ԴԱՍԱԺԱՄ 1
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
(1 min)
Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։
Or six.zume.training/checkin and use code: 3354
ԱՂՈԹԵ´Ք
(5 min)
Սկսե´ք աղոթքով։ Առանց Սուրբ Հոգու անհնար է հոգևոր հայտնություն ստանալ և փոխակերպվել։ Խմբով հավաքվելիս հրավիրե´ք Նրան, որպեսզի այս դասաժամի ընթացքում առաջնորդի ձեզ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
(1 min)
Այս դասաժամին կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարները.
- Աստված օգտագործում է սովորական մարդկանց
- Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
- Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
READ
(5 min)
Աստված օգտագործում է սովորական մարդկանց
Բարի գալուստ Zume դասընթաց։ Zume բառը հունարենում նշանակում է «թթխմոր»։
Հիսուսն Աստծո արքայությունը նմանեցնում է մի կնոջ, ով վերցրեց փոքր քանակությամբ «zume» և դրեց մեծ քանակությամբ խմորի մեջ։
Թթխմորը՝ խմորի հետ խառնվելով, տարածվեց այնքան, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց։
Այստեղ Հիսուսը ցույց է տալիս, որ սովորական մարդը, վերցնելով և օգտագործելով շատ փոքրիկ մի բան, կարող է մեծ ազդեցություն թողնել։
Մեր փափագն է իրագործել Հիսուսի ասածը․ օգնել սովորական մարդկանց օգտագործել փոքրիկ գործիքներ՝ Աստծո արքայության մեջ մեծ ազդեցություն թողնելու նպատակով։
Հիսուսն Իր հետևորդներին վերջում պարզ մի հանձնարարություն տվեց: Նա ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ Ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։
Հիսուսը պարզ մի պատվիրան տվեց - աշակերտել (աշակերտ դարձնել)։
Նա դա անելու համար պարզ հանձնարարականներ տվեց - աշակերտել, ուր էլ որ գնաք։
- Աշակերտել՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
- Աշակերտել՝ սովորեցնելով մարդկանց հնազանդվել այն ամենին, ինչ Նա պատվիրել է։
Այսպիսով, որո՞նք են աշակերտելու քայլերը․
- Մենք պետք է աշակերտենք ամեն ժամանակ - ամեն տեղ, ուր գնում ենք և նույնիսկ գնալու ընթացքում էլ։
- Երբ ինչ-որ մեկը որոշում է հետևել Հիսուսին, նա պետք է մկրտվի։
- Երբ մեր աշակերտները սկսում են աճել, մենք յուրաքանչյուրին սովորեցնում ենք հնազանդվել այն ամենին, ինչ Հիսուսը պատվիրել է։
Եվ քանի որ Նրա պատվիրաններից մեկը հենց աշակերտելն է, դա նշանակում է, որ Հիսուսին հետևող յուրաքանչյուր աշակերտ նույնպես պետք է սովորի աշակերտել։
Այդ աշակերտները պետք է աշակերտեն, և վերջիններս նույնպես պետք է աշակերտեն։
Բազմապատկվող աշակերտներ, ահա, թե ինչպես է Zume-ն գործում։
Այն նման է թթխմորի, որը տարածվում է ամբողջ խմորով մեկ, մինչև որ ամբոջ զանգվածը խմորվի։ Երբ Հիսուսը պատվիրեց գնալ և աշակերտել, Նա նաև խոստում տվեց։
Հիսուսն ասաց․ «Եվ ահա ես Ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը»։
Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է վստահի այս խոստմանը, որ Հիսուսը միշտ մեզ հետ է։ Քանի որ Նա իսկապես մեզ հետ է։
Բայց սա նաև նշանակում է, որ Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է հավատարմորեն ընդունի, որ Հիսուսի փափագն է, որ մեզանից յուրաքանչյո՛ւրը աշակերտի: Որովհետև Նա իսկապես ցանկանում է դա։
Հիսուսն ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք»։
Մեզ ուղարկելիս Հիսուսն օգտագործում է Իր իշխանությունը։
Հիսուսն ասում է, որ դրանից բարձր իշխանություն չկա։ Որևէ ավանդույթ ավելի մեծ իշխանություն չի կարող ունենալ։
Որևէ մշակույթ ավելի մեծ իշխանություն չի կարող ունենալ։ Աշխարհում գոյություն ունեցող որևէ օրենք չի կարող ավելի մեծ իշխանություն ունենալ։
Հիսուսն ասաց․ «Գնացե´ք և աշակերտե´ք»։
Մենք էլ Zume-ի՝ թթխմորի նման կշարունակենք գնալ և աճել, մինչև որ ամբողջ գործը ավարտենք։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Եթե Հիսուսը ակնկալում է, որ Իր բոլոր հետևորդները կատարեն Իր Մեծ հանձնարարականը, ապա ինչու՞ այսքան քիչ մարդիկ են իրականում աշակերտում։
READ
(5 min)
Աշակերտներ և եկեղեցի
Նորից բարի գալուստ Zume դասընթաց։ Այս դասաժամին մենք կխոսենք աշակերտների և եկեղեցու մասին։
**Ո՞վ է աշակերտը։ Եվ ինչպե՞ս կարելի է մեկին աշակերտ դարձնել։ **
Ինչպե՞ս կարելի է Հիսուսի հետևորդին սովորեցնել հնազանդվել Նրա բոլոր պատվիրաններին։ Ինչպե՞ս է հնարավոր աշխատել մեկի հետ, ով մի ամբողջ կյանք ապրել է այս աշխարհի գերության մեջ, իսկ հետո այնպես մարզել նրան, որ դառնա Աստծո թագավորության քաղաքացի։
Աշակերտ բառը նշանակում է հետևորդ։ Այսինքն, աշակերտը Աստծո հետևորդն է։ Հիսուսն ասաց․ «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկքնում և երկրի վրա»։ Այսպիսով, Աստծո թագավորությունում Հիսուսը մեր Թագավորն է։ Մենք Նրա քաղաքացիներն ենք՝ Նրա կամքի ենթակաները։ Նրա ցանկությունները, նպատակները, մտադրությունները, նախապատվությունները և արժեքները ամենաբարձրն ու լավագույնն են։ Նրա Խոսքը օրենք է։ Իսկ թագավորության օրենք ասելով ի՞նչ ենք հասկանում։ Հիսուսն Իր քաղաքացիներին ի՞նչ է ասում, որ անեն։
Հիսուսն ասաց․ «Սիրի´ր Քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»։ Հիսուսն ասաց․ «Սիրի´ր քո ընկերոջը քո անձի պես»։ Հիսուսն ասաց, որ Հին Կտակարանում Աստծո պատվիրանները՝ ամբողջ օրենքն ու մարգարությունները, կարող են այս երկու խոսքում ամփոփվել․ Սիրի´ր Աստծուն և սիրի´ր մարդկանց։ Հիսուսն ասաց․ «Աշակերտե´ք»։ Հիսուսն ասաց․ «Սովորեցրե´ք նրանց հնազանդվել այն ամենին, ինչ ես պատվիրել եմ»։
Քանի որ աշակերտել նշանակում է սովորեցնել մարդկանց Հիսուսի բոլոր պատվիրանները, ուրեմն Նոր Կտակարանը կարելի է ամփոփել այս մեկ խոսքում՝ աշակերտել։
Աշակերտը Հիսուսի հետևորդն է, ով սիրում է Աստծուն, սիրում է մարդկանց և աշակերտում է։
Իսկ ի՞նչ է եկեղեցին։
Գուցե, եկեղեցի ասելով՝ դուք շենք եք պատկերացնում, մի վայր, որտեղ գնում եք։ Սակայն Աստծո խոսքում եկեղեցին մարդկանց հավաքույթն է, որին պատկանում եք։
Աստվածաշնչում «եկեղեցի» բառը օգտագործվում է երեք տարբեր կերպով։
- տիեզերական եկեղեցի - բոլոր այն մարդիկ ովքեր հետևել, հետևում և հետևելու են Հիսուսին։
- քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և ապրում են աշխարհի որոշակի հատվածում։
- տնային եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և հավաքվում են մի վայրում, որտեղ ապրում է նրանցից մեկը կամ մի քանիսը։
Հոգևոր ընտանիքը՝ Հիսուսի հետևորդները, ովքեր սիրում են Աստծուն, սիրում են մարդկանց և աշակերտում են, և ովքեր միասին հավաքվում են տվյալ վայրում, կազմում են վերջին տիպի եկեղեցին, այսինքն տնային եկեղեցի կամ պարզ եկեղեցի։
Երբ այս պարզ եկեղեցիները միավորվում են ինչ-որ մեծ բան անելու համար, նրանք կոչվում են ինչ-որ քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի։
Տարբեր տարածքների բոլոր այս եկեղեցիների միավորումը պատմության տարբեր փուլերում կազմում է տիեզերական եկեղեցին։
ԴԱ ՄԵԾԱՏԱՌ «Ե»-ՈՎ ԵԿԵՂԵՑԻՆ Է։
Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքներն են , որոնց կենտրոնն ու Թագավորը Հիսուսն է։ Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքներն են, որոնք սիրում են Աստծուն, սիրում են ուրիշներին և աշակերտում են մարդկանց, որոնց թիվը գնալով բազմապատկվում է։ Որոշ եկեղեցիներ ունեն շենքեր, ծրագրեր, բյուջե և աշխատակազմ։ Սակայն պարզ եկեղեցին Աստծուն և ուրիշներին սիրելու և բազմապատկվող աշակերտներ պատրաստելու համար սրանցից և ոչ մեկի կարիքը չունի։ Եվ քանի որ ցանկացած հավելյալ բան բարդացնում և դժվարացնում է եկեղեցու բազմապատկման գործընթացը, մեր դասընթացը շենքերը, նախագծերը, բյուջեն և աշխատակազմը թողնում է քաղաքային կամ տարածաշրջանային եկեղեցիներին, որոնք կազմված են բազմապատկվող պարզ եկեղեցիներից։
Հիշե´ք, «zume» նշանակում է «թթխմոր», այն պարզ, միաբջիջ օրգանիզմ է, որն արագ վերարտադրվում է։
Zume դասընթացի օգնությամբ մենք նմանվում ենք այդ թթխմորին՝ պարզ և բազմապատկվող։ Սակայն մինչ կսկսենք բազմապատկվել, եկե´ք համոզվենք, որ գիտենք, թե ինչ է Աստված ցանկանում վերարտադրված տեսնել։ Քանի որ բազմապատկումը կարող է լավ բան լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում։ Քաղցկեղն էլ է բազմապատկվում։ Իսկ այն մահաբեր է։ Այսպիսով ինչպե՞ս վերարտադրենք կյանք և ոչ թե մահ։ Եվ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք վերարտադրման արժանի աշակերտներ ենք։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Եկեղեցի ասելիս ՝ առաջինը ի՞նչ եք պատկերացնում։
- Ո՞րն է տվյալ պատկերի և տեսանյութում նկարագրված «պարզ եկեղեցու» միջև տարբերությունը։
- Ձեր կարծիքով ո՞ր մեկը ավելի հեշտ կբազմապատկվի և ինչո՞ւ։
READ
(5 min)
Լսել և հնազանդվել Աստծուն
Ուրախ ենք նորից տեսնելու Ձեզ Zume դասընթացում։ Այս դասաժամին մենք կզրուցենք Աստծո ձայնը լսելու և լսածին հնազանդվելու մասին։
Շնչելը կյանք է։ Մենք շնչում ենք։ Մենք արտաշնչում ենք։ Կյանք:
Աստծո արքայությունում շնչելը նույնքան կարևոր է։ Իրականում Աստված Իր Հոգուն անվանում է «Շունչ»։
Աստծո արքայությունում մենք ՇՆՉՈՒՄ ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծուց։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ԽՈՍՔԻ՝ Աստվածաշնչի միջոցով։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ԱՂՈԹՔԻ միջոցով՝ Աստծո հետ զրույցի ընթացքում։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ՄԱՐՄՆԻ՝ եկեղեցու միջոցով, այսինքն, այլ հետևորդների միջոցով։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ԳՈՐԾԵՐԻ՝ ինչ-որ իրադարձությունների, փորձառությունների, երբեմն էլ հալածանքների և տառապանքների միջոցով, որոնք Աստված թույլ է տալիս Իր զավակների կյանքում։
Աստծո Արքայությունում մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ԳՈՐԾԻ ենք դնում այն, ինչ լսում ենք Աստծուց։ Մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք։
Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է փոխել մեր մտածելակերպը, մեր խոսքերը կամ մեր գործողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հիսուսի և Նրա կամքի հետ։
Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է ուրիշների հետ բաժնեկցել այն, ինչ Հիսուսը մեզ հետ բաժնեկցեց՝ փոխանցելով նրանց այն, ինչ Հիսուսը փոխանցեց մեզ, որպեսզի ուրիշներն էլ լինեն օրհնված այնպես, ինչպես Աստված օրհնում է մեզ։
Հիսուսի հետևորդի համար ՇՆՉԵԼԸ և ԱՐՏԱՇՆՉԵԼԸ խիստ կարևոր է։ Այն մեր կյանքն է։ Հիսուսն ասաց․ «Որդին որևէ բան ինքն իրեն չի կարող անել։ Նա անում է միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս։ Ինչ անում է Հայրը, անում է նաև Որդին»։
Հիսուսն ասաց․ «Ես իմ անձից չեմ խոսում, այլ ինձ ուղարկող Հայրը, Նա պատվիրեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ»:
Հիսուսն ասաց, որ ամեն բան, որ խոսեց և գործեց, արեց Աստծուց ԼՍԵԼՈՎ և Իր լսածին ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՎ։
ՇՆՉԻ´Ր - Լսի´ր Աստծուց։ ԱՐՏԱՇՆՉԻ´Ր - հնազանդվի´ր լսածիդ և դա փոխանցի´ր ուրիշներին։
Հիսուսն ասաց, որ Իր հետևորդները նույնպես կլսեն Աստծուց Սուրբ Հոգու՝ Նրա շնչի շնորհիվ, որն Աստված փչում է Հիսուսին հետևող յուրաքանչյուր անձի մեջ։
Հիսուսն ասաց. «Օգնականը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի»։
ՇՆՉԻ´Ր - Լսի´ր Աստծուց: ԱՐՏԱՇՆՉԻ´Ր - հնազանդվի´ր լսածիդ և դա փոխանցի´ր ուրիշներին։
Հիսուսը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է ապրենք։
Ուրեմն, ինչպե՞ս ենք մենք լսում Աստծո ձայնը։ Ինչպե՞ս հասկանանք, թե ինչին պետք է հնազանդվենք։
Հիսուսն Ինքն Իրեն «Բարի Հովիվ» է անվանում, իսկ Իր հետևորդներին՝ Իր «գառները»։ Հիսուսն ասաց․ «Իմ գառները լսում են Իմ ձայնը, և ես ճանաչում են նրանց, և նրանք հետևում են Ինձ»։ Հիսուսն ասաց․ «Ով Աստծուն է պատկանում, լսում է Աստծո ասածը։ Ձեր չլսելու պատճառն այն է, որ Աստծուն չեք պատկանում»։
Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք պետք է տրվենք Աստծո ձայնը լսելուն։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ հանդարտ ենք մնում։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ կենտրոնանում ենք Հիսուսի վրա։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը մեր մտքում, տեսիլքում, զգացմունքներում և տպավորություններում։
- Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ գրի ենք առնում մեր լսածը և փորձարկում ենք այն։
Ամեն ձայն, ամեն միտք, ամեն տեսիլք, ամեն զգացողություն կամ տպավորություն չէ, որ Աստծո ձայնն է։ Երբեմն դա կարող է լինել թշնամու ձայնը։ Հիսուսն ասաց, որ մեր թշնամին ստախոս է և ստի հայրն է։ Հիսուսն ասաց, որ մեր թշնամին գալիս է, որ գողանա, սպանի և կործանի։
Սակայն Աստված ասում է, որ մենք ԿԼՍԵՆՔ Նրան և կիմանանք, որ Նա է խոսում։ Փորձառության և աղոթքի միջոցով, մենք կարող ենք Աստծո ձայնն ավելի լավ ճանաչել։ Մենք կարող ենք հասկանալ, թե արդյոք մեր լսածը Աստծո ձայնն է, թե ուրիշինը։
Ահա մի քանի եղանակ, որով կարող ենք փորձարկել մեր լսածը․
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը միշտ համապատասխանում է այն ամենին, ինչ Նա արդեն մեզ ասել է Իր գրավոր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Նրանից լսած խոսքը երբեք չի կարող հակադրվել Իր գրավոր խոսքին։
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը միշտ մեզ տալիս հույս և խաղաղություն։ Նրա ձայնը երբեք մեզ չի թողնի հանդիմանված կամ հուսալքված վիճակում։ Հիսուսը մեզ չի հանդիմանում, այլ սիրով ուղղում է։
- Հիսուսի ձայնը երբեք մարմնի գործերը չի արտահայտի - սեռական անբարոյականություն և անմաքրություն, անառակություն, կռապաշտություն և կախարդություն, ատելություն և վիճաբանություն, նախանձ և զայրույթի նոպաներ, եսասիրական նկրտումներ, տարաձայնություններ, բաժանումներ, արբեցողություն և գինարբուք։ Այս ամենը Աստծո ձայնը չէ։
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնն արտահայտում է Աստծո Հոգու պտուղները՝ սեր և ուրախություն, խաղաղություն և երկայնամտություն, բարություն և հեզություն, հավատարմություն, մեղմություն և ժուժկալություն։
- Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը տալիս է մեզ վստահություն և ոչ թե կասկած։ Մեր ներսում վստահություն և խաղաղություն ենք զգում, որ այն, ինչ լսում ենք, Աստծուց է։ Գուցե ամեն բան միանգամից չլսենք։ Գուցե լսենք ընդամենը մի մասն այն ամենի, ինչ պետք է իմանանք։ Բայց այն, ինչ կլսենք, կլինի հստակ և ոչ թե երերուն կամ փոխոխական։
Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի համար լավ լուրն այն է, որ երբ մենք ՇՆՉՈՒՄ և ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը, և երբ ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք և ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք մեր լսածին և մեր լսածն էլ ՓՈԽԱՆՑՈՒՄ ուրիշներին, Աստված սկսում է ավելի պարզ խոսել:
Նա Իր շունչը մեր մեջ ավելի շատ կփչի։
Մենք նրա ձայնը ավելի հստակ ԿԼՍԵՆՔ։ Մենք ԿՃԱՆԱՉԵՆՔ Նրա ձայնը և չենք շփոթի ուրիշի ձայնի հետ։ Մենք ԿՏԵՍՆԵՆՔ Նրա գործերը այս աշխարհում, կկարողանանք միանալ Նրան և համագործակցել Նրա հետ։
Մենք շնչում ենք։ Մենք արտաշնչում ենք։ Կյանք։
ՔՆՆԱՐԿԵ´Ք
(10 min)
- Ինչու՞ է կարևոր սովորել լսել Աստծո ձայնը և ճանաչել այն։
- Տիրոջ ձայնը լսելն ու Նրան արձագանքելն իսկապե՞ս նման է շնչառության: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
ԱՄՓՈՓՈՒՄ
(1 min)
Այս դասաժամին քննարկված գաղափարները.
- Աստված օգտագործում է սովորական մարդկանց
- Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
- Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
NEXT STEP
ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք
Սովորե´ք փոխանցել այս սահմանումները ինչ-որ մեկին, և աղոթե´ք, որ Տերն այն խորը սերմանի Ձեր սրտում և հոգում։ Հարցրե´ք Տիրոջը, թե ում պետք է պատմեք սրա մասին։
ՓՈԽԱՆՑԵ´Ք
Այդ սահմանումները պատմե´ք նրան, ում Աստված ցույց կտա Ձեզ։ Իսկ հետո մարզե´ք նրան, որպեսզի նա էլ իր հերթին փոխանցի դրանք մեկ ուրիշին։