Մարզման շրջափուլ հոգևորապես աճող աշակերտների համար
Մարզման շրջափուլն օգտագործվում է հոգևորապես աճող աշակերտների համար՝ քայլ առ քայլ նրանց առաջնորդելով հոգևոր աճի չորս փուլերով։
Այդ փուլերն են. ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ, ԱՋԱԿՑԵԼ, ՀԵՏԵՎԵԼ և ԹՈՂՆԵԼ
Մարզման շրջափուլի օգնությամբ վերցնում ենք մի աշակերտի, նրան ծանոթացնում ենք մի նոր հմտության հետ, և առաջնորդում ենք նրան այնքան ժամանակ, մինչև որ հասնի այն մակարդակի, որ այլևս այդ հմտությունը կիրառելու համար մարզիչի կարիք չունենա։ Շատ աշակերտներ և աշակերտողներ չեն կարողանում հաղթահարել մարզման շրջափուլի առաջին քայլերը(օրինակ լինել, աջակցել), բավական ժամանակ չեն հատկացնում երրորդ քայլին (հետևել) և գրեթե երբեք չեն իրականացնում չորրորդ քայլը (թողնել):
Մարզման շրջափուլն այսպես է գործում
Ի՞նչ է մարզման շրջափուլը։ Այսպես պատկերացրե´ք։ Երբևէ փորձե՞լ եք հեծանիվ քշել։ Իսկ երբևէ փորձե՞լ եք մեկ ուրիշին սովորեցնել հեծանիվ քշել։ Եթե այո, շատ հավանական է, որ արդեն իսկ գիտեք, թե ինչ է մարզման շրջափուլն իրենից ներկայացնում։

ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ - Օրինակ լինելը պարզապես նշանակում է ցույց տալ գործելաոճի կամ որևէ գործիքի կիրառման օրինակ։ Այն մարզման շրջափուլի ամենակարճ հատվածն է։ Սովորաբար այն մեկ անգամ է անհրաժեշտ իրականցնել։ Պարզապես տեղեկատվություն ես հաղորդում, որ տվյալ գործելաոճը կամ գործիքը գոյություն ունի՝ տալով ընդհանուր գաղափար, թե այն ինպիսի տեսք ունի։ Պարբերաբար օրինակ հանդիսանալը ինչ-որ մեկին մարզելու լավագույն տարբերակը չէ։ Պետք է թույլ տալ, որ նա անձամբ փորձի կատարել այդ գործողությունը՝ հմտություն ձեռք բերելու համար։ Երբ երեխան ինչ-որ մեկին տեսնում է հեծանիվ քշելիս, դա ՕՐԻՆԱԿ լինելու փուլն է։
ԱՋԱԿՑԵԼ
ԱՋԱԿՑԵԼ – Այս փուլում սովորողին հնարավորություն է ընձեռվում կիրառել տվյալ հմտությունը։ Սա օրինակ լինելուց ավելի երկար է տևում։ Այն պահանջում է, որ մենթորը սովորողի «ձեռքից բռնի»։ Մենթորը պետք է ուղղություն ցույց տա և ակտիվ դերակատարություն ունենա սովորողին մարզելու գործընթացում։ Այս փուլը չպետք է տևի այնքան ժամանակ, մինչև որ սովորողը կատարյալ հմուտ լինի։ Պարզապես անհրաժեշտ է, որ նա հասկանա տվյալ հմտության հիմունքները։ Եթե այս փուլը շատ երկար տևի, ապա սովորողը միշտ մենթորից կախվածություն կունենա և երբեք չի հասնի կատարյալ ինքնուրույնության։ Այս փուլի ավարտին սովորղն արդեն պետք է սկսի ուրիշների համար օրինակ լինել։ Մինչ երեխան փորձում է հավասարակշռությունը պահել, ծնողը բռնում է հեծանիվը. սա հենց ԱՋԱԿՑՄԱՆ փուլն է։
ՀԵՏԵՎԵԼ
Հետևելը ամենաերկար փուլն է։ Այն սովորողի հետ անուղղակի երկար կապ է ենթադրում, որի ընթացքում մենթորը հետևում է, թե ինչպես է սովորողը ինքնուրույնություն ձեռք բերում տվյալ հմտության բոլոր բնագավառներում։ Գուցե այն 10 անգամ ավելի երկար տևի, քան առաջին երկու փուլերը իրար հետ վերցրած։ Մինչ սովորողը գնալով վարպետանում է, մենթորի հետ կապը դառնում է ավելի քիչ և ոչ անհրաժեշտ։ Այս փուլում սովորողն աստիճանաբար ավելի շատ պատասխանատվություն և նախաձեռնություն է ստանձնում տվյալ հմտությունը կիրառելու համար։ Իրականում, կարող ենք ասել, որ աշակերտության մեջ սովորողն այս փուլն ավարտում է, երբ տվյալ հմտությունը փոխանցում է չորրորդ սերդին այն մարդկանց միջոցով, ում մարզում է։ ՀԵՏԵՎԵԼ ՓՈՒԼ-ի ժամանակ ծնողը հեռվից հետևում է, թե ինչպես է երեխան հեծանիվ քշում, որպեսզի համոզվի, որ նա առանց հսկողության հեծանիվ քշելու համար տիրապետում է համապատասխան հմտություններին և գիտելիքներին։
ԹՈՂՆԵԼ
Թողնելը ուսումը ավարտելու նման մի բան է, երբ սովորողը դառնում է մենթորին հավասար։ Պարբերական կապը և համամենթորությունը դեռ կարող է շարունակվել, եթե սովորողը և մենթորը նույն ցանցի մեջ են։ Երբ ծնողը թողնում է երեխային, որպեսզի նա ամբողջովին առանց վերահսկողության հեծանիվ վարի, դա հենց ԹՈՂՆԵԼՈՒ փուլն է։
Տե´ս նաև «աշակերտության պատրաստվածության ստուգաթերթը», որում աշակերտների առաջընթացին հետևելիս կարող եք նշել, թե որքանով են կիրառում «մարզման շրջափուլը»։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Երբևիցե գտնվե՞լ եք մարզման շրջափուլի որևէ փուլում։
- Ո՞ւմ եք մարզել։ Կամ ո՞վ է Ձեզ մարզել։
- Հնարավո՞ր է արդյոք, որ ինչ-որ մեկը տարբեր հմտություններ միաժամանակ սովորելու ընթացքում գտնվի մարզման շրջափուլի տարբեր փուլերում։
- Նման աշակերտի մարզելու գործընթացը ի՞նչ տեսք կունենա։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար