concept

Հավատարմությունը գիտությունից ավելի լավ է

Կիսվել այս էջով

Հավատարմությունը հոգևոր հասունությունը չափելու համար շատ ավելի լավ չափանիշ է, քան գիտելիքը և դասընթացներին մասնակցությունը։  Բազմապատկվող աշակերտության մեջ, եկե´ք վստահ լինենք, որ մեր չափորոշիչները ճիշտ են։ Եթե մենք հնազանդվում ենք մեր լսածին և այն փոխանցում ենք ուրիշներին, ուրեմն հավատարիմ ենք։ Իսկ եթե լսում ենք, սակայն հրաժարվում ենք հնազանդվել և փոխանցել՝ մենք անհավատարիմ ենք։

Երկու մտածելակերպ կա, որը մեր օրերի եկեղեցում մի շարք խնդիրներ է առաջացնում։

Առաջին մտածելակերպն այն է, որ ինչ-որ մեկի հոգևոր հասունությունը ուղիղ համեմատական է Աստծո Խոսքի իմացության հետ։ Նրանք այն կարծիքին են, որ ՃԻՇՏ ՀԱՎԱՏԱՄՔԸ, կամ ուղղափառությունը, ինչ-որ մեկի հավատքը չափելու ամենաճշգրիտ միջոցն է։

Իսկ երկրորդ մտածելակերպն այն է, որ եթե մեկը ցանկանում է առաջնորդել, ուրեմն նախքան ծառայություն ստանձնելն անհրաժեշտ է «ամբողջական մարզում» անցնի։ Նրանք այն կարծիքին են, որ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԸ լավ ցուցիչ է մարդու ծառայելու կարողությունը չափելու համար։ Առաջին մտածելակերպի ՝ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ կամ «ճիշտ հավատամքի» վրա շեշտադրման սխալը կայանում է նրանում, որ սատանան ինքը Աստծո Խոսքին ցանկացած մարդուց շատ ավելի լավ է տիրապետում։

ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ասում է․ «Դու հավատում ես, թե մեկ է Աստված։ Լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և սարսափում են»։ Մարդու հոգևոր հասունությունը չափելու շատ ավելի լավ ցուցիչ կա, որը ՈՒՂՂԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆՆ է՝ ճիշտ կիրառումը։ Մեզ շատ ավելի պետք է անհանգստացնի այն, թե մարդը որքանով է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՒ և ՓՈԽԱՆՑԵԼՈՒ մեջ, քան այն փաստը, թե որքան գիտելիքի է նա տիրապետում։

Իսկ երկրորդ մտածելակերպի (որը պնդում է, որ մարդը նախքան առաջնորդի ծառայությունը ստանձնելը պետք է ամբողջական մարզում անցնի) սխալը կայանում է նրանում, որ ոչ ոք չի կարող կատարյալ մարզված լինել։ Հիսուսը, ուղարկելով երիտասարդ առաջնորդներին, մեզ համար շատ լավ օրինակ հանդիսացավ։  Այդ առաջնորդները դեռ շատ բան պետք է սովորեին Աստծո արքայությունում ամենակարևոր գործերից որոշներն անելու համար։ Աստծո Խոսքն ասում է. «Հիսուսը Իր  տասներկու աշակերտներին մեկտեղ կանչեց և նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա, և հիվանդություններ բժշկելու»։

Հետո նրանց ուղարկեց Աստծո Արքայությունը քարոզելու, և հիվանդներին բժշկելու։ Երբ Հիսուսն իր աշակերտներին ուղարկեց, Պետրոսը դեռ չէր հայտնել իր համոզմունքը, որ Հիսուսը Փրկիչն է։ Իսկ դա մենք կհամարեինք հավատքի առաջին քայլը: Եվ նույնիսկ ուղարկվելուց հետո Հիսուսը մի քանի անգամ հանդիմանեց Պետրոսին սխալների համար, և Պետրոսը, այնուամենայնիվ, հետագայում ամբողջությամբ ուրացավ Հիսուսին: Իսկ մյուս հետևորդները վիճում էին, թե ով է ամենամեծը և ով  ինչ դեր է խաղալու Աստծո Արքայության մեջ։

Նրանք բոլորն էլ պետք է դեռ շատ բաներ սովորեին, սակայն Հիսուսը նրանց գործի դրեց, որպեսզի ուրիշներին փոխանցեն այն, ինչ արդեն գիտեն։ Հավատարմությունը, առավել քան գիտությունը, մի բան է, որը սկսվում է հենց որ ինչ-որ մեկը սկսում է հետևել Հիսուսին։

Հասունությունը կախված է ժամանակից, իսկ հավատարմությունը կարող է դրսևորվել  աշակերտի կյանքի ցանկացած և բոլոր փուլերում։

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Խորհե´ք Աստծո հանձնարարականների մասրին, որոնք արդեն գիտեք։ Որքանո՞վ եք «հավատարիմ» դրանց հնազանդվելու և ուրիշներին փոխանցելու հարցում։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար