեր Հիսուսին, հիմա ես մկրտում եմ Ձեզ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։
- Օգնե´ք, որ նա իջնի ջրի մեջ, ամբողջությամբ խորասուզվի, ապա հանե´ք ջրից։
Շնորհավորում եմ։ Դուք մկրտեցիք Հիսուսի նոր հետևորդի՝ երկնքի նոր քաղաքացու, Կենդանի Աստծո նոր զավակի։ Ահա´ ժամանակն է տոնելու։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Դուք մկրտվե՞լ եք: Եթե ոչ, ո՞վ է այն հավատացյալը, ում հետ կարող եք զրուցել դրա մասին և նրա հետ կատարել հնազանդության ձեր քայլը:
- Երբևէ մկրտե՞լ եք ինչ-որ մեկին:
- Կարո՞ղ եք պատկերացնել, որ մի օր ինչ-որ մեկին կմկրտեք։
- Եթե Մեծ հանձնարարականը վերաբերում է Հիսուսի յուրաքանչյուր հետևորդին, արդյո՞ք դա նշանակում է, որ յուրաքանչյուր հետևորդ իրավունք ունի մկրտել ուրիշներին: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար