concept

Աչքեր՝ տեսնելու համար, թե որտեղ է Աստծո Արքայությունը բացակայում

Կիսվել այս էջով

Յուրաքանչյուր աշակերտի պետք է մարզել, որպեսզի տեսնի,  թե որտեղ չկա Աստծո Արքայությունը։ Մեր բոլորիս շուրջը կան վայրեր, որտեղ Աստծո կամքը չի կատարվում այնպես, ինչպես երկնքում է։ Դրանք հսկայական խորխորատներ են, որտեղ ընկճվածությունը, ցավը, հալածանքը, տառապանքը և նույնիսկ մահը սովորական առօրյա կյանքի մի մասն են կազմում։ Քանի դեռ այս երկրի վրա ենք, Աստծո Արքայության գործում մենք կանչված ենք փակելու այդ խորխորատները։

Աշակերտները բազմապատկվում են, և Աստծո Արքայությունը արագ ընդլայնվում և տարածվում է, երբ մենք բացում ենք մեր աչքերը տեսնելու, թե որտեղ չկա Աստծո Արքայությունը և տանում ենք Ավետարանի լուրը մեզ ծանոթ և անծանոթ մարդկանց։

Մենք պետք է  տեսնենեք, թե որտեղ իրականությունը չի համապատասխանում Աստծո կատարյալ կամքին։ Եվ իրավիճակը պետք է գնահատենք երկու ոլորտում.

Առօրյա փոխհարաբերություններ

Առաջին ոլորտը մեր առօրյա փոխհարաբերություններն են։ Սրանք մարդիկ են, որոնց արդեն ճանաչում ենք՝ մեր ընկերներն ու ընտանիքը, գործընկերներն ու համադասարանցիները, հարևանները և այլոք։ Այս եղանակով Աստծո պատմությունը ամենարագն է տարածվում։ Եվ բնական է, որ մտահոգվում ենք այս մարդկանց համար։ Ղուկաս 16.19-31-ում տեսնում ենք, որ դժոխքի կրակներում վառվող հարուստ մարդը նմանօրինակ սեր և մտահոգություն ուներ իր ընտանիքի համար։ Այս մարդկանց Աստված է դրել մեր կյանքում, և մենք այս մարդկային փոխհարաբերությունները պետք է լավ կառավարենք՝ սիրով, համբերատարությամբ և համառությամբ։

Առօրյա փոխհարաբերույթյունների խմբին պատկանող մարդկանց հանդեպ Քրիստոսի հետևորդների սրտացավությունը հնարավոր է բարձրացնել, եթե առաջարկեք նրանց կազմել իրենց ծանոթ-բարեկամների 100 հոգուց բաղկացած ցանկ։ Հորդորե´ք նրանց, որպեսզի այդ ցանկի մարդկանց դասակարգեն ըստ երեք խմբերի. մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին, մարդիկ, ովքեր չեն հետևում Հիսուսին, մարդիկ, որոնց հոգևոր կարգավիճակը հայտնի չէ։
 

Նրանց, ովքեր հետևում են Հիսուսին, աշակերտները կարող են մարզել և քաջալերել, որ ավելի պտղաբեր և ավելի հավատարիմ լինեն։ Ոչ հետևորդների դեպքում, աշակերտները պետք է «աշակերտելու» եղանակներ փնտրեն, որպեսզի առաջնորդեն նրանց Քրիստոսի Արքայության մեջ։

Առօրյա փոխհարաբերություններից դուրս գտնվող կապեր և շփումներ

Մեր առօրյա փոխհարաբերությունների շրջանակից դուրս գտնվող կապերն ու շփումները հաջորդ ոլորտն են, որտեղ կարող ենք տեսնել Աստծո Արքայության բացակայությունը։ Հիսուսն Իր աշակերտներին ուղղորդում էր, որ գնան և աշակերտեն այս աշխարհի բոլոր ազգերի մարդկանց։

Նա կարգադրեց Իր աշակերտներին, որ աշակերտեն այնտեղ, որտեղ բնակվում էին, ինչպես նաև հարևան քաղաքներում,  նաև այն մարդկանց, ովքեր խիստ տարբերվում էին իրենցից, և նույնիսկ «մինչև աշխարհի ծայրերը»։ Ահա թե ինչպես Ավետարանը կարող է հասնել ամենահեռավոր վայրերը: Սա բնական չէ, այլ՝ գերբնական: Սա մեր կյանքում Սուրբ Հոգու գործունեության ապացույցն է։

Աստված ունի սիրելիներ։ Աստված սիրում է ամենափոքրին, ամենավերջինին և կորածին։ Ուստի, մենք մեր կյանքը պետք է դնենք ոչ միայն մեր մտերիմներին ծառայելու համար, այլ նաև այն մարդկանց, ովքեր բնակվում են աշխարհի հոգևոր առումով ամենամութ անկյուններում։ Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Մենք պետք է ծառայենք նրանց, ովքեր անհույս են։ Իսկ անհույսները սովորաբար ամենախոնարհ մարդիկ են։ Այս մարդկանց մեջ մենք պետք է փնտրենք հատկապես հավատարիմներին և նրանց մեջ ներդրում անենք։


Հիշե´ք, հավատարմությունը դրսևորվում է, երբ հնազանդվում ենք այն ամենին, ինչ Աստված ասում է մեզ և բաժնեկցում ենք դա ուրիշների հետ։ Այս մարդիկ նման են Հիսուսի առակի բարի հողին։ Նրանք այն մարդիկ են, ովքեր 30, 60 կամ 100-պատիկ պտուղ են տալիս։ Նրանք նման չեն կարծրացած սրտով մարդկանց, ովքեր մերժում են խոսքը։ Նրանք չեն կոտրվում, երբ հանդիպում են հալածանքի կամ դժվար ժամանակների։ Նրանց այս աշխարհի ժամանակավոր հոգսերը կամ հարստությունը չեն կարողանում շեղել։ Հավատարիմ մարդիկ նման են գերգեսացի դիվահար մարդուն, ով արձագանքեց Հիսուսի կոչին, որ հնազանդվի   և ուրիշներին փոխանցի այն, ինչ Աստված արեց իր համար։ Արդյունքում, երբ Հիսուսը հետո վերադարձավ այդ տարածք, Նրան արդեն մեծ բազմություն էր ուզում տեսնել։
 

 

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Դուք ավելի հեշտ ո՞ւմ հետ եք կարողանում աշխատել և փոխանցել. մարդիկ, ում արդեն ճանաչո՞ւմ եք, թե՞ ում դեռ չեք ճանաչում։
    • Ձեր կարծիքով ինչո՞ւ է այդպես։
    • Ի՞նչ անել, որպեսզի ավելի լավ կարողանաք Ավետարանը փոխանցել մարդկանց, ում հետ դժվարանում եք շփման եզրեր գտնել։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար