Խաղաղության որդի և ինչպե՞ս գտնել նրան
Խաղաղության որդին կարող է օգնել արագ վերարտադրել աշակերտների, նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ Հիսուսի հետևորդները խիստ սակավաթիվ են։ Դիտե´ք ստորև ներկայացված տեսանյութը, որպեսզի իմանաք, թե ով կարող է լինել այդ անձը և ինչպես հասկանաք, որ նրան գտել եք:
Եթե ցանկանում եք աշակերտներ պատրաստել մի վայրում, որտեղ նրանք շատ քիչ են կամ ընդհանրապես չկան, ուրեմն ամենակարևոր գործը խաղաղության որդուն գտնելն է։
Ո՞վ է խաղաղության որդին
- Մեկը, ով ԲԱՑ է լսելու Ձեր պատմությունը, Աստծո պատմությունը և Հիսուսի Բարի լուրը։
- Մեկը, ով ՀՅՈՒՐԸՆԿԱԼ է և սիրով ԸՆԴՈՒՆՈՒՄ է Ձեզ իր տանը, կամ աշխատավայրում կամ ընտանեկան և ընկերական մի հավաքույթում։
- Մեկը, ով ՇԱՏԵՐԻՆ է ՃԱՆԱՉՈՒՄ (կամ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՆՐԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ) և ոգևորությամբ կարողանում է փոքր խմբեր կամ նույնիսկ մեծ բազմություն մեկտեղ հավաքել։
- Մեկը, ով ՀԱՎԱՏԱՐԻՄ է և ուրիշներին է ՓՈԽԱՆՑՈՒՄ իր սովորածը, նույնիսկ այն ժամանակ, երբ Դուք արդեն հեռացել եք այդ տարածքից։
Երեք պարզ քայլ խաղաղության որդուն գտնելու համար
- Տվյալ համայնքում բնակվող մարդկանցից հարցրե´ք, թե ում կառաջարկեն․ «Ո՞վ է այն մարդը, ում վստահում եք այս տարածքում։ Այստեղ ինչ-որ մեկը կա՞, ով նախևառաջ ուրիշների մասին է մտածում»։
- Առաջարկե´ք աղոթել ինչ-որ մեկի համար, ում հանդիպում եք աղոթքի զբոսանքի կամ Ձեր առօրյա գործերի ընթացքում։
- Յուրաքանչյուր զրույցի ընթացքում հոգևոր գաղափարների մասին խոսե´ք, տեսնելու համար, թե Աստված աշխատո՞ւմ է տվյալ մարդու կյանքում, թե՝ ոչ։
Անկախ այն բանից, թե ինչպես ենք գտնում խաղաղության որդուն, հիշե՛ք, որ խաղաղության որդու հետ պետք է անցկացնենք աշակերտության համար հատկացված մեր ժամանակի մեծ մասը, ինչպես որ Հիսուսն ասաց։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
Կարո՞ղ է արդյոք «վատ համբավ» ունեցող մեկը (օրինակ՝ սամարացի կինը կամ գերգեսացի դիվահարը) իսկապես լինել խաղաղության որդի: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
- Ո՞րն է Ձեր շրջակայքում գտնվող այն համայնքը կամ հասարակության հատվածը, որտեղ Թագավորության ներկայությունը կարծես թե շատ քիչ է (կամ ընդհանրապես բացակայում է)։ Ինչպե՞ս կարող է խաղաղության որդին (նա, ով ԲԱՑ Է, ՀՅՈՒՐԱՍԵՐ Է, ՃԱՆԱՉՈՒՄ Է ՇԱՏԵՐԻՆ և ՓՈԽԱՆՑՈՂ Է) արագացնել Ավետարանի տարածումը այդ համայնքում:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար