tool

Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն

Կիսվել այս էջով

Որպես Հիսուսի հետևորդներ մենք պետք է ամեն օր Աստվածաշունչ կարդանք։ Առաջարկում ենք շաբաթական Աստվածաշնչից կարդալ առնվազն 25-30 գլուխ։ Ամեն օր նոթատետրում գրառումներ կատարելը ՝ օգտագործելով  Ա․Դ․Կ․Ա․Փ. ձևաչափը, կօգնի Ձեզ հասկանալ, հնազանդվել և ավելի շատ մարդկանց փոխանցել սովորածը։ Ի՞նչ է Ա․Դ․Կ․Ա․Փ.-ն։ Այն սկզբնատառերի հապավում է։

  • Աստվածաշունչ – Դուրս գրե´ք մեկ կամ մի քանի աստվածաշնչյան խոսք, որն այսօր Ձեր կարդացած հատվածից հատուկ տպավորվել է։
  • Դիտարկում – Ավելի լավ ընկալելու համար այդ խոսքերը կամ կարևոր կետերը, այն գրի առե´ք Ձեր բառերով։
  • Կիրառում – Մտորե´ք, թե Ձեր կյանքում ինչպես պետք է հնազանդվեք այդ խոսքերին և ինչպես պետք է կիրառեք դրանք։
  • Աղոթք – Գրի առե´ք ձեր աղոթքը, Աստծուն ասելով, թե ինչ եք սովորել և թե ինչպես եք պատրաստվում հնազանդվել սովորածին։
  • Փոխանցում – Հարցրե´ք Աստծուն, թե ում է ցանկանում, որ Ձեր սովորածը և կիրառածը փոխանցեք։

Ա.Դ.Կ.Ա.Փ.-ն  Աստվածաշնչի սերտողության արդյունավետ մեթոդ է, որը կարող է օգտագործել Հիսուսի ցանկացած հետևորդ:

Ահա´ Ա․Դ․Կ․Ա․Փ.-ի մի գործնական օրինակ

Ա – Աստվածաշունչ․ Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Եսայի 55․8-9

Դ – Դիտարկում. որպես մարդ արարած, ես սահմանափակ եմ իմ գիտելիքով և ինչպես վարվելու իմացությամբ։ Իսկ Աստված որևէ կերպ սահմանափակ չէ. Նա տեսնում է և գիտի ԱՄԵՆ ԲԱՆ և կարող է անել ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ։

Կ – Կիրառում. քանի որ Աստված գիտի ամեն բան և Նրա ուղիները լավագույնն են, ես կյանքում շատ ավելի հաջողակ կարող եմ լինել, եթե հետևեմ Նրան և ոչ թե վստահեմ իմ իմացությանը։

Ա – Աղոթք. Տե´ր, ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ այնպիսի կյանքով, որը կհաճեցնի Քեզ և կօգնի ուրիշներին։ Իմ ճանապարհները հանգեցնում են սխալների։ Իմ մտքերը հանգեցնում են վիրավորվածության։ Խնդրում եմ, սովորեցրո´ւ ինձ Քո ճանապարհները և Քո մտքերը։ Թո´ղ քո Սուրբ Հոգին առաջնորդի ինձ, մինչ ես հետևում եմ Քեզ։

Փ - Փոխանցում. ես այս խոսքերը և դրանց կիրառումը կփոխանցեմ իմ ընկերոջը՝ Ստեփանին, ով հիմա կյանքում շատ դժվարությունների միջով է անցնում և կարևոր որոշումներ կայացնելու համար առաջնորդության կարիք ունի։ 

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Որքա՞նով է կարևոր, որ մեկ ուրիշին փոխանցեմ այն, ինչ լսել եմ Աստծուց Աստվածաշնչի սերտողության ժամանակ։
    • Իմ շրջապատում ո՞ւմ հետ կարող եմ բաժնեկցել աստվածաշնչի սերտողության այս մեթոդը։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար