concept

Միշտ երկու եկեղեցու մասնիկ

Կիսվել այս էջով

Հիսուսն Իր հետևորդներին կարգադրեց շարունակաբար նոր հոգևոր ընտանիքներ սկսել և օգնել, որ նրանք ավելի նմանվեն Հիսուսին և սովորեն նոր հոգևոր ընտանիքներ սկսել: Ուրեմն, ինչպե՞ս կարող են այս երկու բաները միավորվել. ինչպե՞ս կարող ենք լինել եկեղեցու մաս և միևնույն ժամանակ լինել նոր եկեղեցիներ սկսելու գործընթացում։

Աստծո Խոսքից իմանում ենք, որ Աստծո կատարյալ կամքն է, որպեսզի մենք ապրենք որպես մի հոգևոր ընտանիք։ Աստվածաշունչը այս ընտանիքի մասին խոսում է որպես մի եկեղեցու, որն ունի երեք ձև։

  • Տիեզերական եկեղեցի – բոլոր հավատացյալների հավաքականությունը, որը եղել է, կա և կլինի։
  • Տարածքային կամ քաղաքային եկեղեցի – որևէ մի քաղաքի կամ տարածաշրջանի հավատացյալների հավաքականություն։
  • Պարզ եկեղեցի – հավատացյալների այն խումբը, ովքեր հանդիպում են փոքր խմբով ինչ-որ մի շենքում կամ տանը։

Պատկերացրե´ք չորս ընտանիքից բաղկացած պարզ եկեղեցի: Սա այն պարզ  եկեղեցին է, որտեղ քույրերն ու եղբայրները միմյանց քաջալերում են  ցուցաբերել սեր և բարի գործեր։ Հիմա պատկերացրե´ք, որ այս չորս զույգերից յուրաքանչյուրը սկսում է մի նոր հոգևոր ընտանիք հիմնել: Այս նոր եկեղեցում նրանք չեն մասնակցում այնպես, ինչպես մասնակցում էին չորս ընտանիքներից կազմված եկեղեցում, այլ ՕՐԻՆԱԿ են լինում  և ԱՋԱԿՑՈԻՄ են, երբ նոր հոգևոր ընտանիքը սկիզբ է առնում և սկսում է աճել։ Մեկ պարզ եկեղեցուց միաժամանակ սկսվում է չորս նոր եկեղեցի։

Սա օրինակ է, թե որքան արագ Աստված կարող է աճեցնել Իր ընտանիքը: Ահա´ այսպես էլ եկեղեցին կարող է ավելացնել իր տեմպը:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այս եկեղեցիների հետ, երբ նրանք աճում են և նոր եկեղեցիներ են սկսում, որոնք էլ իրենց հերթին են նոր եկեղեցիներ սկսում, որոնք էլ էլի նոր եկեղեցիներ են սկսում։ Ինչպե՞ս են նրանք իրար հետ կապը պահում։ Ինչպե՞ս են նրանք ապրում որպես ընդլայնված հոգևոր ընտանիք։ Պատասխանը հետևյալն է․ բոլոր այս պարզ եկեղեցիները նման են մեծացող մի մարմնի բջիջների և մեկը մյուսի հետ կապված են՝ կազմելով քաղաքային կամ տարածքային եկեղեցի։ Եկեղեցիները կապված են իրար հետ։ Նրանց մեջ միևնույն հոգևոր ԴՆԹ-ն է հոսում։ Նրանք բոլորն էլ կապված են իրար հետ այն առաջին բազմապատկվող ընտանիքի միջոցով։ Իսկ հիմա, ինչ-որ մեկի առաջնորդությամբ, նրանք մեկտեղ են հավաքվում՝ որպես մի մեծ մարմին՝ ավելի մեծ գործեր իրականացնելու համար։

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Եթե համեմատելու լինենք երկու հոգևոր ընտանիք, որտեղ մեկը ծնունդ է տալիս նորերին, որոնք էլ իրենց հերթին են աճում և բազմապատկվում, իսկ մյուսը շարունակաբար ավելացնում է անդամների, և նրանք շատանալուն պես կիվսում են, ապա ո՞րն է առաջինի առավելությունը։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար