Առաջնորդների համագործակցությունը ցանցերում
Եկեղեցական ցանցերի առաջնորդների համագործակցությունը հնարավորություն է ընձեռում պարզ եկեղեցիների աճող խմբին միասին գործել, նոր առաջնորդներ պատրաստել և շատ ավելի լավ գործեր իրականացնել, որոնք Աստված ծրագրել է Իր ժողովրդի համար։ Այսպիսով, ի՞նչ են անում այն եկեղեցիները, որոնք մեծանում են ու նոր եկեղեցիներ են սկսում, որոնք էլ իրենց հերթին նոր եկեղեցիներ են սկսում, որոնք էլ նոր եկեղեցիներ են սկսում։ Ինչպե՞ս են նրանք իրար հետ կապը պահում։ Ինչպե՞ս են միասին ապրում՝ որպես Աստծո ընդլայնված հոգևոր ընտանիք։
Երբ հոգևոր ընտանիքները (այսինքն, պարզ եկեղեցիները) սկսում են վերարտադրվել, շուտով կազմվում են փոխկապակցված եկեղեցիների ցանցեր։ Այնուհետև այս ցանցերը գործում են, որպես քաղաքային կամ տարածքային եկեղեցի։
Հենց այս քաղաքային կամ տարածքային մակարդակում մենք սկսում ենք տեսնել երեցների և սարկավագների գործունեությունը: Այս մակարդակում են նաև ի հայտ գալիս ծառայության պարգևները, ինչպիսիք են առաքյալը, մարգարեն, ավետարանիչը, հովիվը և ուսուցիչը: Առաջնորդության այս պարգևները հիմնականում մարզող պարգևներ են՝ նախապատրաստելու բոլոր աշակերտներին ծառայության մեջ ավելի արդյունավետ լինելու համար: Այս առաջնորդները, ինչպես նաև երեցներն ու սարկավագները կարող են ծառայել մեծ թվով հոգևոր ընտանիքների:
Աստվածաշնչում մենք հանդիպում ենք նման օրինակների, ինչպիսիք են, Երուսաղեմի սարկավագները, կամ Եփեսոսի եկեղեցու երեցները։ Նմանօրինակ կառուցվածքը մակրո մակարդակում օգտագործում է նույն գործիքները, որոնք գործում են հոգևոր ընտանիքներում՝ միկրո մակարդակում: 3/3-րդի գործիքը նույն արդյունավետությամբ գործում է առաջնորդների մարզման և համամենթորների հանդիպումներում։
Չորս դաշտերի գործիքն օգտագործվում է ավելի բարձր մակարդակներում ծրագրեր կազմելու, գնահատելու և մարզելու համար։ Միակ տարբերությունը կայանում է նրանում, որ խնդիրները քննարկվում են հավաքական մակարդակում և ոչ թե անհատական։ Նպատակները և գործողությունները համապատասխանեցվում են հանդիպման ներկայացրած մասշտաբին։ Սովորաբար, այն տարածքը, որտեղից սկիզբ է առնում ցանցը, առաջնորդների համագործակցության համար դառնում է կենտրոն։
Ցանցի ազդեցության ընդլայնմանը զուգահեռ, ըստ էության ավելանում են ծնող եկեղեցուց ներքև գտնվող մակարդակներ: Օրինակ, եթե եկեղեցական ցանցը սկսվի Հրազդանում, այն սկզբում կգործի որպես քաղաքային եկեղեցի Հրազդանում: Իսկ երբ եկեղեցիները տարածվեն ամբողջ մարզով մեկ, ապա նրանք հանդես կգան որպես Կոտայքի մարզի եկեղեցի և կունենան դուստր եկեղեցիներ մարզի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Շարունակելով աճել՝ նրանց գործունեությունը կարող է տարածվել համազգային կամ նույնիսկ միջազգային մակարդակով։
Երկրի տարբեր մարզերում և աշխարհի տարբեր երկրներում առաջ կգան դուստր եկեղեցիների տարբեր ցանցեր: Այս եկեղեցիները հակված են մնալ կապված, քանի որ ունեն միևնույն ԴՆԹ-ն և միևնույն ծնող եկեղեցին: Խնդիր չէ, եթե անհարմարության, լեզվական խնդրի կամ այլ գործոնների պատճառով որոշ ճյուղավորումներ անջատվեն իրենց սեփական ցանցերը սկսելու նպատակով։ Եթե ԴՆԹ-ն հաջողությամբ փոխանցվել է, ապա այն ամենը, ինչ անհրաժեշտ է բազմապատկվող աշակերտների նոր շարժում հաստատելու համար, առկա է յուրաքանչյուր հոգևոր ընտանիքում կամ նույնիսկ հոգևոր ընտանիքի յուրաքանչյուր անդամում: Որպես կանոն, յուրաքանչյուր եկեղեցի փոքր է լինում և ունենում է 4-12 մեծահասակ, չհաշված իրենց երեխաները:
Այս եկեղեցիներում ընդրկվում են տարիքային տարբեր սերունդներ։ Սակայն դեռահասները ցանկության դեպքում կարող են իրենց հասակակիցների հետ եկեղեցիներ սկսել: Եկեղեցիների փոքր չափը հնարավորություն է տալիս, որպեսզի շփումներն ավելի մտերմիկ լինեն, հաշվետվողականությունն՝ ավելի արդյունավետ, և մասնակցությունն՝ ավելի լիարժեք: Արդյունավետության տեսանկյունից այն մարդիկ, ովքեր նոր են ընդունում Քրիստոսին կամ արդեն հետևում են Քրիստոսին, բայց տեղափոխվում են նոր տարածք, ցանկալի չէ, որ միանան գոյություն ունեցող որևէ եկեղեցու։ Նրանց անհրաժեշտ է այնպես մարզել, որպեսզի սկսեն նոր հոգևոր ընտանիք, որն այնուհետև կկցվի ցանցին:
Այսպիսով, ցանկալի է հոգևոր ընտանիքների չափը փոքր պահել, որպեսզի աշակերտելու գործում շատ պտղաբեր և արդյունավետ լինեն։ Կրկին նշենք, որ փոքր չափը հնարավորություն է տալիս, որ շփումներն ավելի մտերմիկ լինեն, հաշվետվողականությունն՝ ավելի արդյունավետ, իսկ մասնակցությունն՝ ավելի լիարժեք: Պարզ եկեղեցիների և անհատ հետևորդների սովորելու, հնազանդվելու և Աստծո Խոսքը փոխանցելու պատրաստակամությունը շարժման հոգևոր ԴՆԹ-ն է: Եթե այն հաջողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ, եկեղեցուց եկեղեցի և հավատացյալից հավատացյալ, ապա այն ամենը, ինչ անհրաժեշտ է բազմապատկվող աշակերտների նոր շարժում սկսելու համար, արդեն առկա է յուրաքանչյուր հոգևոր ընտանիքում և Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի մեջ:
Երբ շարժումները ծնում են շարժումներ, ահա´ այդ ժամանակ ենք սկսում տեսնել «թթխմորի» գործունեությունը, որը տարածվում է քաղաքի կամ երկրի կամ նույնիսկ ազգի խմորով մեկ: Ահա´ թե ինչպես է Աստծո Արքայությունը գալիս. Աստծո կամքը կատարվում է երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է։ Այդպես մենք կարող ենք ավարտել Մեծ հանձնարարականը՝ աշակերտելով բոլոր ազգերին:
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Արդյոք կա՞ որևէ առավելություն, երբ պարզ եկեղեցիները միմյանց հետ կապված են խորը, անձնական փոխհարաբերություններով։ Ի՞նչ օրինակներ կմտաբերեք։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար