concept

Աստված օգտագործում է սովորական մարդկանց

Կիսվել այս էջով

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է սկսվել եկեղեցին: Սկզբում ոչ ոք մասնագետ չէր։ Զարմա՞նք եք ապրում։ Բարեբախտաբար, Աստված ուներ ծրագիր, որը չէր պահանջում մասնագետների։ Աստված օգտագործում է սովորական մարդկանց։ Նա այդպես վարվեց՝ սկսելու համար եկեղեցու առաջին շարժումը։ Եվ Նա այսօր էլ այդպես է գործում։ Առաջին եկեղեցին ուղարկեց սովորական մարդկանց ամբողջ աշխարհով մեկ՝ ուրիշներին պատմելու Հիսուսի մասին։ Այն ուղարկեց սովորական մարդկանց՝ կանգնելու համար երկրի ղեկավարների, զինվորականների, իշխանավորների և թագավորների առաջ։ Այն ուղարկեց սովորական մարդկանց՝ բժշկելու հիվանդներին, կերակրելու սովածներին, հարություն տալու մեռելներին և սովորեցնելու Աստծո բոլոր հրամաններն աշխարհի բոլոր մարդկանց։ Առաջին եկեղեցին ուղարկեց սովորական մարդկանց՝ փոխելու աշխարհը։ Նրանք դա արեցին։

Մեր փափագն է իրագործել Հիսուսի ասածը․ օգնել սովորական մարդկանց օգտագործել փոքրիկ գործիքներ՝ Աստծո Արքայության մեջ մեծ ազդեցություն թողնելու նպատակով։ Հիսուսն Իր հետևորդներին վերջում պարզ մի հանձնարարություն տվեց: Նա ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ Ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։ Հիսուսը պարզ մի պատվիրան տվեց՝ աշակերտել։

Նա դա անելու համար պարզ հանձնարարականներ տվեց.

  • Աշակերտել, ուր էլ որ գնաք։
  • Աշակերտել՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
  • Աշակերտել՝ սովորեցնելով մարդկանց հնազանդվել այն ամենին, ինչ Նա պատվիրել է։


Այսպիսով, որո՞նք են աշակերտելու քայլերը։

  • Մենք պետք է աշակերտենք ամեն ժամանակ, ամեն տեղ, ուր գնում ենք և նույնիսկ գնալու ընթացքում։
  • Երբ ինչ-որ մեկը որոշում է հետևել Հիսուսին, նա պետք է մկրտվի։
  • Երբ մեր աշակերտները սկսում են աճել, մենք յուրաքանչյուրին սովորեցնում ենք հնազանդվել այն ամենին, ինչ Հիսուսը պատվիրել է։ 


Եվ քանի որ Նրա պատվիրաններից մեկը հենց աշակերտելն է, դա նշանակում է, որ Հիսուսին հետևող յուրաքանչյուր աշակերտ նույնպես պետք է սովորի աշակերտել։

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Եթե Հիսուսը ակնկալում է, որ Իր բոլոր հետևորդները կատարեն Իր Մեծ հանձնարարականը, ապա ինչու՞ այսքան քիչ մարդիկ են իրականում աշակերտում:
    • Արդյո՞ք այն գաղափարը, որ Իր ծրագիրն իրականացնելու համար Աստված օգտագործում է սովորական մարդկանց, տարբերվում է Ձեր սովորածից կամ պատկերացումից:

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար