tool

Աղոթքի զբոսանք և ինչպե՞ս դա անել

Կիսվել այս էջով

Աղոթքի զբոսանք նշանակում է աղոթել Աստծուն քայլելու կամ զբոսնելու ընթացքում։ Մեր աչքերը փակելու և գլուխները խոնարհելու փոխարեն, մենք աչքերը բացում ենք՝ տեսնելու մեր շուրջը գտնվող կարիքը և խոնարհեցնում ենք մեր սիրտը՝ խնդրելով Աստծուն միջամտել։ Դուք կարող եք դուրս գալ աղոթքի զբոսանքի երկու կամ երեք հոգուց բաղկացած փոքր խմբերով, կամ կարող եք միայնակ զբոսնել։

Զբոսնելու և աղոթելու ընթացքում ուշադիր և զգոն եղե´ք հնարավորությունները բաց չթողնելու համար՝ ականջ դնելով Սուրբ Հոգու հուշումներին, երբ Նա առաջնորդում է աղոթել անհատների կամ խմբերի համար, որոնց հանդիպում եք ճանապարհին։ Աստծո Խոսքն ասում է, որ մենք պետք է․ «խնդրվածք, աղաչանք, գոհություն մատուցենք բոլոր մարդկանց համար, թագավորների և բոլոր իշխանավորների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, ամբողջ աստվածպաշտությունով և սրբությունով։ Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առջև, որ կամենում է, որ ամեն մարդ փրկվի և ճշմարտության գիտությանը գա»։

Աղոթքի զբոսանքի դուրս գալով՝ մենք հնազանդվում ենք ուրիշների համար աղոթելու Աստծո պատվիրանին։ Աղոթքի զբոսանք նշանակում է աղոթել Աստծուն քայլելու կամ զբոսնելու ընթացքում։

Չորս աղբյուր Ձեր աղոթքն ուղղորդելու համար

  1. ԴԻՏԱՐԿՈՒՄ – Ի՞նչ եք տեսնում։ Եթե բակում տեսնում եք երեխայի խաղալիք, կարող եք աղոթել թաղամասի երեխաների, ընտանիքների կամ տարածքի դպրոցների համար։
  2. ՀԵՏԱԶՈՏՈՒՄ – Ի՞նչ է ձեզ հայտնի։ Եթե տվյալ թաղամասի մասին կարդացել եք, ուրեմն ինչ-որ բան գիտեք այդ թաղամասում բնակվող մարդկանց մասին, կամ գիտեք, որ այդ տարածքը հանցագործությունների կամ խարդախությունների վայր է։  Աղոթե´ք այս բաների համար և խնդրե´ք Աստծուն, որ գործի։
  3. ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ – Սուրբ Հոգին կարող է հպվել ձեր սրտին, կամ էլ ինչ-որ միտք բերել հատուկ կարիքի կամ աղոթքի թեմայի վերաբերյալ։ Լսե´ք և աղոթե´ք։
  4. ԱՍՏԾՈ ԽՈՍՔ – գուցե Աստվածաշնչից ինչ-որ հատված եք կարդացել աղոթքի զբոսանքին պատրաստվելու համար կամ էլ քայլելու ընթացքում Սուրբ Հոգին Աստծո Խոսքից ինչ-որ տեղ է հիշեցրել։ Աղոթե´ք այդ խոսքի համեմատ,  որ այն գործի այդ տարածքի բնակիչների կյանքում։

Ներգործության հինգ ոլորտ աղոթքը կենտրոնացնելու համար

  1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – փնտրե´ք և աղոթե´ք կառավարական կենտրոնների համար, ինչպիսիք են դատարանները, իրավապահ գրասենյակները։ Աղոթե´ք այդ տարածքների պաշտպանության և արդարության համար, և որ առաջնորդներն աստվածային իմաստություն ստանան։
  2. ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ - Փնտրե´ք և աղոթե´ք առևտրային կենտրոնների համար, ինչպիսիք են ֆինանսական շրջանները կամ առևտրային տարածքները: Աղոթե´ք արդար ներդրումների և ռեսուրսների ճիշտ կառավարման համար: Աղոթե´ք տնտեսական արդարության և նոր հնարավորությունների, աստվածավախ և առատաձեռն տվողների համար, ովքեր մարդկանց ավելի բարձր են դասում, քան շահույթը:
  3. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Փնտրե´ք և աղոթե´ք կրթական կենտրոնների համար, ինչպիսիք են դպրոցները և վարչական շենքերը, մասնագիտական ուսուցման կենտրոնները, համայնքային քոլեջները և համալսարանները: Աղոթե´ք, որ մանկավարժները արդար ձևով գործեն և ուսուցանեն Աստծո ճշմարտությունն ու պաշտպանեն իրենց ուսանողների մտքերը: Աղոթե´ք, որ Աստված կանխարգելի սուտը կամ մոլորությունը խթանելու բոլոր ջանքերը: Աղոթե´ք, որ այդ տարածքներում բարձրանան իմաստուն քաղաքացիներ, ովքեր կփափագեն ծառայել և առաջնորդել:
  4. ԿԱՊ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Փնտրե´ք և     աղոթե´ք կապի կենտրոնների համար, ինչպիսիք են ռադիոկայանները, հեռուստակայանները և թերթերի հրատարակչությունները: Աղոթե´ք, որ Աստծո պատմությունը և Նրա հետևորդների վկայությունը տարածվի ամբողջ քաղաքով և աշխարհով: Աղոթե´ք, որ Աստծո ուղերձը Իր բազմությանը փոխանցվի Աստծո միջոցներով, և որ Տիրոջ ժողովուրդն ամենուրեք տեսնի Աստծո գործը:
  5. ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ - Փնտրե´ք և աղոթե´ք հոգևոր կենտրոնների համար, ինչպիսիք են եկեղեցական շենքերը, մզկիթները կամ տաճարները: Աղոթե´ք, որ յուրաքանչյուր մարդ, որ փնտրում է Աստծուն, խաղաղություն և մխիթարություն գտնի Հիսուսի մեջ և չշեղվի կամ մոլորեցվի որևէ կեղծ կրոնի կողմից:
     

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Որո՞նք են այն սովորական վայրերը, որտեղ  գնում եք ամեն օր և որտեղ կարող եք այսուհետ բնականոն կերպով աղոթքի զբոսանքի դուրս գալ։ 
    • Որո՞նք են Ձեր շրջակայքում գտնվող «խավար» վայրերը, որտեղ Ձեր աղոթքը դրական փոփոխություն կբերի:

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար