Համամենթորական խմբեր
Համամենթորության խմբերում առաջնորդը առաջնորդի մենթորն է, որը կիրառելի է անհատ հետևորդների պարագայում, պարզ եկեղեցիներում, հոգևոր նպատակներ հետապնդող կազմակերպություններում կամ նույնիսկ պարզ եկեղեցական ցանցերի շրջանակներում: Այս խմբերը կազմված են այնպիսի մարդկանցից, ովքեր առաջնորդում են և սկսում են 3/3-րդ խմբեր։ Այս խմբերը հետևում են Հիսուսի ծառայության աստվածաշնչյան պարզ օրինակին, մեկը մյուսին հարցեր են ուղղում և կարծիք հայտնում, և այս ամենը արվում է 3/3-րդ խմբի ժամանակի բաշխվածության մոդելով։
Համամենթորության խմբի նպատակն է առաջարկել պարզ ձևաչափ, որը Հիսուսի հետևորդներին կօգնի աճել աղոթքի, հնազանդության, կիրառելու և հաշվետու լինելու մեջ։ Այլ կերպ ասած․ «միմյանց սիրելու մեջ»։
Համամենթորության խմբերը վարելու պարզ ձևաչափ
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Երեք մասերից առաջինում ժամանակ հատկացրե´ք աղոթելու և միմյանց հանդեպ հոգածություն դրսևորելու համար, ինչպես որ կանեիք պարզ 3/3-րդ խմբում։ Այնուհետև ժամանակ հատկացրե´ք քննելու խմբի տեսիլքն ու հավատարմությունը ստանձնած պարտավորությունները կատարելու մեջ. որքանո՞վ է Ձեզ հաջողվել կենալ Հիսուսի մեջ (Աստվածաշունչ կարդալ, աղոթել, վստահել, հնազանդվել, կարևոր փոխհարաբերություններ կառուցել)։ Ձեր խմբին հաջողվե՞լ է ի կատար ածել նախորդ հանդիպման ժամանակ ստանձնած գործողությունների պլանը։ Վերանայե´ք դրանք։
Հայացք դեպի վեր (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Խումբը պետք է քննարկի հետևյալ պարզ հարցերը․
- Ինչպե՞ս է իրավիճակը «չորս դաշտերի գծապատկերի» յուրաքանչյուր հատվածում։
- Ի՞նչն է հաջողվում։ Ո՞րոնք են ամենամեծ մարտահրավերները։
- Վերանայե´ք ձեր ներկայիս սերունդների քարտեզը։
- Ի՞նչն է Ձեզ համար դժվար եղել կամ ի՞նչն եք դժվարացել հասկանալ։
- Ի՞նչ է Աստված Ձեզ վերջերս ցույց տալիս։
- Ունե՞ք որևէ հարց, որ կցանկանայիք ուղղել փորձառու առաջնորդներին կամ այլ մասնակիցներին։
Հայացք դեպի առաջ(Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Ժամանակ հատկացրե´ք բոլորի հետ լուռ աղոթքի համար՝ խնդրելով Սուրբ Հոգուն ցույց տալ, թե ինչպես պատասխանեք այս հարցերին։
- Ի՞նչ գործողություններ կամ ինչ նպատակներ է Աստված ցանկանում, որ իրականացնեմ մինչև հաջորդ հանդիպումը։ (Ձեր գործերը նպատակաուղղված դարձնելու համար օգտագործե´ք «չորս դաշտերի» գործիքը)։
- Ինչպե՞ս կարող են իմ մենթորը կամ խմբի այլ անդամներն օգնել ինձ այս գործում։
Ի վերջո, խմբովի աղոթե´ք՝ զրուցելով Աստծո հետ։ Աղոթքն այնպես կազմակերպե´ք, որ խմբի յուրաքանչյուր անդամի համար անհատապես աղոթեն, և խնդրե´ք Աստծուն, որպեսզի պատրաստի բոլոր այն մարդկանց սրտերը, ում հետ պետք է խոսեն խմբի անդամները մինչև հաջորդ հանդիպումը։ Աղոթե´ք, որ Աստված ամեն անդամի համարձակություն և զորություն տա, որպեսզի նրանք գործի դնեն և հնազանդվեն այն ամենին, ինչ Աստված սովորեցրեց իրենց այս հանդիպման ընթացքում։ Սա լավագույն ժամանակն է, որ փորձառու առաջնորդը աղոթի երիտասարդ առաջնորդի համար։ Քանի որ նմանօրինակ խմբերը հաճախ հեռակա են հանդիպում, այդ իսկ պատճառով Տիրոջ ընթրիքը միասին նշելը կամ միասին ընթրելը դժվար թե հաջողվի, սակայն մի´ մոռացեք հետաքրքրվել անդամների առողջությունով, ընտանիքով և ընկերներով։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Համամենթորության այս ձևաչափը ինչո՞վ է տարբերվում կամ ինչո՞վ է նման համամենթորության Ձեր փորձառությանը, որն ունեցել եք դպրոցում կամ աշխատավայրում։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար