Ավետարանը և ինչպես այն փոխանցենք ուրիշներին
Աստծո պատմությունը ուրիշների հետ բաժնեկցելու շատ եղանակներ կան։ Թե ո՞րն է դա անելու լավագույն տարբերակը, կախված է՝ ում եք ցանկանում պատմել և ինչպիսի աշխարհահայացք ու կյանքի փորձառություն ունի այդ մարդը։ Աստված օգտագործում է բաժնեկցելուն պատրաստ սրտերը, որպեսզի գործի լսելու պատրաստ սրտերի հետ։ Աստծո պատմությունն ուրիշներին պատմելու եղանակներից մեկն Աստծո արարչագործությունից մինչև աշխարհի վերջի դատաստանի մասին պատմելն է։
Աստծո պատմությունը. արարումից մինչև դատաստան
Սկզբում Աստված ստեղծեց ամբողջ աշխարհը և նրանում եղող ամեն բան։
Նա ստեղծեց ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ և ԱՌԱՋԻՆ ԿՆՈՋԸ։ Աստված նրանց դրեց մի գեղեցիկ պարտեզում։ Նա նրանց ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ դարձրեց և շատ ՄՏԵՐԻՄ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ուներ նրանց հետ։
Աստված մարդուն այնպես էր ստեղծել, որ նա ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵՐ։ Մահ կոչվող երևույթը գոյություն չուներ։ Նույնիսկ այս կատարյալ միջավայրում, մարդն ըմբոստացավ Աստծո դեմ և այս աշխարհ բերեց ՄԵՂՔՆ ու ՏԱՌԱՊԱՆՔԸ։ Աստված մարդուն ԱՐՏԱՔՍԵՑ այգուց։ Աստծո և մարդու միջև փոխհարաբերությունն ԸՆԴՀԱՏՎԵՑ։ Այժմ մարդը պետք է հանդիպեր ՄԱՀԻՆ։ Հարյուրավոր տարիների ընթացքում Աստված շարունակ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆԵՐ էր ուղարկում այս աշխարհ։ Նրանք մարդուն հիշեցնում էին մեղքի մասին, սակայն խոսում էին նաև Աստծո ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ և այս աշխարհ ՓՐԿԻՉ ուղարկելու ԽՈՍՏՄԱՆ մասին։
Փրկիչը պետք է ՎԵՐԱԿԱՆԳՆԵՐ Աստծո և մարդու միջև մտերիմ փոխհարաբերությունը։ Փրկիչը պետք է ՓՐԿԵՐ մարդուն մահից։ Փրկիչը պետք է մարդուն տար ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ և հավիտյան մարդու հետ մնար։ Աստված մեզ այնքան է սիրում, որ երբ ճիշտ ժամանակը եկավ, Նա Իր Որդուն ուղարկեց, որպեսզի լինի հենց այդ փրկիչը։
Հիսուսն Աստծո Որդին է։ Նա ծնվել է կույսից։ Նա ապրել է կատարյալ կյանքով և երբեք մեղք չի գործել։ Հիսուսը մարդկանց սովորեցնում էր Աստծո մասին։ Նա բազմաթիվ հրաշքներ էր գործում՝ ցույց տալու Իր զորությունը։ Նա դևերի էր դուրս քշում։ Բազմաթիվ մարդկանց էր բժշկում։ Նա կույրին տեսողություն տվեց։ Նա խուլին լսողություն տվեց։ Նա անդամալույծին բժշկեց ու նա քայլեց։ Հիսուսը նույնիսկ մեռելին հարություն տվեց։ Շատ հոգևոր առաջնորդներ ԱՀԱԲԵԿՎԱԾ էին և ՆԱԽԱՆՁՈՒՄ էին Հիսուսին։
Նրանք ցանկանում էին սպանել Նրան։ Քանի որ Նա երբեք մեղք չէր գործել, Հիսուսը չպետք է մահանար։
Սակայն Նա ՆԱԽԸՆՏՐԵՑ մահանալ՝ որպես ԶՈՀ բոլորիս համար։ Նրա տանջալի մահը ծածկեց ողջ մարդկության մեղքը։ Այնուհետև Հիսուսին գերեզմանի մեջ դրեցին։ Աստված տեսավ այդ ԶՈՀԸ և ընդունեց այն։ Աստված ցույց տվեց, որ ընդունել է Հիսուսի զոհը՝ Նրան երրորդ օրը հարություն տալով։
Աստված ասաց, որ եթե մենք ՀԱՎԱՏԱՆՔ և ԸՆԴՈՒՆԵՆՔ Հիսուսին, ԵՏ ԴԱՌՆԱՆՔ մեր մեղքերից և ՀԵՏԵՎԵՆՔ Հիսուսին, Նա ԿՄԱՔՐԻ ՄԵԶ մեր բոլոր մեղքերից և նորից ԿԸՆԴՈՒՆԻ Իր ընտանիքի մեջ։
Աստված ուղարկեց ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ, որ բնակվի մեր մեջ, որ կարողանանք հետևել Հիսուսին։ Այս վերականգնված փոխհարաբերությունն ամրագրելու և ցույց տալու համար, մենք ՄԿՐՏՎՈՒՄ ենք ջրով։
Որպես մահանալու խորհրդապատկեր՝ մենք թաղվում ենք ջրի մեջ։ Որպես նոր կյանքի խորհրդապատկեր՝ դուրս ենք գալիս ջրից՝ Հիսուսին հետևելու համար։
Երբ Հիսուսը հարություն առավ մեռելներից, Նա 40 օր մնաց երկրի վրա։
Հիսուսն Իր հետևորդներին սովորեցրեց, որ գնան ամեն տեղ և աշխարհում բոլորին պատմեն Իր Փրկության Բարի լուրը։ Հիսուսն ասաց․ «Ուրեմն, գնացե´ք և բոլոր ազգերը ԱՇԱԿԵՐՏԵՑԵ´Ք, նրանց ՄԿՐՏԵԼՈՎ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՎ, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։
Իսկ հետո Իր հետևորդների աչքերի առջև Հիսուսը ՀԱՄԲԱՐՁՎԵՑ։ Մի օր Նա ՆՈՐԻՑ ԿԳԱ այնպես, ինչպես որ գնաց։ Նա ՀԱՎԻՏՅԱՆ ԿՊԱՏԺԻ նրանց, ովքեր չսիրեցին և չհնազանդվեցին Իրեն։ Նա ԿԸՆԴՈՒՆԻ և ՀԱՎԻՏՅԱՆ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԿԼԻՆԻ բոլոր նրանց, ովքեր սիրեցին և հնազանդվեցին Նրան։ Մենք Նրա հետ ԿԱՊՐԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ՝ նոր Երկնքում և նոր Երկրի վրա։
Ես ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՄ և ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ այն զոհը, որը Հիսուսն արել է ինձ համար։ Նա ինձ մաքրել է և վերականգնել է իմ դիրքն Աստծո ընտանիքում։ Նա սիրում է ինձ, և ես էլ Նրան եմ սիրում և Նրա հետ կապրեմ հավիտյան Նրա Արքայությունում։ Աստված սիրում է քեզ և ցանկանում է, որ դու էլ ընդունես այս նվերը։ Կուզե՞ս դա հենց հիմա անել։
Փորձե´ք ինքնուրույն պարապել այնքան ժամանակ, մինչև որ Ավետարանը ներկայացնելն այլևս դժվար չլինի։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Կարո՞ղ եք պատմել այս պատմությունն առանց գրվածից օգտվելու: Որքան պատմեք, այնքան կհմտանաք պատմելու մեջ: Հիմա մի պահ կանգ առե´ք և փորձե´ք 3 անգամ պատմել այն։
- Այս պատմությունից մարդկության մասին ի՞նչ եք սովորում:
- Ի՞նչ եք սովորում Աստծո մասին:
- Ի՞նչ եք կարծում, Աստծո պատմությունը նման պատմության միջոցով ավելի հե՞շտ կլինի փոխնցել, թե ավելի դժվար։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար