Պատրաստե´ք Ձեր երեք րոպեանոց վկայությունը
Հիսուսն Իր հետևորդներին ասաց․ «Դուք վկաներն եք այս բաների»։ Յուրաքանչյուր ոք իր պատմությունն ունի։ Հիմա հնարավորություն ունեք փորձելու պատմել Ձեր պատմությունը։ Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք էլ ենք վկա համարվում, ովքեր «վկայում են», թե Հիսուսն ինչպիսի ազդեցություն է ունեցել մեր կյանքում։ Աստծո հետ փոխհարաբերության Ձեր պատմությունը կոչվում է վկայություն։ Յուրաքանչյուր ոք իր պատմությունն ունի։ Ձեր վկայությունը պատմելով՝ Դուք հնարավորություն եք ստանում հմտանալ այն պատմելու մեջ։
Վկայության երեք հիմնական ձևերը
Ձեր վկայությունը կարող եք պատմել բազում տարբերակներով, սակայն ներքևում բերված են մի քանի արդյունավետ եղանակներ.
- Պարզ ձևակերպում - Կարող եք սկսել այն բանից, թե ինչու եք որոշել հետևել Հիսուսին։ Սա շատ լավ գործում է, եթե լիովին նոր հավատացյալ եք։
- Առաջ և հետո - Դուք կարող եք պատմել Ձեր «առաջվա» և «հետոյի» պատմությունը, այսինքն՝ ինչպիսին էր Ձեր կյանքը Հիսուսին ճանաչելուց առաջ, և թե ինչպիսին է Ձեր կյանքը հիմա։ Պարզ և հզոր։
- Նրա հետ և առանց Նրա - Դուք կարող եք Ձեր պատմությունը պատմել «Նրա հետ» և «առանց Նրա» շեշտադրումով։ Այսինքն՝ ինչպիսին է Ձեր կյանքը «Հիսուսի հետ» և ինչպիսին այն կլիներ «առանց Նրա»։ Այս տարբերակն առավել ազդեցիկ է լինում, եթե հավատքի եք գալիս երիտասարդ տարիքում։
Վկայելու 3 մասերը
Ձեր կյանքի վկայությունը պատմելիս՝ լավ կլինի, որ այն դիտեք որպես երեք մասից բաղկացած գործողություն։
- Նրանց պատմությունը – Ձեր զրուցակցին խնդրե´ք, որ պատմի իր հոգևոր կյանքի պատմությունը։
- Ձեր պատմությունը – Այնուհետև Դուք պատմե´ք Ձեր վկայությունը՝ համապատասխանեցնելով այն նրանց փորձառությանը։
- Աստծո պատմությունը – Վերջում պատմե´ք Աստծո պատմությունը այնպես, որ այն ինչ-որ կերպ համապատասխանի նրանց աշխարհայացքի, արժեքների և նախապատվությունների հետ։
Ազդեցիկ լինելու համար պարտադիր չէ, որ Ձեր վկայությունը երկար լինի կամ շատ մանրամասներ պարունակի։ Իրականում, եթե այն կարողանաք պատմել 3 րոպեի սահմաններում, ապա ավելի շատ ժամանակ կմնա հարցերի և ավելի խորը զրույցների համար։ Իսկ եթե մտահոգ եք, թե ինչպես պետք է սկսեք, հիշե՛ք, լավագույն տարբերակը պարզ տարբերակն է։ Աստված Ձեր պատմության միջոցով կարող է կյանքեր փոխել, սակայն մի՛ մոռացեք, Դուք եք, որ պետք է այն պատմեք։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Որո՞նք են այն սխալ վախերը, որոնք մեզ հետ են պահում մեր վկայությունը պատմելուց։
- Ի՞նչն է, որ վկայությունն ավելի արդյունավետ է դարձնում։ Վկայության զորությունը որտեղի՞ց է գալիս։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար