tool

Հնգաթև աղոթքի մոդելը

Կիսվել այս էջով

Հնգաթև աղոթքը ներկայացնում է հինգ եղանակ, որոնց միջոցով կարող եք աղոթել ցանկացած մարդու համար, ում երբևէ կհանդիպեք՝ հատկապես աղոթքի զբոսանքի ընթացքում։

Զբոսնելու և աղոթելու ընթացքում ուշադիր և զգոն եղե´ք հնարավորությունները բաց չթողնելու համար՝ ականջ դնելով Սուրբ Հոգու հուշումներին, երբ Նա առաջնորդում է աղոթել անհատների կամ խմբերի համար, որոնց հանդիպում եք ճանապարհին։ Դուք կարող եք ասել․ «Մենք աղոթում ենք այս համայնքի համար, կա՞ արդյոք, ինչ-որ հատուկ բան, որ կցանկանաք աղոթենք»։ Կամ էլ կարող եք ասել․ «Ես աղոթում եմ այս տարածքի համար։ Ըստ Ձեզ, ի՞նչ հատուկ կարիք կա, որի համար պետք է աղոթել»։

Պատասխանները լսելուց հետո, կարող եք հարցնել նրանց անձնական կարիքների համար։ Եթե համաձայնվեն, անմիջապես աղոթեք նրանց համար։  Եվ եթե Տերը առաջնորդի, կարող եք այլ կարիքների համար էլ աղոթել։  Կարող եք աղոթել հնգաթև աղոթքի օրինակով.

  • Մարմին - առողջություն
  • Աշխատանք - գործ և ֆինանսներ
  • Զգացմունքներ - տրամադրություն
  • Սոցիալական - մարդկային փոխհարաբերություններ 
  • Հոգևոր  - ճանաչել և սիրել Աստծուն

Մեծ մասամբ մարդիկ ուրախանում են, երբ առաջարկում եք աղոթել իրենց խնդիրների համար։  Եթե տվյալ անձը քրիստոնյա չէ, այս աղոթքը կարող է դուռ բացել հոգևոր զրույցի համար և գուցե հնարավորություն ընձեռի ներկայացնել Ձեր և Աստծո պատմությունը։ Կարող եք հրավիրել նրանց միանալ աստվածաշնչյան սերտողության ինչ-որ դասի, կամ նույնիսկ կարող եք  կազմակերպել դա իրենց տանը։

Եթե տվյալ անձը քրիստոնյա է, կարող եք հրավիրել նրան միանալ Ձեր աղոթքի զբոսանքին, կամ էլ սովորեցնել, թե ինչպես կարելի է զբոսնել և աղոթել՝ օգտագործելով ներգործության 5 ոլորտները կամ հնգաթև աղոթքը՝ Աստծո ընտանիքի սահմանները ավելի ընդարձակելու համար։

 

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Անծանոթներին աղոթել առաջարկելու հետ կապված ի՞նչ վախեր ունեք: Աստված ի՞նչ պետք է Ձեզ ասի, որը կվերացնի Ձեր վախերը:
    • Ի՞նչ լավ բաներ կարող են տեղի ունենալ, եթե հավաքեք Ձեր ուժերը և համարձակ աղոթեք ինչ-որ մեկի համար, նույնիսկ՝ անծանոթի:

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար