Աշակերտի և եկեղեցու պարզ սահմանումը
Քրիստոսում մեր ինքնությունը և մյուսների հետ հարաբերությունները հասկանալու համար կարևոր է տալ «աշակերտ» և «եկեղեցի» հասկացությունների պարզ սահմանումը:
Ո՞վ է աշակերտը
«Աշակերտ» բառը նշանակում է հետևորդ։ Աշակերտը Աստծո հետևորդն է։ Հիսուսն ասաց. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա»։ Այսպիսով, Աստծո արքայությունում Հիսուսը մեր Թագավորն է։ Մենք Նրա քաղաքացիներն ենք, Նրա կամքի ենթակաները։ Նրա ցանկությունները, նպատակները, մտադրություններն, առաջնահերթություններն ու արժեքները ամենաբարձրն ու լավագույնն են։ Նրա Խոսքն օրենք է։ Ո՞րն է Արքայության օրենքը։ Ի՞նչ է Հիսուսը պատվիրում Իր քաղաքացիներին անել։ Հիսուսը սովորեցրեց, որ Հին Կտակարանի Աստծո պատվիրանները՝ այսինքն՝ ամբողջ օրենքն ու մարգարեները, կարելի է ամփոփել այս երկու բաներում՝ սիրել Աստծուն և սիրել մարդկանց։ Հիսուսը նաև պատվիրեց մեզ աշակերտել և նրանց սովորեցնել պահել այն ամենը, ինչ Նա պատվիրեց։ Եվ քանի որ աշակերտելու մեջ մտնում է սովորեցնել այն ամենը, ինչ Հիսուսն է պատվիրել, Նոր Կտակարանը կարելի է ամփոփել այս մեկ բառով՝ աշակերտել։ Հետևաբար, աշակերտը Հիսուսի հետևորդն է, ով սիրում է Աստծուն, սիրում է մարդկանց և աշակերտում է։
Ի՞նչ է եկեղեցին
Գուցե, եկեղեցի ասելով շենք եք պատկերացնում, մի վայր, որտեղ գնում եք։ Սակայն Աստծո խոսքում եկեղեցին մարդկանց հավաքույթն է, որին պատկանում եք։ Աստվածաշնչում «եկեղեցի» բառը օգտագործվում է երեք տարբեր կերպ։
- տիեզերական եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևել, հետևում և հետևելու են Հիսուսին։
- քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և ապրում են աշխարհի որոշակի հատվածում։
- տնային եկեղեցի - բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուսին և հավաքվում են մի վայրում, որտեղ ապրում է նրանցից մեկը կամ մի քանիսը։
Պարզ եկեղեցիները հոգևոր ընտանիքները են, որոնց կենտրոնն ու Թագավորը Հիսուսն է։ Սրանք նման են հոգևոր ընտանիքների, որոնք սիրում են Աստծուն, սիրում են ուրիշներին և աշակերտում են։ Երբ այս պարզ եկեղեցիները միավորվում են ինչ-որ մեծ բան անելու համար, նրանք կոչվում են ինչ-որ քաղաքի կամ տարածաշրջանի եկեղեցի։ Տիեզերական եկեղեցին բաղկացած է պատմության ողջ ընթացքում գոյություն ունեցող և միմյանց հետ փոխկապակցված պարզ եկեղեցիներից։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Երբ մտածում եք եկեղեցու մասին, ի՞նչ եք պատկերացնում։
- Ո՞րն է տարբերությունը Ձեր պատկերացրածի և տեսանյութում նկարագրված «Պարզ եկեղեցու» միջև:
- Ձեր կարծիքով, ո՞ր մեկն ավելի հեշտ կբազմապատկվի և ինչո՞ւ:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար