ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԱԺԱՄ 1
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
(1 min)
Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։
Or six.zume.training/checkin and use code: 1397
ԱՂՈԹԵ´Ք
(5 min)
Սկսե´ք աղոթքով։ Առանց Սուրբ Հոգու անհնար է հոգևոր հայտնություն ստանալ և փոխակերպվել։ Խմբով հավաքվելիս հրավիրե´ք Նրան, որպեսզի այս դասաժամի ընթացքում առաջնորդի ձեզ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
(1 min)
Այս դասաժամին կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարները.
Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.
- Աստված օգտագործում է սովորական մարդկանց
- Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
- Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
- Սպառող թե՞ արտադրող
- Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
- Հաշվետու խմբեր
- Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել
- Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ
READ
(5 min)
Աստված օգտագործում է սովորական մարդկանց
Բարի գալուստ Zume դասընթաց։ Zume բառը հունարենում նշանակում է «թթխմոր»։
Հիսուսն Աստծո արքայությունը նմանեցնում է մի կնոջ, ով վերցրեց փոքր քանակությամբ «zume» և դրեց մեծ քանակությամբ խմորի մեջ։
Թթխմորը՝ խմորի հետ խառնվելով, տարածվեց այնքան, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց։
Այստեղ Հիսուսը ցույց է տալիս, որ սովորական մարդը, վերցնելով և օգտագործելով շատ փոքրիկ մի բան, կարող է մեծ ազդեցություն թողնել։
Մեր փափագն է իրագործել Հիսուսի ասածը․ օգնել սովորական մարդկանց օգտագործել փոքրիկ գործիքներ՝ Աստծո արքայության մեջ մեծ ազդեցություն թողնելու նպատակով։
Հիսուսն Իր հետևորդներին վերջում պարզ մի հանձնարարություն տվեց: Նա ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ Ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։
Հիսուսը պարզ մի պատվիրան տվեց - աշակերտել (աշակերտ դարձնել)։
Նա դա անելու համար պարզ հանձնարարականներ տվեց - աշակերտել, ուր էլ որ գնաք։
- Աշակերտել՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
- Աշակերտել՝ սովորեցնելով մարդկանց հնազանդվել այն ամենին, ինչ Նա պատվիրել է։
Այսպիսով, որո՞նք են աշակերտելու քայլերը․
- Մենք պետք է աշակերտենք ամեն ժամանակ - ամեն տեղ, ուր գնում ենք և նույնիսկ գնալու ընթացքում էլ։
- Երբ ինչ-որ մեկը որոշում է հետևել Հիսուսին, նա պետք է մկրտվի։
- Երբ մեր աշակերտները սկսում են աճել, մենք յուրաքանչյուրին սովորեցնում ենք հնազանդվել այն ամենին, ինչ Հիսուսը պատվիրել է։
Եվ քանի որ Նրա պատվիրաններից մեկը հենց աշակերտելն է, դա նշանակում է, որ Հիսուսին հետևող յուրաքանչյուր աշակերտ նույնպես պետք է սովորի աշակերտել։
Այդ աշակերտները պետք է աշակերտեն, և վերջիններս նույնպես պետք է աշակերտեն։
Բազմապատկվող աշակերտներ, ահա, թե ինչպես է Zume-ն գործում։
Այն նման է թթխմորի, որը տարածվում է ամբողջ խմորով մեկ, մինչև որ ամբոջ զանգվածը խմորվի։ Երբ Հիսուսը պատվիրեց գնալ և աշակերտել, Նա նաև խոստում տվեց։
Հիսուսն ասաց․ «Եվ ահա ես Ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը»։
Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է վստահի այս խոստմանը, որ Հիսուսը միշտ մեզ հետ է։ Քանի որ Նա իսկապես մեզ հետ է։
Բայց սա նաև նշանակում է, որ Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է հավատարմորեն ընդունի, որ Հիսուսի փափագն է, որ մեզանից յուրաքանչյո՛ւրը աշակերտի: Որովհետև Նա իսկապես ցանկանում է դա։
Հիսուսն ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք»։
Մեզ ուղարկելիս Հիսուսն օգտագործում է Իր իշխանությունը։
Հիսուսն ասում է, որ դրանից բարձր իշխանություն չկա։ Որևէ ավանդույթ ավելի մեծ իշխանություն չի կարող ունենալ։
Որևէ մշակույթ ավելի մեծ իշխանություն չի կարող ունենալ։ Աշխարհում գոյություն ունեցող որևէ օրենք չի կարող ավելի մեծ իշխանություն ունենալ։
Հիսուսն ասաց․ «Գնացե´ք և աշակերտե´ք»։
Մենք էլ Zume-ի՝ թթխմորի նման կշարունակենք գնալ և աճել, մինչև որ ամբողջ գործը ավարտենք։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Եթե Հիսուսը ակնկալում է, որ Իր բոլոր հետևորդները կատարեն Իր Մեծ հանձնարարականը, ապա ինչու՞ այսքան քիչ մարդիկ են իրականում աշակերտում։
READ
(5 min)
Աշակերտներ և եկեղեցի
Նորից բարի գալուստ Zume դասընթաց։ Այս դասաժամին մենք կխոսենք աշակերտների և եկեղեցու մասին։
**Ո՞վ է աշակերտը։ Եվ ինչպե՞ս կարելի է մեկին աշակերտ դարձնել։ **
Ինչպե՞ս կարելի է Հիսուսի հետևորդին սովորեցնել հնազանդվել Նրա բոլոր պատվիրաններին։ Ինչպե՞ս է հնարավոր աշխատել մեկի հետ, ով մի ամբողջ կյանք ապրել է այս աշխարհի գերության մեջ, իսկ հետո այնպես մարզել նրան, որ դառնա Աստծո թագավորության քաղաքացի։
Աշակերտ բառը նշանակում է հետևորդ։ Այսինքն, աշակերտը Աստծո հետևորդն է։ Հիսուսն ասաց․ «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկքնում և երկրի վրա»։ Այսպիսով, Աստծո թագավորությունում Հիսուսը մեր Թագավորն է։ Մենք Նրա քաղաքացիներն ենք՝ Նրա կամքի ենթակաները։ Նրա ցանկությունները, նպատակները, մտադրությունները, նախապատվությունները և արժեքները ամենաբարձրն ու լավագույնն են։ Նրա Խոսքը օրենք է։ Իսկ թագավորության օրենք ասելով ի՞նչ ենք հասկանում։ Հիսուսն Իր քաղաքացիներին ի՞նչ է ասում, որ անեն։
Հիսուսն ասաց․ «Սիրի´ր Քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»։ Հիսուսն ասաց․ «Սիրի´ր քո ընկերոջը քո անձի պես»։ Հիսուսն ասաց, որ Հին Կտակարանում Աստծո պատվիրանները՝ ամբողջ օրենքն ու մարգարությունները, կարող են այս երկու խոսքում ամփոփվել․ Սիրի´ր Աստծուն և սիրի´ր մարդկանց։ Հիսուսն ասաց․ «Աշակերտե´ք»։ Հիսուսն ասաց․ «Սովորեցրե´ք նրանց հնազանդվել այն ամենին, ինչ ես պատվիրել եմ»։
Քանի որ աշակերտել նշանակում է սովորեցնել մարդկանց Հիսուսի բոլոր պատվիրանները, ուրեմն Նոր Կտակարանը կարելի է ամփոփել այս մեկ խոսքում՝ աշակերտել։
Աշակերտը Հիսուսի հետևորդն է, ով սիրում է Աստծուն, սիրում է մարդկանց և աշակերտում է։
Իսկ ի՞նչ է եկեղեցին։
Գուցե, եկեղեցի ասելով՝ դուք շենք եք պատկերացնում, մի վայր, որտեղ գնում եք։ Սակայն Աստծո խոսքում եկեղեցին մարդկանց հավաքույթն է, որին պատկանում եք։
Աստվածաշնչում «եկեղեցի» բառը օգտագործվում է երեք տարբեր կերպով։
- տիեզերական եկեղեցի - բոլոր այն մարդիկ ովքեր հետևել, հետևում և հետևելու են Հիսուսին։
- քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և ապրում են աշխարհի որոշակի հատվածում։
- տնային եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և հավաքվում են մի վայրում, որտեղ ապրում է նրանցից մեկը կամ մի քանիսը։
Հոգևոր ընտանիքը՝ Հիսուսի հետևորդները, ովքեր սիրում են Աստծուն, սիրում են մարդկանց և աշակերտում են, և ովքեր միասին հավաքվում են տվյալ վայրում, կազմում են վերջին տիպի եկեղեցին, այսինքն տնային եկեղեցի կամ պարզ եկեղեցի։
Երբ այս պարզ եկեղեցիները միավորվում են ինչ-որ մեծ բան անելու համար, նրանք կոչվում են ինչ-որ քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի։
Տարբեր տարածքների բոլոր այս եկեղեցիների միավորումը պատմության տարբեր փուլերում կազմում է տիեզերական եկեղեցին։
ԴԱ ՄԵԾԱՏԱՌ «Ե»-ՈՎ ԵԿԵՂԵՑԻՆ Է։
Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքներն են , որոնց կենտրոնն ու Թագավորը Հիսուսն է։ Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքներն են, որոնք սիրում են Աստծուն, սիրում են ուրիշներին և աշակերտում են մարդկանց, որոնց թիվը գնալով բազմապատկվում է։ Որոշ եկեղեցիներ ունեն շենքեր, ծրագրեր, բյուջե և աշխատակազմ։ Սակայն պարզ եկեղեցին Աստծուն և ուրիշներին սիրելու և բազմապատկվող աշակերտներ պատրաստելու համար սրանցից և ոչ մեկի կարիքը չունի։ Եվ քանի որ ցանկացած հավելյալ բան բարդացնում և դժվարացնում է եկեղեցու բազմապատկման գործընթացը, մեր դասընթացը շենքերը, նախագծերը, բյուջեն և աշխատակազմը թողնում է քաղաքային կամ տարածաշրջանային եկեղեցիներին, որոնք կազմված են բազմապատկվող պարզ եկեղեցիներից։
Հիշե´ք, «zume» նշանակում է «թթխմոր», այն պարզ, միաբջիջ օրգանիզմ է, որն արագ վերարտադրվում է։
Zume դասընթացի օգնությամբ մենք նմանվում ենք այդ թթխմորին՝ պարզ և բազմապատկվող։ Սակայն մինչ կսկսենք բազմապատկվել, եկե´ք համոզվենք, որ գիտենք, թե ինչ է Աստված ցանկանում վերարտադրված տեսնել։ Քանի որ բազմապատկումը կարող է լավ բան լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում։ Քաղցկեղն էլ է բազմապատկվում։ Իսկ այն մահաբեր է։ Այսպիսով ինչպե՞ս վերարտադրենք կյանք և ոչ թե մահ։ Եվ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք վերարտադրման արժանի աշակերտներ ենք։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Եկեղեցի ասելիս ՝ առաջինը ի՞նչ եք պատկերացնում։
- Ո՞րն է տվյալ պատկերի և տեսանյութում նկարագրված «պարզ եկեղեցու» միջև տարբերությունը։
- Ձեր կարծիքով ո՞ր մեկը ավելի հեշտ կբազմապատկվի և ինչո՞ւ։
READ
(5 min)
Լսել և հնազանդվել Աստծուն
Ուրախ ենք նորից տեսնելու Ձեզ Zume դասընթացում։ Այս դասաժամին մենք կզրուցենք Աստծո ձայնը լսելու և լսածին հնազանդվելու մասին։
Շնչելը կյանք է։ Մենք շնչում ենք։ Մենք արտաշնչում ենք։ Կյանք:
Աստծո արքայությունում շնչելը նույնքան կարևոր է։ Իրականում Աստված Իր Հոգուն անվանում է «Շունչ»։
Աստծո արքայությունում մենք ՇՆՉՈՒՄ ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծուց։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ԽՈՍՔԻ՝ Աստվածաշնչի միջոցով։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ԱՂՈԹՔԻ միջոցով՝ Աստծո հետ զրույցի ընթացքում։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ՄԱՐՄՆԻ՝ եկեղեցու միջոցով, այսինքն, այլ հետևորդների միջոցով։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ԳՈՐԾԵՐԻ՝ ինչ-որ իրադարձությունների, փորձառությունների, երբեմն էլ հալածանքների և տառապանքների միջոցով, որոնք Աստված թույլ է տալիս Իր զավակների կյանքում։
Աստծո Արքայությունում մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ԳՈՐԾԻ ենք դնում այն, ինչ լսում ենք Աստծուց։ Մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք։
Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է փոխել մեր մտածելակերպը, մեր խոսքերը կամ մեր գործողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հիսուսի և Նրա կամքի հետ։
Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է ուրիշների հետ բաժնեկցել այն, ինչ Հիսուսը մեզ հետ բաժնեկցեց՝ փոխանցելով նրանց այն, ինչ Հիսուսը փոխանցեց մեզ, որպեսզի ուրիշներն էլ լինեն օրհնված այնպես, ինչպես Աստված օրհնում է մեզ։
Հիսուսի հետևորդի համար ՇՆՉԵԼԸ և ԱՐՏԱՇՆՉԵԼԸ խիստ կարևոր է։ Այն մեր կյանքն է։ Հիսուսն ասաց․ «Որդին որևէ բան ինքն իրեն չի կարող անել։ Նա անում է միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս։ Ինչ անում է Հայրը, անում է նաև Որդին»։
Հիսուսն ասաց․ «Ես իմ անձից չեմ խոսում, այլ ինձ ուղարկող Հայրը, Նա պատվիրեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ»:
Հիսուսն ասաց, որ ամեն բան, որ խոսեց և գործեց, արեց Աստծուց ԼՍԵԼՈՎ և Իր լսածին ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՎ։
ՇՆՉԻ´Ր - Լսի´ր Աստծուց։ ԱՐՏԱՇՆՉԻ´Ր - հնազանդվի´ր լսածիդ և դա փոխանցի´ր ուրիշներին։
Հիսուսն ասաց, որ Իր հետևորդները նույնպես կլսեն Աստծուց Սուրբ Հոգու՝ Նրա շնչի շնորհիվ, որն Աստված փչում է Հիսուսին հետևող յուրաքանչյուր անձի մեջ։
Հիսուսն ասաց. «Օգնականը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի»։
ՇՆՉԻ´Ր - Լսի´ր Աստծուց: ԱՐՏԱՇՆՉԻ´Ր - հնազանդվի´ր լսածիդ և դա փոխանցի´ր ուրիշներին։
Հիսուսը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է ապրենք։
Ուրեմն, ինչպե՞ս ենք մենք լսում Աստծո ձայնը։ Ինչպե՞ս հասկանանք, թե ինչին պետք է հնազանդվենք։
Հիսուսն Ինքն Իրեն «Բարի Հովիվ» է անվանում, իսկ Իր հետևորդներին՝ Իր «գառները»։ Հիսուսն ասաց․ «Իմ գառները լսում են Իմ ձայնը, և ես ճանաչում են նրանց, և նրանք հետևում են Ինձ»։ Հիսուսն ասաց․ «Ով Աստծուն է պատկանում, լսում է Աստծո ասածը։ Ձեր չլսելու պատճառն այն է, որ Աստծուն չեք պատկանում»։
Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք պետք է տրվենք Աստծո ձայնը լսելուն։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ հանդարտ ենք մնում։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ կենտրոնանում ենք Հիսուսի վրա։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը մեր մտքում, տեսիլքում, զգացմունքներում և տպավորություններում։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ գրի ենք առնում մեր լսածը և փորձարկում ենք այն։
Ամեն ձայն, ամեն միտք, ամեն տեսիլք, ամեն զգացողություն կամ տպավորություն չէ, որ Աստծո ձայնն է։ Երբեմն դա կարող է լինել թշնամու ձայնը։ Հիսուսն ասաց, որ մեր թշնամին ստախոս է և ստի հայրն է։ Հիսուսն ասաց, որ մեր թշնամին գալիս է, որ գողանա, սպանի և կործանի։
Սակայն Աստված ասում է, որ մենք ԿԼՍԵՆՔ Նրան և կիմանանք, որ Նա է խոսում։ Փորձառության և աղոթքի միջոցով, մենք կարող ենք Աստծո ձայնն ավելի լավ ճանաչել։ Մենք կարող ենք հասկանալ, թե արդյոք մեր լսածը Աստծո ձայնն է, թե ուրիշինը։
Ահա մի քանի եղանակ, որով կարող ենք փորձարկել մեր լսածը․
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը միշտ համապատասխանում է այն ամենին, ինչ Նա արդեն մեզ ասել է Իր գրավոր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Նրանից լսած խոսքը երբեք չի կարող հակադրվել Իր գրավոր խոսքին։
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը միշտ մեզ տալիս հույս և խաղաղություն։ Նրա ձայնը երբեք մեզ չի թողնի հանդիմանված կամ հուսալքված վիճակում։ Հիսուսը մեզ չի հանդիմանում, այլ սիրով ուղղում է։
- Հիսուսի ձայնը երբեք մարմնի գործերը չի արտահայտի - սեռական անբարոյականություն և անմաքրություն, անառակություն, կռապաշտություն և կախարդություն, ատելություն և վիճաբանություն, նախանձ և զայրույթի նոպաներ, եսասիրական նկրտումներ, տարաձայնություններ, բաժանումներ, արբեցողություն և գինարբուք։ Այս ամենը Աստծո ձայնը չէ։
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնն արտահայտում է Աստծո Հոգու պտուղները՝ սեր և ուրախություն, խաղաղություն և երկայնամտություն, բարություն և հեզություն, հավատարմություն, մեղմություն և ժուժկալություն։
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը տալիս է մեզ վստահություն և ոչ թե կասկած։ Մեր ներսում վստահություն և խաղաղություն ենք զգում, որ այն, ինչ լսում ենք, Աստծուց է։ Գուցե ամեն բան միանգամից չլսենք։ Գուցե լսենք ընդամենը մի մասն այն ամենի, ինչ պետք է իմանանք։ Բայց այն, ինչ կլսենք, կլինի հստակ և ոչ թե երերուն կամ փոխոխական։
Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի համար լավ լուրն այն է, որ երբ մենք ՇՆՉՈՒՄ և ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը, և երբ ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք և ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք մեր լսածին և մեր լսածն էլ ՓՈԽԱՆՑՈՒՄ ուրիշներին, Աստված սկսում է ավելի պարզ խոսել:
Նա Իր շունչը մեր մեջ ավելի շատ կփչի։
Մենք նրա ձայնը ավելի հստակ ԿԼՍԵՆՔ։ Մենք ԿՃԱՆԱՉԵՆՔ Նրա ձայնը և չենք շփոթի ուրիշի ձայնի հետ։ Մենք ԿՏԵՍՆԵՆՔ Նրա գործերը այս աշխարհում, կկարողանանք միանալ Նրան և համագործակցել Նրա հետ։
Մենք շնչում ենք։ Մենք արտաշնչում ենք։ Կյանք։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Ինչու՞ է կարևոր սովորել լսել Աստծո ձայնը և ճանաչել այն։
- Տիրոջ ձայնը լսելն ու Նրան արձագանքելն իսկապե՞ս նման է շնչառության: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
READ
(5 min)
Ա.Դ.Կ.Ա.Փ. Աստվածաշնչի ընթերցում
Հիսուսն ասաց․ «Աշակերտե´ք բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն»։
Եթե Հիսուսի բոլոր հետևորդները պետք է պահեն այն ամենը, ինչ Հիսուսը պատվիրել է, ուրեմն, նախևառաջ նրանք պետք է իմանան, թե Հիսուսն ինչ է պատվիրել։
Մեծ պատվիրանն ու մեծ հանձնարարականը ամփոփում են այն ամենը, ինչ Աստված ցանկանցում է փոխանցել մեզ, սակայն եթե հետևորդը ցանկանում է հասնել իր կատարյալ հասակին, որի համար Աստված ստեղծել է նրան, այդ պարագայում, նա պետք է ավելին իմանա և հնազանդվի։
ԱԴԿԱՓ հապավումն այսպես է բացվում
- Աստվածաշունչ
- Դիտարկում
- Կիրառում
- Աղոթք
- Փոխանցում
Սա պարզ մի եղանակ է, որը Հիսուսի ցանկացած հետևորդ կարող է օգտագործել Աստվածաշունչը սերտելու և մտապահելու համար։ Եկե´ք յուրաքանչյուր կետը դիտարկենք առանձին-առանձին։
Աստվածաշունչը կարդալիս կամ լսելիս պետք է անեք հետևյալը
- Աստվածաշունչ ․ Աստվածաշնչից դուրս գրե´ք մեկ կամ մի քանի խոսք, որոնք այսօր ինչ-որ առանձնահատուկ կարևորություն ձեռք բերեցին Ձեզ համար։
- Դիտարկում ․ Ձեր բառերով վերաձևակերպե´ք աստվածաշնչյան այդ խոսքերը կամ դրանց կարևոր հատվածները։ Սա կօգնի Ձեզ ավելի լավ հասկանալ դրա իմաստը։
- Կիրառում ․ Սկսե´ք խորհել, թե ինչպես կարելի է Ձեր կյանքում հնազանդվել այդ պատվիրաններին կամ գաղափարներին։ Ի՞նչ պետք է անեք։ Ի՞նչ պետք է այլ կերպ անեք։ Այս ամենը գրի առե´ք։
- Աղոթք ․ Գրի առե´ք մի աղոթք, որով Աստծուն ասում եք, թե այսօր Իր խոսքի մեջ ինչ եք կարդացել և ինչ եք հասկացել Նրա պատվիրաններին հնազանդվելու և սովորածը գործի դնելու մասին։
- Փոխանցում ․ Խնդրե´ք Աստծուն, որ ցույց տա, թե ում փոխանցեք Ձեր սովորածը և դրա կիրառման ձևը։
Ուրեմն, եկե´ք գործի դնենք ԱԴԿԱՓ-ն
- Աստվածաշունչ - Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Եսայի մարգարեություն 55․8-9
- Դիտարկում - Որպես մարդ արարած, ես սահմանափակ եմ իմ գիտելիքով և ինչպես վարվելու իմացությամբ։ Իսկ Աստված որևէ կերպ սահմանափակ չէ։ Նա տեսնում է և գիտի ամեն բան։ Նա կարող է անել ցանկացած բան։
- Կիրառում - Քանի որ Աստված գիտի ամեն բան, և Նրա ուղիները լավագույնն են, ես կյանքում շատ ավելի հաջողակ կարող եմ լինել, եթե հետևեմ Նրան, և ոչ թե վստահեմ իմ իմացությանը։
- Աղոթք - Տե´ր, ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ այնպիսի կյանքով, որը կհաճեցնի Քեզ և կօգնի ուրիշներին։ Իմ ճանապարհները հանգեցնում են սխալների։ Իմ մտքերը հանգեցնում են վիրավորվածության։ Խնդրում եմ, սովորեցրու´ ինձ Քո ճանապարհները և Քո մտքերը։ Թո´ղ Քո Սուրբ Հոգին առաջնորդի ինձ, մինչ ես հետևում եմ Քեզ։
- Փոխանցում - Ես այս խոսքերը և դրանց կիրառումը կփոխանցեմ իմ ընկերոջը՝ Ստեփանին, ով այժմ կյանքում շատ դժվարությունների միջով է անցնում և կարևոր որոշումներ կայացնելու համար առաջնորդության կարիք ունի։
ԱԴԿԱՓ Աստավծաշնչյան սերտողությունը Zume գործիքակազմում պարզ գործիքներից մեկն է։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
(30 min)
Ա․Դ․Կ․Ա․Փ․ Աստվածաշնչյան սերտողություն
Աստվածաշունչ
Դուրս գրե´ք մեկ կամ մի քանի աստվածաշնչյան խոսք, որն այսօր Ձեր կարդացած հատվածից հատուկ տպավորվել է։
Դիտարկում
Այդ խոսքերն ավելի լավ հասկանալու համար դրանք վերաձևակերպե´ք Ձեր բառերով
Կիրառում
Մտորե´ք, թե Ձեր կյանքում ինչպես պետք է հնազանդվեք այդ խոսքերին։
Աղոթք
Գրի առե´ք ձեր աղոթքը, Աստծուն ասելով, թե ինչ եք սովորել և թե ինչպես եք պատրաստվում հնազանդվել սովորածին։
Փոխանցում
Հարցրե´ք Աստծուն, թե ում է ցանկանում, որ Ձեր սովորածը և կիրառածը փոխանցեք։
Ահա´ Ա․Դ․Կ․Ա․Փ-ի մի գործնական օրինակ
Ա - Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Եսայի 55․8-9
Դ - Որպես մարդ արարած, ես սահմանափակ եմ իմ գիտելիքով և ինչպես վարվելու իմացությամբ։ Իսկ Աստված որևէ կերպ սահմանափակ չէ. Նա տեսնում է և գիտի ԱՄԵՆ ԲԱՆ և կարող է անել ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ։
Կ - Քանի որ Աստված գիտի ամեն բան և Նրա ուղիները լավագույնն են, ես կյանքում շատ ավելի հաջողակ կարող եմ լինել, եթե հետևեմ Նրան և ոչ թե վստահեմ իմ իմացությանը։
Ա - Տե´ր, ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ այնպիսի կյանքով, որը կհաճեցնի Քեզ և կօգնի ուրիշներին։ Իմ ճանապարհները հանգեցնում են սխալների։ Իմ մտքերը հանգեցնում են վիրավորվածության։ Խնդրում եմ, սովորեցրու´ ինձ Քո ճանապարհները և Քո մտքերը։ Թող քո Սուրբ Հոգին առաջնորդի ինձ, մինչ ես հետևում եմ Քեզ։
Փ - Ես այս խոսքերը և դրանց կիրառումը կփոխանցեմ իմ ընկերոջը՝ Ստեփանին, ով հիմա կյանքում շատ դժվարությունների միջով է անցնում և կարևոր որոշումներ կայացնելու համար առաջնորդության կարիք ունի։
READ
(5 min)
Հաշվետու խմբեր
Հիսուսն ասաց․ «Ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի։ Եվ ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջվի»։
Հիսուսը շատ պատմություններ պատմեց հաշվետու լինելու մասին և հայտնեց մեզ, թե ինչպես ենք պատասխան տալու մեր արածի կամ ասածի համար։
Հիսուսն այս ամենը մեզ հիմա է ասում, որպեսզի հետագայում պատրաստ լինենք։ Եվ քանի որ մի օր Նրա առջև պետք է հաշվետու լինենք, ավելի լավ է արդեն սկսենք վարժվել՝ մեկս մյուսին հաշվետու լինելով։
Հաշվետու խմբերը երկու-երեք միևնույն սեռի անձանցից բաղկացած խմբեր են․ տղամարդիկ տղամարդկանց հետ, կանայք կանանց հետ։ Նրանք շաբաթը մեկ անգամ հանդիպում են քննարկելու մի շարք հարցեր։ Այդ հարցերն օգնում են բացահայտել, թե որ բնագավառներում են հաջողություն գրանցում, և որ բնագավառներում շտկման կարիք կա։
Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ մի օր պետք է հաշիվ տա, ուստի Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է վարժվի ուրիշներին հաշվետու լինելու մեջ։
Հաշվետու խմբեր՝ Zume գործիքակազմում մեկ այլ պարզ գործիք։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
(20 min)
Հաշվետու խմբեր
- Աստված ի՞նչ է արել Ձեր կյանքում։
- Այս շաբաթ Ձեզ հաջողվե՞լ է, արդյոք, լեզվով կամ գործերով ինչ-որ մեկին վկայել Հիսուս Քրիստոսի մեծության մասին։
- Դուք ենթարկվե՞լ եք սեռական բնույթի հրապուրիչ նյութերի ազդեցությանը կամ թույլ տվե՞լ եք, որ Ձեր միտքը կլանված լինի անպատշաճ սեռական մտքերով:
- Գիտակցո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր ծախսած ամեն գումարը Աստծուն է պատկանում։
- Փափագե՞լ եք արդյոք ինչ-որ բան, ինչը Ձեզ չի պատկանում։
- Ձեր խոսքերով ինչ-որ մեկի անվանը կամ զգացմունքներին վնաս պատճառե՞լ եք։
- Ձեր խոսքերում կամ գործողություններում եղե՞լ եք, արդյոք, անազնիվ կամ չափազանցնող։
- Տրվե՞լ եք արդյոք կախվածություն առաջացնող զբաղմունքների ազդեցությանը (ծուլություն կամ անկարգապահություն)։
- Եղե՞լ եք, արդյոք, հանդերձանքի, ընկերների, աշխատանքի կամ նյութական ուենցվածքի գերին։
- Պատահե՞լ է, արդյոք, այնպես, որ չեք կարողացել ներել ինչ-որ մեկին։
- Ի՞նչ հոգսեր և մտահոգություններ են Ձեզ այս պահին անհանգստացնում։
- Բողոքե՞լ կամ տրտնջացե՞լ եք։
- Կարողացե՞լ եք Ձեր սիրտը գոհունակ պահել։
- Կարևոր փոխհարաբերություններում հաջողվե՞լ է, արդյոք, ցուցաբերել հարգանք, ըմբռնում և առատաձեռնություն։
- Ինչպիսի՞ գայթակղություններ են պատահել մտքի, լեզվի կամ գործողությունների բնագավառում, և ինչպե՞ս եք արձագանքել դրանց։
- Ինչպե՞ս եք օգտագործել ուրիշներին, մասնավորապես, հավատացյալներին ծառայելու կամ օրհնելու հնարավորությունը։
- Ձեր աղոթքները ինչ-որ կերպ պատասխանվե՞լ են։
ԱՄՓՈՓՈՒՄ
(1 min)
Այս դասաժամին քննարկված գաղափարները.
Այս դասաժամին քննարկված գործիքները.
- Աստված օգտագործում է սովորական մարդկանց
- Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
- Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
- Սպառող թե՞ արտադրող
- Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
- Հաշվետու խմբեր
- Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել
- Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ
Take a Break
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
(1 min)
Այս դասաժամին կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարները.
Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.
- Աստված օգտագործում է սովորական մարդկանց
- Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
- Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
- Սպառող թե՞ արտադրող
- Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
- Հաշվետու խմբեր
- Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել
- Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ
READ
(5 min)
Արտադրող և ոչ թե սպառող
Այս դասաժամին կխոսենք, թե ինչպես կարող ենք Հիսուսի հետևորդին օգնել դառնալ ԱՐՏԱԴՐՈՂ Աստծո արքայության մեջ, և ոչ թե միայն ՍՊԱՌՈՂ։
Իր կատարյալ ծրագրի համեմատ Աստված մեզ ստեղծել է, որ ապրենք հավասարկշռության մեջ՝ թե՛ ԱՐՏԱԴՐԵՆՔ, թե՛ ՍՊԱՌԵՆՔ, թե՛ ՍՏԵՂԾԵՆՔ և թե՛ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ, թե՛ ԼՑՆԵՆՔ և թե՛ ԼՑՎԵՆՔ, որպեսզի նորից կարողանանք ԼՑՆԵԼ։ Սակայն այս խաթարված աշխարհում մարդիկ մերժել են Աստծո ծրագիրը, իսկ շատերն իրենց էներգիան տրամադրում են Աստծո կատարյալ ծրագրի միայն մի հատվածը ապրելու համար։ Նրանք ՍՈՎՈՐՈՒՄ են, սակայն իրենց սովորածը չեն փոխանցում ուրիշներին։ Նրանք ԼՑՎՈՒՄ են, սակայն երբեք չեն լցնում։ Նրանք ՍՊԱՌՈՒՄ ԵՆ, սակայն չեն արտադրում։
Եթե ցանկանում ենք մարդկանց բազմապատկվող աշակերտներ դարձնել, ուրեմն պետք փոխանցենք նրանց, թե ինչպես կարող են լինել արտադրողներ և ոչ թե միայն սպառողներ։
Ահա, թե ինչպես։ Աստված օգտագործում է Իր գրավոր Խոսքը, որը մենք անվանում ենք Աստծո Խոսք կամ Աստվածաշունչ, որպեսզի նպաստի մեր հոգևոր աճին։
Յուրաքանչյուր աշակերտի այնպես պետք է մարզենք, որպեսզի կարողանա սերտել, մեկնաբանել և կիրառել Աստծո խոսքը։ Հազարավոր տարիների ընթացքում և բազմաթիվ հեղինակների միջոցով Աստված Իր Խոսքը խոսել է հավատարիմ մարդկանց, ովքեր գրի են առել և իրենց լսածը փոխանցել են ուրիշներին։ Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է Աստծո պատմությունը, Նրա ծրագրերը, Նրա սրտի փափագը, Նրա ճանապարհները։
Նախորդ դասաժամերին Դուք ծանոթացել եք երկու պարզ գործիքների հետ՝ ԱԴԿԱՓ Աստվածաշնչի սերտողություն և հաշվետու խմբեր։ Հաջորդ դասաժամին դուք կսովորեք ևս մեկ պարզ գործիքի մասին, որը կոչվում է 3/3-րդ խմբեր։ Այս երեք գործիքը միասին օգնում են մարզել նոր հետևորդներին Աստծո գրավոր Խոսքը սովորելու, մեկնաբանելու և կիրառելու համար։ Նրանք կսովորեն, որ պետք է լինեն ոչ թե միայն Աստծո Խոսքը լսողներ, այլ նաև կիրառողներ և փոխանցողներ։
Մեր հոգևոր աճի համար Աստված օգտագործում է նաև Իր բանավոր Խոսքը, որը կարող ենք զանազանել աղոթքի միջոցով։ Աղոթք նշանակում է խոսել Աստծո հետ և լսել Նրան։ Աղոթքի միջոցով մենք կարողանում ենք ավելի մոտիկից ճանաչել Աստծուն և հասկանալ Նրա սրտի փափագը, Նրա կամքը և Նրա ճանապարհները։ Աղոթքն օգնում է մեզ ծառայել և հոգ տանել ուրիշների համար, օգնում է մեզ այնպես սովորեցնել և փոխանցել մեր իմացածն անհատներին կամ խմբերին, որ նրանք էլ Աստծուն ավելի լավ ճանաչեն։
Երկու պարզ գործիքները՝ աղոթքի զբոսանքը և աղոթքի շղթան, օգնում են Հիսուսի հետևորդներին զարգացնել անձնական աղոթքի կյանքը և սովորեցնում են աղոթքով ծառայել ուրիշներին։ Այս գործիքների օգնությամբ մեզ մոտ ձևավորվում է անդադար աղոթքի և աշխարհին հոգևոր տեսանկյունից տեսնելու կարողություն՝ չապավինելով մեր ֆիզիկական աչքերով տեսածին։
Այս գործիքների մշտական գործածությունը նպաստում է, որ Հիսուսի հետևորդները ընդլայնեն իրենց աղոթքի կարողությունը, կարողանան զարգացնել Աստծո ձայնը լսելու և լսածը ուրիշներին փոխանցելու հմտությունը։
Մեր հոգևոր աճի համար Աստված օգտագործում է հավատացյալների Իր Մարմինը, որին մենք անվանում ենք եկեղեցի կամ Հիսուսի հետևորդներ։
Որպես հավատացյալների խումբ, մենք կապված ենք իրար։ Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսի մեջ մենք մեկ մարմնի տարբեր անդամներ ենք, և բոլորս պատկանում ենք մեկս մյուսին։ Այլ կերպ ասած, մենք ոչ միայն կապված ենք Աստծուն, այլ կապված ենք նաև մեկս մյուսին։ Աստված ասում է, որ մեկս մյուսին հնազանդ լինենք։ Աստված ասում է, որ մեկս մյուսին ծառայենք։ Յուրաքանչյուրս ունենք ուժեղ և թույլ կողմեր: Աստված ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր ուժեղ կողմերը օգնելու համար նրանց, ովքեր տկար են։ Ինչպես նաև ակնկալում է, որ թույլ տանք, որպեսզի ուրիշները օգնեն մեզ մեր տկարություններում՝ օգտագործելով այն ուժեղ կողմերը, որ Աստված տվել է նրանց։
Աստծո Խոսքն ասում է, որ Աստված ամեն մեկիս հատուկ կարողություններ է տալիս։ Անպայման օգտագործե´ք այդ կարողությունները մեկդ մյուսին օգնելու համար՝ ուրիշներին փոխանցելով Աստծո բազմատեսակ օրհնությունները։ Այնպիսի պարզ գործիքները, ինչպիսիք են 3/3-րդ խմբերը, հաշվետու խմբերը և համամենթորությունը, օգնում են մեզ մեկս մյուսին սիրել և դրդում են բարի գործեր անելուն։ Դրանք ոչ միայն օգնում են մեզ հնազանդվել Աստծո ասածներին, այլ նաև օգնում են, որպեսզի ուրիշներին փոխանցենք այն ամենը, ինչ սովորում ենք։
Հոգևորապես աճելու համար Աստված օգտագործում է նաև հալածանքն ու տառապանքը․ այն զոհերը և կորուստները, որ կրում ենք հանուն Հիսուսի։ Երբ մարդիկ նեղացնում և ցավ են պատճառում մեզ լոկ այն պատճառով, որ մենք սիրում և հնազանդվում ենք Հիսուսին, կամ էլ մեր կյանքում վատ բաներ ենք վերապրում այն պարագայում, երբ մենք սիրում և հնազանդվում ենք Հիսուսին, այդ ժամանակ Աստված օգտագործում է այդ հալածանքները և տառապանքները մեր բնավորությունը հղկելու և մեզ ավելի Հիսուսի նման դարձնելու համար։ Նա մեր մեջ բնավորություն է ձևավորում, զորացնում և մաքրում է մեր հավատքը, պատրաստում է մեզ ծառայության համար և թույլ է տալիս, որ ծառայենք նրանց, ովքեր այս կամ այն կերպ տառապում են։ Եվ այս ամենի ընթացքում Աստված ավելի բացահայտ կերպով է հայտնում Իրեն բոլոր նրանց, ովքեր ակնապիշ հետևում են մեզ և գիտեն, թե ինչ ցավ կա մեր սրտում։ Աստված ասում է մեզ, որ որպես Հիսուսի հետևորդներ մենք պետք է պատրաստ լինենք հալածանքների։
Հիսուսն ասում է. Աստված կօրհնի ձեզ, երբ Իմ պատճառով մարդիկ վիրավորեն, վատ վարվեն և տարատեսակ չար ստեր խոսեն ձեր մասին։ Ուրախ եղե´ք և ցնծացե´ք։ Երկնքում մեծ վարձք կունենաք։ Դեռ շատ դարեր առաջ մարդիկ նման կերպ են վարվել մարգարեների հետ։
Այնպիսի գործիքները, ինչպիսիք են 3/3-րդ և հաշվետու խմբերը, Հիսուսի հետևորդներին հնարավաորություն են տալիս ուրիշներին պատմել իրենց վերապրած հալածանքների և տառապանքների մասին։
Այս խմբերում Ձեզ հնարավորություն է ընձեռվում աշակերտներին սովորեցնել, որ Աստծո Խոսքը մեզ նախազգուշացնում է դժվար ժամանակների մասին և պատրաստում է մեզ դրական կերպով արձագանքելու դրանց՝ վստահելով Աստծո սիրուն նույնիսկ այն դեպքում, երբ ամեն բան դեպի վատն է ընթանում։
Աստվածաշուն։ Աղոթք։ Կյանք Տիրոջ Մարմնում։ Հալածանք և Տառապանք։ Աստված օգտագործում է այս ամենը, որպեսզի մենք աճենք հոգևորապես և նմանվենք Իր կատարյալ Որդուն՝ Հիսուսին։
Այս պարզ գործիքները օգնում են մեզ, որպեսզի մենք միայն չլինենք Աստծո տված բարիքների սպառողներ, այլ նաև արտադրողներ և փոխանցողներ։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Վերը նշված չորս ոլորտներից (աղոթք, Աստծո խոսք, և այլն) ո՞րն եք արդեն իսկ կիրառում։
- Որոնցո՞ւմ ես դեռ անվստահ։
- Որքանո՞վ եք պատրաստ ուրիշներին մարզելու համար։
READ
(5 min)
Աղոթքի շղթա
Հիսուսը հաճախ սովորեցնում էր Իր հետևորդներին աղոթքի նպատակի, գործածության և խոստումների մասին։
Հիսուսն ասում է․ «Խնդրե´ք և կտրվի ձեզ, փնտրե´ք և կգտնեք, դուռը թակե´ք և կբացվի։ Որովհետև ամեն խնդրող առնում է, և ամեն որոնող գտնում է։ Եվ դուռը թակողին կբացվի»։
Հիսուսն Իր հետևորդներին սովորեցնում էր, որ աղոթքը չպետք է օգտագործենք հանրության հավանությանն արժանանալու, կամ անձնական ցանկությունների և զազրախոսության համար (երբ անդադար ինչ-որ բան ենք կրկնում)։
Հիսուսը մեզ ցույց տվեց, որ աղոթքն ունի զորություն, քանի որ այն անմիջական և ուղիղ երկխոսություն է մեզ սիրող երկնային Հոր հետ։ Ինչպես ցանկացած առողջ երկխոսություն, լավ աղոթքը ենթադրում է, որ երկու կողմերը պետք է լսեն միմյանց և խոսեն։ Սակայն երկիրն արարող Աստծո հետ խոսելը գուցե կաշկանդեցնող թվա, իսկ Նրանից պատասխան ստանալը մարդկանց մեծամասնության համար ուղղակի սարսափազդու երևույթ է։
Բարի լուրն այն է, որ ավելի լավ աղոթքի կյանք ունենալը, երբ ավելի լավ և խորը զրույցներ ես ունենում քեզ սիրող Աստծո հետ, ոչ միայն հնարավոր է, այլև հենց այն է, ինչ Աստված ցանկանում է:
Եթե աղոթքը նման է նոր լեզու սովորելուն, ուրեմն ինչպե՞ս ավելի լավ սովորենք։ Պատասխանը պարզ է․ պետք է մարզվել։ Աղոթքի շղթան պարզ գործիք է, որը կարելի է օգտագործել անձնական աղոթքի մեջ մարզվելու համար, ինչպես նաև այն հնարավոր է փոխանցել ցանկացած հետևորդի։
Աղոթքի շղթան բաղկացած է 12 պարզ քայլից, յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այն սովորեցնում է մեզ աղոթքի աստվածաշնչյան 12 տեսակ։ Իսկ վերջում կտեսնեք, որ արդեն մեկ ժամ է, աղոթում եք։ Աստվածաշունչն ասում է․ «Անդադար աղոթք արե´ք»։ Մեզնից քչերը կխոստովանեն, որ անդադար աղոթում են։ Սակայն այս մեկ ժամից հետո, Դուք մեկ քայլով ավելի կմոտենաք դրան։
Աղոթքի շղթան ևս մեկ պարզ գործիք է Zume գործիքակազմում։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
(60 min)
Աղոթքի շղթա
Աղոթքի շղթան բաղկացած է 12 պարզ քայլից, յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այն սովորեցնում է մեզ աղոթքի աստվածաշնչյան 12 տեսակ։ Իսկ վերջում կտեսնեք, որ արդեն մեկ ժամ է աղոթում եք։
(ՆԿԱՐ)
ԳՈՀԱՆԱԼ ․ Ձեր աղոթքի մեկ ժամը սկսե´ք Տիրոջը գոհություն հայտնելով։ Գոհացե´ք այն ամենի համար, ինչ հիմա գալիս է Ձեր մտքին։ Ինչպես նաև գոհացե´ք կոնկրետ ինչ-որ մի բանի համար, որ Նա արել է Ձեր կյանքում անցյալ շաբաթվա ընթացքում։ Գոհացե´ք Նրանից Ձեր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ամեն բարության համար։
ՍՊԱՍԵԼ ․ Ժամանակ հատկացրե´ք և սպասե´ք Տիրոջը։ Լուռ մնացե´ք և թույլ տվե´ք, որ Աստված հանդարտեցնի Ձեր միտքը, և բացահայտի Իր խորհուրդները։
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ․ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ ցույց տա Ձեր կյանքում առկա այն ամենը, ինչ տհաճ է Իրեն։ Խնդրե´ք, որ բացահայտի այն բնավորության գծերը, որոնք ճիշտ չեն, կամ այն սխալ արարքները, որոնք դեռ չեք հասցրել խոստովանել։ Խոստովանե´ք Տիրոջը հիմա, որպեսզի մաքրվեք։
ԿԱՐԴԱԼ ԽՈՍՔԸ ․ Կարդացե´ք աղոթքի մասին ինչ-որ մի հատված սաղմոսներից, մարգարեություններից, կամ Նոր կտակարանից։
ԽՆԴՐԵԼ ․ Աստծուն ներկայացրե´ք Ձեր անձնական խնդրվածքները։
ԲԱՐԵԽՈՍԵԼ ․ Աստծուն ներկայացրե´ք խնդրվածքներ ուրիշների համար։
ԱՂՈԹԵԼ ԽՈՍՔԸ ․ Աղոթե´ք Աստվածաշնչյան որևէ հատվածի համեմատ։ Այստեղ օգնության կարող են գալ աստվածաշնչյան աղոթքները, ինչպես նաև մի շարք սաղմոսներ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ. Շնորհակալություն հայտնե´ք Աստծուն Ձեր, Ձեր ընտանիքի և եկեղեցու անունից այն ամենի համար, որ ունեք Ձեր կյանքում.
ԵՐԳԵԼ ․ Երգե´ք փառաբանական, երկրպագական կամ որևէ հոգևոր երգ։
ԽՈՐՀԵԼ ․ Խնդրե´ք Տիրոջը, որ խոսի Ձեզ հետ։ Թուղթ ու գրիչը պատրաստ պահե´ք, որպեսզի գրի առնեք այն զգացողություններն ու գաղափարները, որոնք Աստված տալիս է։
ԼՍԵԼ ․ Ժամանակ հատկացրե´ք միահյուսելու կարդացածը, աղոթածը և երգածը, և տեսե´ք, թե Աստված այդ ամենի միջոցով ինչպես է Ձեզ հետ խոսում։
ԳՈՀԱՆԱԼ ․ Գոհացե´ք Տիրոջից միասին անցկացրած ժամանակի և այն զգացողությունների ու տպավորությունների համար, որ Տերը տվել է։ Փառավորե´ք Նրան Իր հիասքանչ էության համար։
Դիք Իսթմանի «Այն ժամը, որը փոխում է աշխարհը» գրքից․ (C) 2002 Dick Eastman, Chosen Books, Grand Rapids, MI, օգտագործման համար թույլատվությունն առկա է։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը մեկժամյա աղոթքի վերաբերյալ։
- Ինչպե՞ս եք Ձեզ զգում։
- Ինչ-որ բան սովորեցի՞ք կամ լսեցի՞ք։
- Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե նմանատիպ աղոթքը Ձեր առօրյայի մի մասը լիներ։
READ
(5 min)
100 հոգուց բաղկացած ցանկ
Հիսուսն ասաց․ «Գնացե´ք և աշակերտե´ք»։ Նրա աշակերտները հենց դա էլ արեցին։
Նրանք գնացին իրենց ընտանիքների մոտ։ Գնացին իրենց ընկերների մոտ։ Գնացին քաղաքում իրենց ծանոթների մոտ։ Գնացին իրենց գործընկերների մոտ։ Նրանք գնացին։
Հիսուսն ասաց․ «Գնացե՛ք», և նրանք հնազանդվեցին։ Արդյունքում, Աստծո ընտանիքն աճեց։
Աստված արդեն իսկ տվել է մեզ այն շրջապատը, որտեղ կարող ենք «գնալ և աշակերտել»։ Դա մեր ընտանիքն է, ընկերները, հարևանները, գործընկերները կամ համադասարանցիները․ մարդիկ ում ամբողջ կյանքում ճանաչում ենք, կամ էլ նոր ենք ծանոթացել։
Հավատարիմ գտնվելով այն մարդկանց շրջապատում, որն Աստված արդեն իսկ տվել է մեզ, մենք կանենք առաջին մեծ քայլը բազմապատկվող աշակերտության համար։ Կարող ենք սկսել մարդկանց ցանկ կազմելու պարզագույն քայլից։
100 հոգուց բաղկացած ցանկը Zume գործիքակազմում մի պարզ գործիք է, որի արդյունքում աշակերտները բազմապատկվում են։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
(30 min)
Կազմե´ք 100 հոգուց բաղկացած Ձեր ցանկը
Ձեր «100 հոգուց բաղկացած ցանկը» կազմե´ք. գրի առե´ք այն մարդկանց, ովքեր Ձեր ազդեցության շրջանակում են։ Նշե´ք՝ նրանցից յուրաքանչյուրն աշակե՞րտ է, անհավա՞տ, թե՞ անհայտ։
Խմբով ժամանակ հատկացրե´ք, որպեսզի յուրաքանչյուրդ կազմեք Ձեր սեփական ցանկը։ Կարող եք օգտվել թղթից կամ Ձեր ուսումնական նյութերում առկա թվային գործիքներից։
ԱՄՓՈՓՈՒՄ
(1 min)
Այս դասաժամին քննարկված գաղափարները.
Այս դասաժամին քննարկված գործիքները.
- Աստված օգտագործում է սովորական մարդկանց
- Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
- Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
- Սպառող թե՞ արտադրող
- Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
- Հաշվետու խմբեր
- Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել
- Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ