Ներկայացնել տեսլիքը՝ ամենամեծ օրհնություն
Երբ ինչ-որ մեկը որոշում է հետևել Հիսուսին, ինչպե՞ս կարող եք օգնել, որ նա ճիշտ ճանապարհով ընթանա։ Սկսե´ք նրան փոխանցել ամենամեծ օրհնության տեսիլքը։ Այդ օրհնությունը նրանք կարող են վայելել որպես Հիսուսի հետևորդներ։ Կարող եք այսպես սկսել.
« Օրհնություն է, երբ հետևում ես Հիսուսին։ Մեծ օրհնություն է, երբ առաջնորդում ես ուրիշեներին, որ հետևեն Հիսուսին։ Առավել մեծ օրհնություն է, երբ նոր հոգևոր ընտանիք ես սկսում։ Ամենամեծ օրհնությունն այն է, երբ մարզում ես ուրիշներին, որ նոր հոգևոր ընտանիքներ սկսեն»։
Ամենամեծ օրհնությունը ներկայացնելու մի օրինակ
Շատ լավ կլինի, եթե տեսիլքը ներկայացնեք մարդկանց, հենց որ նրանք որոշեն հետևել Քրիստոսին։ Այսպիսով՝ այս սկզբունքներից որոշները կիրառելու համար նրանց միամգամից ճիշտ ուղու վրա կդնեք։
Նախևառաջ, նրանցից վերցրե´ք իրենց կոնտակտային տվյալները և ասե´ք. «Օրհնություն է, երբ հետևում ես Հիսուսին։ Մեծ օրհնություն է, երբ առաջնորդում ես ուրիշեներին, որ հետևեն Հիսուսին։ Առավել մեծ օրհնություն է, երբ նոր հոգևոր ընտանիք ես սկսում։ Ամենամեծ օրհնությունն այն է, երբ մարզում ես ուրիշներին, որ նոր հոգևոր ընտանիքներ սկսեն։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք տեսնեք այդ մեծ օրհնությունը, առավել մեծ օրհնությունը և ամենամեծ օրհնությունը։
Ձեր ծանոթ մարդկանցից կազմե´ք 100 հոգուց բաղկացած ցանկ և նրանցից ընտրե´ք հինգին (ովքեր Տիրոջը չեն ճանաչում), ում կցանկանաք ավետարանել հենց հիմա»։ Եվ հենց որ ցանկը պատրաստ լինի, մարզե´ք նրանց, որպեսզի կարողանան պատմել իրենց վկայությունը և Ավետարանը։
Նրանք պետք է պատմեն հինգ անգամ՝ իբրև թե այս ամենի մասին պատմում են ընտրված հինգ անձանցից յուրաքանչյուրն։ Իսկ Դուք ամեն անգամ ստանձնե´ք այդ հինգ անձանցից մեկի դերը։
Այնուհետև, պայմանավորվե´ք երկու օր անց նորից հանդիպել նրանց։ Այդ ժամանակ նրանք պետք է պատմեն, թե ավետարանելու գործընթացն ինչպես է ընթացել։ Եթե հանդիպմանը չգան, Դուք արդեն իսկ ունեք նրանց կոնտակտային տվյալները։ Երկու օր անց, նորից հանդիպե´ք։ Եթե ավետարանած չլինեն, նոր բան մի´ սովորեցրեք։ Առաջարկե´ք միանալ նրանց, երբ գնան այդ մարդկանց ավետարանելու։ Առաջարկե´ք նորից պարապել պատմել։ Արե´ք հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք սկսեն բաժնեկցել Ավետարանը ուրիշների հետ։ Հնարավոր է, որ կասկածներ առաջանան, որ այդ մարդը «բարի հող» չէ, և եթե այդպես է , ամենայն հավանականությամբ չեք ցանկանա նրանց մեջ շատ ներդրում կատարել։ Իսկ եթե ավետարանել են, բայց ոչ ոք չի հավատացել, ուրախացե´ք։ Սկսե´ք նրանց հետ խոսել մկրտության մասին և ծանոթացրե´ք նրանց աշակերտության գործիքներից մեկի հետ։
100 հոգանոց ցանկից նրանք նորից պետք է ընտրեն ևս մի քանիսին, ում պետք է ավետարանեն։ Սկսե´ք նորից պարապել։ Այս անգամ, եթե նրանք ավետարանում են, և ինչ-որ մեկը հավատում է, բայց նրանք չեն կարողանում պատմել այդ նոր մարդկանց «ամենամեծ օրհնության» մասին, նրանց հետ կիսե´ք Ձեր ուրախությունը, նորից պարապե´ք, և հետ ուղարկե´ք նույն այդ մարդկանց մոտ՝ սկսածը շարունակելու համար։ Եթե նրանք ավետարանեն, ոմանք էլ հավատան և հավատացողներին պատմեն «ամենամեծ օրհնության» մասին, ուրեմն, ցնծացե´ք։
Կարելի է ենթադրել, որ նրանք «բարի հող» են։ Ուստի, նախապատրաստվե´ք նրանց հոգևոր զարգացման մեջ մեծ ներդրումներ կատարելուն։ Նրանց պատմե´ք մկրտության մասին և ներկայացրե´ք 3/3-րդ խմբի ձևաչափը։ Այդ ձևաչափով հավաքվե´ք նրանց հետ, որպեսզի նրանք էլ իրենց նորահավատների հետ նույնը անեն։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Ձեզ նույն այս օրինա՞կն են սովորեցրել, երբ սկսեցիք հետևել Հիսուսին։ Եթե ոչ, ո՞րն է տարբերությունը:
- Հավատքի գալուց հետո որքա՞ն ժամանակ անց սկսեցիք աշակերտել ուրիշներին:
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կպատահի, եթե նոր հետևորդներն անմիջապես սկսեն ավետարանել և աշակերտել ուրիշներին:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար