Zúme Training Guidebook

10-Session Course

ԴԱՍԱԺԱՄ 1

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 5678

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Սկսե´ք աղոթքով։ Առանց Սուրբ Հոգու անհնար է հոգևոր հայտնություն ստանալ և փոխակերպվել։ Խմբով հավաքվելիս հրավիրե´ք Նրան, որպեսզի այս դասաժամի ընթացքում առաջնորդի ձեզ։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարները.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Աստված օգտագործում է սովորական մարդկանց
  • Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
  • Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
  • Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
  • Հաշվետու խմբեր

READ

(5 min)

Աստված օգտագործում է սովորական մարդկանց

Բարի գալուստ Zume դասընթաց։ Zume բառը հունարենում նշանակում է «թթխմոր»։

Հիսուսն Աստծո արքայությունը նմանեցնում է մի կնոջ, ով վերցրեց փոքր քանակությամբ «zume» և դրեց մեծ քանակությամբ խմորի մեջ։

Թթխմորը՝ խմորի հետ խառնվելով, տարածվեց այնքան, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց։

Այստեղ Հիսուսը ցույց է տալիս, որ սովորական մարդը, վերցնելով և օգտագործելով շատ փոքրիկ մի բան, կարող է մեծ ազդեցություն թողնել։

Մեր փափագն է իրագործել Հիսուսի ասածը․ օգնել սովորական մարդկանց օգտագործել փոքրիկ գործիքներ՝ Աստծո արքայության մեջ մեծ ազդեցություն թողնելու նպատակով։

Հիսուսն Իր հետևորդներին վերջում պարզ մի հանձնարարություն տվեց: Նա ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ Ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։

Հիսուսը պարզ մի պատվիրան տվեց - աշակերտել (աշակերտ դարձնել)։

Նա դա անելու համար պարզ հանձնարարականներ տվեց - աշակերտել, ուր էլ որ գնաք։

  • Աշակերտել՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
  • Աշակերտել՝ սովորեցնելով մարդկանց հնազանդվել այն ամենին, ինչ Նա պատվիրել է։

Այսպիսով, որո՞նք են աշակերտելու քայլերը․

  • Մենք պետք է աշակերտենք ամեն ժամանակ - ամեն տեղ, ուր գնում ենք և նույնիսկ գնալու ընթացքում էլ։
  • Երբ ինչ-որ մեկը որոշում է հետևել Հիսուսին, նա պետք է մկրտվի։
  • Երբ մեր աշակերտները սկսում են աճել, մենք յուրաքանչյուրին սովորեցնում ենք հնազանդվել այն ամենին, ինչ Հիսուսը պատվիրել է։

Եվ քանի որ Նրա պատվիրաններից մեկը հենց աշակերտելն է, դա նշանակում է, որ Հիսուսին հետևող յուրաքանչյուր աշակերտ նույնպես պետք է սովորի աշակերտել։

Այդ աշակերտները պետք է աշակերտեն, և վերջիններս նույնպես պետք է աշակերտեն։

Բազմապատկվող աշակերտներ, ահա, թե ինչպես է Zume-ն գործում։

Այն նման է թթխմորի, որը տարածվում է ամբողջ խմորով մեկ, մինչև որ ամբոջ զանգվածը խմորվի։ Երբ Հիսուսը պատվիրեց գնալ և աշակերտել, Նա նաև խոստում տվեց։

Հիսուսն ասաց․ «Եվ ահա ես Ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը»։

Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է վստահի այս խոստմանը, որ Հիսուսը միշտ մեզ հետ է։ Քանի որ Նա իսկապես մեզ հետ է։

Բայց սա նաև նշանակում է, որ Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է հավատարմորեն ընդունի, որ Հիսուսի փափագն է, որ մեզանից յուրաքանչյո՛ւրը աշակերտի: Որովհետև Նա իսկապես ցանկանում է դա։

Հիսուսն ասաց․ «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրի վրա։ Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը աշակերտե´ք»։

Մեզ ուղարկելիս Հիսուսն օգտագործում է Իր իշխանությունը։

Հիսուսն ասում է, որ դրանից բարձր իշխանություն չկա։ Որևէ ավանդույթ ավելի մեծ իշխանություն չի կարող ունենալ։

Որևէ մշակույթ ավելի մեծ իշխանություն չի կարող ունենալ։ Աշխարհում գոյություն ունեցող որևէ օրենք չի կարող ավելի մեծ իշխանություն ունենալ։

Հիսուսն ասաց․ «Գնացե´ք և աշակերտե´ք»։

Մենք էլ Zume-ի՝ թթխմորի նման կշարունակենք գնալ և աճել, մինչև որ ամբողջ գործը ավարտենք։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Եթե Հիսուսը ակնկալում է, որ Իր բոլոր հետևորդները կատարեն Իր Մեծ հանձնարարականը, ապա ինչու՞ այսքան քիչ մարդիկ են իրականում աշակերտում։

READ

(5 min)

Աշակերտներ և եկեղեցի

Նորից բարի գալուստ Zume դասընթաց։ Այս դասաժամին մենք կխոսենք աշակերտների և եկեղեցու մասին։

**Ո՞վ է աշակերտը։ Եվ ինչպե՞ս կարելի է մեկին աշակերտ դարձնել։ **

Ինչպե՞ս կարելի է Հիսուսի հետևորդին սովորեցնել հնազանդվել Նրա բոլոր պատվիրաններին։ Ինչպե՞ս է հնարավոր աշխատել մեկի հետ, ով մի ամբողջ կյանք ապրել է այս աշխարհի գերության մեջ, իսկ հետո այնպես մարզել նրան, որ դառնա Աստծո թագավորության քաղաքացի։

Աշակերտ բառը նշանակում է հետևորդ։ Այսինքն, աշակերտը Աստծո հետևորդն է։ Հիսուսն ասաց․ «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկքնում և երկրի վրա»։ Այսպիսով, Աստծո թագավորությունում Հիսուսը մեր Թագավորն է։ Մենք Նրա քաղաքացիներն ենք՝ Նրա կամքի ենթակաները։ Նրա ցանկությունները, նպատակները, մտադրությունները, նախապատվությունները և արժեքները ամենաբարձրն ու լավագույնն են։ Նրա Խոսքը օրենք է։ Իսկ թագավորության օրենք ասելով ի՞նչ ենք հասկանում։ Հիսուսն Իր քաղաքացիներին ի՞նչ է ասում, որ անեն։

Հիսուսն ասաց․ «Սիրի´ր Քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»։ Հիսուսն ասաց․ «Սիրի´ր քո ընկերոջը քո անձի պես»։ Հիսուսն ասաց, որ Հին Կտակարանում Աստծո պատվիրանները՝ ամբողջ օրենքն ու մարգարությունները, կարող են այս երկու խոսքում ամփոփվել․ Սիրի´ր Աստծուն և սիրի´ր մարդկանց։ Հիսուսն ասաց․ «Աշակերտե´ք»։ Հիսուսն ասաց․ «Սովորեցրե´ք նրանց հնազանդվել այն ամենին, ինչ ես պատվիրել եմ»։

Քանի որ աշակերտել նշանակում է սովորեցնել մարդկանց Հիսուսի բոլոր պատվիրանները, ուրեմն Նոր Կտակարանը կարելի է ամփոփել այս մեկ խոսքում՝ աշակերտել։

Աշակերտը Հիսուսի հետևորդն է, ով սիրում է Աստծուն, սիրում է մարդկանց և աշակերտում է։

Իսկ ի՞նչ է եկեղեցին։

Գուցե, եկեղեցի ասելով՝ դուք շենք եք պատկերացնում, մի վայր, որտեղ գնում եք։ Սակայն Աստծո խոսքում եկեղեցին մարդկանց հավաքույթն է, որին պատկանում եք։

Աստվածաշնչում «եկեղեցի» բառը օգտագործվում է երեք տարբեր կերպով։

  • տիեզերական եկեղեցի - բոլոր այն մարդիկ ովքեր հետևել, հետևում և հետևելու են Հիսուսին։
  • քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և ապրում են աշխարհի որոշակի հատվածում։
  • տնային եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և հավաքվում են մի վայրում, որտեղ ապրում է նրանցից մեկը կամ մի քանիսը։

Հոգևոր ընտանիքը՝ Հիսուսի հետևորդները, ովքեր սիրում են Աստծուն, սիրում են մարդկանց և աշակերտում են, և ովքեր միասին հավաքվում են տվյալ վայրում, կազմում են վերջին տիպի եկեղեցին, այսինքն տնային եկեղեցի կամ պարզ եկեղեցի։

Երբ այս պարզ եկեղեցիները միավորվում են ինչ-որ մեծ բան անելու համար, նրանք կոչվում են ինչ-որ քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի։

Տարբեր տարածքների բոլոր այս եկեղեցիների միավորումը պատմության տարբեր փուլերում կազմում է տիեզերական եկեղեցին։

ԴԱ ՄԵԾԱՏԱՌ «Ե»-ՈՎ ԵԿԵՂԵՑԻՆ Է։

Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքներն են , որոնց կենտրոնն ու Թագավորը Հիսուսն է։ Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքներն են, որոնք սիրում են Աստծուն, սիրում են ուրիշներին և աշակերտում են մարդկանց, որոնց թիվը գնալով բազմապատկվում է։ Որոշ եկեղեցիներ ունեն շենքեր, ծրագրեր, բյուջե և աշխատակազմ։ Սակայն պարզ եկեղեցին Աստծուն և ուրիշներին սիրելու և բազմապատկվող աշակերտներ պատրաստելու համար սրանցից և ոչ մեկի կարիքը չունի։ Եվ քանի որ ցանկացած հավելյալ բան բարդացնում և դժվարացնում է եկեղեցու բազմապատկման գործընթացը, մեր դասընթացը շենքերը, նախագծերը, բյուջեն և աշխատակազմը թողնում է քաղաքային կամ տարածաշրջանային եկեղեցիներին, որոնք կազմված են բազմապատկվող պարզ եկեղեցիներից։

Հիշե´ք, «zume» նշանակում է «թթխմոր», այն պարզ, միաբջիջ օրգանիզմ է, որն արագ վերարտադրվում է։

Zume դասընթացի օգնությամբ մենք նմանվում ենք այդ թթխմորին՝ պարզ և բազմապատկվող։ Սակայն մինչ կսկսենք բազմապատկվել, եկե´ք համոզվենք, որ գիտենք, թե ինչ է Աստված ցանկանում վերարտադրված տեսնել։ Քանի որ բազմապատկումը կարող է լավ բան լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում։ Քաղցկեղն էլ է բազմապատկվում։ Իսկ այն մահաբեր է։ Այսպիսով ինչպե՞ս վերարտադրենք կյանք և ոչ թե մահ։ Եվ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք վերարտադրման արժանի աշակերտներ ենք։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Եկեղեցի ասելիս ՝ առաջինը ի՞նչ եք պատկերացնում։
  2. Ո՞րն է տվյալ պատկերի և տեսանյութում նկարագրված «պարզ եկեղեցու» միջև տարբերությունը։
  3. Ձեր կարծիքով ո՞ր մեկը ավելի հեշտ կբազմապատկվի և ինչո՞ւ։

READ

(5 min)

Լսել և հնազանդվել Աստծուն

Ուրախ ենք նորից տեսնելու Ձեզ Zume դասընթացում։ Այս դասաժամին մենք կզրուցենք Աստծո ձայնը լսելու և լսածին հնազանդվելու մասին։

Շնչելը կյանք է։ Մենք շնչում ենք։ Մենք արտաշնչում ենք։ Կյանք:

Աստծո արքայությունում շնչելը նույնքան կարևոր է։ Իրականում Աստված Իր Հոգուն անվանում է «Շունչ»։

Աստծո արքայությունում մենք ՇՆՉՈՒՄ ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծուց։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ԽՈՍՔԻ՝ Աստվածաշնչի միջոցով։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ԱՂՈԹՔԻ միջոցով՝ Աստծո հետ զրույցի ընթացքում։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ՄԱՐՄՆԻ՝ եկեղեցու միջոցով, այսինքն, այլ հետևորդների միջոցով։ Մենք շնչում ենք, երբ ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը ՆՐԱ ԳՈՐԾԵՐԻ՝ ինչ-որ իրադարձությունների, փորձառությունների, երբեմն էլ հալածանքների և տառապանքների միջոցով, որոնք Աստված թույլ է տալիս Իր զավակների կյանքում։

Աստծո Արքայությունում մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ԳՈՐԾԻ ենք դնում այն, ինչ լսում ենք Աստծուց։ Մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք, երբ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք։

Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է փոխել մեր մտածելակերպը, մեր խոսքերը կամ մեր գործողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հիսուսի և Նրա կամքի հետ։

Երբեմն արտաշնչել՝ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ, նշանակում է ուրիշների հետ բաժնեկցել այն, ինչ Հիսուսը մեզ հետ բաժնեկցեց՝ փոխանցելով նրանց այն, ինչ Հիսուսը փոխանցեց մեզ, որպեսզի ուրիշներն էլ լինեն օրհնված այնպես, ինչպես Աստված օրհնում է մեզ։

Հիսուսի հետևորդի համար ՇՆՉԵԼԸ և ԱՐՏԱՇՆՉԵԼԸ խիստ կարևոր է։ Այն մեր կյանքն է։ Հիսուսն ասաց․ «Որդին որևէ բան ինքն իրեն չի կարող անել։ Նա անում է միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս։ Ինչ անում է Հայրը, անում է նաև Որդին»։

Հիսուսն ասաց․ «Ես իմ անձից չեմ խոսում, այլ ինձ ուղարկող Հայրը, Նա պատվիրեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ»:

Հիսուսն ասաց, որ ամեն բան, որ խոսեց և գործեց, արեց Աստծուց ԼՍԵԼՈՎ և Իր լսածին ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՎ։

ՇՆՉԻ´Ր - Լսի´ր Աստծուց։ ԱՐՏԱՇՆՉԻ´Ր - հնազանդվի´ր լսածիդ և դա փոխանցի´ր ուրիշներին։

Հիսուսն ասաց, որ Իր հետևորդները նույնպես կլսեն Աստծուց Սուրբ Հոգու՝ Նրա շնչի շնորհիվ, որն Աստված փչում է Հիսուսին հետևող յուրաքանչյուր անձի մեջ։

Հիսուսն ասաց. «Օգնականը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի»։

ՇՆՉԻ´Ր - Լսի´ր Աստծուց: ԱՐՏԱՇՆՉԻ´Ր - հնազանդվի´ր լսածիդ և դա փոխանցի´ր ուրիշներին։

Հիսուսը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է ապրենք։

Ուրեմն, ինչպե՞ս ենք մենք լսում Աստծո ձայնը։ Ինչպե՞ս հասկանանք, թե ինչին պետք է հնազանդվենք։

Հիսուսն Ինքն Իրեն «Բարի Հովիվ» է անվանում, իսկ Իր հետևորդներին՝ Իր «գառները»։ Հիսուսն ասաց․ «Իմ գառները լսում են Իմ ձայնը, և ես ճանաչում են նրանց, և նրանք հետևում են Ինձ»։ Հիսուսն ասաց․ «Ով Աստծուն է պատկանում, լսում է Աստծո ասածը։ Ձեր չլսելու պատճառն այն է, որ Աստծուն չեք պատկանում»։

Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք պետք է տրվենք Աստծո ձայնը լսելուն։

  • Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ հանդարտ ենք մնում։
  • Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ կենտրոնանում ենք Հիսուսի վրա։
  • Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը մեր մտքում, տեսիլքում, զգացմունքներում և տպավորություններում։
  • Մենք ԼՍՈՒՄ ենք Նրա ձայնը, երբ գրի ենք առնում մեր լսածը և փորձարկում ենք այն։

Ամեն ձայն, ամեն միտք, ամեն տեսիլք, ամեն զգացողություն կամ տպավորություն չէ, որ Աստծո ձայնն է։ Երբեմն դա կարող է լինել թշնամու ձայնը։ Հիսուսն ասաց, որ մեր թշնամին ստախոս է և ստի հայրն է։ Հիսուսն ասաց, որ մեր թշնամին գալիս է, որ գողանա, սպանի և կործանի։

Սակայն Աստված ասում է, որ մենք ԿԼՍԵՆՔ Նրան և կիմանանք, որ Նա է խոսում։ Փորձառության և աղոթքի միջոցով, մենք կարող ենք Աստծո ձայնն ավելի լավ ճանաչել։ Մենք կարող ենք հասկանալ, թե արդյոք մեր լսածը Աստծո ձայնն է, թե ուրիշինը։

Ահա մի քանի եղանակ, որով կարող ենք փորձարկել մեր լսածը․

  • Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը միշտ համապատասխանում է այն ամենին, ինչ Նա արդեն մեզ ասել է Իր գրավոր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Նրանից լսած խոսքը երբեք չի կարող հակադրվել Իր գրավոր խոսքին։
  • Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը միշտ մեզ տալիս հույս և խաղաղություն։ Նրա ձայնը երբեք մեզ չի թողնի հանդիմանված կամ հուսալքված վիճակում։ Հիսուսը մեզ չի հանդիմանում, այլ սիրով ուղղում է։
  • Հիսուսի ձայնը երբեք մարմնի գործերը չի արտահայտի - սեռական անբարոյականություն և անմաքրություն, անառակություն, կռապաշտություն և կախարդություն, ատելություն և վիճաբանություն, նախանձ և զայրույթի նոպաներ, եսասիրական նկրտումներ, տարաձայնություններ, բաժանումներ, արբեցողություն և գինարբուք։ Այս ամենը Աստծո ձայնը չէ։
  • Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնն արտահայտում է Աստծո Հոգու պտուղները՝ սեր և ուրախություն, խաղաղություն և երկայնամտություն, բարություն և հեզություն, հավատարմություն, մեղմություն և ժուժկալություն։
  • Երբ Հիսուսը խոսում է, Նրա ձայնը տալիս է մեզ վստահություն և ոչ թե կասկած։ Մեր ներսում վստահություն և խաղաղություն ենք զգում, որ այն, ինչ լսում ենք, Աստծուց է։ Գուցե ամեն բան միանգամից չլսենք։ Գուցե լսենք ընդամենը մի մասն այն ամենի, ինչ պետք է իմանանք։ Բայց այն, ինչ կլսենք, կլինի հստակ և ոչ թե երերուն կամ փոխոխական։

Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի համար լավ լուրն այն է, որ երբ մենք ՇՆՉՈՒՄ և ԼՍՈՒՄ ենք Աստծո ձայնը, և երբ ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք և ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք մեր լսածին և մեր լսածն էլ ՓՈԽԱՆՑՈՒՄ ուրիշներին, Աստված սկսում է ավելի պարզ խոսել:

Նա Իր շունչը մեր մեջ ավելի շատ կփչի։

Մենք նրա ձայնը ավելի հստակ ԿԼՍԵՆՔ։ Մենք ԿՃԱՆԱՉԵՆՔ Նրա ձայնը և չենք շփոթի ուրիշի ձայնի հետ։ Մենք ԿՏԵՍՆԵՆՔ Նրա գործերը այս աշխարհում, կկարողանանք միանալ Նրան և համագործակցել Նրա հետ։

Մենք շնչում ենք։ Մենք արտաշնչում ենք։ Կյանք։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ինչու՞ է կարևոր սովորել լսել Աստծո ձայնը և ճանաչել այն։
  2. Տիրոջ ձայնը լսելն ու Նրան արձագանքելն իսկապե՞ս նման է շնչառության: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:

READ

(5 min)

Ա.Դ.Կ.Ա.Փ. Աստվածաշնչի ընթերցում

Հիսուսն ասաց․ «Աշակերտե´ք բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն»։

Եթե Հիսուսի բոլոր հետևորդները պետք է պահեն այն ամենը, ինչ Հիսուսը պատվիրել է, ուրեմն, նախևառաջ նրանք պետք է իմանան, թե Հիսուսն ինչ է պատվիրել։

Մեծ պատվիրանն ու մեծ հանձնարարականը ամփոփում են այն ամենը, ինչ Աստված ցանկանցում է փոխանցել մեզ, սակայն եթե հետևորդը ցանկանում է հասնել իր կատարյալ հասակին, որի համար Աստված ստեղծել է նրան, այդ պարագայում, նա պետք է ավելին իմանա և հնազանդվի։

ԱԴԿԱՓ հապավումն այսպես է բացվում

  • Աստվածաշունչ
  • Դիտարկում
  • Կիրառում
  • Աղոթք
  • Փոխանցում

Սա պարզ մի եղանակ է, որը Հիսուսի ցանկացած հետևորդ կարող է օգտագործել Աստվածաշունչը սերտելու և մտապահելու համար։ Եկե´ք յուրաքանչյուր կետը դիտարկենք առանձին-առանձին։

Աստվածաշունչը կարդալիս կամ լսելիս պետք է անեք հետևյալը

  • Աստվածաշունչ ․ Աստվածաշնչից դուրս գրե´ք մեկ կամ մի քանի խոսք, որոնք այսօր ինչ-որ առանձնահատուկ կարևորություն ձեռք բերեցին Ձեզ համար։
  • Դիտարկում ․ Ձեր բառերով վերաձևակերպե´ք աստվածաշնչյան այդ խոսքերը կամ դրանց կարևոր հատվածները։ Սա կօգնի Ձեզ ավելի լավ հասկանալ դրա իմաստը։
  • Կիրառում ․ Սկսե´ք խորհել, թե ինչպես կարելի է Ձեր կյանքում հնազանդվել այդ պատվիրաններին կամ գաղափարներին։ Ի՞նչ պետք է անեք։ Ի՞նչ պետք է այլ կերպ անեք։ Այս ամենը գրի առե´ք։
  • Աղոթք ․ Գրի առե´ք մի աղոթք, որով Աստծուն ասում եք, թե այսօր Իր խոսքի մեջ ինչ եք կարդացել և ինչ եք հասկացել Նրա պատվիրաններին հնազանդվելու և սովորածը գործի դնելու մասին։
  • Փոխանցում ․ Խնդրե´ք Աստծուն, որ ցույց տա, թե ում փոխանցեք Ձեր սովորածը և դրա կիրառման ձևը։

Ուրեմն, եկե´ք գործի դնենք ԱԴԿԱՓ-ն

  • Աստվածաշունչ - Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Եսայի մարգարեություն 55․8-9
  • Դիտարկում - Որպես մարդ արարած, ես սահմանափակ եմ իմ գիտելիքով և ինչպես վարվելու իմացությամբ։ Իսկ Աստված որևէ կերպ սահմանափակ չէ։ Նա տեսնում է և գիտի ամեն բան։ Նա կարող է անել ցանկացած բան։
  • Կիրառում - Քանի որ Աստված գիտի ամեն բան, և Նրա ուղիները լավագույնն են, ես կյանքում շատ ավելի հաջողակ կարող եմ լինել, եթե հետևեմ Նրան, և ոչ թե վստահեմ իմ իմացությանը։
  • Աղոթք - Տե´ր, ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ այնպիսի կյանքով, որը կհաճեցնի Քեզ և կօգնի ուրիշներին։ Իմ ճանապարհները հանգեցնում են սխալների։ Իմ մտքերը հանգեցնում են վիրավորվածության։ Խնդրում եմ, սովորեցրու´ ինձ Քո ճանապարհները և Քո մտքերը։ Թո´ղ Քո Սուրբ Հոգին առաջնորդի ինձ, մինչ ես հետևում եմ Քեզ։
  • Փոխանցում - Ես այս խոսքերը և դրանց կիրառումը կփոխանցեմ իմ ընկերոջը՝ Ստեփանին, ով այժմ կյանքում շատ դժվարությունների միջով է անցնում և կարևոր որոշումներ կայացնելու համար առաջնորդության կարիք ունի։

ԱԴԿԱՓ Աստավծաշնչյան սերտողությունը Zume գործիքակազմում պարզ գործիքներից մեկն է։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(30 min)

Ա․Դ․Կ․Ա․Փ․ Աստվածաշնչյան սերտողություն

Սկանավորե´ք QR կոդը։

Ինքնուրույն ուսումնասիրե´ք Աստվածաշունչը Ա.Դ.Կ.Ա.Փ. ձևաչափով՝ կարդալով Մատթեոս 6.9-13 հատվածը։ (20 րոպե)

Կրկին մեկտեղ հավաքվե´ք և երկուսից երեք հոգուց բաղկացած խմբերում պատմե´ք Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողության Ձեր փորձառության մասին։ (10 րոպե)

Աստվածաշունչ

Դուրս գրե´ք մեկ կամ մի քանի աստվածաշնչյան խոսք, որն այսօր Ձեր կարդացած հատվածից հատուկ տպավորվել է։

Դիտարկում

Այդ խոսքերն ավելի լավ հասկանալու համար դրանք վերաձևակերպե´ք Ձեր բառերով

Կիրառում

Մտորե´ք, թե Ձեր կյանքում ինչպես պետք է հնազանդվեք այդ խոսքերին։

Աղոթք

Գրի առե´ք ձեր աղոթքը, Աստծուն ասելով, թե ինչ եք սովորել և թե ինչպես եք պատրաստվում հնազանդվել սովորածին։

Փոխանցում

Հարցրե´ք Աստծուն, թե ում է ցանկանում, որ Ձեր սովորածը և կիրառածը փոխանցեք։


Ահա´ Ա․Դ․Կ․Ա․Փ-ի մի գործնական օրինակ

Ա - Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Եսայի 55․8-9

Դ - Որպես մարդ արարած, ես սահմանափակ եմ իմ գիտելիքով և ինչպես վարվելու իմացությամբ։ Իսկ Աստված որևէ կերպ սահմանափակ չէ. Նա տեսնում է և գիտի ԱՄԵՆ ԲԱՆ և կարող է անել ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ։

Կ - Քանի որ Աստված գիտի ամեն բան և Նրա ուղիները լավագույնն են, ես կյանքում շատ ավելի հաջողակ կարող եմ լինել, եթե հետևեմ Նրան և ոչ թե վստահեմ իմ իմացությանը։

Ա - Տե´ր, ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ այնպիսի կյանքով, որը կհաճեցնի Քեզ և կօգնի ուրիշներին։ Իմ ճանապարհները հանգեցնում են սխալների։ Իմ մտքերը հանգեցնում են վիրավորվածության։ Խնդրում եմ, սովորեցրու´ ինձ Քո ճանապարհները և Քո մտքերը։ Թող քո Սուրբ Հոգին առաջնորդի ինձ, մինչ ես հետևում եմ Քեզ։

Փ - Ես այս խոսքերը և դրանց կիրառումը կփոխանցեմ իմ ընկերոջը՝ Ստեփանին, ով հիմա կյանքում շատ դժվարությունների միջով է անցնում և կարևոր որոշումներ կայացնելու համար առաջնորդության կարիք ունի։

READ

(5 min)

Հաշվետու խմբեր

Հիսուսն ասաց․ «Ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի։ Եվ ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջվի»։

Հիսուսը շատ պատմություններ պատմեց հաշվետու լինելու մասին և հայտնեց մեզ, թե ինչպես ենք պատասխան տալու մեր արածի կամ ասածի համար։

Հիսուսն այս ամենը մեզ հիմա է ասում, որպեսզի հետագայում պատրաստ լինենք։ Եվ քանի որ մի օր Նրա առջև պետք է հաշվետու լինենք, ավելի լավ է արդեն սկսենք վարժվել՝ մեկս մյուսին հաշվետու լինելով։

Հաշվետու խմբերը երկու-երեք միևնույն սեռի անձանցից բաղկացած խմբեր են․ տղամարդիկ տղամարդկանց հետ, կանայք կանանց հետ։ Նրանք շաբաթը մեկ անգամ հանդիպում են քննարկելու մի շարք հարցեր։ Այդ հարցերն օգնում են բացահայտել, թե որ բնագավառներում են հաջողություն գրանցում, և որ բնագավառներում շտկման կարիք կա։

Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ մի օր պետք է հաշիվ տա, ուստի Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է վարժվի ուրիշներին հաշվետու լինելու մեջ։

Հաշվետու խմբեր՝ Zume գործիքակազմում մեկ այլ պարզ գործիք։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(20 min)

Հաշվետու խմբեր

Սկանավորե´ք QR կոդը։

Բաժանվե´ք նույն սեռի անձանցից բաղկացած երկու-երեք հոգանոց խմբերի։

Հաջորդ 20 րոպեն անդրադարձե´ք հաշվետու հարցերին։

  1. Աստված ի՞նչ է արել Ձեր կյանքում։
  2. Այս շաբաթ Ձեզ հաջողվե՞լ է, արդյոք, լեզվով կամ գործերով ինչ-որ մեկին վկայել Հիսուս Քրիստոսի մեծության մասին։
  3. Դուք ենթարկվե՞լ եք սեռական բնույթի հրապուրիչ նյութերի ազդեցությանը կամ թույլ տվե՞լ եք, որ Ձեր միտքը կլանված լինի անպատշաճ սեռական մտքերով:
  4. Գիտակցո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր ծախսած ամեն գումարը Աստծուն է պատկանում։
  5. Փափագե՞լ եք արդյոք ինչ-որ բան, ինչը Ձեզ չի պատկանում։
  6. Ձեր խոսքերով ինչ-որ մեկի անվանը կամ զգացմունքներին վնաս պատճառե՞լ եք։
  7. Ձեր խոսքերում կամ գործողություններում եղե՞լ եք, արդյոք, անազնիվ կամ չափազանցնող։
  8. Տրվե՞լ եք արդյոք կախվածություն առաջացնող զբաղմունքների ազդեցությանը (ծուլություն կամ անկարգապահություն)։
  9. Եղե՞լ եք, արդյոք, հանդերձանքի, ընկերների, աշխատանքի կամ նյութական ուենցվածքի գերին։
  10. Պատահե՞լ է, արդյոք, այնպես, որ չեք կարողացել ներել ինչ-որ մեկին։
  11. Ի՞նչ հոգսեր և մտահոգություններ են Ձեզ այս պահին անհանգստացնում։
  12. Բողոքե՞լ կամ տրտնջացե՞լ եք։
  13. Կարողացե՞լ եք Ձեր սիրտը գոհունակ պահել։
  14. Կարևոր փոխհարաբերություններում հաջողվե՞լ է, արդյոք, ցուցաբերել հարգանք, ըմբռնում և առատաձեռնություն։
  15. Ինչպիսի՞ գայթակղություններ են պատահել մտքի, լեզվի կամ գործողությունների բնագավառում, և ինչպե՞ս եք արձագանքել դրանց։
  16. Ինչպե՞ս եք օգտագործել ուրիշներին, մասնավորապես, հավատացյալներին ծառայելու կամ օրհնելու հնարավորությունը։
  17. Ձեր աղոթքները ինչ-որ կերպ պատասխանվե՞լ են։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարները.

Այս դասաժամին քննարկված գործիքները.

  • Աստված օգտագործում է սովորական մարդկանց
  • Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
  • Հոգևոր շնչառություն նշանակում է Լսել և Հնազանդվել Աստծուն
  • Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
  • Հաշվետու խմբեր

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Մինչև հաջորդ հավաքույթը գործի դրե´ք այն, ինչ կարդացիք Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան ընթերացնության նյութում։ Կենտրոնացե´ք Մատթևոս 5-7 գլուխների վրա։ Այն կարդացե´ք առնվազն օրը մեկ անգամ։ Սկսե´ք օրագիր վարել Ա.Դ.Կ.Ա.Փ. ձևաչափին համապատասխան։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Գտե´ք հաշվետու ծառայակից (նույն սեռի) և սկսե´ք նրա հետ հանդիպել շաբաթը մեկ անգամ։

ԴԱՍԱԺԱՄ 2

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 2468

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Խմբում հարցրե´ք, թե ով ունի հատուկ կարիք, որի համար կարող եք միասին աղոթել։

Գոհացե´ք Տիրոջից, որ Իր խոսքում խոստացել է լսել և պատասխանել Իր զավակների աղոթքին։

Խնդրե´ք, Սուրբ հոգուն, որ առաջնորդի Ձեր հավաքույթը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Սպառող թե՞ արտադրող
  • Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել
  • Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ

READ

(5 min)

Արտադրող և ոչ թե սպառող

Այս դասաժամին կխոսենք, թե ինչպես կարող ենք Հիսուսի հետևորդին օգնել դառնալ ԱՐՏԱԴՐՈՂ Աստծո արքայության մեջ, և ոչ թե միայն ՍՊԱՌՈՂ։

Իր կատարյալ ծրագրի համեմատ Աստված մեզ ստեղծել է, որ ապրենք հավասարկշռության մեջ՝ թե՛ ԱՐՏԱԴՐԵՆՔ, թե՛ ՍՊԱՌԵՆՔ, թե՛ ՍՏԵՂԾԵՆՔ և թե՛ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ, թե՛ ԼՑՆԵՆՔ և թե՛ ԼՑՎԵՆՔ, որպեսզի նորից կարողանանք ԼՑՆԵԼ։ Սակայն այս խաթարված աշխարհում մարդիկ մերժել են Աստծո ծրագիրը, իսկ շատերն իրենց էներգիան տրամադրում են Աստծո կատարյալ ծրագրի միայն մի հատվածը ապրելու համար։ Նրանք ՍՈՎՈՐՈՒՄ են, սակայն իրենց սովորածը չեն փոխանցում ուրիշներին։ Նրանք ԼՑՎՈՒՄ են, սակայն երբեք չեն լցնում։ Նրանք ՍՊԱՌՈՒՄ ԵՆ, սակայն չեն արտադրում։

Եթե ցանկանում ենք մարդկանց բազմապատկվող աշակերտներ դարձնել, ուրեմն պետք փոխանցենք նրանց, թե ինչպես կարող են լինել արտադրողներ և ոչ թե միայն սպառողներ։

Ահա, թե ինչպես։ Աստված օգտագործում է Իր գրավոր Խոսքը, որը մենք անվանում ենք Աստծո Խոսք կամ Աստվածաշունչ, որպեսզի նպաստի մեր հոգևոր աճին։

Յուրաքանչյուր աշակերտի այնպես պետք է մարզենք, որպեսզի կարողանա սերտել, մեկնաբանել և կիրառել Աստծո խոսքը։ Հազարավոր տարիների ընթացքում և բազմաթիվ հեղինակների միջոցով Աստված Իր Խոսքը խոսել է հավատարիմ մարդկանց, ովքեր գրի են առել և իրենց լսածը փոխանցել են ուրիշներին։ Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է Աստծո պատմությունը, Նրա ծրագրերը, Նրա սրտի փափագը, Նրա ճանապարհները։

Նախորդ դասաժամերին Դուք ծանոթացել եք երկու պարզ գործիքների հետ՝ ԱԴԿԱՓ Աստվածաշնչի սերտողություն և հաշվետու խմբեր։ Հաջորդ դասաժամին դուք կսովորեք ևս մեկ պարզ գործիքի մասին, որը կոչվում է 3/3-րդ խմբեր։ Այս երեք գործիքը միասին օգնում են մարզել նոր հետևորդներին Աստծո գրավոր Խոսքը սովորելու, մեկնաբանելու և կիրառելու համար։ Նրանք կսովորեն, որ պետք է լինեն ոչ թե միայն Աստծո Խոսքը լսողներ, այլ նաև կիրառողներ և փոխանցողներ։

Մեր հոգևոր աճի համար Աստված օգտագործում է նաև Իր բանավոր Խոսքը, որը կարող ենք զանազանել աղոթքի միջոցով։ Աղոթք նշանակում է խոսել Աստծո հետ և լսել Նրան։ Աղոթքի միջոցով մենք կարողանում ենք ավելի մոտիկից ճանաչել Աստծուն և հասկանալ Նրա սրտի փափագը, Նրա կամքը և Նրա ճանապարհները։ Աղոթքն օգնում է մեզ ծառայել և հոգ տանել ուրիշների համար, օգնում է մեզ այնպես սովորեցնել և փոխանցել մեր իմացածն անհատներին կամ խմբերին, որ նրանք էլ Աստծուն ավելի լավ ճանաչեն։

Երկու պարզ գործիքները՝ աղոթքի զբոսանքը և աղոթքի շղթան, օգնում են Հիսուսի հետևորդներին զարգացնել անձնական աղոթքի կյանքը և սովորեցնում են աղոթքով ծառայել ուրիշներին։ Այս գործիքների օգնությամբ մեզ մոտ ձևավորվում է անդադար աղոթքի և աշխարհին հոգևոր տեսանկյունից տեսնելու կարողություն՝ չապավինելով մեր ֆիզիկական աչքերով տեսածին։

Այս գործիքների մշտական գործածությունը նպաստում է, որ Հիսուսի հետևորդները ընդլայնեն իրենց աղոթքի կարողությունը, կարողանան զարգացնել Աստծո ձայնը լսելու և լսածը ուրիշներին փոխանցելու հմտությունը։

Մեր հոգևոր աճի համար Աստված օգտագործում է հավատացյալների Իր Մարմինը, որին մենք անվանում ենք եկեղեցի կամ Հիսուսի հետևորդներ։

Որպես հավատացյալների խումբ, մենք կապված ենք իրար։ Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսի մեջ մենք մեկ մարմնի տարբեր անդամներ ենք, և բոլորս պատկանում ենք մեկս մյուսին։ Այլ կերպ ասած, մենք ոչ միայն կապված ենք Աստծուն, այլ կապված ենք նաև մեկս մյուսին։ Աստված ասում է, որ մեկս մյուսին հնազանդ լինենք։ Աստված ասում է, որ մեկս մյուսին ծառայենք։ Յուրաքանչյուրս ունենք ուժեղ և թույլ կողմեր: Աստված ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր ուժեղ կողմերը օգնելու համար նրանց, ովքեր տկար են։ Ինչպես նաև ակնկալում է, որ թույլ տանք, որպեսզի ուրիշները օգնեն մեզ մեր տկարություններում՝ օգտագործելով այն ուժեղ կողմերը, որ Աստված տվել է նրանց։

Աստծո Խոսքն ասում է, որ Աստված ամեն մեկիս հատուկ կարողություններ է տալիս։ Անպայման օգտագործե´ք այդ կարողությունները մեկդ մյուսին օգնելու համար՝ ուրիշներին փոխանցելով Աստծո բազմատեսակ օրհնությունները։ Այնպիսի պարզ գործիքները, ինչպիսիք են 3/3-րդ խմբերը, հաշվետու խմբերը և համամենթորությունը, օգնում են մեզ մեկս մյուսին սիրել և դրդում են բարի գործեր անելուն։ Դրանք ոչ միայն օգնում են մեզ հնազանդվել Աստծո ասածներին, այլ նաև օգնում են, որպեսզի ուրիշներին փոխանցենք այն ամենը, ինչ սովորում ենք։

Հոգևորապես աճելու համար Աստված օգտագործում է նաև հալածանքն ու տառապանքը․ այն զոհերը և կորուստները, որ կրում ենք հանուն Հիսուսի։ Երբ մարդիկ նեղացնում և ցավ են պատճառում մեզ լոկ այն պատճառով, որ մենք սիրում և հնազանդվում ենք Հիսուսին, կամ էլ մեր կյանքում վատ բաներ ենք վերապրում այն պարագայում, երբ մենք սիրում և հնազանդվում ենք Հիսուսին, այդ ժամանակ Աստված օգտագործում է այդ հալածանքները և տառապանքները մեր բնավորությունը հղկելու և մեզ ավելի Հիսուսի նման դարձնելու համար։ Նա մեր մեջ բնավորություն է ձևավորում, զորացնում և մաքրում է մեր հավատքը, պատրաստում է մեզ ծառայության համար և թույլ է տալիս, որ ծառայենք նրանց, ովքեր այս կամ այն կերպ տառապում են։ Եվ այս ամենի ընթացքում Աստված ավելի բացահայտ կերպով է հայտնում Իրեն բոլոր նրանց, ովքեր ակնապիշ հետևում են մեզ և գիտեն, թե ինչ ցավ կա մեր սրտում։ Աստված ասում է մեզ, որ որպես Հիսուսի հետևորդներ մենք պետք է պատրաստ լինենք հալածանքների։

Հիսուսն ասում է. Աստված կօրհնի ձեզ, երբ Իմ պատճառով մարդիկ վիրավորեն, վատ վարվեն և տարատեսակ չար ստեր խոսեն ձեր մասին։ Ուրախ եղե´ք և ցնծացե´ք։ Երկնքում մեծ վարձք կունենաք։ Դեռ շատ դարեր առաջ մարդիկ նման կերպ են վարվել մարգարեների հետ։

Այնպիսի գործիքները, ինչպիսիք են 3/3-րդ և հաշվետու խմբերը, Հիսուսի հետևորդներին հնարավաորություն են տալիս ուրիշներին պատմել իրենց վերապրած հալածանքների և տառապանքների մասին։

Այս խմբերում Ձեզ հնարավորություն է ընձեռվում աշակերտներին սովորեցնել, որ Աստծո Խոսքը մեզ նախազգուշացնում է դժվար ժամանակների մասին և պատրաստում է մեզ դրական կերպով արձագանքելու դրանց՝ վստահելով Աստծո սիրուն նույնիսկ այն դեպքում, երբ ամեն բան դեպի վատն է ընթանում։

Աստվածաշուն։ Աղոթք։ Կյանք Տիրոջ Մարմնում։ Հալածանք և Տառապանք։ Աստված օգտագործում է այս ամենը, որպեսզի մենք աճենք հոգևորապես և նմանվենք Իր կատարյալ Որդուն՝ Հիսուսին։

Այս պարզ գործիքները օգնում են մեզ, որպեսզի մենք միայն չլինենք Աստծո տված բարիքների սպառողներ, այլ նաև արտադրողներ և փոխանցողներ։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Վերը նշված չորս ոլորտներից (աղոթք, Աստծո խոսք, և այլն) ո՞րն եք արդեն իսկ կիրառում։
  2. Որոնցո՞ւմ ես դեռ անվստահ։
  3. Որքանո՞վ եք պատրաստ ուրիշներին մարզելու համար։

READ

(5 min)

Աղոթքի շղթա

Հիսուսը հաճախ սովորեցնում էր Իր հետևորդներին աղոթքի նպատակի, գործածության և խոստումների մասին։

Հիսուսն ասում է․ «Խնդրե´ք և կտրվի ձեզ, փնտրե´ք և կգտնեք, դուռը թակե´ք և կբացվի։ Որովհետև ամեն խնդրող առնում է, և ամեն որոնող գտնում է։ Եվ դուռը թակողին կբացվի»։

Հիսուսն Իր հետևորդներին սովորեցնում էր, որ աղոթքը չպետք է օգտագործենք հանրության հավանությանն արժանանալու, կամ անձնական ցանկությունների և զազրախոսության համար (երբ անդադար ինչ-որ բան ենք կրկնում)։

Հիսուսը մեզ ցույց տվեց, որ աղոթքն ունի զորություն, քանի որ այն անմիջական և ուղիղ երկխոսություն է մեզ սիրող երկնային Հոր հետ։ Ինչպես ցանկացած առողջ երկխոսություն, լավ աղոթքը ենթադրում է, որ երկու կողմերը պետք է լսեն միմյանց և խոսեն։ Սակայն երկիրն արարող Աստծո հետ խոսելը գուցե կաշկանդեցնող թվա, իսկ Նրանից պատասխան ստանալը մարդկանց մեծամասնության համար ուղղակի սարսափազդու երևույթ է։

Բարի լուրն այն է, որ ավելի լավ աղոթքի կյանք ունենալը, երբ ավելի լավ և խորը զրույցներ ես ունենում քեզ սիրող Աստծո հետ, ոչ միայն հնարավոր է, այլև հենց այն է, ինչ Աստված ցանկանում է:

Եթե աղոթքը նման է նոր լեզու սովորելուն, ուրեմն ինչպե՞ս ավելի լավ սովորենք։ Պատասխանը պարզ է․ պետք է մարզվել։ Աղոթքի շղթան պարզ գործիք է, որը կարելի է օգտագործել անձնական աղոթքի մեջ մարզվելու համար, ինչպես նաև այն հնարավոր է փոխանցել ցանկացած հետևորդի։

Աղոթքի շղթան բաղկացած է 12 պարզ քայլից, յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այն սովորեցնում է մեզ աղոթքի աստվածաշնչյան 12 տեսակ։ Իսկ վերջում կտեսնեք, որ արդեն մեկ ժամ է, աղոթում եք։ Աստվածաշունչն ասում է․ «Անդադար աղոթք արե´ք»։ Մեզնից քչերը կխոստովանեն, որ անդադար աղոթում են։ Սակայն այս մեկ ժամից հետո, Դուք մեկ քայլով ավելի կմոտենաք դրան։

Աղոթքի շղթան ևս մեկ պարզ գործիք է Zume գործիքակազմում։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(60 min)

Աղոթքի շղթա

Սկանավորե´ք QR կոդը։

Ինքնուրույն մեկ ժամ աղոթե´ք աղոթքի շղթայի քայլերով

Նշե´ք, թե որքան ժամանակ հետո խումբը պետք է նորից հետ հավաքվի։ Այդ ժամանակին լրացուցիչ մի քանի րոպե ևս ավելացրե´ք, որպեսզի մարդիկ կարողանան աղոթելու համար լուռ մի անկյուն գտնել, իսկ հետո էլ միանան խմբին։

Աղոթքի շղթան բաղկացած է 12 պարզ քայլից, յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այն սովորեցնում է մեզ աղոթքի աստվածաշնչյան 12 տեսակ։ Իսկ վերջում կտեսնեք, որ արդեն մեկ ժամ է աղոթում եք։

(ՆԿԱՐ)

ԳՈՀԱՆԱԼ ․ Ձեր աղոթքի մեկ ժամը սկսե´ք Տիրոջը գոհություն հայտնելով։ Գոհացե´ք այն ամենի համար, ինչ հիմա գալիս է Ձեր մտքին։ Ինչպես նաև գոհացե´ք կոնկրետ ինչ-որ մի բանի համար, որ Նա արել է Ձեր կյանքում անցյալ շաբաթվա ընթացքում։ Գոհացե´ք Նրանից Ձեր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ամեն բարության համար։

ՍՊԱՍԵԼ ․ Ժամանակ հատկացրե´ք և սպասե´ք Տիրոջը։ Լուռ մնացե´ք և թույլ տվե´ք, որ Աստված հանդարտեցնի Ձեր միտքը, և բացահայտի Իր խորհուրդները։

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ․ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ ցույց տա Ձեր կյանքում առկա այն ամենը, ինչ տհաճ է Իրեն։ Խնդրե´ք, որ բացահայտի այն բնավորության գծերը, որոնք ճիշտ չեն, կամ այն սխալ արարքները, որոնք դեռ չեք հասցրել խոստովանել։ Խոստովանե´ք Տիրոջը հիմա, որպեսզի մաքրվեք։

ԿԱՐԴԱԼ ԽՈՍՔԸ ․ Կարդացե´ք աղոթքի մասին ինչ-որ մի հատված սաղմոսներից, մարգարեություններից, կամ Նոր կտակարանից։

ԽՆԴՐԵԼ ․ Աստծուն ներկայացրե´ք Ձեր անձնական խնդրվածքները։

ԲԱՐԵԽՈՍԵԼ ․ Աստծուն ներկայացրե´ք խնդրվածքներ ուրիշների համար։

ԱՂՈԹԵԼ ԽՈՍՔԸ ․ Աղոթե´ք Աստվածաշնչյան որևէ հատվածի համեմատ։ Այստեղ օգնության կարող են գալ աստվածաշնչյան աղոթքները, ինչպես նաև մի շարք սաղմոսներ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ. Շնորհակալություն հայտնե´ք Աստծուն Ձեր, Ձեր ընտանիքի և եկեղեցու անունից այն ամենի համար, որ ունեք Ձեր կյանքում.

ԵՐԳԵԼ ․ Երգե´ք փառաբանական, երկրպագական կամ որևէ հոգևոր երգ։

ԽՈՐՀԵԼ ․ Խնդրե´ք Տիրոջը, որ խոսի Ձեզ հետ։ Թուղթ ու գրիչը պատրաստ պահե´ք, որպեսզի գրի առնեք այն զգացողություններն ու գաղափարները, որոնք Աստված տալիս է։

ԼՍԵԼ ․ Ժամանակ հատկացրե´ք միահյուսելու կարդացածը, աղոթածը և երգածը, և տեսե´ք, թե Աստված այդ ամենի միջոցով ինչպես է Ձեզ հետ խոսում։

ԳՈՀԱՆԱԼ ․ Գոհացե´ք Տիրոջից միասին անցկացրած ժամանակի և այն զգացողությունների ու տպավորությունների համար, որ Տերը տվել է։ Փառավորե´ք Նրան Իր հիասքանչ էության համար։

Դիք Իսթմանի «Այն ժամը, որը փոխում է աշխարհը» գրքից․ (C) 2002 Dick Eastman, Chosen Books, Grand Rapids, MI, օգտագործման համար թույլատվությունն առկա է։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը մեկժամյա աղոթքի վերաբերյալ։
  2. Ինչպե՞ս եք Ձեզ զգում։
  3. Ինչ-որ բան սովորեցի՞ք կամ լսեցի՞ք։
  4. Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե նմանատիպ աղոթքը Ձեր առօրյայի մի մասը լիներ։

READ

(5 min)

100 հոգուց բաղկացած ցանկ

Հիսուսն ասաց․ «Գնացե´ք և աշակերտե´ք»։ Նրա աշակերտները հենց դա էլ արեցին։

Նրանք գնացին իրենց ընտանիքների մոտ։ Գնացին իրենց ընկերների մոտ։ Գնացին քաղաքում իրենց ծանոթների մոտ։ Գնացին իրենց գործընկերների մոտ։ Նրանք գնացին։

Հիսուսն ասաց․ «Գնացե՛ք», և նրանք հնազանդվեցին։ Արդյունքում, Աստծո ընտանիքն աճեց։

Աստված արդեն իսկ տվել է մեզ այն շրջապատը, որտեղ կարող ենք «գնալ և աշակերտել»։ Դա մեր ընտանիքն է, ընկերները, հարևանները, գործընկերները կամ համադասարանցիները․ մարդիկ ում ամբողջ կյանքում ճանաչում ենք, կամ էլ նոր ենք ծանոթացել։

Հավատարիմ գտնվելով այն մարդկանց շրջապատում, որն Աստված արդեն իսկ տվել է մեզ, մենք կանենք առաջին մեծ քայլը բազմապատկվող աշակերտության համար։ Կարող ենք սկսել մարդկանց ցանկ կազմելու պարզագույն քայլից։

100 հոգուց բաղկացած ցանկը Zume գործիքակազմում մի պարզ գործիք է, որի արդյունքում աշակերտները բազմապատկվում են։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(30 min)

Կազմե´ք 100 հոգուց բաղկացած Ձեր ցանկը

Սկանավորե´ք QR կոդը կամ մի թուղթ վերցրե´ք։

Ձեր խմբի յուրաքանչյուր անդամ հաջորդ 30 րոպեների ընթացքում թո´ղ կազմի իր ծանոթների ցանկը։ Ցանկում որքան հնարավոր է շատ մարդ ընդգրկե´ք։

Այնուհետև նշե´ք Աստծո հետ ունեցած նրանց փոխհարաբերության Ձեզ հայտնի կարգավիճակը՝ աշակերտ, անհավատ կամ անհայտ։

Ձեր «100 հոգուց բաղկացած ցանկը» կազմե´ք. գրի առե´ք այն մարդկանց, ովքեր Ձեր ազդեցության շրջանակում են։ Նշե´ք՝ նրանցից յուրաքանչյուրն աշակե՞րտ է, անհավա՞տ, թե՞ անհայտ։

Խմբով ժամանակ հատկացրե´ք, որպեսզի յուրաքանչյուրդ կազմեք Ձեր սեփական ցանկը։ Կարող եք օգտվել թղթից կամ Ձեր ուսումնական նյութերում առկա թվային գործիքներից։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարը.

Այս դասաժամին քննարկված գործիքները.

  • Սպառող թե՞ արտադրող
  • Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել
  • Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Այս շաբաթ ժամանակ հատկացրե´ք աղոթելու Ձեր «100 հոգուց բաղկացած ցանկից» հինգ մարդու համար, որոնց նշել եք որպես «անհավատ» կամ «անհայտ»։ Խնդրե´ք Աստծուն պատրաստել նրանց սրտերը՝ բաց լինելու Ավետարանի համար։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Խնդրե´ք Աստծուն ցույց տալ, թե ում է ցանկանում, որ պատմեք «100 հոգուց բաղկացած ցանկ» կոչվող գործիքի մասին։ Նախքան հեռանալը խմբին հայտնե ´ք այդ մարդու անունը և մինչև հաջորդ հանդիպումը կապ հաստատե´ք նրա հետ։

ԴԱՍԱԺԱՄ 3

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 6543

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծուն նախորդ դասաժամին Նրա ներկայությունը ճաշակելու համար, և հրավիրե´ք Սուրբ Հոգուն առաջնորդելու Ձեր ժամանակը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Հոգևոր տնտեսություն
  • Ավետարանը և ինչպես այն փոխանցենք ուրիշներին
  • Ջրի մկրտություն և ինչպես դա անել

READ

(5 min)

Հոգևոր տնտեսություն

Այս դասաժամին մենք կխոսենք Աստծո ՀՈԳԵՎՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ մասին։ Անկում ապրած այս մեղավոր աշխարհում մարդիկ իրենց ավելի շոյված և լավ են զգում, երբ ինչ-որ բան են վերցնում, ստանում, կամ մյուսներից ավելի են վաստակում։

Իր խոսքում Աստված Իր ժողովրդին ասում է․ «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և Ձեր ճանապարհները Իմ ճանապարհները չեն»։ Աստված Իր Արքայության տնտեսության մեջ ցույց է տալիս, որ մենք շահում ենք ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ բան ենք ստանում, այլ երբ ինչ-որ բան ենք տալիս։ Աստված ասում է․ «Պիտի ազատեմ ձեզ, որ օրհնություն լինեք»։ Հիսուսն ասում է․ «Տալն ավելի լավ է, քան առնելը»։ Երբ ուրիշներին տալիս ենք այն, ինչ Աստված է մեզ տալիս, կամ օրհնում ենք ուրիշներին, երբ Աստված է մեզ օրհնում, մենք վերապրում ենք ՀՈԳԵՎՈՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, որի մասին լսել ենք նախորդ դասաժամերից մեկում։ Մենք ՇՆՉՈՒՄ ԵՆՔ՝ ԼՍՈՒՄ ենք Աստծուն։ Մենք ԱՐՏԱՇՆՉՈՒՄ ենք՝ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք մեր լսածին, և մեր լսածը փոխանցում ենք ուրիշներին։

Երբ հավատարմորեն ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք և ուրիշների հետ ԲԱԺՆԵԿՑՈՒՄ այն, ինչ Աստված մեզ է տվել, այդ ժամանակ Նա խոստանում է մեզ հետ ավելի շատ բաներ բաժնեկցել։ Հիսուսն ասաց․ «Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ է հավատարիմ»։

Եթե ցանկանում ենք ավելի խորը հայտնություններ ստանալ, ավելի մտերմիկ փոխհարաբերություն ունենալ և վայելել Աստծո նախատեսած լիառատ կյանքը, ուրեմն ճանապարհը սա է։ Սա է ճանապարհը, որով կարող ենք քայլել՝ անելով այն բարի գործերը, որ Աստված արդեն ծրագրել է մեզ համար։ Եթե ցանկանում ենք արժանանալ Աստծո ամենամեծ պարգևատրմանը, պետք է երկու բան անենք, որոնք Նա խոստացել է օրհնել։

Մենք պետք է․

  • ՀՆԱԶԱՆԴՎԵՆՔ և ԲԱԺՆԵԿՑԵՆՔ
  • ԿԱՏԱՐԵՆՔ և ՍՈՎՈՐԵՑՆԵՆՔ
  • ԿԻՐԱՌԵՆՔ և ՓՈԽԱՆՑԵՆՔ

-- այն ամենը, ինչ Աստված ասել է մեզ, որ անենք։

Եթե ցանկանում ենք, որ մարդիկ արժանանան Աստծո ամենամեծ պարգևատրմանը, ուրեմն պետք է ցույց տանք նրանց, թե ինչպես իրենք էլ նույն բանը անեն։ Աշակերտ լինելու և աշակերտլեու կարևորագույն պայմաններից մեկը հենց սա է։

  • Մենք ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ ԵՆՔ և ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
  • Մենք ՍՈՎՈՐՈՂԵՐ ԵՆՔ և ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
  • Մենք ՕՐՀՆՎԱԾ ԵՆՔ և ՕՐՀՆՈՂ ԵՆՔ

Աստված չի ցանկանում, որ մենք սպասենք, մինչև ամեն բան իմանանք, ու հետո նոր սկսենք հնազանդվել և ուրիշներին պատմել դրա մասին։ Այդ օրը երբեք չի գա։ Աստված չի ակնկալում, որ մենք ամբողջությամբ հասուն դառնանք, ու հետո նոր սկսենք բազմապատկվել։ Նա ցանկանում է, որ անմիջապես սկսենք բազմապատկվել։

Աստված ցանկանում է, որ հնազանդվենք այն ամենին, ինչը որ արդեն գիտենք, և ուրիշներին պատմենք այն, ինչ մենք արդեն լսել ենք։ Իսկ հետո ցանկանում է, որ ուրիշներին էլ սովորեցնենք նույնը անել։ Ի վերջո, Նա մեզ արդեն իսկ պատվիրել է հնազանդվել և ուրիշներին փոխանցել։ Սա է հասունության և աճի ճանապարհը։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ինչպիսի՞ տարբերություններ եք տեսնում Աստծո հոգևոր տնտեսության և աշխարհային գործելաոճի միջև։

Հիսուսն ասաց․ «Դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա գա։ Դուք իմ վկաները կլինեք և իմ մասին կպատմենք ամենուր՝ Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Երբ լսում եք «վկա» լինելու և Աստծո պատմությունը պատմելու պատվիրանը, ի՞նչ է գալիս Ձեր մտքին։
  2. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հիսուսն Իր Բարի լուրը փոխանցելու համար ընտրեց սովորական մարդկանց։
  3. Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի Աստծո պատմությունն ավելի վստահ փոխանցեք։

Ավետարան

Չկա Աստծո պատմությունը կամ Ավետարանը պատմելու «լավագույն տարբերակ», քանի որ դա կախված է, թե ում եք այն պատմում։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է սովորի պատմել Աստծո պատմությունը այնպես, որ այն համապատասխանի Աստծո Խոսքին և գրավի լսարանի ուշադրությունը։

Վերանայեք հետևյալ երկու ներկայացումները և ընտրեք մեկը՝ կրկնելու համար։

READ

(5 min)

Ներկայացում 1

Այս դասաժամին մենք կսովորենք, թե ինչպես կարող ենք ԱՍՏԾՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ Ավետարանը, փոխանցել ուրիշներին՝ արարումից մինչև դատաստան, մարդկության պատմության սկզբից մինչև աշխարհի վերջը։ Աստծո պատմությունը ուրիշների հետ բաժնեկցելու շատ եղանակներ կան։

Թե ո՞րն է դա անելու լավագույն տարբերակը, կախված է՝ ում եք ցանկանում պատմել և ինչպիսի աշխարհահայացք ու կյանքի փորձառություն ունի այդ մարդը։

Աստված օգտագործում է բաժնեկցելուն պատրաստ սրտերը, որպեսզի գործի լսելու պատրաստ սրտերի հետ։

Դա Նրա գործն է։ Նա պարզապես հրավիրում է մեզ միանալ Իրեն։

Աստծո պատմությունը ուրիշներին պատմելու եղանակներից մեկը Աստծո արարչագործությունից մինչև աշխարհի վերջի դատաստանի մասին պատմելն է։ Եթե ընտրում ենք Աստծո պատմությունը ուրիշներին փոխանցելու այս տարբերակը, այն կարող ենք պատմել երկար կամ կարճ տարբերակով, ամենայն մանրամասնությամբ կամ համառոտ՝ ներկայացնելով միայն կարևոր իրադարձությունները, սակայն այն միշտ պետք է կապենք ունկնդրի մշակույթին։ Նրա պատմությունը տարբեր մշակույթների և աշխարհահայացքների մարդկանց պատմելու համար կարող եք օգտագործել նաև ձեռքերի շարժումներ, որոնք հեշտացնում են սովորելու և ուսուցանելու գործընթացը:

Ահա´ Բարի Լուրի Աստծո պատմությունը․

Սկզբում Աստված ստեղծեց ամբողջ աշխարհը և նրանում եղող ամեն բան։ Նա ստեղծեց ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ և ԱՌԱՋԻՆ ԿՆՈՋԸ։ Աստված նրանց դրեց մի գեղեցիկ պարտեզում։ Նա նրանց ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ դարձրեց և շատ մտերիմ փոխհարաբերություն ուներ նրանց հետ։ Աստված մարդուն այնպես էր ստեղծել, որ նա ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵՐ։ Մահ կոչվող երևույթը գոյություն չուներ։ Նույնիսկ այս կատարյալ միջավայրում, մարդը ըմբոստացավ Աստծո դեմ և այս աշխարհ բերեց ՄԵՂՔՆ ու ՏԱՌԱՊԱՆՔԸ։ Աստված մարդուն ԱՐՏԱՔՍԵՑ այգուց։ Աստծո և մարդու միջև փոխհարաբերությունն ԸՆԴՀԱՏՎԵՑ։ Այժմ մարդը պետք է հանդիպեր ՄԱՀԻՆ։

Հարյուրավոր տարիների ընթացքում Աստված շարունակ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆԵՐ էր ուղարկում այս աշխարհ։ Նրանք մարդուն հիշեցնում էին մեղքի մասին, սակայն խոսում էին նաև Աստծո ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ և այս աշխարհ ՓՐԿԻՉ ուղարկելու ԽՈՍՏՄԱՆ մասին։

Փրկիչը պետք է ՎԵՐԱԿԱՆԳՆԵՐ Աստծո և մարդու միջև մտերիմ փոխհարաբերությունը։ Փրկիչը պետք է ՓՐԿԵՐ մարդուն մահից։ Փրկիչը պետք է մարդուն տար ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ և հավիտյան մարդու հետ մնար։

Աստված մեզ այնքան է սիրում, որ երբ ճիշտ ժամանակը եկավ, Նա Իր Որդուն ուղարկեց, որպեսզի լինի հենց այդ ՓՐԿԻՉԸ։ Հիսուսը Աստծո Որդին է։ Նա ծնվել է կույսից։ Նա ապրել է կատարյալ կյանքով և երբեք մեղք չի գործել։

Հիսուսը մարդկանց սովորեցնում էր Աստծո մասին։ Նա բազմաթիվ հրաշքներ էր գործում՝ ցույց տալու Իր զորությունը։ Նա դևերի էր դուրս քշում։ Բազմաթիվ մարդկանց էր բժշկում։ Նա կույրին տեսողություն տվեց։ Նա խուլին լսողություն տվեց։ Նա անդամալույծին բժշկեց ու նա քայլեց։ Հիսուսը նույնիսկ մեռելին հարություն տվեց։ Շատ հոգևոր առաջնորդներ ԱՀԱԲԵԿՎԱԾ էին և ՆԱԽԱՆՁՈՒՄ էին Հիսուսին։ Նրանք ցանկանում էին սպանել Նրան։

Քանի որ Նա երբեք մեղք չէր գործել, Հիսուսը չպետք է մահանար։ Սակայն Նա ՆԱԽԸՆՏՐԵՑ մահանալ՝ որպես ԶՈՀ բոլորիս համար։ Նրա տանջալի մահը ծածկեց ողջ մարդկության մեղքը։ Այնուհետև Հիսուսին գերեզմանի մեջ դրեցին։ Աստված տեսավ այդ ԶՈՀԸ և ընդունեց այն։ Աստված ցույց տվեց, որ ընդունել է Հիսուսի զոհը՝ Նրան երրորդ օրը հարություն տալով։

Աստված ասաց, որ եթե մենք ՀԱՎԱՏԱՆՔ և ԸՆԴՈՒՆԵՆՔ Հիսուսին, ԵՏ ԴԱՌՆԱՆՔ մեր մեղքերից և ՀԵՏԵՎԵՆՔ Հիսուսին, Աստված ԿՄԱՔՐԻ ՄԵԶ մեր բոլոր մեղքերից և նորից ԿԸՆԴՈՒՆԻ Իր ընտանիքի մեջ։

Աստված ուղարկեց ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ, որ բնակվի մեր մեջ, որ կարողանանք հետևել Հիսուսին։ Այս վերականգնված փոխհարաբերությունը ամրագրելու և ցույց տալու համար, մենք ՄԿՐՏՎՈՒՄ ենք ջրով։ Որպես մահանալու խորհրդապատկեր՝ մենք թաղվում ենք ջրի մեջ։ Որպես նոր կյանքի խորհրդապատկեր՝ դուրս ենք գալիս ջրից՝ Հիսուսին հետևելու համար։ Երբ Հիսուսը հարություն առավ մեռելներից, Նա 40 օր մնաց երկրի վրա։

Հիսուսն Իր հետևորդներին սովորեցրեց, որ գնան ամեն տեղ և աշխարհում բոլորին պատմեն Իր Փրկության Բարի լուրը։ Հիսուսն ասաց․ «Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը ԱՇԱԿԵՐՏԵՑԵ´Ք, նրանց ՄԿՐՏԵԼՈՎ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՎ, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։

Իսկ հետո Իր հետևորդների աչքերի առջև Հիսուսը ՀԱՄԲԱՐՁՎԵՑ։ Մի օր Հիսուսը ՆՈՐԻՑ կգա այնպես, ինչպես որ գնաց։ Նա ՀԱՎԻՏՅԱՆ ԿՊԱՏԺԻ նրանց, ովքեր չսիրեցին և չհնազանդվեցին Իրեն։ Նա ԿԸՆԴՈՒՆԻ և ՀԱՎԻՏՅԱՆ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԿԼԻՆԻ բոլոր նրանց, ովքեր սիրեցին և հնազանդվեցին Նրան։ Մենք Նրա հետ ԿԱՊՐԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ՝ նոր Երկնքում և նոր Երկրի վրա։

Ես ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՄ և ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ այն զոհը, որը Հիսուսն արել է ինձ համար։ Նա ինձ մաքրել է և վերականգնել է իմ դիրքը Աստծո ընտանիքում։ Նա սիրում է ինձ, և ես էլ Նրան եմ սիրում և Նրա հետ կապրեմ հավիտյան Նրա արքայությունում։

Աստված սիրում է քեզ և ցանկանում է, որ դու էլ ընդունես այս նվերը։ Կուզե՞ս դա հենց հիմա անել։

READ

(5 min)

«Երեք շրջան»

Ուրախ ենք ձեզ կրկին տեսնել Zume դասընթացում։

Այս դասաժամին մենք կսովորենք, թե ինչպես կարող ենք փոխանցել ԱՍՏԾՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ Ավետարանը, օգտագործելով «Երեք շրջան» գործիքը։

Աստծո պատմությունը պատմելու շատ եղանակներ կան։

Թե ո՞րն է դա անելու լավագույն տարբերակը, կախված է՝ ում ենք ցանկանում պատմել, և ինչպիսի աշխարհայացք ու կյանքի փորձառություն ունի այդ մարդը։ Աստված օգտագործում է բաժնեկցելուն պատրաստ սրտերը, որպեսզի գործի լսելուն պատրաստ սրտերի հետ։ Դա Նրա գործն է։ Նա պարզապես հրավիրում է մեզ միանալ Իրեն։

Աստծո պատմությունը փոխանցելու եղանականերից մեկը «Երեք շրջան» կոչվող պարզ գծապատկերը բացատրելն է։

Բոլորս ապրում ենք կործանված, մեղավոր աշխարհում։

Անդադար տեսնում և լսում ենք տառապանքի, մահվան, պատերազմի, տարբեր մոլուցքների պատմություններ։ Դրանք ամենուր են։ Սակայն ի սկզբանե Աստված այդպես չէր ծրագրել։

Աստծո կատարյալ ծրագիրը մի աշխարհ էր՝ լի սիրով, ուրախությամբ, միաբանությամբ և խաղաղությամբ։

Իսկ ինչպե՞ս մենք դուրս եկանք Աստծո կատարյալ ծրագրից և հայտնվեցինք կործանված աշխարհում։ Աստվածաշունչը այն անվանում է «մեղք»։

Մեղքն Աստծո ճանապարհից շեղվելը և մեր սեփական ճանապարհով ընթանալն է։ Մեղքը մեզ բաժանում է Աստծուց։ Մեղքի պատճառով մենք կոտրվում ենք։ Մեղքը հանգեցնում է հոգևոր մահվան։

Մարդիկ ցանկանում են դուրս պրծնել այդ կոտրված վիճակից։ Այդ վիճակից դուրս գալու համար զանազան բաներ են փորձում։ Ոմանք դա փորձում են անել թմրանյութերի և ալկոհոլի միջոցով։ Ոմանք լավ աշխատանքի կամ շատ գումար ունենալու միջոցով։ Ոմանքս էլ մտածում ենք, որ ինչ-որ մարդկային փոխհարաբերություն կարող է մեզ ազատել այդ վիճակից։ Ոմանք նույնիսկ դա փորձում են անել կրոնի միջոցով՝ մտածելով, որ լավ վարքը կամ ուրիշներին օգնելը մեզ ազատ կարձակի։

Սակայն սրանցից և ոչ մեկը երբևէ չի լուծի մեղքի հարցը։ Նույնիսկ երբ թվում է, որ մի պահ դուրս ենք եկել, կրկին վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսել էինք։ Ահա´ մի դաժան ճշմարտություն։ Եթե մենք դեռ անկման՝ այսինքն մեղքի մեջ ենք, ապա երբ այս կյանքն ավարտվի, Աստվածաշունչն ասում է, որ մենք մեկընդմիշտ կբաժանվենք Աստծուց։ Ընդմիշտ։

Աստվածաշունչն այդ վայրն անվանում է դժոխք։

Սակայն Աստված չի ցանկանում, որ մենք մնանք մեղքի մեջ։

Աստվածաշունչն ասում է. Աստված այնպես սիրեց մեզ, որ Իր Որդուն ուղարկեց, որ մեզ համար ճանապարհ պատրաստի։ Հիսուսն այս աշխարհ եկավ մեր մեղքերը ջնջելու և մեզ մեղավորությունից դուրս բերելու համար։

Այսպիսով, Հիսուսը՝ Աստծո Որդին, Իր մահվան միջոցով վերացրեց մեր մեղքը։

Մահանալուց և թաղվելուց երեք օր հետո Հիսուսը հարություն առավ մեռելներից։ Իր մեծ զոհի շնորհիվ, Աստված Հիսուսին Թագավոր կարգեց ամեն բանի վրա՝ երկնքում և երկրի վրա։

Արքա Հիսուսը ճանապարհ հարթեց, որպեսզի կարողանանք դուրս գալ մեղավորությունից։ Աստված ասաց, եթե

... ՀԵՏ ԴԱՌՆԱՆՔ մեր մեղքերից

... և ՀԱՎԱՏԱՆՔ որ Հիսուսը մահացել է մեզ համար

... և ՄԿՐՏՎԵՆՔ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով

ապա Աստված մեզ հարություն կտա, ինչպես որ ՀԻՍՈՒՍԻՆ հարություն տվեց, որպեսզի հավիտյան ապրենք մի նոր կյանքով՝ որպես Աստծո ընտանիքի մասնիկ։

Իսկ հետո մենք այդ նոր կյանքը փոխադրում ենք այս կործանված աշխարհ, և սպասում ենք Հիսուսի վերադարձին, երբ Նա կգա ու նոր երկինք և նոր երկիր կստեղծի, որտեղ հավիտյան Նրա հետ կլինենք՝ որպես կատարյալ ամբողջություն։

Աստված ցանկանում է, որ մենք ԱՃԵՆՔ Իր հետ փոխհարաբերության մեջ։ Աստված ցանկանում է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ մեր այն դիրքը, որը Նա նախասահմանել էր Իր կատարյալ ծրագրում։

Որպես Աստծո ընտանիքի անդամ, Հիսուսը մեզ առաքելություն է տալիս՝ կյանքի նպատակ, և ճանապարհ հնարավոր լավագույն կյանքն ապրելու համար։

Հիսուսի կողմից մեզ տրված այդ առաքելությունը ԳՆԱԼՆ է։

Հիսուսը մեզ ուղարկում է այնպես, ինչպես Իր Հայր Աստվածն էլ Իրեն ուղարկեց դեպի կործանված աշխարհ, որպեսզի օգնենք ուրիշներին ազատվել մեղքից և դառանալ Աստծո հավիտենական ընտանիքի անդամ։

Այս երեք շրջաններից բաղկացած աշխարհում կա միայն երկու տեսակի մարդ.

Մարդիկ, ովքեր Աստծո կատարյալ ծրագրի մասնիկն են և իրենց կյանքով իրագործում են Աստծո փրկագործման առաքելությունը, և օգնում, որպեսզի Աստված մեկընդիշտ վերամիավորվի Իր ընտանիքի հետ։

Կամ

Մարդիկ, ովքեր դեռ մեղքի մեջ են և փորձում են ամեն գնով ազատվել դրանից՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կփրկի իրենց։

  • Գիտե՞ս, թե հիմա դու որտեղ ես։
  • Գիտե՞ս, թե որտեղ ես ցանկանում լինել։

Աստծո պատմությունը պատմելու շատ եղանականեր կան։ Սակայն կարևորը պատմելն է։ Աստված օգտագործում է բաժնեկցելուն պատրաստ սրտերը, որպեսզի գործի լսելուն պատրաստ սրտերի հետ։ Դա Նրա գործն է։ Նա պարզապես հրավիրում է մեզ միանալ Իրեն։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(45 min)

Փոխանցել Ավետարանը

Սկանավորե´ք QR կոդը։

Ընտրեք ձեր դիտած երկու ներկայացումներից մեկը։

Բաժանվե´ք երկու-երեք հոգուց բաղկացած խմբերի։

Հերթով միմյանց պատմե´ք Ավետարանը։

Աստծո պատմությունը. արարումից մինչև դատաստան

Սկզբում Աստված ստեղծեց ամբողջ աշխարհը և նրանում եղող ամեն բան։

Նա ստեղծեց ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ և ԱՌԱՋԻՆ ԿՆՈՋԸ։ Աստված նրանց դրեց մի գեղեցիկ պարտեզում։ Նա նրանց ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ դարձրեց և շատ ՄՏԵՐԻՄ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ուներ նրանց հետ։

Աստված մարդուն այնպես էր ստեղծել, որ նա ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵՐ։ Մահ կոչվող երևույթը գոյություն չուներ։ Նույնիսկ այս կատարյալ միջավայրում, մարդն ըմբոստացավ Աստծո դեմ և այս աշխարհ բերեց ՄԵՂՔՆ ու ՏԱՌԱՊԱՆՔԸ։ Աստված մարդուն ԱՐՏԱՔՍԵՑ այգուց։ Աստծո և մարդու միջև փոխհարաբերությունն ԸՆԴՀԱՏՎԵՑ։ Այժմ մարդը պետք է հանդիպեր ՄԱՀԻՆ։ Հարյուրավոր տարիների ընթացքում Աստված շարունակ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆԵՐ էր ուղարկում այս աշխարհ։ Նրանք մարդուն հիշեցնում էին մեղքի մասին, սակայն խոսում էին նաև Աստծո ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ և այս աշխարհ ՓՐԿԻՉ ուղարկելու ԽՈՍՏՄԱՆ մասին։

Փրկիչը պետք է ՎԵՐԱԿԱՆԳՆԵՐ Աստծո և մարդու միջև մտերիմ փոխհարաբերությունը։ Փրկիչը պետք է ՓՐԿԵՐ մարդուն մահից։ Փրկիչը պետք է մարդուն տար ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ և հավիտյան մարդու հետ մնար։ Աստված մեզ այնքան է սիրում, որ երբ ճիշտ ժամանակը եկավ, Նա Իր Որդուն ուղարկեց, որպեսզի լինի հենց այդ փրկիչը։

Հիսուսն Աստծո Որդին է։ Նա ծնվել է կույսից։ Նա ապրել է կատարյալ կյանքով և երբեք մեղք չի գործել։ Հիսուսը մարդկանց սովորեցնում էր Աստծո մասին։ Նա բազմաթիվ հրաշքներ էր գործում՝ ցույց տալու Իր զորությունը։ Նա դևերի էր դուրս քշում։ Բազմաթիվ մարդկանց էր բժշկում։ Նա կույրին տեսողություն տվեց։ Նա խուլին լսողություն տվեց։ Նա անդամալույծին բժշկեց ու նա քայլեց։ Հիսուսը նույնիսկ մեռելին հարություն տվեց։ Շատ հոգևոր առաջնորդներ ԱՀԱԲԵԿՎԱԾ էին և ՆԱԽԱՆՁՈՒՄ էին Հիսուսին։

Նրանք ցանկանում էին սպանել Նրան։ Քանի որ Նա երբեք մեղք չէր գործել, Հիսուսը չպետք է մահանար։

Սակայն Նա ՆԱԽԸՆՏՐԵՑ մահանալ՝ որպես ԶՈՀ բոլորիս համար։ Նրա տանջալի մահը ծածկեց ողջ մարդկության մեղքը։ Այնուհետև Հիսուսին գերեզմանի մեջ դրեցին։ Աստված տեսավ այդ ԶՈՀԸ և ընդունեց այն։ Աստված ցույց տվեց, որ ընդունել է Հիսուսի զոհը՝ Նրան երրորդ օրը հարություն տալով։

Աստված ասաց, որ եթե մենք ՀԱՎԱՏԱՆՔ և ԸՆԴՈՒՆԵՆՔ Հիսուսին, ԵՏ ԴԱՌՆԱՆՔ մեր մեղքերից և ՀԵՏԵՎԵՆՔ Հիսուսին, Աստված ԿՄԱՔՐԻ ՄԵԶ մեր բոլոր մեղքերից և նորից ԿԸՆԴՈՒՆԻ Իր ընտանիքի մեջ։

Աստված ուղարկեց ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ, որ բնակվի մեր մեջ, որ կարողանանք հետևել Հիսուսին։ Այս վերականգնված փոխհարաբերությունն ամրագրելու և ցույց տալու համար, մենք ՄԿՐՏՎՈՒՄ ենք ջրով։

Որպես մահանալու խորհրդապատկեր՝ մենք թաղվում ենք ջրի մեջ։ Որպես նոր կյանքի խորհրդապատկեր՝ դուրս ենք գալիս ջրից՝ Հիսուսին հետևելու համար։

Երբ Հիսուսը հարություն առավ մեռելներից, Նա 40 օր մնաց երկրի վրա։

Հիսուսն Իր հետևորդներին սովորեցրեց, որ գնան ամեն տեղ և աշխարհում բոլորին պատմեն Իր Փրկության Բարի լուրը։ Հիսուսն ասաց․ «Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը ԱՇԱԿԵՐՏԵՑԵ´Ք, նրանց ՄԿՐՏԵԼՈՎ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՎ, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։

Իսկ հետո Իր հետևորդների աչքերի առջև Հիսուսը ՀԱՄԲԱՐՁՎԵՑ։ Մի օր Հիսուսը ՆՈՐԻՑ ԿԳԱ այնպես, ինչպես որ գնաց։ Նա ՀԱՎԻՏՅԱՆ ԿՊԱՏԺԻ նրանց, ովքեր չսիրեցին և չհնազանդվեցին Իրեն։ Նա ԿԸՆԴՈՒՆԻ և ՀԱՎԻՏՅԱՆ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԿԼԻՆԻ բոլոր նրանց, ովքեր սիրեցին և հնազանդվեցին Նրան։ Մենք Նրա հետ ԿԱՊՐԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ՝ նոր Երկնքում և նոր Երկրի վրա։

Ես ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՄ և ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ այն զոհը, որը Հիսուսն արել է ինձ համար։ Նա ինձ մաքրել է և վերականգնել է իմ դիրքը Աստծո ընտանիքում։ Նա սիրում է ինձ, և ես էլ Նրան եմ սիրում և Նրա հետ կապրեմ հավիտյան Նրա արքայությունում։

Աստված սիրում է քեզ և ցանկանում է, որ դու էլ ընդունես այս նվերը։ Կուզե՞ս դա հենց հիմա անել։

Փորձե´ք ինքնուրույն պարապել այնքան ժամանակ, մինչև որ Ավետարանը ներկայացնելը այլևս դժվար չլինի։

READ

(5 min)

Մկրտություն

Հիսուսն ասաց․ «Գնացե´ք, բոլոր ազգերը աշակերտեք՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով․․․»։ Մկրտություն - բնագիր լեզվում baptizo բառն է, որը նշանակում է խորասուզել, ընկղմել, ինչպես օրինակ, ինչ-որ կտոր ներկելիս այն մտցնում ենք ներկի մեջ, որպեսզի կտորն ամողջությամբ ներծծի ներկը և ներկից դուրս գա փոխակերպված։

Մկրտությունը մեր նոր կյանքի խորհրդապատկերն է․ մենք ընկղմվում ենք և ներքաշում Հիսուսի պատկերը, և փոխակերպվում ենք, երբ հնազանդվում ենք Աստծուն։ Ինչպես Հիսուսը թաղվեց, այնպես էլ մենք ենք թաղում մեր հին կյանքը, և մահանում ենք մեղքի համար։ Եվ ինչպես Հիսուսը հարություն առավ և կենդանի է այսօր, մենք էլ Քրիստոսի միջոցով նոր ծնունդ և կյանք ենք ստանում։

Եթե մինչև օրս որևէ մեկին չեք մկրտել, գուցե մի փոքր վարանողական զգացողություն ունենաք։ Բայց այդպես չպետք է լինի։ Ահա, մի քանի պարզ քայլ այդ դժվարությունը հաղթահարելու համար։ Գտե´ք ջրային մի տարածք, որը բավականաչափ խոր կլինի ինչ-որ մեկին դրանում ընկղմելու համար։ Դա կարող է լինել ջրավազան, գետ, լիճ կամ օվկիանոս։ Կարող է լինել լոգարան կամ ջուր պարունակող ցանկացած ավազան։

Թույլ տվե´ք, որ աշակերտը իր երկու ձեռքով բռնվի Ձեր ձեռքից, իսկ Ձեր մյուս ձեռքը դրեք նրա թիկունքին՝ որպես հենարան։

Երկու հարց տվե´ք, համոզվելու համար, որ հասկանում է, թե ինչ որոշում է կայացնում.

  • «Ընդունե՞լ եք Հիսուս Քրիստոսին որպես Ձեր Տեր և Փրկիչ»։
  • «Մինչև Ձեր կյանքի վերջը հնազանդվելու և ծառայելո՞ւ եք Նրան՝ որպես Ձեր Արքայի»։

Եթե երկու հարցի պատասխանը «այո» է, այդ ժամանակ ասե´ք հետևյալը․

  • «Քանի որ դավանեցիք, որ հավատում եք Տեր Հիսուսին, հիմա ես մկրտում եմ Ձեզ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։

Օգնե´ք, որ նա իջնի ջրի մեջ, ամբողջությամբ խորասուզվի և ապա հանե´ք ջրից։

Դուք մկրտեցիք Հիսուսի նոր հետևորդի՝ երկնքի նոր քաղաքացու, կենդանի Աստծո նոր զավակի։ Ահա´ ժամանակն է տոնելու։

Մկրտությունը առաջին խորհուրդ - արարողությունն է, որ Հիսուսը պատվիրեց Իր աշակերտներին, այն նաև Zume գործիքակազմի հիմքն է։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Երբևէ ինչ-որ մեկին մկրտե՞լ եք։
  2. Իսկ դրա մասին երբևէ մտածե՞լ եք։
  3. Եթե Մեծ հանձնարարականը Հիսուսի բոլոր հետևորդների համար է, ուրեմն, արդյո՞ք դա նշանակում է, որ յուրաքանչյուր հետևորդ կարող է մկրտել ուրիշներին։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ։

ԿԱՐԵՎՈՐ ՀԻՇԵՑՈՒՄ - Իսկ Դուք մկրտվա՞ծ եք։

Եթե ոչ, մենք հորդորում ենք Ձեզ կազմակերպել դա անգամ մինչև հաջորդ հանդիպումը։ Այս կարևոր օրվան հրավիրե´ք նաև Ձեր խմբի անդամներին և միասին տոնե´ք Հիսուսին «այո» ասելը։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարը.

Այս դասաժամին քննարկված գործիքները.

  • Հոգևոր տնտեսություն
  • Ավետարանը և ինչպես այն փոխանցենք ուրիշներին
  • Ջրի մկրտություն և ինչպես դա անել

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Խնդրե´ք Աստծուն ցույց տալ, թե ում պետք է սովորեցնեք պատմել «արարչագործությունից մինչև դատաստան» պատմությունը (կամ այլ միջոց՝ Աստծո պատմությունը փոխանցլեու համար)։ Նախքան հեռանալը խմբին հայտնե´ք այդ մարդու անունը։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Այս շաբաթ ժամանակ հատկացրե´ք և սովորե´ք պատմել Աստծո պատմությունը։ Այն պատմե´ք Ձեր «100 հոգուց բաղկացած ցանկից» առնվազն մեկ մարդու, ում նշել եք որպես «անհավատ» կամ «անհայտ»։

ԿԱՐԵՎՈՐ ՀԻՇԵՑՈՒՄ - Հաջորդ դասաժամին Ձեր խումբը հաղորդություն է ընդունելու։ Չմոռանա´ք նախապատրաստել անհրաժեշտ պարագաները (հաց և գինի/հյութ)։

ԴԱՍԱԺԱՄ 4

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 8764

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծուն այն բանի համար, որ մեզ արժանացնում է Բարի լուրը ուրիշներին փոխանցելու պատվին։

Խնդրե´ք, որպեսզի Աստված Ձեր խմբի յուրաքանչյուր անդամին տա Քրիստոսի միտքը և ամեն մեկին լցնի Իր Հոգով։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարները.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Ներկայացնել տեսլիքը՝ ամենամեծ օրհնություն
  • Աշակերտություն բադիկների օրինակով. առաջնորդել անմիջապես
  • Աչքեր՝ տեսնելու համար, թե որտեղ է Աստծո Արքայությունը բացակայում
  • Պատրաստե´ք Ձեր երեք րոպեանոց վկայությունը
  • Հաղորդություն և ինչպես վարել այն

READ

(5 min)

Երեք րոպեանոց վկայություն

Հիսուսն Իր հետևորդներին ասաց․ «Դուք վկաներն եք այս բաների»։ Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք էլ ենք վկա համարվում, ովքեր «վկայում են», թե Հիսուսն ինչպիսի ազդեցություն է ունեցել մեր կյանքերի վրա։ Աստծո հետ փոխհարաբերության Ձեր պատմությունը կոչվում է վկայություն։ Յուրաքանչյուր ոք իր պատմությունն ունի։ Հիմա ժամանակն է, որ մի փոքր հմտանաք Ձեր պատմությունը պատմելու մեջ։

Ընտրե´ք Հիսուսի մեկ կամ մի քանի հետևորդի, որոնց օգնությամբ պետք է սովորեք վարժ պատմել Ձեր պատմությունը, և հետո ընտրե´ք 5 անուն 100 հոգանոց Ձեր ցանկից։ Այդ 5 անունը անպայման ընտրե´ք «Ոչ քրիստոնյա» կամ «անհայտ հոգևոր կարգավիճակ» բաժնից։ Սովորե´ք վարժ պատմել Ձեր վկայությունը՝ Հիսուսի հետ ունեցած փոխհարաբերության Ձեր պատմությունը, մտովի երևակայելով, որ Ձեր թիմակիցը ցանկից ընտրված այն 5 անձանցից մեկն է։ Ձեր պատմությունը ամեն անգամ հարմարացրե´ք այդ 5 անձանցից յուրաքանչյուրին։ Դուք պետք է կարողանաք Ձեր պատմության կարճ տարբերակը վերարտադրել երեք րոպեում։

Ձեր վկայությունը կարող եք պատմել բազում տարբերակներով, սակայն ներքևում բերված են մի քանի կետեր, որոնք բավականաչափ ազդեցիկ կարող են դարձնել այն։ Կարող եք սկսել այն բանից, թե ինչու եք որոշել հետևել Հիսուսին։ Սա շատ լավ գործում է, եթե լիովին նորահավատ եք։ Դուք կարող եք պատմել Ձեր, այսպես ասած, «առաջվա» և «հետոյի» պատմությունը, այսինքն, ինչպիսին էր Ձեր կյանքն Հիսուսին ճանաչելուց առաջ և ինչպիսին է Ձեր կյանքը հիմա։ Պարզ և հզոր։

Դուք կարող եք Ձեր պատմությունը պատմել «Նրա հետ» և «առանց Նրա» շեշտադրումով։ Այսինքն, ինչպիսին է Ձեր կյանքը «Հիսուսի հետ» և ինչպիսին այն կլիներ «առանց Նրա»։ Այս տարբերակը առավել ազդեցիկ է լինում, եթե ապաշխարում եք երիտասարդ տարիքում։

Ձեր վկայությունն ավարտելուց հետո հերթը Ձեր թիմակից ընկերոջինն է։ Այսպես հերթը մեկը մյուսին փոխանցե´ք, մինչև որ երկուսդ էլ կպատմեք ձեր 5 տարբերակները։ Ուզո՞ւմ եք առավել ազդեցիկ դարձնել Ձեր պատմությունը։

Ձեր կյանքի վկայությունը պատմելիս լավ կլինի, որ այն դիտեք որպես երեք մասից բաղկացած գործողություն։

  • Նրանց պատմությունը - Ձեր զրուցակցին խնդրե´ք, որ պատմի իր հոգևոր կյանքի պատմությունը։
  • Ձեր պատմությունը - Այնուհետև Դուք պատմե´ք Ձեր վկայությունը՝ համապատասխանեցնելով այն նրանց փորձառությանը։
  • Աստծո պատմությունը - Վերջում պատմե´ք Աստծո պատմությունը այնպես, որ այն ինչ-որ կերպ կապ ունենա նրանց աշխարհայացքի, արժեքների և նախապատվությունների հետ։

Իսկ եթե մտահոգ եք, թե ինչպես պետք է սկսեք, հիշե´ք, լավագույն տարբերակը պարզ տարբերակն է։

Պարզապես պատմե´ք, թե ինչու որոշեցիք հետևել Հիսուսին։ Աստված Ձեր պատմության միջոցով կարող է կյանքեր փոխել, սակայն հիշե´ք, Դուք եք, որ պետք է այն պատմեք։

Երեք րոպեանոց Ձեր վկայությունը Zume գործիքակազմում մեկ այլ կարևոր գործիք է։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(30 min)

Երեք րոպեանոց վկայություն

Սկանավորե´ք QR կոդը։

Փորձե´ք այնպես գրել Ձեր պատմությունը, որ այն հնարավոր լինի պատմել երեք րոպեում։ (10 րոպե)

Բաժանվե´ք երկու-երեք հոգուց բաղկացած խմբերի և սովորե´ք պատմել։ (20 րոպե)

Վկայության երեք հիմնական ձևերը

Ձեր վկայությունը կարող եք պատմել բազում տարբերակներով, սակայն ներքևում բերված են մի քանի արդյունավետ եղանակներ.

  • Պարզ ձևակերպում - Կարող եք սկսել այն բանից, թե ինչու եք որոշել հետևել Հիսուսին։ Սա շատ լավ գործում է, եթե լիովին նոր հավատացյալ եք։
  • Առաջ և հետո - Դուք կարող եք պատմել Ձեր «առաջվա» և «հետոյի» պատմությունը, այսինքն, ինչպիսին էր Ձեր կյանքը Հիսուսին ճանաչելուց առաջ, և թե ինչպիսին է Ձեր կյանքը հիմա։ Պարզ և հզոր։
  • Նրա հետ և առանց Նրա - Դուք կարող եք Ձեր պատմությունը պատմել «Նրա հետ» և «առանց Նրա» շեշտադրումով։ Այսինքն, ինչպիսին է Ձեր կյանքը «Հիսուսի հետ» և ինչպիսին այն կլիներ «առանց Նրա»։ Այս տարբերակն առավել ազդեցիկ է լինում, եթե հավատքի եք գալիս երիտասարդ տարիքում։

Ձեր կյանքի վկայության երեք մասերը

Ձեր կյանքի վկայությունը պատմելիս՝ լավ կլինի, որ այն դիտեք որպես երեք մասից բաղկացած գործողություն։

  • Նրանց պատմությունը - Ձեր զրուցակցին խնդրե´ք, որ պատմի իր հոգևոր կյանքի պատմությունը։
  • Ձեր պատմությունը - Այնուհետև Դուք պատմե´ք Ձեր վկայությունը՝ համապատասխանեցնելով այն նրանց փորձառությանը։
  • Աստծո պատմությունը - Վերջում պատմե´ք Աստծո պատմությունն այնպես, որ այն ինչ-որ կերպ համապատասխանի նրանց աշխարհայացքի, արժեքների և նախապատվությունների հետ։

Ազդեցիկ լինելու համար պարտադիր չէ, որ Ձեր վկայությունը երկար լինի կամ շատ մանրամասներ պարունակի։ Իրականում, եթե այն կարողանաք պատմել 3 րոպեի սահմաններում, ապա ավելի շատ ժամանակ կմնա հարցերի և ավելի խորը զրույցների համար։ Իսկ եթե մտահոգ եք, թե ինչպես պետք է սկսեք, հիշե՛ք, լավագույն տարբերակը պարզ տարբերակն է։ Աստված Ձեր պատմության միջոցով կարող է կյանքեր փոխել, սակայն մի՛ մոռացեք, Դուք եք, որ պետք է այն պատմեք։

READ

(5 min)

Մեծ, ավելի մեծ և ամենամեծ օրհնությունը

Այս դասաժամին կխոսենք Աստծո ՄԵԾ, ԱՎԵԼԻ ՄԵԾ և ԱՄԵՆԱՄԵԾ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին, և թե ինչպես է հնարավոր այն փոխանցել ուրիշներին։ Երբ ինչ-որ մեկը որոշում է հետևել Հիսուսին, ինչպե՞ս կարող եք օգնել, որ նա ճիշտ ճանապարհով ընթանա։ Ինչպե՞ս կարող եք օգնել, որ նա Աստծո արքայության մեջ դառնա արտադրող, և ոչ թե միայն սպառող։ Ինչպե՞ս կարող եք օգնել, որ նա ստանա բոլոր այն օրհնությունները, որոնք Աստված կամենում է տալ։

Ես սկսում եմ նրանց պատմել հետևյալը․․․

  • Օրհնություն է, երբ հետևում ես Հիսուսին։
  • Մեծ օրհնություն է, երբ առաջնորդում ես ուրիշեներին, որ հետևեն Հիսուսին։
  • Առավել մեծ օրհնություն է, երբ նոր հոգևոր ընտանիք ես սկսում։
  • Ամենամեծ օրհնությունն այն է, երբ մարզում ես ուրիշներին, որ նոր հոգևոր ընտանիքներ սկսեն։

Դուք սկսել եք հետևել Հիսուսին, և դրանով Աստված օրհնել է Ձեզ։ Բայց ես ցանկանում եմ, որ Դուք նույնպես վայելեք Աստծո մեծ, ավելի մեծ և ամենամեծ օրհնությունը։ Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե դա ինչպես է հնարավոր։

Եթե նրանք հետաքարքրված են, ես խնդրում եմ, որ իրենց ծանոթ մարդկանցից կազմեն 100 հոգանոց ցանկ։ Հետո խնդրում եմ, որ այդ ցանկից ընտրեն 5 հոգու, ովքեր Հիսուսին չեն ճանաչում, և որոնց կցանկանան ավետարանել հենց հիմա։

Հիսուսին հետևելը օրհնություն է։ Այս օրհնությունը էլ ո՞ւմ հետ կցանկանաք բաժնեկցել։

Ես սովորեցնում եմ նրանց պատմել իրենց ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, այն պատմությունը, թե ինչ է Աստված անում իրենց կյանքում։ Ես սովորեցնում եմ նրանց պատմել ԱՎԵՏԱՐԱՆԸ, այն պատմությունը, թե ինչ է Աստված անում աշխարհում։ Ես սովորեցնում եմ նրանց ուրիշների հետ բաժնեկցել Աստծո մեծ, ավելի մեծ և ամենամեծ օրհնությունը։

Ես քաջալերում եմ, որ նրանք սկսեն մարզվել պատմելու գործում, իբրև թե այս ամենի մասին պատմում են ընտրված հինգ անձանցից յուրաքանչյուրին։ Սկզբում իրենց պատմությունը, հետո Աստծո պատմությունը, և այնուհետև Աստծո օրհնությունները։ Ամեն անգամ ես դերակատարում եմ ստանձնում, իբրև թե այդ ընտրված հինգ անձանցից մեկն եմ։ Ամեն անգամ նրանք պետք է պատմեն իրենց պատմությունը, հետո Աստծո պատմությունը։ Հետո պետք է ինձ հրավիրեն դառնալու Հիսուսի հետևորդ։ Այնուհետև պետք է սովորեցնեն Աստծո մեծ, ավելի մեծ և ամենամեծ օրհնության մասին։ Ամեն անգամ ես սկսում եմ այնպիսի հարցեր կամ ակնարկներ անել, որ հավանական է, որ ունկնդիրը կհարցնի կամ կասի։ Մի լավ պարապելուց հետո, խնդրում եմ, որ նորից հանդիպենք, հնարավորության դեպքում երկու օր անց, տեսնելու համար, թե խոսքի բաժնեկցումը ինչպես է ընթանում։

Ես նրանց բավականաչափ ժամանակ եմ տալիս ընտրված հինգ անձանց հետ հանդիպելու համար, սակայն չեմ ցանկանում այնքան ժամանակ տալ, որ հանձնարարությունը երկրորդական դառնա կամ մոռացվի։

Մշտական կապի մեջ լինելու համար, անպայման նրանցից հեռախոսահամար կամ էլ-փոստի հասցե կամ էլ կապի այլ միջոցի տվյալներ եմ վերցնում։ Ես աղոթում եմ նրանց համար, որ Աստված նրանց բերանում ճիշտ խոսքեր դնի այնպես, ինչպես իրար հետ պարապում էինք։

Երկու օր անց, մենք նորից հանդիպում ենք և խոսում ենք, թե բաժնեկցելու գործընթացը ինչպես է ստացվել։

Եթե չի ստացվել բաժնեկցել, առաջարկում եմ նրանց հետ ավելի շատ պարապել։ Ես առաջարկում եմ նաև, որ միասին այցելենք այդ հինգ հոգուց ցանկացած մեկին, որ այդ պահին կարող է ժամանակ տրամադրել։ Ես անում եմ ամեն բան, որ օգնեմ նրանց սկսել բաժնեկցել։ Սակայն նոր բաների մասին չեմ խոսում։ Ես ցանկանում եմ նրանց լավագույն հնարավորությունը ընձեռել՝ հավատարիմ լինելու այն ամենին, ինչ արդեն սովորել են։

Եթե նրանք հրաժարվում են կամ ինչ-որ պատճառաբանություններ են բերում, ես հարցնում եմ Աստծուն, թե արդյո՞ք սա է այն «բարի հողը», որն Իր արքայության համար պետք է պտուղ բերի, թե ուրիշ մի տեղ պետք է ներդնեմ։

Եթե նրանք բաժնեկցած են լինում, մենք տոնում ենք դա։

Եթե այդ հինգ հոգուց ոչ մեկն էլ չհավատա, ես ուրախանում եմ, որ Հիսուսի հետևորդները ԼՍԵԼ, ՀՆԱԶԱՆԴՎԵԼ և ԲԱԺՆԵԿՑԵԼ են։ Սա նշանակում է լինել հավատարիմ։ Եվ քանի որ նրանք փոքրի մեջ հավատարիմ են գտնվել, ես ուրախությամբ նրանց հետ ավելին եմ բաժնեկցում։

Ես նրանց պատմում եմ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ մասին՝ ծանոթացնլեով նրանց մեկ այլ կիրառելի գործիքի հետ։ Ես խնդրում եմ նրանց 100 հոգանոց ցանկից ընտրել մի քանի այլ մարդկանց, ովքեր Հիսուսին չեն ճանաչում կամ չեն հետևում։

Ու նորից սկսում եմ նախկինի նման նրանց մարզել բաժնեկցելու իրենց պատմությունը, Աստծո պատմությունը և Աստծո օրհնությունները։ Այնուհետև միասին աղոթում ենք։ Այս անգամ, եթե նրանք բաժնեկցում են ԵՎ ինչ-որ մեկը այդ ցանկից հավատում է, մենք իրոք ՏՈՆՈՒՄ ենք դա։

Աստծո ընտանիքը գնալով մեծանում է։ Ես միշտ հարցնում եմ, թե արդյոք պատմել են մեծ, ավելի մեծ և ամենամեծ օրհնության մասին, որովհետև Աստծո ընտանիքը սրա շնորհիվ է մեծանում։

Եթե Աստծո օրհնությունների մասին պատմած չեն լինում, մենք նորից ենք անդրադառնում օրհնություններին, թե ինչպես Հիսուսի հետևորդը կարող է ցանկ կազմել, ինչպես կարող է պատմել իր պատմություն, Աստծո պատմությունը և բաժնեկցել օրհնությունները։ Այս ամենը արվում է, որպեսզի Հիսուսի նոր հետևորդը նույնպես սովորի բաժնեկցել։

Լավ պարապելուց հետո, նրանց կրկին ուղարում եմ այդ նոր հավատացյալի մոտ, որպեսզի շարունակեն խոսել օրհնությունների մասին։ Իսկ ի՞նչ անել այն պարագայում, երբ պատմել են, ԵՎ ցանկից ինչ-որ մեկը հավատացել է, ԵՎ նրանք էլ խոսել են օրհնությունների մասին։

Երբ դա տեղի է ունենում, ես ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՑՆԾՈՒՄ ԵՄ։

Աստվածաշունչը նման մարդուն անվանում է «բարի հող», մեկը, ով կարող է մեծացնել Աստծո ընտանիքը աներևակայելի եղանակներով։ Եթե ես հանդիպում եմ նման մարդու, ես պլանավորում եմ նրա հետ հաճախ հանդիպել։ Ես սկսում եմ ուժեղ ձևով նրա հոգևոր զարգացման մեջ ներդրում անել։

Ես նրանց սովորեցնում եմ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ մասին և թե ինչպես կարելի սկսել ԵՐԵՔ ԵՐՐՈՐԴ ԽՈՒՄԲ։ Հիմա նրանք կարող են ստանձնել հոգևոր ընտանիքի ընդլայնման գործը՝ սկսելով Հիսուսի վերոնշյալ հետևորդների հետ։

Քանի որ նրանք հավատարիմ են գտնվել, ես ուրախությամբ նրանց հետ բաժնեկցում եմ հնարավորինս ամեն բան և հետևում եմ, թե հաջորդիվ Աստված ինչ է անելու։ Ամեն անգամ առաջ ենք գնում մեկական քայլով։ Ամեն անգամ նրանց հնարավորություն եմ ընձեռում ՍՈՎՈՐԵԼ, ՀՆԱԶԱՆԴՎԵԼ և իրենց իմացածը մեկ ուրիշի հետ ԲԱԺՆԵԿՑԵԼ։

Ես, միևնույն ժամանակ, հնարավորությանս սահմաններում աղոթում եմ այդ անձանց համար՝ գոհանալով Աստծուց, որ հնարավորություն է տվել ինձ նրանց հետ բաժնեկցել և սովորել, և միշտ խնդրում եմ, որ Տերը նրանց տա ԱՄԵՆԱՄԵԾ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ձեզ նույն այս օրինա՞կն են սովորեցրել, երբ սկսեցիք հետևել Հիսուսին։ Եթե ոչ, ո՞րն է տարբերությունը:
  2. Հավատքի գալուց հետո որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի սկսեիք աշակերտել ուրիշներին։
  3. Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ բոլոր նորադարձ հետևորդներն անմիջապես սկսեն աշակերտել ուրիշներին։

READ

(5 min)

Աշակերտություն բադիկների օրինակով

Ուրախ ենք Ձեզ նորից տեսնել Zume դասընթացում։ Այս դասաժամին կդիտարկենք մայր բադի ետևից տոտիկ-տոտիկ շորորացող ձագուկների օրինակը, որոնցից կարող ենք սովորել աշակերտության երկու ամենակարևոր սկզբունքները։

Երբևէ հանդիպե՞լ եք զբոսանքի դուրս եկած բադիկների խմբի։

Անկախ այն բանից, թե որ երկրում եք բնակվում, տեսարանը միշտ նույնն է։ Առջևից քայլում է մայր բադը, իսկ հետևից բադիկները՝ մեկ գծով շարված։ Մայր բադը առաջնորդում է։ Բադիկները հետևում են։

Սակայն, եթե ավելի մոտիկից դիտարկենք, կտեսնեք որ այնտեղ մի ուրիշ բան էլ է կատարվում։ Բադիկներից յուրաքանչյուրը միևնույն ժամանակ երկու դերակատարում ունի։ Ամեն մի բադիկ ՀԵՏԵՎՈՐԴ է, քանի որ նա հետևում է մայր բադին, կամ անմիջապես իր առջևից գնացող բադիկին։

Եվ միևնույն ժամանակ յուրաքանչյուր բադիկ նաև ԱՌԱՋՆՈՐԴ է, քանի որ այն առաջնորդում է անմիջապես իր ետևից եկող բադիկին (կամ բադիկներին)։

Այսպիոսվ, բադիկը ՀԵՏԵՎՈ՞ՐԴ է, թե՞ ԱՌԱՋՆՈՐԴ։ Երկուսն էլ։ Ահա թե ինչ կապ ունեն «զբոսանքի դուրս եկած» բադիկները աշակերտության հետ։

Աստված ցանկանում է, որ Իր ընտանիքը ավելի մեծանա, ուստի ակնկալում է, որ յուրաքանչյուր հետևորդ դառնա առաջնորդ, յուրաքանչյուր հավատացյալ դառնա փոխանցող և յուրաքանչյուր աշակերտ դառնա աշակերտող․ և դա պետք է տեղի ունենա միաժամանակ։

Ծուղակներից մեկը, որի մեջ հաճախ ընկնում ենք որպես աշակերտ և աշակերտող, այն սխալ համոզմունքն է, որ նախքան ինչ-որ մեկի հետ որևէ բան բաժնեկցելը պետք է ամեն բան իմանանք կամ էլ գոնե շատ բան իմանանք։ Սակայն աշակերտությունը այդպես չի գործում։

Աշակերտները նման են բադիկներին։ Առաջնորդելու համար կարիք չկա ամեն բան իմանալ։ Ընդամենը պետք է մեկ քայլ առաջ լինել։ Աստված ցանկանում է, որ Իր ընտանիքը աճի հավատարմության մեջ, և ակնկալում է, որ յուրաքանչյուր առաջնորդ լինի հետևորդ, յուրաքանչյուր բաժնեկցող լինի հավատացյալ, և յուրաքանչյուր աշակերտող լինի աշակերտ միաժամանակ։

Մյուս ծուղակը, որի մեջ հաճախ ընկնում ենք որպես աշակերտներ և աշակերտողներ, այն սխալ համոզմունքն է, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ամեն բան գիտի, և եթե գտնենք ու հետևենք այդ մեկին, ուրեմն ամեն բան լավ է։

Սակայն աշակերտությունը նման կերպ չի գործում։

Աստծո արքայությունում կա միայն մեկ «մայր բադ», որին մենք բոլորս հետևում ենք, և դա Հիսուս Քրիստոսն է։ Ո՛չ միսիոներ։ Ո՛չ հովիվ։ Ո՛չ որևէ հոգևոր համալսարանի դասախոս։ Միայն Հիսուսն է արժանի մեր ամբողջական հավատքին և վստահությանը։

Մնացած բոլորս «ընթացքի» մեջ ենք։ Միշտ էլ կլինեն Հիսուսին ավելի մոտ գտնվող մարդիկ, որոնց կարող ենք հետևել։ Եվ միշտ էլ կլինեն Հիսուսից շատ հեռու գտնվող մարդիկ, որոնց կարող ենք առաջնորդել։ Բայց որտեղ էլ լինենք, մեր աչքերը և սրտերը պետք է միշտ Հիսուսին սևեռենք։

Աստվածաշնչում, Պողոսը, ով գրել է Նոր Կտակարանի մեծ մասը և շատ եկեղեցիներ է հիմնդարել, չի գրել «Հետևե´ք ինձ»։ Այլ գրել է․ «Հետևե´ք ինձ, ինչպես ես էլ հետևում եմ Քրիստոսին»։

Պողոսը գիտեր, թե բոլոր բադիկները ինչ գիտեն, և թե յուրաքանչյուր աշակերտն էլ ինչ պետք է իմանա։ Աստծո արքայության մեջ յուրաքանչյուր առաջնորդ պետք է լինի հետևորդ, և բոլորս պետք է հետևենք Հիսուսին։

Աստվածաշնչում Պողոսը նույնպես գրել է․ «Եվ այն բաները, որ ինձանից լսեցիր․․․․ հանձնի´ր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել»։

Պողոսը գիտեր, թե բոլոր բադիկները ինչ գիտեն, և թե յուրաքանչյուր աշակերտն էլ ինչ պետք է իմանա։ Աստծո արքայության մեջ յուրաքանչյուր հետևորդ պետք է առաջնորդ լինի, և բոլորս պետք է Հիսուսի նման առաջնորդենք՝ մեր անձերը դնելով ուրիշների համար։

Եթե ցանկանում եք, որ Աստծո ընտանիքը ընդլայնվի և աճի հավատարմության մեջ, ուրեմն աշակերտությունը դիտարկե´ք բադիկների օրինակի տեսանկյունից․ դարձե´ք հետևորդ և առաջնորդ միաժամանակ։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Աշակերտության ո՞ր բնագավառի մասին եք ցանկանում ավելի շատ բան իմանալ (կարդալ և հասկանալ Աստվածաշունչը, աղոթել, պատմել Աստծո պատմությունը և այլն)։ Ո՞վ կարող է օգնել Ձեզ այդ հարցում։
  2. Աշակերտության ո՞ր ոլորտը կարող եք փոխանցել ուրիշներին: Ո՞ւմ կցանկանայիք այն փոխանցել։

READ

(5 min)

Աչքեր տեսնելու, թե որտեղ է բացակայում Արքայությունը

Այս դասաժամին կսովորենք, թե ինչպես են աշակերտները արագ բազմապատկվում և տարածվում, երբ սկսում են տեսնել, թե որտեղ է Աստծո արքայությունը բացակայում։

Որպես մարդկային էակներ, մենք մտածում, մեր ուշադրությունը կենտրոնացնում և մեր ջանքերը ուղղում ենք այն ամենի վրա, ինչ տեսնում ենք։ Մենք դա կոչում ենք իրականություն։ Բաներ, որ գոյություն ունեն։ Սակայն Աստծո արքայությունն ավելի արագ է աճում, երբ մեր ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնում ենք այնպիսի բաների վրա, որոնք չենք տեսնում։ Բաներ, որ չկան։ Կամ բաներ, որոնք դե´ռ չկան։

Մեր բոլորիս շուրջը կան վայրեր, որտեղ Աստծո կամքը չի կատարվում այնպես, ինչպես երկնքում է։ Դրանք հսկայական խորխորատներ են, որտեղ ընկճվածությունը, ցավը, հալածանքը, տառապանքը և նույնիսկ մահը սովորական առօրյա կյանքի մի մասն են կազմում։

Յուրաքանչյուր աշակերտ՝ յուրաքանչյուր Հիսուսի հետևորդ պետք է ընդունակ լինի տեսնելու ոչ միայն, թե որտեղ կա Աստծո արքայությունը, այլ նաև թե որտեղ չկա Աստծո արքայությունը։ Արքայության գործի էությունը կայանում հենց նրանում, որ մինչ այստեղ ենք՝ այս երկրի վրա, մուտք գործենք այդ դատարկ և խավար վայրերը, լցնենք այդ խորխորատները, լույս և կյանք բերենք այնտեղ։

Աստծո արքայության բացակայությունը կարելի է տեսնել երկու եղանակով․ այն մարդկանց միջոցով, որոնց արդեն ճանաչում ենք, կամ այն մարդկանց միջոցով, որոնց դեռ չենք ճանաչում։

Առաջին դեպքում ներգրավված են այն մարդիկ, որոնց արդեն ճանաչում ենք՝ մեր ԱՌՕՐՅԱ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ մեր ընկերներն ու ընտանիքը, գործընկերներն ու համադասարանցիները, հարևանները և այլոք։ Այս եղանակով Աստծո պատմությունը ԱՄԵՆԱԱՐԱԳՆ է տարածվում։ Մենք սիրում և հոգատարություն ենք դրսևորում այդ մարդկանց նկատմամբ, քանի որ արդեն գիտենք նրանց։ Սա բնական ընթացք է։

Հիսուսը մի պատմություն պատմեց հարուստ և եսասեր մարդու մասին, ով կենդանության օրոք ամբարտավան էր, իսկ այժմ կրում էր իր պատիժը դժոխքում։ Հարուստ մարդն աղաչում էր․ «Ղազարոսին ուղարկի´ր իմ հոր տուն, որ իմ հինգ եղբայրներին զգուշացնի, որպեսզի նրանք էլ այս սարսափելի վայրը չգան»։

Այս պատմությամբ Հիսուսը ցանկացավ ցույց տալ, որ նույնիսկ եսասեր և տառապանքի մեջ հայտնված մարդը սիրում և մտահոգվում է իր մտերիմների համար։

Պատահաբար չէ, որ մեր ծանոթները հայտնվել են մեր կյանքում, քանի որ Աստված սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք էլ սիրենք նրանց։ Մենք պետք է մարդկային այս փոխհարաբերություններում բարի տնտեսներ լինենք՝ ցուցաբերելով սեր, համբերություն և համառություն։ Աշակերտները բազմապատկվում են այն ժամանակ, երբ նրանք սկսում են անհանգստանալ այն մարդկանց համար, որոնց Աստված դրել է իրենց շրջապատում և սկսում են գործողությունների պլան կազմել։

Դուք կարող եք բարձրացնել նրանց սրտացավության մակարդակը և օգնել նրանց կազմել մի քանի պարզ քայլից բաղկացած բազմապատկման ծրագիր։ Ահա թե ինչպես դա կարելի է անել․ խնդրե´ք նրանց կազմել իրենց ծանոթ-բարեկամների 100 հոգուց բաղկացած ցանկ։ Այս ցանկը նրանք պետք է բաժանեն 3 խմբի։

  • Մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին,
  • Մարդիկ, ովքեր չեն հետևում Հիսուսին,
  • Մարդիկ, որ հայտնի չէ հետևում են Հիսուսին, թե՝ ոչ։

Հետևորդների դեպքում, աշակերտները կարող են մարզել և քաջալերել, որ ավելի պտղաբեր և ավելի հավատարիմ լինեն։ Ոչ հետևորդների դեպքում, աշակերտները պետք է սովորեն բաժնեկցել նրանց հետ և ծանոթացնեն նրանց սիրող Աստծո հետ։ Այն մարդկանց դեպքում, որ հայտնի չէ՝ հետևում են Հիսուսին, թե՝ ոչ, աշակերտները պետք է սովորեն ժամանակ տրամադրել և ավելին իմանալ նրանց մասին։

Կա նաև ևս մեկ եղանակ տեսնելու, թե որտեղ է Աստծո արքայությունը բացակայում, դա անծանոթ մարդկանց միջոցով է։ Կան մարդիկ, ովքեր ԴՈՒՐՍ ԵՆ ՄԵՐ ԾԱՆՈԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻՑ. մարդիկ, որոնց մենք չենք ճանաչում, հարևաններ, ում «բարևելուց» բացի այլևս որևէ բան չենք ասել, գործարար տղամարդիկ և կանայք, որոնց կողքով անցնում ենք դրսում, մարդիկ, ովքեր ապրում են գյուղերում կամ քաղաքներում, որտեղ մենք նույնիսկ չենք եղել։ Առայժմ չենք եղել։

Հիսուսն ասաց․ «Աշակերտե´ք բոլոր ազգերին»։ Հիսուսն ասաց․ «Իմ մասին պատմե´ք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը»։

Աստծո պատմությունը ԱՄԵՆԱԱՐԱԳՆ է տարածվում, երբ մենք պատմում ենք այն մեր ծանոթների շրջապատում։ Իսկ Աստծո պատմությունը ԱՄԵՆԱՀԵՌՈՒՆ է տարածվում, երբ պատմում ենք այն անծանոթ մարդկանց։

Անբնական է, երբ մենք սիրում և սրտացավ ենք գտնվում անծանոթների հանդեպ։ Դա գերբնական երևույթ է և ապացուցում է, որ Սուրբ Հոգին գործում է մեր կյանքում։ Աստված սիրում է ամենափոքրին, ամենավերջինին և կորածին։ Այպիսինների հանդեպ է Աստված դրսևորում իր սրտացավությունը։

Եթե ցանկանում ենք Աստծո նման լինել, ապա հենց այսպիսի մարդկանց համար պետք է դնենք մեր կյանքը։ Աստված պատվիրում է մեզ գնալ։ Գնալ ասելով միայն մտերիմներին նկատի չունի, այլ նաև նրանց, ովքեր բնակվում են հոգևոր առումով աշխարհի ամենխավար անկյուններում։ Մարդիկ, ովքեր շատ հաճախ երբեք անգամ Հիսուսի անունը չեն լսել։

Աստծո խոսքն ասում է․ Աստված հակառակ է հպարտներին, բայց շնորհ է տալիս խոնարհներին։ Որպես Հիսուսի հետևորդներ, Հիսուսի նման մենք պետք է շնորհք և ողորմածություն ցուցաբերենք խոնարհին, կոտրվածին և կորածին։ Աշակերտները բազմապատկվում են, երբ սրտացավ են գտնվում այն մարդկանց հանդեպ, ովքեր Աստծո կամքով հայտնվել են իրենց կյանքում։ Աշակերտները բազմապատկվում են, երբ սրտացավ են գտնվում մեզնից հեռու գտնվող մարդկանց հանդեպ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ հարկավոր է գործողությունների պլան ունենալ։

Մենք կարող ենք օգնել, որպեսզի աշակերտը ավելի սրտացավ լինի ուրիշների հանդեպ, և կազմել բազմապատկման պլան՝ սովորեցնելով նրանց փնտրել այն մարդկանց, ում սրտերն Աստված արդեն պատրաստել է խոսքը լսելու համար։ Հիսուսն ասաց․ «Որ տուն որ մտենք, առաջ ասե´ք․ «Խաղաղություն այս տանը»։ Եվ թե որ այնտեղ խաղաղության որդի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա։ Ապա թե ոչ՝ ձեզ ետ կդառնա»։

Այն մարդուն, ում Աստված պատրաստել է լսելու համար, մենք կոչում ենք «ԽԱՂԱՂՈՒԹԱՆ ՈՐԴԻ»։ Նա արձագանքում է Աստծո պատգամին և հավատարիմ է ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ և ուրիշների հետ ԲԱԺՆԵԿՑԵԼՈՒ մեջ։ Եթե գտնվում ենք մի վայրում, որտեղ շատ քիչ մարդկանց ենք ճանաչում, ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների, դասընկերների և հարևանների հետ բաժնեկցելու փոխարեն, մենք մարզում ենք խաղաղության որդուն, որպեսզի նա ավետարանի խոսքով հասնի իրեններին։

Լավագույն արդյունքը ստանում ենք այն ժամանակ, երբ կենտրոնանում ենք հավատարիմների վրա։ Հիշե´ք, հավատարմությունը դրսևորվում է, երբ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ԵՆՔ այն ամենին, ինչ Աստված ասում է մեզ և ԲԱԺՆԵԿՑՈՒՄ ենք դա ուրիշների հետ։ Հավատարիմ մարդիկ, ովքեր հնազանդվում և բաժնեկցում են, նման են բարի հողի, որի մասին Հիսուսն ասում է․

«Մի քանի սերմեր ընկան բարի հողի մեջ, որտեղ ցանված սերմնահատիկը երեսուն կամ վաթսուն կամ հարյուր անգամ ավել պտուղ տվեց»։

  • Հավատարիմ մարդկանց սիրտը կարծր չէ և չի մերժում Աստծո Խոսքը։
  • Հավատարիմ մարդիկ չեն կոտրվում, երբ հանդիպում են հալածանքի կամ դժվար ժամանակների։
  • Հավատարիմ մարդկանց այս աշխարհի ժամանակավոր հոգսերը կամ հարստությունը չեն կարողանում շեղել։
  • Հավատարիմ մարդիկ նման են գերգեսացի դիվահար մարդուն, ով հնազանդվեց և ուրիշներին փոխանցեց այն, ինչ Հիսուսը ցույց տվեց իրեն։

Մի հավատարիմ մարդ հնազանդվեց և բաժնեկցեց, արդյունքում շատ ու շատ մարդիկ ցանկացան ավելի լավ ճանաչել Հիսուսին։

Աշակերտները բազմապատկվում են և Աստծո արքայությունը արագ ընդլայնվում և տարածվում է, երբ մենք բացում ենք մեր աչքերը տեսնելու, թե որտեղ չկա Աստծո արքայությունը և տանում ենք Ավետարանի լուրը մեզ ծանոթ և անծանոթ մարդկանց։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Մարդկանց ո՞ր խմբին եք ավելի հեշտ փոխանցում. նրանց, ում արդեն ճանաչում եք, թե՞ ովքեր Ձեզ համար դեռ անծանոթ են։
  2. Ըստ Ձեզ, ինչո՞ւ է դա այդպես։
  3. Ի՞նչ անել, որպեսզի ավելի լավ կարողանաք Ավետարանը փոխանցել մարդկանց, ում հետ դժվարանում եք շփման եզրեր գտնել։

READ

(5 min)

Հաղորդություն

Հիսուսն ասաց․ «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ»։

Սուրբ հաղորդության կամ «Տիրոջ ընթրիքի» միջոցով մենք տոնում ենք Հիսուսի հետ մեր մտերիմ և հարատև փոխհարաբերությունը։

Ահա´, թե ինչպես դա կարելի է անել․

Երբ դուք հավաքվում եք որպես Հիսուսի հետևորդներ, որոշ ժամանակ հատկացրե´ք՝ լուռ մտորելով, լռության մեջ քննելով և խոստովանելով ձեր մեղքերը։

Ինչ-որ մեկը թող կարդա´ Աստվածաշնչից Ա Կորնթացիս 11.23-24 խոսքերը․ « Որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որը ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ, և գոհանալուց հետո կտրեց ու ասաց. Առե ´ք, կերե´ք. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է. Այս արե´ք իմ հիշատակի համար»։

Միմյանց փոխանցե´ք այն հացը, որ նախապես պատրաստել էիք խմբի համար և կերե´ք։

Շարունակե´ք կարդալ 25-րդ խոսքից․ « Այնպես էլ, ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. Այս արե ´ք քանի անգամ, որ խմեք, իմ հիշատակի համար»։ (Ա Կորնթացիս 11․25)

Միմյանց փոխանցե´ք այն հյութը կամ գինին, որը նախապես պատրաստել էիք խմբի համար և խմե´ք։

Եվ ավարտե´ք ընթերցումը՝ կարդալով 26-րդ խոսքը. « Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք, և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմե ´ք՝ մինչև, որ Նա կգա»։ (Ա Կորնթացիս 11․26)

Դուք միասին ճաշակեցիք Տիրոջ ընթրիքը։

Միասին նշե´ք դա աղոթքով կամ երգելով. դուք Նրանն եք, Նա էլ՝ ձերը։

Տիրոջ ընթրիքը սուրբ խորհուրդ է, որը փոխանցվել է մեզ առաջին եկեղեցուց և Zume գործիքակազմի կարևոր բաղադրիչներից մեկն է։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(10 min)

Հաղորդություն՝ Տիրոջ ընթրիք

Սկանավորե´ք QR կոդը։

Հաջորդ 10 րոպեն հատկացրե´ք միասին նշելու Տիրոջ ընթրիքը։

Երբ հավաքվում եք որպես Հիսուսի հետևորդներ.

  1. Ոորոշ ժամանակ վերցրե´ք՝ լուռ մտորելով, լռության մեջ քննելով և խոստովանելով ձեր մեղքերը։
  2. Երբ ավարտեք, ինչ-որ մեկը թող կարդա Աստվածաշնչից հետևյալ հատվածը․ «Որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որը ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ, և գոհանալուց հետո կտրեց և ասաց. Առե´ք, կերե´ք. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է. Այս արե´ք իմ հիշատակի համար»։ (Ա Կորնթացիներին 11․23-24)
  3. Միմյանց փոխանցե´ք այն հացը, որ նախօրոք պատրաստել էիք խմբի համար և կերե´ք։
  4. Շարունակե´ք կարդալ․ «Այնպես էլ, ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. Այս արե´ք քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար»։ (Ա Կորնթացիներին11․25)
  5. Միմյանց փոխանցե´ք այն հյութը կամ գինին, որը նախապես պատրաստել էիք խմբի համար և խմե´ք։
  6. Ավարտե´ք ընթերցումը․ «Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք, և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցե´ք՝ մինչև, որ Նա կգա»։ (Ա Կորնթացիներին 11․26)

Միասին նշե ´ք դա աղոթքով կամ երգելով։ Դուք ճաշակեցիք Տիրոջ ընթրիքը։ Դուք Նրանն եք և Նա էլ ձերը։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարները.

Այս դասաժամին քննարկված գործիքները.

  • Ներկայացնել տեսլիքը՝ ամենամեծ օրհնություն
  • Աշակերտություն բադիկների օրինակով. առաջնորդել անմիջապես
  • Աչքեր՝ տեսնելու համար, թե որտեղ է Աստծո Արքայությունը բացակայում
  • Պատրաստե´ք Ձեր երեք րոպեանոց վկայությունը
  • Հաղորդություն և ինչպես վարել այն

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Այս շաբաթ ժամանակ հատկացրե´ք և սովորե´ք պատմել Ձեր «երեք րոպեանոց վկայությունը»։ Այն պատմե´ք Ձեր «100 հոգուց բաղկացած ցանկից» առնվազն մեկ մարդու, ում նշել եք որպես «անհավատ» կամ «անհայտ»։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Խնդրե´ք Աստծուն ցույց տալ, թե ում պետք է սովորեցնեք «երեք րոպեանոց վկայության» գործիքի մասին։ Նախքան հեռանալը խմբին հայտնե´ք այդ մարդու անունը։

ԴԱՍԱԺԱՄ 5

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 6542

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծուն, որ Նա գործում է Իր զավակների վկայության միջոցով։ Հրավիրե´ք Սուրբ Հոգուն, որ Նա առաջնորդի Ձեր ժամանակը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Խաղաղության որդի և ինչպե՞ս գտնել նրան
  • Հնգաթև աղոթքի մոդելը
  • Աղոթքի զբոսանք և ինչպե՞ս դա անել

READ

(5 min)

Աղոթքի զբոսանք

Աստծո Խոսքն ասում է, որ մենք պետք է․ «խնդրվածք, աղաչանք, գոհություն մատուցենք բոլոր մարդկանց համար, թագավորների և բոլոր իշխանավորների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, ամբողջ աստվածպաշտությունով և սրբությունով։ Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առջև, որ կամենում է, որ ամեն մարդ փրկվի և ճշմարտության գիտությանը գա»։

Աղոթքի զբոսանքի դուրս գալով՝ մենք հնազանդվում ենք ուրիշների համար աղոթելու Աստծո պատվիրանին։ Աղոթքի զբոսանք նշանակում է աղոթել Աստծուն քայլելու կամ զբոսնելու ընթացքում։

Մեր աչքերը փակելու և գլուխները խոնարհելու փոխարեն, մենք աչքերը բացում ենք՝ տեսնելու մեր շուրջը գտնվող կարիքը և խոնարհեցնում ենք մեր սիրտը՝ խնդրելով Աստծուն միջամտել։ Դուք կարող եք դուրս գալ աղոթքի զբոսանքի երկու կամ երեք հոգուց բաղկացած փոքր խմբերով, կամ կարող եք միայնակ զբոսնել։

Եթե դուրս եք գալիս աղոթքի զբոսանքի խմբով, այնպես արե´ք, որ բոլորը բարձրաձայն աղոթեն՝ զրուցելով Աստծո հետ այն կարիքի մասին, որ Աստված տեսնել է տալիս։

Իսկ եթե մենակ եք դուրս գալիս աղոթքի, աղոթե´ք լուռ։ Սակայն եթե ճանապարհին հանդիպում եք ինչ-որ մեկին, նրա հետ աղոթե´ք բարձրաձայն.

Ահա չորս ձև իմանալու, թե ինչի համար է պետք աղոթել աղոթքի զբոսանքի ընթացքում։

  • Դիտարկում - Ի՞նչ եք տեսնում։ Եթե բակում տեսնում եք երեխայի խաղալիք, կարող եք աղոթել թաղամասի երեխաների, ընտանիքների կամ տարածքի դպրոցների համար։
  • Հետազոտում - Ի՞նչ է ձեզ հայտնի։ Եթե տվյալ թաղամասի մասին կարդացել եք, ուրեմն ինչ-որ բան գիտեք այդ թաղամասում բնակվող մարդկանց մասին, կամ գիտեք, որ այդ տարածքը հանցագործությունների կամ խարդախությունների վայր է։ Աղոթե´ք այս բաների համար և խնդրե´ք Աստծուն, որ գործի։
  • Հայտնություն - Սուրբ Հոգին կարող է հպվել ձեր սրտին, կամ էլ ինչ-որ միտք բերել հատուկ կարիքի կամ աղոթքի թեմայի վերաբերյալ։ Լսե´ք և աղոթե´ք։
  • Աստծո Խոսք - գուցե Աստվածաշնչից ինչ-որ հատված եք կարդացել աղոթքի զբոսանքին պատրաստվելու համար կամ էլ քայլելու ընթացքում Սուրբ Հոգին Աստծո Խոսքից ինչ-որ տեղ է հիշեցրել։ Աղոթե´ք այդ խոսքի համեմատ, որ այն գործի այդ տարածքի բնակիչների կյանքում։

Հաջորդիվ ներկայացված են ազդեցություն ներգործելու հինգ ոլորտներ, որոնց վրա կարող եք կենտրոնանալ աղոթքի զբոսանքի ընթացքում։

  • Կառավարություն - փնտրե´ք և աղոթե´ք կառավարական կենտրոնների համար, ինչպիսիք են դատարանները, իրավապահ գրասենյակները։ Աղոթե´ք այդ տարածքների պաշտպանության և արդարության համար, և որ առաջնորդներն աստվածային իմաստություն ստանան։
  • Բիզնես և առևտուր - Փնտրե´ք և աղոթե´ք առևտրային կենտրոնների համար, ինչպիսիք են ֆինանսական շրջանները կամ առևտրային տարածքները: Աղոթե´ք արդար ներդրումների և ռեսուրսների ճիշտ կառավարման համար: Աղոթե´ք տնտեսական արդարության և նոր հնարավորությունների, աստվածավախ և առատաձեռն տվողների համար, ովքեր մարդկանց ավելի բարձր են դասում, քան շահույթը:
  • Կրթություն - Փնտրե´ք և աղոթե´ք կրթական կենտրոնների համար, ինչպիսիք են դպրոցները և վարչական շենքերը, մասնագիտական ուսուցման կենտրոնները, համայնքային քոլեջները և համալսարանները: Աղոթե´ք, որ մանկավարժները արդար ձևով գործեն և ուսուցանեն Աստծո ճշմարտությունը ու պաշտպանեն իրենց ուսանողների մտքերը: Աղոթե´ք, որ Աստված կանխարգելի սուտը կամ մոլորությունը խթանելու բոլոր ջանքերը: Աղոթե´ք, որ այդ տարածքներում բարձրանան իմաստուն քաղաքացիներ, ովքեր կփափագեն ծառայել և առաջնորդել:
  • Կապ և հեռահաղորդակցություն - Փնտրե´ք և աղոթե´ք կապի կենտրոնների համար, ինչպիսիք են ռադիոկայանները, հեռուստակայանները և թերթերի հրատարակչությունները: Աղոթե´ք, որ Աստծո պատմությունը և Նրա հետևորդների վկայությունը տարածվի ամբողջ քաղաքով և աշխարհով: Աղոթե´ք, որ Աստծո ուղերձը Իր բազմությանը փոխանցվի Աստծո միջոցներով, և որ Տիրոջ ժողովուրդը ամենուրեք տեսնի Աստծո գործը:
  • Հոգևոր կենտրոններ - Փնտրե´ք և աղոթե´ք հոգևոր կենտրոնների համար, ինչպիսիք են եկեղեցական շենքերը, մզկիթները կամ տաճարները: Աղոթե´ք, որ յուրաքանչյուր մարդ, որ փնտրում է Աստծուն, խաղաղություն և մխիթարություն գտնի Հիսուսի մեջ և չշեղվի կամ մոլորեցվի որևէ կեղծ կրոնի կողմից:

Եվ վերջում, Ձեզ ենք ներկայացնում հինգ ձև, որոնց միջոցով կարող եք աղոթել այն մարդկանց համար, ում կհանդիպեք աղոթքի զբոսանքի ընթացքում։

Զբոսնելու և աղոթելու ընթացքում ուշադիր և զգոն եղե´ք հնարավորությունները բաց չթողնելու համար՝ ականջ դնելով Սուրբ Հոգու հուշումներին, երբ նա առաջնորդում է աղոթել անհատների կամ խմբերի համար, որոնց հանդիպում եք ճանապարհին։ Դուք կարող եք ասել․ «Մենք աղոթում ենք այս համայնքի համար, կա՞ արդյոք, ինչ-որ հատուկ բան, որ կցանկանաք աղոթենք»։ Կամ էլ կարող եք ասել․ «Ես աղոթում եմ այս տարածքի համար։ Ըստ Ձեզ, ի՞նչ հատուկ կարիք կա, որի համար պետք է աղոթել»։ Նրանց պատասխանները լսելուց հետո, կարող եք հարցնել նրանց անձնական կարիքների համար։ Եթե համաձայնվեն, անմիջապես աղոթեք նրանց համար։

Եվ եթե Տերը առաջնորդի, կարող եք այլ կարիքների համար էլ աղոթել։ Օրինակ`

  • առողջության
  • գործի և ֆինանսների
  • զգացմունքների
  • մարդկային փոխհարաբերությունների
  • հոգևոր խնդիրների համար

Մեծ մասամբ մարդիկ ուրախանում են, երբ առաջարկում եք աղոթել իրենց խնդիրների համար։

Եթե տվյալ անձը քրիստոնյա չէ, այս աղոթքը կարող է դուռ բացել հոգևոր զրույցի համար և գուցե հնարավորություն ընձեռի ներկայացնել Աստծո պատմությունը։ Կարող եք հրավիրել նրանց միանալ աստվածաշնչյան սերտողության ինչ-որ դասի, կամ նույնիսկ կարող եք կազմակերպել դա իրենց տանը։

Եթե տվյալ անձը քրիստոնյա է, կարող եք հրավիրել նրան միանալ Ձեր աղոթքի զբոսանքին, կամ էլ սովորեցնել, թե ինչպես կարելի է զբոսնել և աղոթել՝ օգտագործելով ներգործության 5 ոլորտները կամ հնգաթև աղոթքը՝ Աստծո ընտանիքի սահմանները ավելի ընդարձակելու համար։

Աղոթքի զբոսանքը Zume գործիքակազմի պարզ գործիքներից մեկն է։

READ

(5 min)

Խաղաղության որդի

Նորից բարի գալուստ Zume։ Նախորդ դասաժամին Ձեզ մի փոքր ծանոթացրինք խաղաղության որդու գաղափարի հետ։ Այս դասաժամին ավելի մանրամասն կքննարկենք, թե ով կարող է խաղաղության որդի լինել, և թե ինչպես հասկանանք՝ գտել ենք նրան, թե՝ ոչ։

Խաղաղության որդին կարող է օգնել արագ վերարտադրել աշակերտների, նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ Հիսուսի հետևորդները խիստ սակավաթիվ են։

Երբ Հիսուսը Իր աշակերտնրին նոր տարածքներ ուղարկեց աշակերտներ պատրաստելու համար, նրանց շատ պարզ, սակայն ռազմավարության տեսանկյունից շատ կարևոր բան կարգադրեց։

Հիսուսն ասաց․ «Վեր մի´ առնեք ո´չ քսակ, ո´չ պարկ, ո´չ կոշիկներ։ Եվ ճանապարհին ոչ ոքի բարև չտա´ք։ Եվ որ տուն որ մտնեք, առաջ ասե´ք․ խաղաղություն այս տանը։ Եվ թե որ այնտեղ խաղաղության որդի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա։ Ապա թե ոչ՝ դեպի ձեզ ետ կեդառնա։ Եվ այն տանը մնացե´ք, նրանց ունեցածից կերե´ք և խմե´ք, որովհետև մշակն իր վարձքին արժանի է։ Տանից տուն մի´ փոխվեք։ Եվ որ քաղաք որ մտնեք, և ձեզ ընդունեն, կերե´ք՝ ինչ որ կդնեն ձեր առաջ»։

Սակայն այս ամենն ի՞նչ է նշանակում։

Երբ մտածում ենք աշակերտելու մասին, գուցե առաջին միտքը հետևյալը լինի․ «Նախ ֆինանսների հարցը լուծենք, ինչ-որ նպատակ դնենք և գործողությունների հստակ պլան մշակենք»։ Եթե Հիսուսն ասել է․ «Գնացե´ք», ավելի լավ է «գնանք» և շարունակենք գնալ։ Բոլորին պատմենք։ Ամեն տեղ։ Ամեն ժամանակ»։

Սակայն Հիսուսը կարծես ավելի քիչ էր անհանգստացած ֆինանսների և խանդավառության վերաբերյալ, Նա շատ ավելի մտահոգ էր, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ։ Հիսուսը ցանկանում էր, որ Իր աշակերտները փնտրեն և իրենց ջանքերը ներդնեն Խաղաղության Որդու մեջ։

Եթե ցանկանում եք աշակերտներ պատրաստել մի վայրում, որտեղ աշակերտները շատ քիչ են կամ ընդհանրապես չկան, ուրեմն ամենակարևոր գործը խաղաղության որդուն գտնելն է։

Ո՞վ է խաղաղության որդին․

  • Մեկը, ով ԲԱՑ է լսելու Ձեր պատմությունը, Աստծո պատմությունը և Հիսուսի Բարի լուրը։
  • Մեկը, ով ՀՅՈՒՐԸՆԿԱԼ է և սիրով ընդունում է Ձեզ իր տանը, կամ աշխատավայրում կամ ընտանեկան և ընկերական մի հավաքույթում։
  • Մեկը, ով ՇԱՏԵՐԻՆ է ՃԱՆԱՉՈՒՄ (կամ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՆՐԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ) և ոգևորությամբ կարողանում է փոքր խմբեր կամ նույնիսկ մեծ բազմություն մեկտեղ հավաքել։
  • Մեկը, ով ՀԱՎԱՏԱՐԻՄ է և ուրիշներին է փոխանցում իր սովորածը, նույնիսկ այն ժամանակ, երբ Դուք արդեն հեռացել եք այդ տարածքից։

Աստվածաշնչում տեսնում ենք դեպքեր, երբ Հիսուսը կամ Նրա հետևորդները հանդիպում էին խաղաղության որդիների, որոնք մի փոքր գուցե տարօրինակ թվային։

Գերգեսացիների երկրում Հիսուսը հանդիպեց մի դիվահարի, ով ապրում էր ամայի և մեկուսի վայրում՝ շղթայված։ Մենք երբևիցե նման մարդու Խաղաղության որդի չէինք անվանի։ Սակայն նա ԲԱՑ էր լսելու Հիսուսին։ Նա ՀՅՈՒՐԸՆԿԱԼ էր և ուրախությամբ ԸՆԴՈՒՆԵՑ Հիսուսին իր բնակավայր։ Նրան ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ, և հեշտությամբ կարողանում էր մարդկանց խմբեր հավաքել, թեկուզ իր մոլագար վարքով։

Հիսուսը տեսավ, որ նա ՀԱՎԱՏԱՐԻՄ ԷՐ և իր ընտանիքին, իր շրջապատին և ողջ համայնքին ՊԱՏՄԵՑ, թե Հիսուսն ինչ էր արել իր համար։ Իրականում, երբ Հիսուսը վերադարձավ այդ տարածք, մի մեծ բազմություն հավաքվեց, ովքեր ցանկանում էին տեսնել այն մարդուն, Ում մասին այնքան շատ էին լսել։

Սամարիայում Հիսուսը ջրհորի մոտ հանդիպեց մի կնոջ։ Նա ԲԱՑ էր Հիսուսի համար և ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԷՐ՝ չմերժելով Հիսուսի՝ Իրեն ջուր տալու խնդրանքը։ Մենք իմանում ենք, որ նա հինգ ամուսին է ունեցել, իսկ հիմա էլ մեկ ուրիշի հետ է ապրում։ Այսինքն, այդ փոքր քաղաքում նրան ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ։ Եվ երբ Հիսուսը խոսեց նրա հետ, նա ՀԱՎԱՏԱՐԻՄ գտնվեց և գնաց ու այնքան բան և այնքան արագ ՊԱՏՄԵՑ իր հետ պատահածի մասին, որ ամբողջ քաղաքը խնդրեց Հիսուսին, որ իրենց մոտ մնա և իրենց էլ պատմի։ Հիսուսն այդպես էլ արեց։

Այսպիսով, եթե խաղաղության որդին կարող է գրեթե ամեն տեղ պատահել, կարող է ամեն տեսակ մասնագիտություն ունենալ, և լինել մեր ճանաչած կամ հանդիպած մարդկանցից ցանկացած մեկը, ուրեմն ինչպե՞ս գտնենք նրան։

Ահա երեք պարզ քայլ խաղաղության որդուն գտնելու համար։

Տվյալ համայնքում բնակվող մարդկանցից ՀԱՐՑՆՈՒՄ ենք, թե ում կառաջարկեն․ «Ո՞վ է այն մարդը, ում վստահում եք այս տարածքում։ Այստեղ ինչ-որ մեկը կա՞, ով նախևառաջ ուրիշների մասին է մտածում»։ Եթե տարբեր տեղերից նույն անունն ենք լսում, ուրեմն պետք է փորձենք հանդիպել նրան կամ նրանց, հոգևոր թեմաներով խոսենք, և տեսնենք, թե արդյոք բաց են լսելու և ուրիշներին փոխանցելու համար։

Մենք ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ենք աղոթել ինչ-որ մեկի համար աղոթքի զբոսանքի ընթացքում, կամ աշխատավայրում, կամ խաղահրապարակում, որտեղ որ հնարավորություն կընձեռվի, և հետո այդ աղոթքը սահուն վերափոխում ենք հոգևոր զրույցի։

Յուրաքանչյուր զրույցի ընթացքում մենք ԱՌԱՋ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ հոգևոր գաղափարներ, տեսնելու համար, թե Աստված աշխատո՞ւմ է տվյալ մարդու կյանքում, թե՝ ոչ։ Եթե նրանք բաց են և լսելու ցանկություն ունեն, այդ պարագայում հարցնում ենք, թե արդյոք կկամենան մարդկանց մի փոքր խումբ հավաքել և միասին շատ ավելիի մասին քննարկել։ Կարծիք ենք ՀԱՐՑՆՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ աղոթել, ԱՌԱՋ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ հոգևոր գաղափարներ։ Սրանք են այն եղանակները, որոնցով կարող ենք սկսել Խաղաղության որդու որոնման գործընթացը։

Անկախ այն բանից, թե ինչպես ենք գտնում խաղաղության որդուն, հիշե՛ք, որ Հիսուսն ասաց, որ խաղաղության որդու հետ պետք է անցկացնենք աշակերտության համար հատկացված մեր ժամանակի մեծ մասը։

Հեշտ է մտածել, որ «արդար» կլինի, եթե մեր ժամանակից ամեն մեկին հավասարապես քիչ-քիչ հատկացնենք։ Սակայն Հիսուսն ասաց և ցույց տվեց, որ Նա չի ցանկանում, որ բոլորի հետ մակերեսային ժամանակ անցկացնենք, այլ որ մեր ժամանակը ավելի շատ մի քանիսի վրա կենտրոնացնենք։

Հիսուսի շուրջը հաճախ էր բազմություն հավաքվում, սակայն Աստվածաշնչում բազմիցս տեսնում ենք, որ Հիսուսը առանձնանում էր ամբոխից, որպեսզի ավելի մտերմիկ ժամանակ անցկացներ Իր ամենամտերիմ տասներկու հետևորդների հետ։

Մի քանի դեպքում էլ տեսնում ենք, որ Հիսուսն ավելի շատ ժամանակ էր հատկացնում առավել փոքր խմբի՝ իր երեք աշակերտներին։

Եթե Հիսուսը, ով շատ ավելի զորություն, եռանդ, իշխանություն, կարգ ու կանոն, իմաստություն, գիտություն, հասկացողություն և սրտացավություն ուներ, նպատակահարմար էր գտնում Իր ժամանակը ավելի խորը ներդնել ընդամենը մի քանիսի մեջ և Իր աշակերտներին էլ նույն բանն է կարգադրում, այդ դեպքում, տրամաբանական չէ՞, որ մենք էլ հետևենք և Իր կատարյալ օրինակը կիրառենք։

Խաղաղության որդի։

Հեշտ չէ նրան գտնել։ Նա հազարից մեկն է։ Սակայն նա նման է թաքնված գանձի, որին արժե գտնել։ Նրա ավանդը Աստծո ընտանիքի ընդլայնման գործում անգնահատելի է։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Կարո՞ղ է արդյոք «վատ համբավ» ունեցող մեկը (ինչպես օրինակ սամարացի կինը, կամ գերգեսացի դիվահարը) իսկապես խաղաղության որդի լինել։ Ինչո՞ւ այո, և ինչո՞ւ ոչ։
  2. Ո՞րն է Ձեր շրջակայքում գտնվող այն համայնքը կամ հասարակության հատվածը, որտեղ Թագավորության ներկայությունը կարծես թե շատ քիչ է (կամ ընդհանրապես բացակայում է)։
  3. Ինչպե՞ս կարող է խաղաղության որդին (նա, ով ԲԱՑ Է, ՀՅՈՒՐԱՍԵՐ Է, ՃԱՆԱՉՈՒՄ Է ՇԱՏԵՐԻՆ և ՓՈԽԱՆՑՈՂ Է) արագացնել Ավետարանի տարածումը այդ համայնքում:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(10 min)

Հնգաթև աղոթք

Սկանավորե´ք QR կոդը։

Բաժանվե´ք երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերի և սովորե´ք կիրառել հնգաթև աղոթքը՝ միմյանց համար աղոթելով։

Հնգաթև աղոթքի մոդելը

Հնգաթև աղոթքը ներկայացնում հինգ եղանակ, որոնց միջոցով կարող եք աղոթել այն մարդկանց համար, ում երբևէ կհանդիպեք, բայց հատկապես աղոթքի զբոսանքի ընթացքում։

  • Մարմին - առողջություն
  • Աշխատանք - գործ և ֆինանսներ
  • Զգացմունքներ - տրամադրություն
  • Սոցիալական -**** Մարդկային փոխհարաբերություններ
  • Հոգևոր - ճանաչել և սիրել Աստծուն

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(90 min)

Աղոթքի զբոսանք

Սկանավորե´ք QR կոդը։

Բաժանվե´ք երկուսից երեք հոգուց բաղկացած խմբերի և գնացե´ք մարդկանց մեջ և կիրառե´ք աղոթքի զբոսանքը։

Տարածքի ընտրությունը շատ պարզ է։ Կարող եք պարզապես դուրս գալ փողոց, կամ էլ զբոսանքի համար հատուկ տեղ ընտրել։

Գնացե´ք, ուր որ Տերն առաջնորդի, և զբոսանքի համար 60-90 րոպե հատկացրե´ք։

Այս դասաժամն ավարտվում է «աղոթքի զբոսանք» կոչվող գործնական աշխատանքով։

Չորս եղանակ իմանալու, թե ինչի համար է պետք աղոթել


  1. ԴԻՏԱՐԿՈՒՄ - Ի՞նչ եք տեսնում։ Եթե բակում տեսնում եք երեխայի խաղալիք, կարող եք աղոթել թաղամասի երեխաների, ընտանիքների կամ տարածքի դպրոցների համար։
  2. ՀԵՏԱԶՈՏՈՒՄ -**** Ի՞նչ է Ձեզ հայտնի։ Եթե տվյալ բնակավայրի մասին կարդացել եք, ուրեմն ինչ-որ բան գիտեք այդտեղ բնակվող մարդկանց մասին, կամ գիտեք, որ այդ տարածքը հանցագործությունների կամ խարդախությունների վայր է։ Աղոթե´ք այս բաների համար և խնդրե´ք Աստծուն, որ գործի։
  3. ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ - Սուրբ Հոգին կարող է հպվել ձեր սրտին, կամ էլ ինչ-որ միտք տալ հատուկ կարիքի կամ աղոթքի թեմայի վերաբերյալ։ Լսե´ք և աղոթե´ք։
  4. ԱՍՏԾՈ ԽՈՍՔ - գուցե Աստվածաշնչից ինչ-որ հատված եք կարդացել աղոթքի զբոսանքին նախապատրաստվելիս, կամ էլ քայլելու ընթացքում Սուրբ Հոգին Աստծո Խոսքից ինչ-որ տեղ է հիշեցրել։ Աղոթե´ք այդ խոսքի համեմատ, որ այն գործի այդ տարածքի բնակիչների կյանքում։

Թիրախային հինգ ոլորտներ, որոնք կարող եք առնել հոգևոր նշանառության տակ

  1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ - Փնտրե´ք և աղոթե´ք կառավարական կենտրոնների համար, ինչպիսիք են դատարանները, իրավապահ գրասենյակները։ Աղոթե´ք այդ տարածքների պաշտպանության և արդարության համար, և որ առաջնորդները աստվածային իմաստություն ստանան։
  2. ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ - Փնտրե´ք և աղոթե´ք առևտրային կենտրոնների համար, ինչպիսիք են ֆինանսական շրջանները կամ առևտրային տարածքները: Աղոթե´ք արդար ներդրումների և ռեսուրսների ճիշտ կառավարման համար: Աղոթե´ք տնտեսական արդարության և նոր հնարավորությունների, աստվածավախ և առատաձեռն տվողների համար, ովքեր մարդկանց շահույթից ավելի բարձր են դասում:
  3. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Փնտրե´ք և աղոթե´ք կրթական կենտրոնների համար, ինչպիսիք են դպրոցները և վարչական շենքերը, մասնագիտական ուսուցման կենտրոնները, համայնքային քոլեջները և համալսարանները: Աղոթե´ք, որ մանկավարժները արդար ձևով գործեն և ուսուցանեն Աստծո ճշմարտությունn ու պաշտպանեն իրենց ուսանողների մտքերը: Աղոթե´ք, որ Աստված կանխարգելի սուտը կամ մոլորությունը խթանելու բոլոր ջանքերը: Աղոթե´ք, որ այդ տարածքներում բարձրանան իմաստուն քաղաքացիներ, ովքեր կփափագեն ծառայել և առաջնորդել:
  4. ԿԱՊ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Փնտրե´ք և աղոթե´ք կապի կենտրոնների համար, ինչպիսիք են ռադիոկայանները, հեռուստակայանները և թերթերի հրատարակչությունները: Աղոթե´ք, որ Աստծո պատմությունը և Նրա հետևորդների վկայությունը տարածվի ամբողջ քաղաքով և աշխարհով: Աղոթե´ք, որ Աստծո ուղերձը Իր բազմությանը փոխանցվի Աստծո միջոցներով, և որ Տիրոջ ժողովուրդը ամենուրեք տեսնի Աստծո գործը:
  5. ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ - Փնտրե´ք և աղոթե´ք հոգևոր կենտրոնների համար, ինչպիսիք են եկեղեցական շենքերը, մզկիթները կամ տաճարները: Աղոթե´ք, որ յուրաքանչյուր մարդ, որ փնտրում է Աստծուն, խաղաղություն և մխիթարություն գտնի Հիսուսի մեջ և չշեղվի կամ մոլորեցվի որևէ կեղծ կրոնի կողմից:

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Նաքխան աղոթքի զբոսանքի դուրս գալը, չմոռանա´ք հավաքույթն ավարտել խմբային աղոթքով։

Շնորհակալություն հայտնե´ք Աստծուն, որ Նա սիրում է կորածին, վերջինին և ամենափոքրին, այդ թվում և մեզ։

Խնդրե´ք Աստծուն, որպեսզի Նա պատրաստի Ձեր և բոլոր այն մարդկանց սրտերը, ում հանդիպելու եք աղոթքի զբոսանքի ընթացքում, որպեսզի բաց լինեն Աստծո գործի համար։

ԴԱՍԱԺԱՄ 6

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 1235

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծոն այն ամենի համար, ինչ Նա արել է նախորդ դասաժամին։ Խնդրե´ք Նրան, որպեսզի օգնի, երբ Ձեզ համար դժվար լինի հնազանդվել։ Հրավիրե´ք Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի Ձեր ժամանակը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Այս գործիքը մենք կավելացնենք մեր գործիքակազմում.

  • Հավատարմությունը գիտությունից ավելի լավ է
  • 3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ

READ

(5 min)

Հավատարմություն

Այս դասընթացին կսովորենք, որ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ հոգևոր հասունությունը չափելու համար շատ ավելի լավ չափանիշ է, քան գիտելիքը և դասընթացներին մասնակցությունը։ Երկու մտածելակերպ կա, որը մեր օրերի եկեղեցում մի շարք խնդիրներ է առաջացնում։

Առաջին մտածելակերպն այն է, որ ինչ-որ մեկի հոգևոր հասունությունը ուղիղ համեմատական է Աստծո Խոսքի իմացության հետ։ Նրանք այն կարծիքին են, որ ՃԻՇՏ ՀԱՎԱՏԱՄՔԸ, կամ ուղղափառությունը, ինչ-որ մեկի հավատքը չափելու ամենաճշգրիտ միջոցն է։

Իսկ երկրորդ մտածելակերպն այն է, որ եթե մեկը ցանկանում է առաջնորդել, ուրեմն նախքան ծառայություն ստանձնելն անհրաժեշտ է «ամբողջական մարզում» անցնի։ Նրանք այն կարծիքին են, որ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԸ լավ ցուցիչ է մարդու ծառայելու կարողությունը չափելու համար։

Առաջին մտածելակերպի ՝ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ կամ «ճիշտ հավատամքի» վրա շեշտադրման սխալը կայանում է նրանում, որ սատանան ինքը Աստծո Խոսքը ցանկացած մարդուց շատ ավելի լավ է տիրապետում։ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ասում է․ «Դու հավատում ես, թե մեկ է Աստված։

Լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և սարսափում են»։

Մարդու հոգևոր հասունությունը չափելու շատ ավելի լավ ցուցիչ կա, որը ՈՒՂՂԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆՆ է՝ ճիշտ կիրառումը։ Մեզ շատ ավելի պետք է անհանգստացնի այն, թե մարդը որքանով է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՒ և ՓՈԽԱՆՑԵԼՈՒ մեջ, քան այն փաստը, թե որքան գիտելիքի է նա տիրապետում։

Իսկ երկրորդ մտածելակերպի սխալը, որը պնդում է, որ մարդը նախքան առաջնորդողի ծառայությունը ստանձնելը պետք է ամբողջական մարզում անցնի, կայանում է նրանում, որ ոչ ոք չի կարող կատարյալ մարզված լինել։

Հիսուսը, ուղարկելով երիտասարդ առաջնորդներին, մեզ համար շատ լավ օրինակ հանդիսացավ։ Այդ առաջնորդները դեռ շատ բան պետք է սովորեին Աստծո արքայությունում ամենակարևոր գործերից որոշները անելու համար։

Աստծո Խոսքն ասում է. «Հիսուսը Իր տասներկու աշակերտներին մեկտեղ կանչեց և նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա, և հիվանդություններ բժշկելու։ Եվ նրանց ուղարկեց Աստծո արքայությունը քարոզելու, և հիվանդներին բժշկելու»։

Երբ Հիսուսը իր աշակերտներին ուղարկեց, Պետրոսը դեռ չէր հայտնել իր համոզմունքը, որ Հիսուսը Փրկիչն է։ Իսկ դա մենք կհամարեինք հավատքի առաջին քայլը: Եվ նույնիսկ ուղարկվելուց հետո Հիսուսը մի քանի անգամ հանդիմանեց Պետրոսին սխալների համար, և Պետրոսը, այնուամենայնիվ, հետագայում ամբողջությամբ ուրացավ Հիսուսին: Իսկ մյուս հետևորդները վիճում էին, թե ով է ամենամեծը և ով ինչ դեր է խաղալու Աստծո գալիք Արքայության մեջ։

Նրանք բոլորն էլ պետք է դեռ շատ բաներ սովորեին, սակայն Հիսուսը նրանց գործի դրեց, որպեսզի ուրիշներին փոխանցեն այն, ինչ արդեն գիտեն։

Հավատարմությունը, առավել քան գիտությունը, մի բան է, որը սկսվում է հենց որ ինչ-որ մեկը սկսում է հետևել Հիսուսին։

Հավատարմությունը, առավել քան մարզումը, մի բան է, որը կարող է չափվել նրանով, թե ինչ ենք անում մեզ տրվածի հետ։

Եթե մենք ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ենք մեր լսածին և այն ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆՔ ուրիշներին, ուրեմն հավատարիմ ենք։

Եթե մենք լսում ենք, սակայն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ հնազանդվել և փոխանցել, մենք անհավատարիմ ենք։

Բազմապատկվող աշակերտության մեջ, եկե´ք վստահ լինենք, որ մեր չափորոշիչները ճիշտ են։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Մի պահ խորհե´ք Ձեզ հայտնի Աստծո հանձնարարականների մասին։ Որքանո՞վ եք հավատարիմ դրանց հնազանդվելու և ուրիշներին փոխանցելու գործում։

READ

(75 min)

3/3-րդ խմբի հավաքույթ

Ուրախ ենք Ձեզ կրկին տեսնել Zume դասընթացում։ Այս դասաժամին մենք կսովորենք 3/3-րդ Խումբ կոչվող հավաքույթն անցկացնելու մեթոդի մասին (3/3-րդը պետք է կարդանք երեք երրորդ)։ Այս ձևաչափի օգնությամբ Հիսուսի հետևորդները կարողանում են սատարել մեկը մյուսին Տիրոջն ավելի սերտ հետևելու համար։

Հիսուսն ասաց․ «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն՝ ես այնտեղ նրանց մեջ եմ»։ Սա հզոր մի խոստում է, որից Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է օգտվի։ Սակայն երբ հավաքվում ենք խմբով, ինչպե՞ս տնօրինենք մեր ժամանակը։

3/3-րդ խումբ կոչվող մեթոդը առաջարկում է միասին հավաքվելու ժամանակը բաժանել երեք մասի, որը հնարավորություն է տալիս մարդկանց հնազանդվել մի քանի կարևոր բաների, որոնք Հիսուսը պատվիրել է։

Ահա թե ինչպես դա կարելի է անել․

  • Խմբով մեկտեղ հավաքված լինելու ժամանակի առաջին մասում մտաբերում ենք այն ամենը, ինչ կատարվել է վերջին հանդիպումից հետո։ Սրան անվանում ենքՀետադարձ հայացք ։
  • Ժամանակի միջանկյալ հատվածում մեր հայացքն ուղղում ենք վեր ՝ Սուրբ Գրքի, քննարկման և աղոթքի միջոցով Աստծուց իմաստություն և ուղղորդում ստանալու համար։
  • Իսկ ժամանակի վերջին երրորդ մասում մեր հայացքը ուղղում ենք առաջ , տեսնելու թե ինչպես կարող ենք այդ օրվա սովորածը կիրառել և հնազանդվել դրան։

Այս դասաժամին այստեղ հավաքվածներով 3/3-րդ խմբի մոդելի ԿԱՐՃ տարբերակով փորձնական հավաքույթ կանենք, որը կնախապատրաստի մեզ իրական ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տարբերակին։ Հիշո՞ւմ եք այն դասաժամը, որտեղ խոսում էինք հոգևոր շնչառության մասին, որտեղ շնչել նշանակում էր լսել Աստծուց։ Արտաշնչել՝ հնազանդվել և ուրիշներին փոխանցել լսածդ։ 3/3-րդ խմբի նպատակը հենց դա է։ Համաձայն 3/3-րդ ձևաչափի, խումբը իր ժամանակը բաժանում է երեք մասի։ Սա հնարավորություն է ընձեռում լսել Աստծուց, հնազանդվել այդ խոսքին և ուրիշներին փոխանցել ամենակարևոր բաներից մի քանիսը, որ Հիսուսը պատվիրում է։

Այսօրվա փորձնական դասաժամը հավանաբար 1 ժամից մի փոքր ավելի կտևի, և կփորձենք արագ-արագ անցնել առաջ։ Եթե Ձեր խումբը մեծ է, կամ այն շատ է սիրում քննարկել, Դուք կարող եք խմբի որևէ մի անդամի կարգել, որպեսզի ժամացույցի կամ ժամանակաչափի օգնությամբ կարգավորի ժամանակի տնօրինումը։

Իրական հավաքույթի ընթացքում այս քայլերը շատ ավելի դանդաղ տեմպով են ընթանում, սակայն այսօր փորձնական դասին, փորձենք արագություն ապահովել, որպեսզի մեր ժամանակը չսպառվի։ Ոչ մի քայլ բաց մի´ թողեք, քանի որ բոլոր քայլերը կարևոր են։

Հիշե´ք, 3/3-րդ խումբը «Աստվածաշնչյան սերտողություն» չէ։ Այն հատուկ նպատակ է հետապնդում։ Այն դիտարկե´ք որպես մի հնարավորություն սովորելու հավաքույթը նոր ձևով անցկացնել և տեսնելու, թե Աստված Ձեր հավաքույթի համար ինչ լավ բան է նախատեսել։ Պատրա՞ստ եք։ Ուրեմն սկսեցինք։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Մեր ժամանակի առաջին մասում մեր հայացքը կուղղենք հետ, որպեսզի հոգատարություն ցուցաբերենք մեկս մյուսի հանդեպ և գոհունակություն հայտնենք, խոսենք մեր դժվարությունների մասին և խմբի անդամների համար աղոթենք։ Միևնույն ժամանակ կստուգենք, թե խմբում յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունեցե՞լ է, արդյոք, հնազանդվելու նախորդ հավաքույթի ընթացքում սովորած թեմային և այն կարողացե՞լ է փոխանցել ուրիշներին, թե՝ ոչ։

Քայլ առաջին - Գոհանալ

Յուրաքանչյուր մասնակից պետք է ուրիշներին պատմի, թե ինչի համար է շնորհակալ։ Հենց հիմա կանգնեցրե´ք այս տեսագրությունը, և սկսե´ք։ ․․․ Լսեցի՞ք։ Այո, Դուք ճիշտ հասկացաք։ Հիմա դադարի կոճակը սեղմե´ք, և խմբի յուրաքանչյուր մասնակից թող ասի, թե ինչի համար է Աստծուն շնորհակալ։ Հենց վերջացնեք, կարող ենք շարունակել։ (2 րոպե)

Քայլ երկրորդ - Պատմե´ք Ձեր դժվարությունների մասին և աղոթե´ք մեկդ մյուսի համար

Հիմա խմբի յուրաքանչյուր անդամ թող ասի, թե ինչպիսի դժվարությունների դեմ է պայքարում։ Եվ ինչ-որ մեկն էլ թող դրա համար աղոթի։ Սեղմե´ք դադարի կոճակը, պատմե´ք և աղոթե´ք։ (8 րոպե)

Քայլ երրորդ - Խմբի նպատակի հիշեցում

Ամեն հավաքույթին հատուկ ժամանակ հատկացրե´ք և մտաբերե´ք, թե ինչու եք մեկտեղ հավաքվել։ Մեր նպատակն է ցույց տալ մեր սերը Աստծուն, ցույց տալ մեր սերը ուրիշներին, պատմել Հիսուսի մասին, և օգնել, որ նրանք էլ իրենց հերթին ուրիշներին պատմեն Հիսուսի մասին։ Խմբի ուշադրությունը առաքելության վրա կենտրոնացնելու շատ եղանակներ կան, սակայն այս փորձնական դասաժամին խնդրե´ք, որ ինչ-որ մեկը բարձրաձայն կարդա Մատթևոս 22․37-38 խոսքերը։ Սեղմե´ք դադարի կոճակը և կարդացե´ք։ (2 րոպե)

Քայլ չորրորդ - Ստուգում

Սա այն հատվածն է, որ որոշ խմբեր ցանկանում են շրջանցել, քանի որ հավաքույթի այս փուլում տրվող հարցերին երբեմն դժվար է պատասխանել։ Խնդրում եմ, այս քայլը մի´ շրջանցեք։

Հիսուսը Իր աշակերտներին այնքան էր սիրում, որ դժվար հարցեր էր տալիս։ Եթե ցանկանում ենք Հիսուսի նման լինել, մենք էլ պետք է իրար այնքան սիրենք, որ դժվար հարցեր տանք։ Այս հատվածում խմբի յուրաքանչյուր անդամ պետք է զեկուցի, թե արդյոք հնազանդվել է այն խոսքին, ինչ Աստված նախորդ հավաքույթի ընթացքում ասել էր, որ անի։

Zume-ի յուրաքանչյուր հավաքույթի ընթացքում Հայացք դեպի առաջ հատվածում ամեն մի մասնակից ասում է, թե ինչին պետք է Հնազանդվի, ինչը պետք է ուրիշներին Փոխանցի, և ինչի համար պետք է Աղոթի։ Հաջորդ հավաքույթի ընթացքում Հետադարձ հայացք հատվածում կկիրառենք հաշվետվության մոդելը, որտեղ կստուգենք, թե արդյոք հենց այդ պարտավորությունները կատարվել են, թե՝ ոչ։

Եթե մինչ օրս այս քայլին ուշադրություն չեք դարձրել, ուրեմն հիմա է սկսելու լավագույն ժամանակը։

Աստծուն սիրել նշանակում է հնազանդվել Իր ասածներին։ Միմյանց սիրել նշանակում է օգնել մեկ ուրիշին, որ հնազանդվի այն բանին, ինչ լսում է Աստծուց։ Սիրել նշանակում է լրջորեն մոտենալ քո պարտավորություններին և առատորեն ցուցադրել քո սերը ուրիշների հանդեպ՝ բոլորը միաժամանակ։

Սեղմե´ք դադարի կոճակը և յուրաքանչյուրը թող պատասխանի հետևյալ հարցերին․

  • Մինչ օրս սովորածին ինչպե՞ս եք հնազանդվել։
  • Ձեր սովորածով ո՞ւմ եք մարզել։
  • Ձեր պատմությունը կամ Աստծո պատմությունը մեր խմբի նախորդ հանդիպումից հետո ո՞ւմ եք փոխանցել

(12 րոպե)

Մոտենալով 3/3-րդ խմբի հետադարձ հայացք հատվածի ավարտին, ահա´ մի առաջարկ, որը կօգնի, որ Ձեր հավաքույթն ավելի լավ ընթանա։

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ZUME ՄԱՐԶԻՉԻ ՀԱՄԱՐ

Երբեմն խմբում լինում են մարդիկ, ովքեր խլում են ժամանակի մեծ մասը։ Փորձե´ք կանխել դա։ Հավաքվածներից յուրաքանչյուրը արժեքավոր է, ուստի համոզվե´ք, որ բոլորը խոսելու և կսիվելու հնարավորություն ունենան։ Եթե ինչ-որ մեկը ուրիշներին խոսելու հնարավորություն չի տալիս, խոսողին մեղմորեն հիշեցրե´ք, որ դեռ բոլորին պետք է լսենք։

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ

Հավաքույթի միջանկյալ հատվածում մենք հրավիրում ենք Աստծո Սուրբ Հոգուն առաջնորդելու մեզ, որպեսզի Աստծո Խոսքն ավելի լավ հասկանանք։ Հիմա բարձրաձայն կարդանք Աստվածաշնչից մի հատված, ու հետո կգա հարց ու պատասխանի ժամանակը։ Այս ամենը արվում է Աստծո նպատակները և ծրագրերը լավ հասկանալու համար։

Քայլ առաջին - Հրավիրե´ք Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի

Ժամանակ հատկացրե´ք աղոթքի համար։ Աստծո հետ խոսե´ք պարզ և հակիրճ։ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ աստվածաշնչյան տվյալ հատվածից ձեզ բաներ սովորեցնի։ Սեղմե´ք դադարի կոճակը և աղոթե´ք։ (2 րոպե)

Քայլ երկրորդ - Կարդացե´ք Աստծո Խոսքը և հարցեր տվե´ք

Թող խմբից ինչ-որ մեկը կարդա Աստվածաշնչից։ Այս փորձնական դասաժամին կարդացե´ք Ղուկաս 18․9-14 խոսքերը։ Կարդալուց հետո խմբի անդամները պետք է պատասխանեն հետևյալ հարցերին։

  • Այս հատվածում ամենից շատ ի՞նչը Ձեր դուրն եկավ։
  • Ի՞նչը Ձեզ համար դժվար թվաց հասկանալու կամ կիրառելու համար։

Եթե խմբում կան մարդիկ, ովքեր միայն բանավոր խոսքով են սովորում, այսինքն, մարդիկ ովքեր լավ չեն կարդում, կամ նախընտրում են սովորել լսելով, ուրեմն աստվածաշնչյան հատվածը երկու անգամ ընթերցե´ք։

Սեղմե´ք դադարի կոճակը, կարդացե´ք և պատասխանե´ք հարցերին։

Հիմա թող ինչ-որ մեկը երկրորդ անգամ կարդա այդ հատվածը, ու հետո խումբը թող պատասխանի հետևյալ հարցերին։

  • Այս հատվածից մարդու մասին ի՞նչ ենք սովորում։
  • Այս հատվածից Աստծո մասին ի՞նչ ենք սովորում

Ուշադիր եղե´ք, որ մարդիկ թեմայից չշեղվեն և քննարկումը չբարդացնեն։ (10 րոպե)

Ահա´ մոտեցանք 3/3-րդ խմբի Հայացք դեպի վեր հատվածի ավարտին, և ահա´ մի առաջարկ, որը կօգնի, որ Ձեր հավաքույթը ավելի լավ ընթանա։

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ZUME ՄԱՐԶԻՉԻ ՀԱՄԱՐ

Երբ ուսումնասիրում եք Աստծո Խոսքը, ուշադրությունը կենտրոնացրե´ք Նրա Խոսքի վրա, և ոչ թե այլ գրքերի, ուսուցիչների կամ կարծիքների: «Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ է նշանակում» հարցերի փոխարեն, հարցրե´ք «Այս հատվածում ինչի՞ մասին է խոսվում»: Եթե ձեր խմբից որևէ մեկը սիրում է ուսուցանել, զգուշորեն հիշեցրե´ք նրան, որ Աստծո Սուրբ Հոգին և կատարյալ Խոսքը կարող են ուսուցանել խմբի անդամներին: Մենք բոլորս այստեղ ենք միասին սովորելու: Եվ մի´ վախեցեք լռությունից կամ քննարկման ընդհատումից: Աստված գործում է նույնիսկ լռության մեջ։ Ուշադրությունը կենտրոնացրե´ք Նրա խոսքի վրա, տվյալ հատվածից մի´ շեղվեք, և մնացածի համար վստահե´ք Աստծուն։

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ

Մեր ժամանակի վերջին երրորդ հատվածում ուշադրությունը պետք է կենտրոնացնենք առաջիկա անելիքների վրա, տեսնելու, թե ինչպես կարող ենք հնազանդվել և մարզել ուրիշներին այն ամենի մեջ, ինչ սովորեցինք Աստծո Խոսքից։ Խմբի յուրաքանչյուր անդամ թող Աստծուն մի քանի պարզ հարց տա, իսկ հետո սպասի Նրա պատասխանին աղոթքով: Այնուհետև, անդամները մեկը մյուսին պետք է ասեն՝ Աստծո առաջ ինչ պարտավորություններ կամ անելիքներ են ստանձնել, ու հետո ավարտեն հավաքույթը աղոթքով։

Քայլ առաջին - Աղոթել՝ իմանալու Աստծո նպատակը

Խմբի յուրաքանչյուր անդամ թող լուռ աղոթի և Աստծուն հետևյալ հարցերը տա․

  • Աստված իմ, ինչպե՞ս կարող եմ հնազանդվել և կիրառել այն, ինչ սովորեցնում ես ինձ։
  • Ասյօրվա կարդացած հատվածի թեմայով ո՞ւմ կարող եմ մարզել, որպեսզի սովորեն հնազանդվել և Քեզ ավելի սիրեն։
  • Ո՞ւմ կուզես, որ պատմեմ իմ անձնական վկայությունը կամ Հիսուսի բարի լուրը։

Սեղմե´ք դադարի կոճակը և աղոթե´ք։ (5 րոպե)

Խնդրե´ք Աստծո Սուրբ Հոգուն, որ Ձեզ հստակ պատասխան, հատուկ անուններ և հատուկ քայլեր ասի, որ կարողանաք դրանք անել մինչև հաջորդ հանդիպումը ընկած ժամանակահատվածում։

Քայլ երկրորդ - Պարտականությունների արձանագրում

Խնդրե´ք, որ խմբում ամեն մեկը ասի, թե յուրաքանչյուր հարցին Աստծուց ինչ պատասխան է ստացել։ Գուցե Աստծուց որևէ պատասխան չեն լսել առաջին, երկրորդ կամ գուցե բոլոր հարցերի համար։ Միևնույն է, թող ասեն, որ ոչինչ չեն լսել։

Սակայն հիշե´ք, որ խումբը պետք է լսի Տիրոջը։ Հիսուսն ասաց․ «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը»։ Եվ որքան հստակ լինեն այդ քայլերը, թե ինչում է պետք հնազանդվել, այնքան ավելի հեշտ կլինի դրանց հնազանդվել մինչև հաջորդ հանդիպումը։

Սեղմե´ք դադարի կոճակը և կիսվե´ք, թե ինչ եք լսել Տիրոջից։ (10 րոպե)

Քայլ 3 - Փորձարկե´ք Ձեր պլանը

Նախքան հավաքույթն ավարտելը 3/3-րդ խումբը թող բաժանվի ավելի փոքր՝ երկուսից երեք հոգուց բաղկացած խմբերի, որտեղ մասնակցիները հմտանալու նպատակով մեկը մյուսին պետք է փոխանցեն այն, ինչ որ Տերն է ասել։

Հիշե´ք, փորձարկելը դեռ հնազանդվել չէ, ուրիշներին մարզել և նրանց փոխանցել չէ, բայց իրար հետ պարապելն օգնում է, որ այս ամենը շատ ավելի հմտորեն անեք։ Իրար հետ պարապելուց հետո յուրաքանչյուր փոքր խումբը թող ավարտի աղոթքով։ Աղոթե´ք հատուկ այն մարդկանց և ծրագրերի համար, որ Աստված դրել է ձեր սրտերում։

Եթե խմբում ունեք միայն բանավոր խոսքով սովորողներ, այս փուլում նորից ընթերցե´ք Աստծո Խոսքից ընտրված հատվածը։ Սա կօգնի ամբողջ խմբին, որ մինչև հաջորդ հավաքույթը դրա մասին պատմեն ուրիշներին։

Սեղմե´ք դադարի կոճակը, հետո բաժանվեք խմբերի և աղոթե´ք։ Եթե կա ինչ-որ մեկը, ով որևէ պարտավորություն չի ստանձնել Աստծո առջև, թող պարապի պատմել իր վկայությունը կամ Աստծո պատմությունը։ (10 րոպե)

ԱՎԱՐՏ

Երբ արդեն խումբը վերամիավորվի, կարող եք միմյանց շնորհավորել։ Դուք ավարտեցիք Հայացք դեպի առաջ հատվածը և կիրառեցիք. 3/3-րդ խմբի ձևաչափն ամբողջությամբ։

Հաջորդ հավաքույթների ընթացքում Ձեր խումբը բոլոր այս քայլերով կանցնի առանց այս տեսանյութի ուղեկցության։ Համոզվե´ք, որ ամեն անգամ տարբեր մարդիկ վարեն դասընթացը։ Պարտադիր չէ լինել տաղանդավոր ուսուցիչ, պարզապես հետևե´ք այս պարզ քայլերին։ Նախքան ավարտելը, ևս մեկ առաջարկություն, որը կօգնի, որ հավաքույթն ավելի լավ ընթանա։

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ZUME ՄԱՐԶԻՉԻ ՀԱՄԱՐ

Ամբողջ աշխարհում, երբ մարդիկ հավաքվում են 3/3-րդ խմբի ձևաչափով, նրանք հաճախ միասին հաղորդություն են ընդունում, կամ էլ միասին հաց են ուտում կամ միասին պատմում են իրենց առօրյայից՝ որպես միաբան ժամանց։ Աստված տվել է մեզ նմանատիպ ընկերակցություն՝ նպատակաուղղված ուսուցում և աճ, նպատակաուղղված կյանք և փոխհարաբերություններ, ուժեղացնելու, քաջալերելու և ձևավորելու մեզ այնպես, որ ավելի նմանվենք Նրա Որդուն՝ Հիսուսին։

Ահա և վերջ։ Այժմ Ձեր խումբն ավարտեց փորձնական դասի բոլոր երեք մասերը։ Հետադարձ հայացք՝ տեսնելու, թե ինչ ենք արել նախորդ հանդիպումից հետո, Հայացք դեպի վեր՝ հասկանալու համար, թե տվյալ հավաքույթի ընթացքում Աստված ի՞նչ է ցանկանում, որ սովորենք, և Հայացք դեպի առաջ՝ մինչև հաջորդ հանդիպումը գործի դնելու այն, ինչ Աստված դրել է մեր սրտում։

3/3-րդ մոդելը հավաքույթները վարելու պարզ և գործնական հնարավորություն է, որն օգնում է մեզ ավելի նմանվել Հիսուսին։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Դուք որևէ տարբերություն նկատեցի՞ք 3/3-րդ խմբի և անցյալում Ձեր մասնակցած (կամ լսած) Աստվածաշնչի սերտողության կամ փոքրիկ խմբի միջև: Եթե այո, ապա այդ տարբերությունները ինչպե՞ս կարող են ազդել խմբի վրա:
  2. Արդյո՞ք 3/3-րդ խումբը կարելի է համարել պարզ եկեղեցի։ Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարը.

Այս դասաժամին քննարկված գործիքը.

  • Հավատարմությունը գիտությունից ավելի լավ է
  • 3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Այս շաբաթ ժամանակ հատկացրե´ք հնազանդվելու, մարզելու և ուրիշներին փոխանցելու Ձեր սովորածը՝ համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել էիք 3/3-րդ խմբի գործնական հատվածում։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Աղոթե´ք, որ Աստված ցույց տա, թե ում պետք է փոխանցեք 3/3-րդ խմբի ձևաչափը մինչև հաջորդ հանդիպումը։ Նախքան հեռանալը այդ մարդու անունը ասե´ք խմբին։

ԴԱՍԱԺԱՄ 7

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 4322

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծուն Հիսուսին հավատարմորեն հետևելու Ձեր խմբի պատրաստակամության համար։ Հրավիրե´ք Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի Ձեր ժամանակը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Այս գործիքը մենք կավելացնենք մեր գործիքակազմում.

  • Մարզման շրջափուլ հոգևորապես աճող աշակերտների համար
  • 3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ

READ

(5 min)

Մարզման շրջափուլ

Այս դասաժամին մենք կծանոթանանք ՄԱՐԶՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԻ հետ, որի օգնությամբ աշակերտները մեկից դառնում են շատ, իսկ առաքելությունը դառնում է շարժում։

Երբևէ փորձե՞լ եք հեծանիվ քշել։ Իսկ երբևէ փորձե՞լ եք մեկ ուրիշին սովորեցնել հեծանիվ քշել։ Եթե այո, շատ հավանական է, որ արդեն իսկ գիտեք, թե ինչ է ՄԱՐԶՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼՆ իրենից ենթադրում։

Ամեն բան շատ պարզ է․ ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ։ Հիմա եկե´ք հետ նայենք. նախքան հեծանիվը ձեր ձեռքն առնելը, հաստատ եղել է մեկը, ում առաջին անգամ տեսել եք հեծանիվ քշելիս։

Հենց նա էլ եղել է Ձեր ՕՐԻՆԱԿԸ։

ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ , ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ

Օրինակ լինելը պարզապես նշանակում է ինչ-որ մեկին ցույց տալ, թե ինչ է պետք անել։ Երբ երեխան առաջին անգամ ինչ-որ մեկին տեսնում է հեծանիվ քշելիս, անմիջապես վերցնում է այդ գաղափարը։ Օրինակ լինելը շատ նման է դրան․ անհրաժեշտություն չկա հաճախ օրինակ ցույց տալ, ասեմ ավելին, սովորաբար դա մեկ անգամ է պետք անել։

Նորից վերհիշենք այն պահը, երբ առաջին անգամ տեսաք ինչ-որ մեկին հեծանիվ քշելիս։ Դուք պարզապես ցանկանում էիք միայն դիտե՞լ, թե ոգևորված ուզում էիք հեծանիվը Ձեր ձեռքն առնել և քշել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե Ձեզ այդպես էլ ոչ ոք հնարավորություն տված չլիներ։

Երկար ժամանակ օրինակ ցույց տալը, իրականում, կարող է մարզման ընթացքը փչացնել։ ՕՐԻՆԱԿ լինել պարզապես նշանակում է ինչ-որ մեկին մի փոքր ցույց տալ, իսկ հետո հնարավորություն տալ, որ նա փորձի։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ առաջին անգամ Ձեզ հեծանիվ տվեցին, որ քշեք։ Հեծանիվը տվեցին Ձեզ և հեռացա՞ն։

Հավանաբար, ոչ։ Հիմնականում երբ մեկը սովորում է հեծանիվ քշել, ինչ-որ մեկը կողքին կանգնած օգնում է, որ պեդալներով մի քանի անգամ պտտի։ Տվյալ անձը քայլում է հեծանիվի կողքից, ու պահում է, որ չշեղվեք և պահեք հավասարակշռությունը։

Դա արդեն նշանակում է ԱՋԱԿՑԵԼ։

ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ , ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ։

Աջակցել նշանակում է սովորողին հնարավորություն ընձեռել, որ գործի դնի որևէ մի հմտություն, բայց միևնույն ժամանակ պետք է համոզվել, որ անկումները շատ ցավոտ չլինեն։ Աջակցման փուլը ավելի երկար է տևում, քան օրինակ լինելու փուլը։ Սակայն ոչ շատ երկար։ Այս փուլը պահանջում է ձեռքը բռնել, ուղղություն ցույց տալ և որոշակիորեն մարզել՝ սակայն ընդամենը հիմնական հմտությունները փոխանցելու համար։ Կարիք չկա, որ սովորողը հասնի կատարելության։ Նա պարզապես պետք է կարողանա պտտել պեդալները։

Պատկերացնո՞ւմ եք, ասենք, դուք սկսել եք արագ պտտել պեդալները և արդեն արագություն եք հավաքել, իսկ Ձեր կողքից ինչ-որ մեկը վազում է։ Այդ մարդը երկար չի կարողանա վազել, իսկ Դուք այդպես էլ չեք սովորի հավասարակշռությունը պահել։

ԱՋԱԿՑԵԼ նշանակում է ինչ-որ մեկին շարժման մեջ դնել և թույլ տալ մի փոքր ինքնուրույն վարել։ Եվ երբ արդեն ընթացքի մեջ եք մտնում, Դուք այդ պահից մեկ ուրիշի համար սկսում եք օրինակ հանդիսանալ։ Եթե ինչ-որ մեկի ձեռքը հեծանիվը չի պահում, դա դեռ չի նշանակում, որ Դուք մենակ եք։ Սովորաբար ինչ-որ մեկը հետևում է Ձեզ՝ սակայն հեռվից։

Դա կոչվում է ՀԵՏԵՎԵԼ։

ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ

Հետևել նշանակում է ազդեցություն թողնել սովորողի վրա մինչև այն ժամանակ, երբ նա արդեն ամբողջովին կտիրապետի տվյալ հմտությանը, և որ արդեն կարիք չի լինի միջամտելու և վերահսկելու։ Հեծանիվ քշելու պարագայում մեկը կարող է շատ արագ սովորել քշելը, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա գիտի ճանապարհային բոլոր կանոնները։ Հետևել նշանակում է համոզվել, որ ինչ-որ մեկը ապահով է ընթանում, նույնիսկ այն ժամանակ, երբ մոտակայքում ոչ ոք չկա։ Հետևել չի նշանակում միայն համոզվել, որ այդ մեկը իմանա, թե ինչ է պետք անել, այլ համոզվել, որ դա անպայման կանի, նույնիսկ երբ ոչ ոք նրան չի նայում։

Մարզման փուլի այս հատվածում, սովորողը աճում է և սկսում է ուրիշներին սորովերցնել, թե ինչպես է պետք աճել, որպեսզի նրանք էլ ուրիշներին սովորեցնեն աճել։ Աշակերտներ, ովքեր աշակերտող աշակերտներ են պատրաստում, ովքեր իրենց հերթին աշակերտող աշակերտներ են պատրաստում։ Մինչև երրորդ և չորրոդ սերունդ։

Հետևել նշանակում է համոզվել, որ սովորողը հասունանում է, և կարողանում է օգնել ուրիշներին, և ոչ թե միայն ցանկանում է օգնել։ Հետևելու փուլը մի փոքր ժամանակ է պահանջում։ Գուցե տասն անգամ ավելի երկար ժամանակ պահանջվի, քան օրինակ հանդիսանալու և աջակցության փուլերը միասին վերցված։ Գուցե ավելի երկար։ Սակայն արժե սպասել։ Եվ վերջապես հեծանվորդը քշում է հեծանիվը։

Եվ հենց այստեղ պետք է ԹՈՂՆԵԼ։

ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ

Թողնելը նման է համալսարանն ավարտելուն։ Ուսանողը դառնում է ուսուցիչ։ Գործավորը դառնում է համագործակից։ Աշակերտը դառնում է ընկեր։ Հեծանվավազքի մեջ Ձեզ հեծանիվ քշել սովորեցնողը ամեն անգամ հեծանիվ քշելիս Ձեր կողքին չի լինում։ Երբեմն գուցե միասին դուրս գաք հեծանիվ քշելու։ Երբեմն գուցե առանձին, կամ ուրիշների հետ, կամ միայնակ։

ԹՈՂՆԵԼՈՒ ընթացքում նրան, ում սիրում ես, տալիս ես վերջին պարգև՝ ազատության պարգև։ Թողնել նշանակում է ինչ-որ մեկին այնպես զինել, որ կարողանա գնալ այնտեղ, ուր Դուք արդեն իսկ գնացել եք, սակայն նաև քաջալերեք նրան գնալու տեղեր, որտեղ Դուք դեռ չեք գնացել։

ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ։ ՄԱՐԶՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼ

Մեկից դեպի շատերը։ Առաքելությունից դեպի շարժ։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Երբևէ «մարզման շրջափուլի» մաս հանդիսացե՞լ եք։
  2. Ո՞ւմ եք մարզել։ Կամ ո՞վ է Ձեզ մարզել։
  3. Հնարավո՞ր է արդյոք, որ նույն մարդը «մարզման շրջափուլում» տարբեր դերերում հանդես գա՝ մինչ ինքն էլ իր հերթին տարբեր հմտություններ է ձեռք բերում։
  4. Մարդուն այս մեթոդով մարզելը ինչպե՞ս է կատարվում։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(90 min)

3/3-րդ խմբի հավաքույթ

Սկանավորե´ք QR կոդը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ - վերջին դասաժամի «հնազանդվել, մարզել և փոխանցել» հանձնարարությունների միջոցով մեկդ մյուսին ստուգե´ք, և պարզե´ք, թե որքանով է պարտավորությունն ի կատար ածվել։ (30 րոպե)

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ - Խմբային ընթերցանության համար կարդացե´ք Մարկոս 5.1-20 հատվածը, և պատասխանե´ք «հայացք դեպի վեր» հատվածի 1-4 հարցերին։ (30 րոպե)

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ - այս բաժնում 5, 6, 7 հարցերի օգնությամբ, պարզե´ք, թե ինչպես եք պատրաստվում հնազանդվել, մարզել և փոխանցել սովորածը։ (30 րոպե)

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Քայլ առաջին - Գոհանալ

Յուրաքանչյուր մասնակից պետք է ուրիշներին պատմի, թե ինչի համար է շնորհակալ։

Քայլ երկրորդ - Պատմե´ք Ձեր դժվարությունների մասին և աղոթե´ք մեկդ մյուսի համար

Խմբի յուրաքանչյուր անդամ թող հակիրճ ասի, թե ինչպիսի դժվարությունների դեմ է պայքարում։ Եվ ինչ-որ մեկն էլ թող դրա համար աղոթի։

Քայլ երրորդ- Խմբի նպատակի հիշեցում

Ժամանակ հատկացրե´ք և մտաբերե´ք, թե ինչու եք մեկտեղ հավաքվել. ցույց տալ մեր սերը Աստծուն, ցույց տալ մեր սերը ուրիշներին, պատմել Հիսուսի մասին, և օգնել, որ նրանք էլ իրենց հերթին ուրիշներին պատմեն Հիսուսի մասին։

Քայլ չորրորդ - Ստուգում

Յուրաքանչյուրը թող պատասխանի հետևյալ հարցերին․

  • Մինչ օրս սովորածին ինչպե՞ս եք հնազանդվել։
  • Ձեր սովորածով ո՞ւմ եք մարզել։
  • Ձեր պատմությունը կամ Աստծո պատմությունը մեր խմբի նախորդ հանդիպումից հետո ո՞ւմ եք փոխանցել

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ

Քայլ առաջին - Հրավիրե´ք Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի։

Ժամանակ հատկացրե´ք աղոթքի համար։ Աստծո հետ խոսե´ք պարզ և հակիրճ։ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ աստվածաշնչյան ընթերցվելիք հատվածից Ձեզ բաներ սովորեցնի։

Քայլ երկրորդ - Կարդացե´ք Աստծո Խոսքը և հարցեր տվե´ք։

Թող խմբից ինչ-որ մեկը կարդա Աստվածաշնչից։ Կարդալուց հետո խմբի անդամները պետք է պատասխանեն հետևյալ հարցերին։

  • Այս հատվածում ամենից շատ ի՞նչը Ձեր դուրն եկավ։
  • Ի՞նչը Ձեզ համար դժվար թվաց հասկանալու համար։

Երկրորդ անգամ կարդացե´ք նույն հատվածը, և թույլ տվե´ք, որ խումբը պատասխանի հետևյալ հարցերին։

  • Այս հատվածում ի՞նչ ենք սովորում մարդու մասին։
  • Այս հատվածում ի՞նչ ենք սովորում Աստծո մասին։

Հիշե´ք, մի´ շեղվեք թեմայից և քննարկումը մի´ բարդացրեք։

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ

Քայլ առաջին - Աղոթել՝ իմանալու Աստծո նպատակը

Խմբի յուրաքանչյուր անդամ թող լուռ աղոթի և Աստծուն հետևյալ հարցերը տա․

  • Աստված իմ, ինչպե՞ս կարող եմ հնազանդվել և կիրառել այն, ինչ սովորեցնում ես ինձ։
  • Ասյօրվա կարդացած հատվածի թեմայով ո՞ւմ կարող եմ մարզել, որպեսզի սովորեն հնազանդվել և Քեզ ավելի սիրեն։
  • Ո՞ւմ կուզես, որ պատմեմ իմ անձնական վկայությունը կամ Հիսուսի Բարի լուրը։

Խնդրե´ք Աստծո Սուրբ Հոգուն, որ Ձեզ հստակ պատասխան, հատուկ անուններ և հատուկ քայլեր ասի, որ կարողանաք դրանք անել մինչև հաջորդ հանդիպումը ընկած ժամանակահատվածում։

Քայլ երկրորդ - Պարտականությունների արձանագրում

Խնդրե´ք, որ խմբում ամեն մեկը ասի, թե յուրաքանչյուր հարցին Աստծուց ինչ պատասխան է ստացել։ Գուցե Աստծուց որևէ պատասխան չեն լսել առաջին, երկրորդ կամ գուցե բոլոր հարցերի համար։ Միևնույն է, թող ասեն, որ ոչինչ չեն լսել։

Սակայն հիշե´ք, որ խումբը պետք է լսի Տիրոջը։ Հիսուսն ասաց․ «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը»։ Եվ որքան հստակ լինեն այդ քայլերը, թե ինչում է պետք հնազանդվել, այնքան ավելի հեշտ կլինի դրանց հնազանդվել մինչև հաջորդ հանդիպումը։

Քայլ 3 - Փորձարկե´ք Ձեր պլանը

Նախքան հավաքույթն ավարտելը 3/3-րդ խումբը թող բաժանվի ավելի փոքր՝ երկուսից երեք հոգուց բաղկացած խմբերի, որտեղ մասնակցիները հմտանալու նպատակով մեկը մյուսին պետք է փոխանցեն այն, ինչ որ Տերն է ասել։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. 3/3-րդ խմբում Ձեզ ամենաշատը ի՞նչն է դուր գալիս։ Ինչո՞ւ։
  2. Ամենադժվարն ի՞նչն էր։ Ինչո՞ւ։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարը.

Այս դասաժամին քննարկված գործիքը.

  • Մարզման շրջափուլ հոգևորապես աճող աշակերտների համար
  • 3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Ընտրե´ք Zúme-ի ընթացքում սովորած մի հմտություն կամ գաղափար, և ինչ-որ մեկի համար դարձե´ք մարզիչ և օգնե´ք, որ նա այդ հմտությունը կամ գաղափարը վերարտադրի մինչև չորրորդ սերունդ։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Հորդորե´ք այն մարդուն, ում մարզում եք, որպեսզի նա շարունակի փոխանցել դա ևս մեկ (հինգերորդ) սերնդի։

ԴԱՍԱԺԱՄ 8

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 9870

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծուն, որ Ձեր խմբին տվել է էներգիա, կենտրոնացում և հավատարմություն այս դասընթացում այսքան առաջանալու համար։ Խնդրե´ք Աստծուն, որ Իր Սուրբ Հոգին հիշեցնի, որ առանց Նրա մենք ոչինչ չենք կարող անել։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Այս գործիքը մենք կավելացնենք մեր գործիքակազմում.

  • Առաջնորդների խմբակներ
  • 3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ

READ

(5 min)

Առաջնորդների խմբակներ

Այս դասաժամի ընթացքում մենք կսովորենք, թե ինչպես են ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԱԿՆԵՐԸ կարճ ժամանակահատվածում Քրիստոսի հետևորդներին դարձնում երկարաժամկետ առաջնորդներ։

Մեկը դառնում է երկուս։ Երկուսը դառնում է չորս։ Չորսը դառնում է ութ։ Անհատները բազմապատկվում են։ Սերունդ սերնդի ետևից։ Տարածական (էքսպոնենցիալ) աճ։ Աստված Իր արարչագործության մեջ այս մոդելն է դրել։ Այս եղանակի միջոցով է Աստված ցանկանում, որ Իր ընտանիքը աճի։ Մենք արդեն իսկ սովորել ենք 3/3-րդ ձևաչափի մասին, որը սպառողներին դարձնում է արտադրողներ, սովորողներին՝ առաջնորդներ, և աշակերտներին՝ աշակերտողներ։

Հետադարձ հայացք - Հայացք դեպի վեր - Հայացք դեպի առաջ. Սովորել - Հնազանդվել - փոխանցել

Նման հավաքույթները անհատների կյանքում բերում են շարունակական հոգևոր աճ, իսկ խմբերում՝ շարունակական վերարտադրողական աճ։ Այս ձևաչափը օգնում է աշակերտներին բազմապատկվել։

Իսկ ի՞նչ կարելի է անել այն պարագայում, երբ խումբը տվյալ բնակավայրում հավաքվելու համար կարճ ժամանակահատված ունի։ Նրանք դեռ կարո՞ղ են աճել և ընդլայնել Աստծո Արքայությունը։ Առաջնորդների խմբակներում կիրառում ենք 3/3-րդ ձևաչափը, երբ խումբը միասին հավաքվելու համար ունի ժամանակային սահմանափակում։

Առաջնորդների խմբակներում կարճ ժամանակահատվածում անհատ հավատացյալները սովորում են վերարտադրողական զանազան մոդելներ, որոնք կիրառելի են ամբողջ կյանքի ընթացքում։

Այս խմբակները օգնում են սովորողներին դառնալ առաջնորդներ, որոնք իրենց հերթին պետք է նոր խմբեր սկսեն, հիմնեն նոր եկեղեցիների, և սկսեն առաջնորդների նոր խմբակներ Աստծո ընտանիքը ընդլայնելու նպատակով։

Առաջնորդների խմբակները կիրառելի են, երբ խմբի անդամները մշտապես շարժի մեջ են։ Երբ մեկտեղ են հավաքվում օտարական եկվորներ, ուսանողներ, զինվորականներ, սեզոնային աշխատողներ, ովքեր արդեն իսկ հետևում են Հիսուսին, ապա նրանց հետ կարելի է հավաքվել առաջնորդների խմբակների ձևաչափով։ Գուցե պարբերաբար մեկտեղ հավաքվելը նրանց համար փոքր-ինչ դժվար լինի՝ կախված նրանց մշակույթից, մասնագիտությունից կամ սեզոնային աշխատանքի բնույթից, սակայն նրանց հաստատ կարելի է սովորեցնել, թե ինչպես կարող են իրենց ճամփորդած վայրերում նոր խմբեր սկսել։

Առաջնորդների խմբակները արդյունավետ են լինում նաև այն ժամանակ, երբ որևէ մի խումբ հավատքի է գալիս միաժամանակ։ Օրինակ, մի ընտանիք, ընկերների մի խումբ, կամ նույնիսկ փոքր մի գյուղ։ Նրանց կարճ ժամանակում կարելի է սովորեցնել, թե ինչպես կարող են ամբողջ կյանքի ընթացքում դառնալ արտադրողներ, առանց ունենալու անհատական վերահսկողություն կամ հոգևոր դասընթացներ։

Նախորդ դասաժամերից մեկի ընթացքում մենք սովորեցինք և կիրառեցինք 3/3-րդ մոդելի վերջին երկու մասերը։ Իսկ այժմ կկիրառենք ամբողջական մոդելը՝ իր երեք մասերով․ հետադարձ հայացք, հայացք դեպի վեր, հայացք դեպի առաջ։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ճանաչո՞ւմ եք Հիսուսի հետևորդների, ովքեր արդեն իսկ հավաքվում են կամ ցանկություն ունեն հավաքվել և Zúme դասընթացն անցնելու նպատակով «առաջնորդության խմբակ» կազմել։
  2. Նրանց մեկտեղ հավաքելու համար ի՞նչ է հարկավոր։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(90 min)

3/3-րդ խմբի հավաքույթ

Սկանավորե´ք QR կոդը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ - վերջին դասաժամի «հնազանդվել, մարզել և փոխանցել» հանձնարարությունների միջոցով մեկդ մյուսին ստուգե´ք, և պարզե´ք, թե որքանով է պարտավորությունն ի կատար ածվել։ (30 րոպե)

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ - Խմբային ընթերցանության համար կարդացե´ք Գործք 2.42-47 հատվածը և պատասխանե´ք 1-4 հարցերին։ (30 րոպե)

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ - այս բաժնում 5, 6, 7 հարցերի օգնությամբ, պարզե´ք, թե ինչպես եք պատրաստվում հնազանդվել, մարզել և փոխանցել սովորածը։(30 րոպե)

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Քայլ առաջին - Գոհանալ

Յուրաքանչյուր մասնակից պետք է ուրիշներին պատմի, թե ինչի համար է շնորհակալ։

Քայլ երկրորդ - Պատմե´ք Ձեր դժվարությունների մասին և աղոթե´ք մեկդ մյուսի համար

Խմբի յուրաքանչյուր անդամ թող հակիրճ ասի, թե ինչպիսի դժվարությունների դեմ է պայքարում։ Եվ ինչ-որ մեկն էլ թող դրա համար աղոթի։

Քայլ երրորդ- Խմբի նպատակի հիշեցում

Ժամանակ հատկացրե´ք և մտաբերե´ք, թե ինչու եք մեկտեղ հավաքվել. ցույց տալ մեր սերը Աստծուն, ցույց տալ մեր սերը ուրիշներին, պատմել Հիսուսի մասին, և օգնել, որ նրանք էլ իրենց հերթին ուրիշներին պատմեն Հիսուսի մասին։

Քայլ չորրորդ - Ստուգում

Յուրաքանչյուրը թող պատասխանի հետևյալ հարցերին․

  • Մինչ օրս սովորածին ինչպե՞ս եք հնազանդվել։
  • Ձեր սովորածով ո՞ւմ եք մարզել։
  • Ձեր պատմությունը կամ Աստծո պատմությունը մեր խմբի նախորդ հանդիպումից հետո ո՞ւմ եք փոխանցել

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ

Քայլ առաջին - Հրավիրե´ք Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի։

Ժամանակ հատկացրե´ք աղոթքի համար։ Աստծո հետ խոսե´ք պարզ և հակիրճ։ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ աստվածաշնչյան ընթերցվելիք հատվածից Ձեզ բաներ սովորեցնի։

Քայլ երկրորդ - Կարդացե´ք Աստծո Խոսքը և հարցեր տվե´ք։

Թող խմբից ինչ-որ մեկը կարդա Աստվածաշնչից։ Կարդալուց հետո խմբի անդամները պետք է պատասխանեն հետևյալ հարցերին։

  • Այս հատվածում ամենից շատ ի՞նչը Ձեր դուրն եկավ։
  • Ի՞նչը Ձեզ համար դժվար թվաց հասկանալու համար։

Երկրորդ անգամ կարդացե´ք նույն հատվածը, և թույլ տվե´ք, որ խումբը պատասխանի հետևյալ հարցերին։

  • Այս հատվածում ի՞նչ ենք սովորում մարդու մասին։
  • Այս հատվածում ի՞նչ ենք սովորում Աստծո մասին։

Հիշե´ք, մի´ շեղվեք թեմայից և քննարկումը մի´ բարդացրեք։

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ

Քայլ առաջին - Աղոթել՝ իմանալու Աստծո նպատակը

Խմբի յուրաքանչյուր անդամ թող լուռ աղոթի և Աստծուն հետևյալ հարցերը տա․

  • Աստված իմ, ինչպե՞ս կարող եմ հնազանդվել և կիրառել այն, ինչ սովորեցնում ես ինձ։
  • Ասյօրվա կարդացած հատվածի թեմայով ո՞ւմ կարող եմ մարզել, որպեսզի սովորեն հնազանդվել և Քեզ ավելի սիրեն։
  • Ո՞ւմ կուզես, որ պատմեմ իմ անձնական վկայությունը կամ Հիսուսի Բարի լուրը։

Խնդրե´ք Աստծո Սուրբ Հոգուն, որ Ձեզ հստակ պատասխան, հատուկ անուններ և հատուկ քայլեր ասի, որ կարողանաք դրանք անել մինչև հաջորդ հանդիպումը ընկած ժամանակահատվածում։

Քայլ երկրորդ - Պարտականությունների արձանագրում

Խնդրե´ք, որ խմբում ամեն մեկը ասի, թե յուրաքանչյուր հարցին Աստծուց ինչ պատասխան է ստացել։ Գուցե Աստծուց որևէ պատասխան չեն լսել առաջին, երկրորդ կամ գուցե բոլոր հարցերի համար։ Միևնույն է, թող ասեն, որ ոչինչ չեն լսել։

Սակայն հիշե´ք, որ խումբը պետք է լսի Տիրոջը։ Հիսուսն ասաց․ «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը»։ Եվ որքան հստակ լինեն այդ քայլերը, թե ինչում է պետք հնազանդվել, այնքան ավելի հեշտ կլինի դրանց հնազանդվել մինչև հաջորդ հանդիպումը։

Քայլ 3 - Փորձարկե´ք Ձեր պլանը

Նախքան հավաքույթն ավարտելը 3/3-րդ խումբը թող բաժանվի ավելի փոքր՝ երկուսից երեք հոգուց բաղկացած խմբերի, որտեղ մասնակցիները հմտանալու նպատակով մեկը մյուսին պետք է փոխանցեն այն, ինչ որ Տերն է ասել։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարը.

Այս դասաժամին քննարկված գործիքը.

  • Առաջնորդների խմբակներ
  • 3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Ձեր «100 հոգուց բաղկացած ցանկից» ընտրե´ք մի քանիսին, ովքեր արդեն հավատացյալ են։ Նրանց բացատրե´ք, թե ինչ է իրենից ներկայացնում «առաջնորդների խմբակը», և պարզե´ք՝ կցանկանա՞ն արդյոք մասնակցել այդ հավաքույթին։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Աղոթե´ք, որ Աստված ցույց տա, թե մինչև հաջորդ հանդիպումը ում պետք է պատմեք «առաջնորդների խմբակ» գործիքի մասին։ Մասնակիցներին հորդորե´ք, որ դրա մասին պատմեն մեկ ուրիշին։

ԴԱՍԱԺԱՄ 9

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 1355

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և շնորհակալություն հայտնե´ք Աստծուն, որ Նրա ճանապարհները մեր ճանապարհները չեն, և որ Նրա մտքերը մեր մտքերը չեն։ Խնդրե´ք, որ խմբի յուրաքանչյուր անդամին տա Քրիստոսի միտքը՝ միշտ կենտրոնացած Հոր գործի վրա։ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ առաջնորդի Ձեր հավաքույթը և որ այս դասաժամը դառնա թերևս Ձեր լավագույն հավաքույթը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարները.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Ակնկալե´ք առանց հերթականության աճ
  • Բազմապատկման տեմպը կարևոր է
  • Միշտ երկու եկեղեցու մասնիկ
  • Պատրաստվածության ստուգաթերթ
  • Չորս դաշտերի գործիքը
  • Սերունդների քարտեզագրում

READ

(5 min)

Առանց հերթականության աճ

Այս դասընթացի ընթացքում կսովորենք կոտրել Աստծո արքայության ընդլայնման «կարգով, շարքով», այսինքն, գծային մոդելի կարծրատիպը։ Եթե ցանկանում ենք ավելի արագ պատրաստել աշակերտներ, ովքեր իրենց հերթին աշակերտներ կպատրաստեն, ուրեմն պետք է հասկանանք, որ հնարավոր է, որ տարբեր բաներ միևնույն ժամանակահատվածում տեղի ունենան, և դրանց համար չկա հստակ հերթականություն։

Մենք պետք է կիրառենք ԱՌԱՆՑ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ աճի զորությունը։ Շատ հաճախ մարդիկ, աշակերտությունը դիտարկելիս, քայլ առ քայլ պրոցես են պատկերացնում։

Սկզբում աղոթք։ Հետո նախապատրաստում։ Հետո փոխանցել Աստծո Բարի լուրը։ Հետո աշակերտներ պատրաստել։ Հետո եկեղեցիներ հիմնել։ Հետո առաջնորդներ պատրաստել։ Իսկ վերջում նոր վերարտադրվել։

Երբ դիտարկում ենք այս մոդելը, Երկնքի արքայության ընդլայնումը թվում է հեշտ կիրառելի, հերթականությամբ, քայլը քայլի հետևից մի պրոցես։ Սակայն խնդիրը նրանում է, որ դա միշտ չէ, որ գործում է։ Իսկ առավել մեծ խնդիրն այն է, որ միշտ չէ, որ դա լավագույն եղանակն է։

Այս գիծը ներկայացնում է մարդու կյանքը։ Այստեղ նա ծնվում է։ Այստեղ առաջին անգամ լսում է Աստծո Բարի լուրը։

Այստեղ որոշում է հետևել Հիսուսին։ Այստեղ նա առաջին անգամ վկայում է իր պատմությունը և Աստծո պատմությունը, և սկսում է բազմապատկվել։ Իսկ այստեղ վերջանում է նրա կյանքը։

(ՆԿԱՐ 1)

Այսպիսով, այստեղից մինչև այստեղ ընկած հատվածը, այսինքն այն պահից, երբ առաջին անգամ լսում է Հիսուսի մասին, մինչև Հիսուսի մասին պատմելը, մենք կարող ենք անվանել հոգևոր կայացում։

Մինչև բազմապատկվելը կպահանջվի այսչափ ժամանակ։ Այսքան ժամանակ կպահանջվի, մինչև որ Աստծո ընտանիքը աճի։ Աշակերտության մասին սովորաբար այսպես են սովորեցնում։ Սակայն երբ մենք օգտագործում ենք «Լավագույն օրհնություն» մոդելը, տեսե´ք, թե ինչ է տեղի ունենում։

(ՆԿԱՐ 2)

Այս պարագայում նոր աշակերտը սկսում է բազմապատկվել անմիջապես։ Հոգևոր կայացման ժամանակահտվածը կրճատվում է։ Ինչ-որ մեկը Աստծո Բարի լուրը ավելի շուտ է լսում։ Աստծո ընտանիքը սկսում է ավելի արագ աճել։ Շատերն են հավիտենական փրկություն գտնում։

Եվ այս ամենը տեղի է ունենում, երբ նրանք բազմապատկվելով առաջ են գնում։ Հնարավո՞ր է արդյոք առանց հոգևոր կայացման առաջ գնալ։ Հնարավո՞ր է, որ մեկը սկսի ավելի շուտ բազմապատկվել։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը ուրիշի հետ բաժնեկցի Բարի լուրը ոչ թե այդ խոսքին հավատալուց հետո, այլ պարզապես լսելուց հետո։

(ՆԿԱՐ 3)

Կան մարդիկ, ովքեր նախքան Հիսուսին «այո՛» ասելը, պատրաստ են մասնակցել խմբային հավաքույթների կամ Աստծո Խոսքից իրենց սովորածը փոխանցել ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Եթե այդ մարդկանց ցույց տանք, թե ինչպես կարող են խումբ կազմավորել և իրենց սովորածը ուրիշներին սովորեցնել, և ուրիշներին էլ սովորեցնեն նույնը անել, Աստծո ընտանիքը շատ ավելի արագ կաճի։

Այս եղանակով աշակերտությունը դառնում է դեպի Հիսուսը տանող ճանապարհ, և ոչ թե մի բան, որը ուրիշներին փոխանցում ենք փրկությունից հետո։ Այս եղանակով մի ամբողջական ընտանիք կամ ընկերական մի խումբ կամ մի ամբողջ գյուղ կարող է սկսել հետևել Հիսուսին։ Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ մեկը սկսի շատ ավելի վաղ բազմապատկվել։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը նախքան Աստծո Որդու հետ հանդիպելը սկսի Աստծո ճանապարհների մասին պատմել ուրիշներին։

(ՆԿԱՐ 4)

Երբեմն այնպես է պատահում, որ խումբը ի վիճակի կամ պատրաստ չի լինում անմիջապես լսելու Աստծո Բարի լուրը, սակայն այն կարող է յուրացնել Աստծո գործելաոճը, այնպիսի գործունեությունների միջոցով, ինչպիսիք են համայնքային զարգացման կամ առաջնորդների պատրաստման դասընթացները։ Խումբը մինչ Հիսուսի մասին առաջին անգամ լսելը կարող է սովորել Աստծո սկզբունքները, որոնք են սովորել, հնազանդվել, փոխանցել և ուրիշներին սովորեցնել նույնը անել։

Երբ սա տեղի է ունենում, Աստծո ճանապարհները դաջվում են պատրաստակամ սրտերի վրա։ Այդ սկզբունքները սկսում են գործել համայնքներում և անհատների կյանքերում։ Եվ երբ Աստված արդեն պատրաստում է Իր ճանապարհը, Աստծո Բարի լուրը կարող է բացահայտել այն ճշմարտությունը, որն այսքան ժամանակ լսում էին։ Այս եղանակով ինչ-որ մի հաստատություն, համայնք կամ նույնիսկ մի երկիր կարող է սկսել հետևել Հիսուսին։

Առանց հերթականության աճի համար անհրաժեշտ է ունենալ կարևորը զանազանելու մտածելակերպ։ Կապ չունի, թե ընթացքն ինչպիսին է, ամենակարևոր հարցը մնումն է նույնը. ո՞վ է բարի հողը, որը կլինի հավատարիմ։ Ո՞վ է այն մեկը, ով կսովորի, գործի կդնի և ուրիշներին էլ կպատմի Աստծո ճանապարհների մասին։

Արժե՛ մեր ամբողջ ժամանակը, ջանքն ու եռանդը ներդնենք մի բանում, որը կբացահայտի այս բարի հողը՝ բարի սրտերը։ Սրանք այն մարդիկ են, որոնց համար պատրաստ ենք մեր կյանքերը դնել։ Սրանք այն մարդիկ են, ովքեր լավագույն կերպով նպաստում են Աստծո արքայության ընդլայնմանը։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Այս տեսանյութում Ձեր լսած ամենուշագրավ միտքը ո՞րն է։ Ինչո՞ւ։
  2. Իսկ ամենաբարդ գաղափարը ո՞րն է։ Ինչո՞ւ։

READ

(5 min)

Տեմպ

Այս դասաժամին մենք կսովորենք, թե ինչո՞ւ է բազմապատկումը կարևոր, և թե ինչո՞ւ է արագ բազմապատկումն ավելի կարևոր։ Այսօր կխոսենք ՏԵՄՊԻ մասին։ Տեմպ ասելով նկատի ունենք ժամանակը՝ որքան արագ, կամ որքան դանդաղ են իրադարձությունները տեղի ունենում։ Տեմպը կարևոր է, քանի որ այն որոշում է, թե մարդիկ որտեղ կանցկացնեն հավիտենականությունը, մի կյանք, որը ժամանակ չի ճանաչում։ Իսկ դա որոշվում է կարճ ժամանակահատվածի ընթացքում, որը կոչվում է «կյանք»։

Աստծո Խոսքն ասում է, որ Աստված համբերում է՝ չցանկանալով, որ ինչ-որ մեկը կործանվի, այլ որ բոլորը դառնան և հետևեն Իրեն։ Աստված մեզ ավելի շատ ժամանակ է տալիս, քանի որ գիտի, որ մեր ժամանակը կարճ է այն բանի համար, որ կանչված ենք անելու, հասնելու այն մարդկանց, որոնց կանչված ենք հասնելու։

Հիսուսին ավելի սերտորեն հետևելու համար մենք պետք է ավելի արագ փնտրենք և գտնենք Իր մարդկանց։ Չենք կարող մեր քմահաճույքով դա անել։ Մենք պետք է արագացնենք մեր ՏԵՄՊԸ։

Համաշխարհային եկեղեցին՝ Հիսուսի բոլոր հետևորդները միասին վերցված, երբևէ այսքան մեծ չի եղել։ Համաշխարհային եկեղեցին՝ Հիսուսի բոլոր հետևորդները միասին վերցված, կազմում է աշխարհի բնակչության մեծ մասը, մի բան, որը երբևիցե այսպես չի եղել։ Սակայն, նույնիսկ այսպիսի բարձր ցուցանիշներով, համաշխարհային եկեղեցին չի աճում համաշխարհային բնակչության աճի տեմպով։

Սա նշանակում է, որ թեև Հիսուսի հետևորդները երբեք այսքան շատ չեն եղել, սակայն Հիսուսին չհետևողներն ավելի շատ են, նրանք իրենց հավիտենականությունը անցկացնելու են Աստծուց հեռու։ Նրանք երբեք այսքան շատ չեն եղել։

Այդ իսկ պատճառով կարևոր է պատրաստել բազմապատկվող աշակերտների։ Սկսենք մեկ աշակերտից։ Եթե նա բազմապատկվի՝ յուրաքանչյուր 18 ամիսը մեկ մի նոր աշակերտ պատրաստելով, մի ամբողջական մեկ ու կես տարվա ընթացքում, և այդ աշակերտն էլ նույնը անի, ապա 10 տարուց կունենանք 64 նոր մարդ, ովքեր կհետևեն Հիսուսին։ 64 մարդ իր հավիտենական կյանքը կանցկացնի սիրող Աստծո հետ։

Իսկ եթե մի փոքր արագ գործե՞նք։ Իսկ եթե մեր ՏԵՄՊԸ մի փոքր արագացնենք։

Եթե 18 ամսվա փոխարեն բազմապատկվենք յուրաքանչյուր 4 ամիսը մեկ, և այդ աշակերտներն էլ նույնը անեն, տասը տարում մենք կունենանք մեկ միլիարդ նոր մարդ, ովքեր հետևում են Հիսուսին։ Մի պահ փորձենք պատկերացնել։ Մի դեպքում 100-ից էլ պակաս մարդ, մյուս դեպքում՝ ավելի քան 1,000,000,000։

Ընդամենը ՏԵՄՊԸ արագացնելու արդյունքում։

18 ամիսը 4 ամիս դարձնելը նշանակում է չորս ու կես անգամ ավելի արագ գործել։ Իսկ եթե այս արագության ցուցանիշը կիրառենք յուրաքանչյուր աշակերտի համար 10 տարվա ընթացքում, սա կնշանակի, որ Աստծո ընտանիքը կաճի 15 միլիոն անգամ ավելի արագ։ Հարյուրից պակաս, միլիարդից ավել։

ՏԵՄՊԸ կարևոր է։

Երբ պատմում ենք մեր վկայությունը և Աստծո պատմությունը, և առաջնորդում ենք մեկին հետևել Հիսուսին, այս ամենի արդյունքում ընդլայնվում է Աստծո եկեղեցին։ Իսկ երբ նոր հետևորդին սովորեցնում ենք ճիշտ նույնը անել, Աստծո ընտանիքը տարածվում է անտառային հրդեհների նման։ Տարածականորեն։ Ինչպես թթխմորը խմորի զանգվածի մեջ։

Ինչպես Զումեն։

Եվ այս ամենը ՏԵՄՊԻ շնորհիվ։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ինչո՞ւ է տեմպը կարևոր։
  2. Ի՞նչ պետք է փոխեք ձեր մտածողության, գործողությունների կամ վերաբերմունքի մեջ, որպեսզի ավելի լավ համապատասխանեք տեմպի վերաբերյալ Աստծո առաջնահերթությանը։
  3. Իսկ այս շաբաթվանից սկսած ի՞նչ կարող եք անել, որը փոփոխություն կբերի։

READ

(5 min)

Միշտ լինել երկու եկեղեցու մասնիկ

Այս դասաժամին կսովորենք, թե ինչպես Հիսուսի հետևորդները կարող են լինել ԵՐԿՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍՆԻԿ, որպեսզի արագացնեն Աստծո ընտանիքի աճը և հավատարիմ հոգևոր ընտանիքից դառնան քաղաքով մեկ ընդարձակվող հավատացյալների մի մարմին։ Աստծո Խոսքից իմանում ենք, որ Աստծո կատարյալ կամքն է, որպեսզի մենք ապրենք որպես մի հոգևոր ընտանիք։ Աստված այս ընտանիքի մասին խոսում է որպես մի եկեղեցու, որն ունի երեք ձև։

  • Տիեզերական եկեղեցի - բոլոր հավատացյալների հավաքականությունը, որը եղել է, կա և կլինի։
  • Տարածքային կամ քաղաքային եկեղեցի - որևէ մի քաղաքի կամ տարածաշրջանի հավատացյալների հավաքականություն։
  • Պարզ եկեղեցի - հավատացյալների այն խումբը, ովքեր հանդիպում են փոքր խմբով ինչ-որ մի շենքում կամ տանը։

Այս ամենափոքր եկեղեցին՝ տարրական եկեղեցին, հենց այն հոգևոր ընտանիքն է, որտեղ մարդիկ միասնական կյանքով են ապրում։ Լավագույն տարբերակը այն կլինի, եթե տվյալ ընտանիքը կարողանա մեկտեղ հավաքվել կամ միասին գործել մի քանի ամիս շարունակ, կամ նույնիսկ տարիներ։ Միևնույն ժամանակ, Հիսուսը պատվիրում է Իր հետևորդներին, որ շարունակաբար նոր հոգևոր ընտանիքներ սկսեն, սովորեցնեն նրանց աճել և ավելի նմանվել Հիսուսին, և օգնեն նրանց սովորել նոր հոգևոր ընտանիքներ հիմնել։

Հիսուսն ասաց․ բոլոր ազգերին աշակերտեցե´ք, մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցնելով նրանց հնազանդվել այն ամենին, ինչ պատվիրեցի։ Իսկ ինչպե՞ս կարելի է այս երկու բանը համատեղել։ Ինչպես կարող է մեկը լինել որևէ եկեղեցու մասնիկ, և միաժամանակ նոր եկեղեցի սկսել։

Եկե´ք պատկերացնենք մի պարզ եկեղեցի, որտեղ հավաքվում են չորս ընտանիք։ Այս երկրաչափական պատկերներից յուրաքանչյուր զույգը մեկ ընտանիք է ներկայացնում։ Բոլոր այս զույգերը մեկ եկեղեցու մասնիկ են՝ սա նրանց ներկայիս հոգևոր ընտանիքն է։

Ասյտեղ նրանք միաբան կյանքով են ապրում, որտեղ եղբայրներն ու քույրերը միմյանց քաջալերում են ցուցաբերել սեր և բարի գործեր։ Սակայն այս նույն զույգերը փորձում են նոր հոգևոր ընտանիք սկսել։ Այդ նոր ընտանիքում նրանք այլևս նույնանման մասնակցություն չունեն, ինչպես որ իրենց փոքր ընտանեկան խմբում, այլ փորձում են ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ և ԱՋԱԿՑԵԼ այնքան ժամանակ, մինչև որ այս նոր հոգևոր ընտանիքը հիմնվի և սկսի աճել։

Եկե´ք պատկերացնենք, որ մեկ եկեղեցին սկսում է չորս նոր եկեղեցի միաժամանակ։ Ահա´ այսպես Աստված կարող է արագ ընդլայնել Իր ընտանիքը։ Ահա´ այսպես եկեղեցին կարող է արագացնել իր տեմպը։

Նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ մենք խոսեցինք ՄԱՐԶՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ։ Եվ գիտենք, որ առաջին երկու փուլերը ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼԸ և ԱՋԱԿՑԵԼԸ պետք է արագ տեղի ունենան, որպեսզի նոր հետևորդները մնան առողջ և աճեն իրենց հավատքում։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մայր եկեղեցու և այն նորաթուխ չորս եկեղեցիների հետ։ Եկեղեցին հիմնելու ընթացքում՝ օրինակ ցույց տալով և աջակցելով, այս զույգերը (մայր եկեղեցին) արդեն իսկ օգնում են նոր եկեղեցիներին (1-ին սերունդ) օրինակ լինել և աջակցել ուրիշներին (2-րդ սերունդ)։ Մեր զույգերը (մայր եկեղեցի) ՀԵՏԵՎՈՒՄ են այս չորս նոր եկեղեցիներին (առաջին սերունդ)՝ ուշի ուշով աչքը նրանց առաջընթացի վրա պահելով։ Մարզում են նրանց, մինչ նրանք էլ իրենց հերթին Օրինակ են ցույց տալիս և աջակցում են նոր եկեղեցիներին (2-րդ սերունդ) սկսել նոր եկեղեցիներ։

Հիմնականում մարդիկ ի վիճակի չեն միաժամանակ մեկից ավելի հոգևոր ընտանիքի համար Օրինակ հանդիսանալ և Աջակցություն ցույց տալ։ Սակայն կարող են բազմաթիվ եկեղեցիների հետևել և մարզել՝ օգնելով նրանց աճելուն զուգահեռ կապ հաստատել համամենթորների հետ։

Սա նշանակում է, որ մեկ հոգևոր ընտանիքը՝ մեկ փոքր եկեղեցական խումբը կարող է հիմնել մի քանի եկեղեցական խմբեր միաժամանակ։ Դա մեծ պտուղ է բերում։ Իսկ ի՞նչ է պատահում այս եկեղեցիներին, երբ նրանք աճում և նոր եկեղեցիներ են սկսում, որոնք էլ իրենց հերթին նոր եկեղեցիներ են սկսում։ Ինչպե՞ս են պահում կապը։ Ինչպե՞ս են պահում միասնականությունը՝ որպես ընդլայնված հոգևոր ընտանիք։

Պատասխանը հետևյալն է․ բոլոր այս պարզ եկեղեցիները նման են մեծացող մի մարմնի բջիջների և մեկը մյուսի հետ կապված են՝ կազմելով քաղաքային կամ տարածաշրջանային եկեղեցի։ Եկեղեցիները կապված են իրար հետ։ Նրանց մեջ միևնույն հոգևոր ԴՆԹ-ն է հոսում։ Նրանք բոլորն էլ կապված են իրար հետ այն առաջին բազմապատկվող ընտանիքի միջոցով։

Իսկ հիմա, ինչ-որ մեկի առաջնորդությամբ, նրանք մեկտեղ են հավաքվում՝ որպես մի մեծ մարմին ավելի մեծ գործեր իրականացնելու համար։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Եթե համեմատելու լինենք երկու հոգևոր ընտանիք, որտեղ մեկը ծնունդ է տալիս նորերին, որոնք էլ իրենց հերթին են աճում և բազմապատկվում, իսկ մյուսը շարունակաբար ավելացնում է անդամների, և նրանք շատանալուն պես կիվսում են, ապա ո՞րն է առաջինի առավելությունը։

READ

(5 min)

Մարզման ստուգաթերթ

Հիսուսն ասաց․ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար»։ Հիսուսը մեզ ասաց, հետո բազում օրինակներով ցույց տվեց, որ Աստծո ընտանիքը լավագույնս աճում է, երբ մենք մեր ցանկությունները հնազանդեցնում ենք Աստծո կամքին։

Պատրաստվածության ստուգաթերթը պարզ մի ուղեցույց է Ձեզ համար, որի օգնությամբ կարող եք ինչ-որ մեկին առաջնորդել անցնելու Zume դասընթացի որևէ հատված, օրինակ մարզման շրջափուլը կամ 100 հոգուց բաղկացած ցանկը։

Ի՞նչ հմտություններ եք նկատում, որ ձևավորվում են մարդկանց մեջ։ Ուրիշ ո՞ր բնագավառները կարիք ունեն զարգանալու։

Ուր էլ գնաք, պատրաստվածության ստուգաթերթը կօգնի Ձեզ չշեղվել նպատակից, մինչ Դուք օգնում եք Հիսուսի հետևորդներին դառնալ Աստծո ընտանիքում առաջնորդներ։

Այո´, դրա համար ժամանակ և ջանք է անհրաժեշտ։ Այո´, դա նշանակում է զոհաբերել և հրաժարվել մեր նախասիրություններից Աստծո կատարյալ ծրագրի համար։ Եվ այո´, արժե այդ կերպ վարվել։

Պատրաստվածության ստուգաթերթը պարզ մի գործիք է Zume -ի գործիքակազմում, որը կօգնի Ձեզ չշեղվել կյանքի ամենամեծ խաղից՝ Աստծո Գործից։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(20 min)

Coaching Checklist

Սկանավորե´ք QR կոդը կամ մի թուղթ վերցրե´ք։

Գնահատե´ք ինքներդ Ձեզ և պատրաստվածության ստուգաթերթում ստուգանշե´ք առաջին տողի համապատասխան սյունակները։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ըստ Ձեզ, ո՞ր գործքիները կամ գաղափարները որպես մարզիչ կկարողանաք լավ փոխանցել։
  2. Ըստ Ձեզ, ո՞ր գործքիները և գաղափարները որպես մարզիչ կդժվարանաք փոխանցել։
  3. Կա՞ն արդյոք այլ մարզման գործիքներ կամ գաղափարներ, որոնք կավելացնեիք կամ կհեռացնեիք այս ստուգաթերթից։ Ինչո՞ւ։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(5 min)

Get a Coach

ՀԻՇԵ´Ք - Չմոռանա´ք պատրաստվածության Ձեր ստուգաթերթի արդյունքները փոխանցել ծառայակից մարզիչի կամ այլ մենթորի։

Եթե չունեք մարզիչ կամ մենթոր, ապա սկանավորե´ք QR կոդը և հայց ներկայացրե´ք։

«Չորս դաշտերը» և «սերունդների քարտեզագրումը» գործիքներ են, որոնք նախատեսված են աջակցելու աճող շարժմանը։

ՀԻՇԵՑՈՒՄ. Zúme մարզիչներն այստեղ են օգնելու Ձեզ կիրառել այս գործիքները Ձեր տարածքում։

Չորս դաշտեր

Հիսուսը հաճախ վերցնում էր աշակերտներին և տանում ծառայությունից դուրս, ավելի լուռ մի վայր՝ տեսնելու, թե աշխատանքն ինչպես է առաջ գնում։

Առաջնորդների խմբակը «չորս դաշտերի» գործիքի օգնությամբ վերլուծում է ներկայիս ջանքերը և մեր շուրջ տեղի ունեցող Արքայության գործունեությունը։ Այն հատկապես օգնում է առաջնորդներին հավասարակշռել ջանքերը, որպեսզի ոչ մի դաշտ անտեսված չմնա։

Դիտարկե´ք հաջորդ երկու սլայդերը. դաշտերի նկարագրություն և չորս դաշտերի օրինակ

Դաշտերի նկարագրություն

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Ձեր շրջապատում բացահայտե´ք դատարկ դաշտը։ Որո՞նք են այն համայնքները կամ մարդկանց խմբերը, որոնց հետ առնչվում եք, սակայն այնտեղ Ավետարանի լույսը չկա։
  2. Ինչպե՞ս է երկարաժամկետ աճը տուժում, եթե դաշտերից մեկը անտեսվում է։ Բերե´ք օրինակներ։
  3. Ո՞ր դաշտում Zúme-ի ո՞ր գործիքները կարող են օգտակար լինել։

Սերունդների քարտեզագրում

Սերունդների քարտեզագրումը (նաև հայտնի է որպես սերունդների քարտեզ կամ սերունդների գծապատկեր) ևս մեկ պարզ գործիք է, որն օգնում է առաջնորդներին հասկանալ իրենց դաշտում գրանցված աճի միտումը:

Սերունդների քարտեզը կարելի է նկարել մեկ թերթի կամ էլ մի քանի թերթիկների վրա: Այս քարտեզն օգնում է տեսնել այն վայրերը, որտեղ բազմապատկումը դադարել է, և գուցե անհրաժեշտ է վերապատրաստում իրականացնել: Շարժման առողջությունն առաջնորդների համար առաջնահերթ խնդիր է, իսկ արդյունավետությունը՝ առողջությունը չափելու գլխավոր միջոցն է։

Օրինակը տեսե´ք հաջորդ սլայդում։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

Սերունդների քարտեզագրման օրինակի միջոցով քննարկե´ք հետևյալը.

  1. Ո՞ր առաջնորդների մոտ է գրացվել բազմապատկում։
  2. Ըստ Ձեզ՝ հաջորդը ո՞ր խմբերը կբազմապատկվեն։
  3. Ովքե՞ր են այն առաջնորդները, որոնք կարող են օգնել և զորացնել այլ առաջնորդների։
  4. Որևէ սերնդում թույլ հաշվետվողականության օրինաչափություն նկատո՞ւ մ եք։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարները.

Այս դասաժամին քննարկված գործիքները.

  • Ակնկալե´ք առանց հերթականության աճ
  • Բազմապատկման տեմպը կարևոր է
  • Միշտ երկու եկեղեցու մասնիկ
  • Պատրաստվածության ստուգաթերթ
  • Չորս դաշտերի գործիքը
  • Սերունդների քարտեզագրում

NEXT STEP

ՀՆԱԶԱՆԴՎԵ´Ք

Սովորե´ք փոխանցել «տեմպի» գաղափարը ինչ-որ մեկին, և աղոթե´ք, որ Տերն այն խորը սերմանի Ձեր սրտում և հոգում։ Հարցրե´ք Տիրոջը, թե ում պետք է պատմեք սրա մասին։

ՓՈԽԱՆՑԵ´Ք

Եթե արդեն իսկ սկսել եք Ձեր պարզ եկեղեցին, ապա Ձեր մարդկանց պատմե´ք «միշտ երկու եկեղեցու մասնիկ» գաղափարը։ Եթե դեռ եկեղեցի չեք սկսել, այն պատմե´ք մեկ այլ հավատացյալի, ում ճանաչում եք։

ԴԱՍԱԺԱՄ 10

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

(1 min)

Բոլոր մասնակիցները և վարողը պետք է գրանցվեն։

Or six.zume.training/checkin and use code: 5430

ԱՂՈԹԵ´Ք

(5 min)

Աղոթե´ք և գոհացե´ք Աստծուց, Նա հավատարիմ է մեր մեջ Իր գործը ավարտին հասցնելու մեջ։

Խնդրե´ք Նրան, որ Ձեր խմբին տա հստակ միտք և բաց սիրտ՝ հասկանալու այն մեծ բաները, որոնք Նա ցանկանում է անել Ձեր մեջ և Ձեր միջոցով։

Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի Ձեր հանդիպումը և նաև շնորհակալություն հայտնե´ք Իր հավատարմության համար։ Չէ՞ որ Նրա օգնությամբ սովորեցիք այս ամենը։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

(5 min)

Նախքան սկսելը սովորածը կրկնելու համար ժամանակ հատկացրե´ք։

Նախորդ հանդիպման ավարտին Ձեր խմբի բոլոր անդամներին հանձնարարություն էր տրվել կիրառել սովորածը։

Մի քանի րոպե հատկացրե´ք և քննարկե´ք, թե արդյոք անցած շաբաթվա ընթացքում հաջողվել է իրագործել ծրագրածը։

Քաջ եղե´ք...

Գուցե չգիտեք, բայց հիմա Դուք ավելի շատ գործնական պատրաստվածություն ունեք պարզ եկեղեցիներ և բազմապատկվող աշակերտություն սկսելու հարցում, քան աշխարհում շատ հովիվներ և միսիոներներ։

Zúme դասընթացը դեռ սկիզբն է։ Այս դասաժամին մենք ծրագիր ենք կազմելու, որպեսզի հասկանանք, թե դասընթացից հետո ինչ պետք է անենք և հակիրճ կներկայացնենք այն գործիքները, որոնք անհրաժեշտ կլինեն հետագայում, երբ կսկսեք կիրառել սովորածը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

(1 min)

Այս դասաժամին մենք կլսենք և կքննարկենք հետևյալ գաղափարը.

Եվ մենք կավելացնենք հետևյալ գործիքները մեր գործիքակազմում.

  • Առաջնորդների համագործակցությունը ցանցերում
  • Համամենթորական խմբեր
  • Եռամսյա պլան

READ

(5 min)

Առաջնորդությունը ցանցերում

Այս դասաժամին կսովորենք, թե ինչպես եկեղեցական ցանցերի առաջնորդների օգնությամբ փոքր եկեղեցիների աճող խումբը կարող է համագործակցել, նոր առաջնորդներ պատրաստել և շատ ավելի լավ գործեր իրականացնել, որոնք Աստված ծրագրել է Իր ժողովրդի համար։

Այսպիսով, ի՞նչ են անում այն եկեղեցիները, որոնք մեծանում են ու նոր եկեղեցիներ են սկսում, որոնք էլ իրենց հերթին նոր եկեղեցիներ են սկսում, որոնք էլ նոր եկեղեցիներ են սկսում։ Ինչպե՞ս են նրանք իրար հետ կապը պահում։ Ինչպե՞ս են միասին ապրում՝ որպես Աստծո ընդլայնված հոգևոր ընտանիք։

Պատասխանը հետևյալն է․ բոլոր այս պարզ եկեղեցիները նման են աճող օրգանիզմի բջիջների, որոնք միասին կազմում են քաղաքային կամ տարածաշրջանային եկեղեցիների ցանց։

Եկեղեցիները փոխկապակցված են։ Նրանք բոլորն էլ նույն հոգևոր ԴՆԹ-ն են կրում։ Նրանք բոլորն էլ սերում են միևնույն առաջին բազմապատակվող ընտանիքից։ Իսկ այժմ, որոշակի ուղղորդմամբ, նրանք միասին կազմում են ավելի մեծ մարմին՝ ավելին իրականացնելու համար։ Աստծո Խոսքում տեսնում ենք, որ քաղաքային և տարածաշրջանային մակարդակով հավատացյալների աճող մարմնին ծառայելու համար բարձրանում են նոր առաջնորդներ։

Նոր Կտակարանում Աստված այդ ծառայողներին անվանում է երեցներ և սարկավագներ, հոտի հովիվներ և վերակացուներ։ Աստծո Խոսքից իմանում ենք, որ Երուսաղեմի փոքր տնային եկեղեցիների բազմությանը ծառայում էին 7 սպասավորներից կամ սարկավագներից բաղկացած մի խումբ։

Աստծո Խոսքից իմանում ենք նաև, որ Եփեսոս քաղաքի փոքր տնային եկեղեցիների բազմությանը ծառայում էր երեցների մի փոքր խումբ՝ հովիվներ, ովքեր պետք է Հիսուս Բարի Հովվի օրինակին հետևեին և իրենց կյանքերը դնեին հոտի համար։

Տեսնում ենք նաև, որ որևէ քաղաքի կամ տարածքի տրված էր ծառայության հինգ պարգև։ Աստվածաշունչն ասում է․ «Եւ Հիսուսը իր ժողովրդին ծառայության համար զինելու և Քրիստոսի մարմինը շինելու համար տվեց առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ և ուսուցիչներ՝ որպես պարգև»։

Այս հոգևոր պարգևները տրվում են ոչ թե այն պատճառով, որ մի փոքր խումբ կարողանա կատարել եկեղեցու ամբողջ աշխատանքը, այլ որպեսզի հավատացյալների ամբողջ մարմինը կարողանա միասին համագործակցել՝ անելու այն ամենը, ինչ Աստված ունի իր սրտում։

Բացի իրենց հոգևոր ընտանիքով հավաքվելուց, այս առաջնորդները հավաքվում, աղոթում, շփվում և մեկը մյուսին քաջալերում են գրեթե այնպես, ինչպես դա անում են պարզ եկեղեցիներում՝ տներում հավաքվելիս։

Առաջնորդների մարզման և համամենթորության հավաքույթներում օգտագործվում է 3/3-րդ ձևաչափը։

Ավելի բարձր մակարդակում ծրագրեր կազմելու, գնահատելու և մարզում իրականացնելու համար օգտագործվում է «չորս դաշտերի» ձևաչափը, ինչպես որ դա արվում է պարզ եկեղեցիների մակարդակում։

Երբ առաջնորդները հավաքվում են, նրանք սկսում են պատմել ոչ միայն այն ամենի մասին, ինչ կատարվում է իրենց կյանքում՝ որպես անհատ, այլ նաև ներկայացնում են իրենց եկեղեցիների ցանցը։ Նրանք հանդես են գալիս որպես այդ ընտանիքների ներկայացուցիչ և պատմում են այն մարդկանց որպիսության մասին, ում ծառայում են։ Լավ կլինի, եթե հոգևոր ընտանիքների ցանցի համար կենտրոն համարվի այն վայրը, որտեղից այն սկիզբ է առել։ Օրինակ, եթե եկեղեցիների ցանցը սկիզբ է առնում Հրազդանից, ապա այն կարող ենք համարել Հրազդանի եկեղեցի։ Իսկ երբ եկեղեցիները տարածվեն ամբողջ մարզով մեկ, ապա նրանք հանդես կգան որպես Կոտայքի մարզի եկեղեցիներ։ Երբ Հիսուսի հետևորդները ուղարկվեն և սկսեն ծառայել ամբողջ երկրով մեկ կամ աշխարհով մեկ, ապա նրանց գործունեությունը կարող ենք համարել համազգային կամ նույնիսկ միջազգային։

Հիսուսն ասաց․ «Եթե փոքրի մեջ հավատարիմ ես, մեծի մեջ էլ հավատարիմ կլինես»։

Եկեղեցիների այս ցանցերը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ ունեն միևնույն ԴՆԹ-ն և սկիզբը։ Երբեմն եկեղեցիների ցանցերից նոր ցանցեր են առաջանում՝ լեզվի, մեկտեղ հավաքվելու սահմանափակումներից և այլ պատճառներից ելնելով։

Այն չպետք է դիտարկել որպես խնդիր, այլ աճի մի մաս։ Պարզ եկեղեցիներին և անհատ հետևորդներին միավորում է միևնույն ԴՆԹ-ն, որն է պատրաստակամ լինել սովորելու, հնազանդվելու և Աստծո Խոսքը ուրիշին փոխանցելու համար։ Եթե սերնդից սերունդ, հավատացյալից հավատացյալ այս ԴՆԹ-ն հաջողությամբ փոխանցվի, ուրեմն ամեն բան, ինչ անհրաժեշտ է բազմապատկվող աշակերտության շարժ սկսելու համար, առկա է ամեն մի հոգևոր ընտանիքում և Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի կյանքում։

Երբ շարժումից նոր շարժում է սկիզբ առնում, այդ ժամանակ տեսնում ենք, թե ինչպես է քաղաքի կամ մարզի կամ երկրի եկեղեցում «խմորումը» տարածվում։ Ահա´ այսպես է Աստծո արքայությունը սփռվում, և Աստծո կամքը կատարվում է այնպես, ինչպես երկնքում է։ Մենք կարող ենք ավարտին հասցնել Մեծ հանձնարարականը՝ բոլոր ազգերին աշակերտելով։

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Արդյոք կա՞ որևէ առավելություն, երբ պարզ եկեղեցիները միմյանց հետ կապված են խորը, անձնական փոխհարաբերություններով։ Ի՞նչ օրինակներ մտաբերեցիք։

READ

(5 min)

Համամենթորություն

Հիսուսն ասաց․ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. Ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե միմյանց հանդեպ սեր ունենաք»։

Համամենթորության խումբը կազմված է այնպիսի մարդկանցից, ովքեր առաջնորդում են և սկսում են 3/3-րդ խմբեր։ Համամենթորների խումբը հավաքույթի ընթացքում պետք է գործածի 3/3-րդ ձևաչափը, որը հնարավորություն է տալիս գնահատել տարածքում իրականացվող Աստծո գործի հոգևոր մակարդակը։

Համամենթորության խմբում կիրառվում է առաջնորդը առաջնորդին մենթորության մոդելը։ Դա կիրառվում է Հիսուսի յուրաքանչյուր հետևորդի, պարզ եկեղեցու, հոգևոր նպատակներ հետապնդող կազմակերպության և նույնիսկ պարզ եկեղեցիների աշխարհասփյուռ ցանցի հետ։

Համամենթորության խումբը հետևում է Հիսուսի ծառայության աստվածաշնչյան պարզ օրինակին, մեկը մյուսին հարցեր են ուղղում և կարծիք հայտնում, և այս ամենը արվում է 3/3-րդ խմբի ժամանակի բաշխվածության մոդելով։ Այս խմբի նպատակը դատելը չէ՝ մեկին բարձրացնելով, մյուսին՝ ցածրացնելով։

Հիսուսն ասաց․ «Մի´ դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ դատաստանով, որ դատում եք, նրանով պիտի դատվեք. Եվ ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ»։

Ընդհակառակը, Համամենթորության խմբի նպատակն է առաջարկել պարզ ձևաչափ, որը Հիսուսի հետևորդներին կօգնի աճել աղոթքի, հնազանդության, կիրառելու և հաշվետու լինելու մեջ։ Այլ կերպ ասած․ «միմյանց սիրելու մեջ»։

Ահա´ թե ինչպես է այն գործում․

Հետադարձ հայացք

Երեք մասերից առաջինում ժամանակ հատկացրե´ք աղոթելու համար, ինչպես որ կանեիք պարզ 3/3-րդ խմբում։ Այնուհետև ժամանակ հատկացրե´ք քննելու խմբի տեսիլքը․ որպես անհատներ որքանո՞վ է մեզ հաջողվում կենալ Հիսուսի մեջ, երբ Աստվածաշունչ ենք կարդում, աղոթում ենք, վստահում և հնազանդվում Աստծուն։

Եվ ի վերջո, այս երեք մասերից առաջինի ավարտին, խմբում յուրաքանչյուրը պետք է վերհիշի և ներկայացնի, թե որքանով է ի կատար ածել նախորդ հանդիպման վերջին հատվածում կազմած գործողությունների պլանը և ստանձնած պարտավորությունները։

Հայացք դեպի վեր

Հանդիպման մեջտեղի հատվածում մեր հայացքները ուղղում ենք վեր՝ Աստծուց իմաստություն և առաջնորդություն ստանալու համար Աստծո Խոսքի, քննարկումների և աղոթքի օգնությամբ։ Կարճ և պարզ մի աղոթք արեք՝ խնդրելով Աստծուն, որ Իր Խոսքի միջոցով սովորեցնի Իր կամքը և ճանապարհները։ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ առաջնորդի ձեր ժամանակը։

Խմբի անդամները պետք է միմյանց պատմեն, թե ինչ է Աստված սովորեցրել իրենց ծառայողական դաշտի հետ կապված։ Դա կարող են հասկացած լինել Աստծո Խոսքից, աղոթքի ընթացքում կամ մեկ այլ հավատացյալի միջոցով։

Խումբը պետք է քննարկի հետևյալ պարզ հարցերը․

  • Ինչպե՞ս է իրավիճակը Չորս դաշտերի գծապատկերի յուրաքանչյուր հատվածում։
  • Ի՞նչն է հաջողվում։ Եվ ո՞րն է ամենամեծ մարտահրավերը։
  • Վերանայե´ք ձեր ներկայիս սերունդների քարտեզը։
  • Ի՞նչ դժվարություններ և հարցեր կան։
  • Ի՞նչ է ցույց տվել Աստված վերջերս։
  • Ունե՞ք որևէ հարց, որ կցանկանայիք ուղղել փորձառու առաջնորդներին կամ այլ մասնակիցներին, կամ որևէ կարծիք, որ կցանկանայիք արտահայտել

Հայացք դեպի առաջ

Ժամանակի վերջին հատվածն անհրաժեշտ է տրամադրել Առաջ նայելուն, տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր սովորածը կիրառել և հնազանդվել դրան։ Ժամանակ հատկացրե´ք բոլորի հետ լուռ աղոթքի համար՝ խնդրելով Սուրբ Հոգուն ցույց տալ, թե ինչպես պատասխանեք այս հարցերին։

  • Ի՞նչ գործողություններ կամ ինչ նպատակներ է Աստված ցանկանում, որ իրականացնեմ մինչև հաջորդ հանդիպումը։ (Ձեր աշխատանքները կազմակերպելու համար օգտագործե´ք «չորս դաշտերի» գործիքը)։
  • Ինչպե՞ս կարող է իմ մենթորը կամ խմբի այլ անդամները օգնել ինձ այս գործում։

Ի վերջո, խմբովի աղոթե´ք՝ զրուցելով Աստծո հետ։ Աղոթքն այնպես կազմակերպե´ք, որ խմբի յուրաքանչյուր անդամի համար անհատապես աղոթեն, և խնդրե´ք Աստծուն, որպեսզի պատրաստի բոլոր այն մարդկանց սրտերը, ում հետ պետք է խոսեն խմբի անդամները մինչև հաջորդ հանդիպումը։

Աղոթե´ք, որ Աստված ամեն անդամի համարձակություն և զորություն տա, որպեսզի գործի դնեն և հնազանդվեն այն ամենին, ինչ Աստված սովորեցրեց իրենց այս հանդիպման ընթացքում։ Սա լավագույն ժամանակն է, որ փորձառու առաջնորդը աղոթի երիտասարդ առաջնորդի համար։

Քանի որ նմանօրինակ խմբերը հաճախ հեռակա են հանդիպում, այդ իսկ պատճառով Տիրոջ ընթրիքը միասին նշելը կամ միասին ընթրելը դժվար թե հաջողվի, սակայն մի´ մոռացեք հետաքրքրվել անդամների առողջությունով, ընտանիքով և ընկերներով։

Հիսուսը կրկին ու կրկին մեզ ցույց է տալիս, որ կարևոր գործերն իրականացնելուն զուգահեռ, Նա ժամանակ էր հատկացնում նաև նրանց, ում սիրում էր։ Համամենթորության խումբը պարզ, սակայն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող գործիք է Zume-ի գործիքակազմում, այն օգնում է պատրաստել ավելի ուժեղ առաջնորդներ։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(45 min)

Համամենթորական խմբեր

Սկանավորե´ք QR կոդը։

Բաժանվե´ք երկու-երեք հոգուց բաղկացած խմբերի։ Համամենթորության խումբը վարելու համար օգտագործե´ք 3/3-րդ ձևաչափը։

Խմբում ընտրե´ք մեկին, ով կլինի «մարզվողը», իսկ մնացածը հանդես կգան որպես գործընկեր համամենթորներ, ովքեր կուղղեն համապատասխան հարցադրումները։

Համամենթորական խմբերը վարելու պարզ ձևաչափ

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ -- Ժամանակի 1/3 մասը

Երեք մասերից առաջինում ժամանակ հատկացրե´ք աղոթելու և միմյանց համար հոգ տանելու համար, ինչպես որ կանեիք պարզ 3/3 խմբում։ Այնուհետև ժամանակ հատկացրե´ք քննելու խմբի տեսիլքը և թե որքանով ենք հավատարիմ նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելու մեջ։ Որքանո՞վ է մեզ հաջողվում կենալ Քրիստոսում (Աստվածաշունչ, աղոթք, վստահել, հնազանդվել, մարդկային փոխհարաբերություններ)։ Ձեր խմբին հաջողվե՞լ է, արդյոք, ի կատար ածել նախորդ հանդիպման ավարտին կազմած գործողությունների պլանը։ Վերանայե´ք դա։

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ -- Ժամանակի 1/3 մասը

Խումբը պետք է քննարկի հետևյալ պարզ հարցերը․

  • Ինչպե՞ս է իրավիճակը «չորս դաշտերի» գծապատկերի յուրաքանչյուր հատվածում։
  • Ի՞նչն է հաջողվում։ Եվ ո՞րն է ամենամեծ մարտահրավերը։
  • Վերանայե´ք ձեր ներկայիս սերունդների քարտեզը։
  • Ինչում եք դժվարանում կամ ինչն է դժվար թվում հասկանալ։
  • Վերջերս Աստված Ձեզ ի՞նչ է ցույց տալիս։
  • Ունե՞ք որևէ հարց, որ կցանկանայիք ուղղել փորձառու առաջնորդներին կամ այլ մասնակիցներին։

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ -- Ժամանակի 1/3 մասը

Ժամանակ հատկացրե´ք բոլորի հետ լուռ աղոթքի համար՝ խնդրելով Սուրբ Հոգուն ցույց տալ, թե ինչպես պատասխանեք այս հարցերին։

  • Ի՞նչ գործողությունների պլան կամ ինչ նպատակներ է Աստված ցանկանում, որ իրականացնեմ մինչև հաջորդ հանդիպումը։ (Ավելի արդյունավետ գործելու համար օգտագործե´ք «չորս դաշտերի» գործիքը)։
  • Ինչպե՞ս կարող են իմ մենթորը կամ խմբի այլ անդամներն օգնել ինձ այս գործում։

Այնուհետև, որպես խումբ աղոթքով Աստծո հետ զրուցելու համար ժամանակ հատկացրե´ք։ Աղոթքն այնպես կազմակերպե´ք, որ խմբի յուրաքանչյուր անդամի համար անհատապես աղոթեն, և խնդրե´ք Աստծուն, որպեսզի պատրաստի բոլոր այն մարդկանց սրտերը, ում հետ խմբի անդամները մինչև հաջորդ հանդիպում պետք է խոսեն։ Աղոթե´ք, որ Աստված ամեն մի անդամի համարձակություն և զորություն տա, որպեսզի նրանք գործի դնեն և հնազանդվեն այն ամենին, ինչ Աստված սովորեցրեց իրենց այս հանդիպման ընթացքում։ Սա լավագույն ժամանակն է, որպեսզի փորձառու առաջնորդն աղոթի երիտասարդ առաջնորդի համար։ Քանի որ նմանօրինակ խմբերը հաճախ հեռակա են հանդիպում, Հաղորդություն ընդունելը կամ միասին ընթրելը դժվար թե հաջողվի, սակայն մի´ մոռացեք հետաքրքրվել անդամների առողջությունով, ընտանիքով և ընկերներով։

Եռամսյա պլան

Աստվածաշնչում Տերն ասում է. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ Ես խորհում եմ ձեր մասին, խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»։

Աստված ծրագրեր է կազմում և ակնկալում է, որ մենք էլ կկազմենք։

«Եռամսյա պլանը» մի գործիք է, որն օգնում է կենտրոնացնել Ձեր ջանքերն ու ուշադրությունը՝ համաձայնեցնելով դրանք բազմապատկվող աշակերտներ պատրաստելու բնագավառում Աստծո նախապատվությունների հետ։

Հաջորդ սլայդում կցուցադրվի, թե ինչպես է պետք կազմել «եռամսյա պլանը»։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել առցանց գործիքը։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(30 min)

Three Month Plan

Սկանավորե´ք QR կոդը։

Կարդալ - կարիք չկա, որ իրագործեք յուրաքանչյուր քայլը, ավելի շուտ դրանք Ձեր ծրագրի համար հուշումներ են։ (5 րոպե)

Լսել - ժամանակ գտե´ք, որպեսզի հնարավոր լինի կատարյալ լռության մեջ լսել, թե ինչ է Աստված հայտնում Ձեզ։ (10 րոպե)

Գրի առե´ք Ձեր պլանը - թղթի վրա գրի առե´ք Ձեր պարտավորությունները կամ Ձեր պատասխանները պահպանելու համար օգտագործե´ք առցանց գործիքը։ (15 րոպե)

ՔՆՆԱՐԿԵ´Ք

(10 min)

  1. Մեկդ մյուրսին պատմե´ք Ձեր «եռամսյա պլանի» մանրամասները։
  2. Դասընթացի շրջանակներում Ձեզ համար մի գործընկեր գտե´ք (կամ գործընկերներ), ով պատրաստ կլինի շաբաթը մեկ անգամ հարց ու պատասխանի միջոցով ստուգել առաջընթացը։ Դուք էլ Ձեր հերթին նույնը արե´ք նրա համար։

ԱՄՓՈՓՈՒՄ

(1 min)

Այս դասաժամին քննարկված գաղափարը.

Այս դասաժամին քննարկված գործիքները.

  • Առաջնորդների համագործակցությունը ցանցերում
  • Համամենթորական խմբեր
  • Եռամսյա պլան

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(0 min)

Միացե´ք համայնքին

Zúme-ի մարզման փուլը մոտենում է ավարտին, սակայն գործիքների և գաղափարների կիրառումը շարունակվում է։

Դա միայնակ մի´ արեք։ Քաջալերանքի և աճի համար գտե´ք համայնք։

Միացե´ք Zúme համայնքին QR կոդի միջոցով։

Zúme Training — To saturate the world with multiplying disciples in our generation.