Բազմապատկման տեմպը կարևոր է
Տեմպը կարևոր է, քանի որ թե որտեղ կանցկացնենք հավիտենականությունը որոշվում է «կյանք» կոչվող կարճ ժամանակահատվածում։ Աստծո Խոսքն ասում է, որ Աստված համբերում է և չի ցանկանում, որ ինչ-որ մեկը կործանվի, այլ որ բոլորը դառնան և հետևեն Իրեն։ Աստված մեզ ավելի շատ ժամանակ է տալիս, քանի որ գիտի, որ մեր ժամանակը կարճ է անելու այն ամենը, ինչի համար կանչված ենք և հասնելու այն մարդկանց, որոնց կանչված ենք հասնելու։ Հիսուսին ավելի մոտիկից հետևելու համար մենք պետք է ավելի արագ փնտրենք և գտնենք Իր մարդկանց։ Չենք կարող մեր քմահաճույքով դա անել։ Մենք պետք է արագացնենք մեր տեմպը։
Թեև համաշխարհային եկեղեցին մեծ է իր չափերով և ընդգրկում է աշխարհի բնակչության մեծ մասը, սակայն մեզ չի հաջողվում աճել աշխարհի բնակչության աճի տեմպով։ Սա նշանակում է, որ այսօր ավելի շատ մեղավոր մարդ է ապրում այս երկրագնդի վրա, քան երբևէ։ Այս վիճակագրությունն անընդունելի է։ Այս պատճառով էլ, բազմապատկվող աշակերտների պատրաստումը խիստ կարևոր է։
Պարբերաբար բազմապատկվող աշակերտների տոկոսը չափազանց կարևոր է։ Որպես օրինակ, եկեք դիտարկենք տասը տարվա ժամանակահատվածը։
Ենթադրենք՝ դուք սկսում եք մեկ աշակերտով, ով ամեն 18 ամիսը մեկ նոր աշակերտ է պատրաստում: Նոր աշակերտներն էլ են նույնը անում։ Տասը տարվա ընթացքում դուք կունենաք 64 աշակերտ։
Եթե փոխարենը այդ մեկ աշակերտը և նոր աշակերտները բազմապատկվեն ամեն 4 ամիսը մեկ, ապա տասը տարվա ընթացքում Դուք կունենաք ավելի քան մեկ միլիարդ աշակերտ։ Այլ կերպ ասած՝ տասը տարվա ընթացքում միջին բազմապատկման արագությունը 18 ամսից 4 ամիս դարձնելը չի նշանակում, որ արդյունքը կլինի միայն չորս ու կես անգամ ավելի արագ։ Այն կլինի ավելի քան 15 միլիոն անգամ ավելի արագ։
Դա հնարավոր է դառնում, եթե նոր աշակերտի առաջին գործը լինի իր սովորածն ուրիշներին փոխանցելը։ Սա նշանակում է, որ նա կարող է առաջնորդել մեկ ուրիշին դեպի Քրիստոսը հավատքի գալու պահից սկսած։ Այս օրինաչափությունը կշարունակվի ողջ հասունացման ընթացքում, եթե աշակերտները շարունակեն կիրառել երկկողմ հաշվետվողականության ձևաչափը՝ հնազանդվելու և սովորածը ուրիշներին փոխանցելու համար։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Ինչո՞ւ է տեմպը կարևոր։
- Ի՞նչ պետք է փոխեք ձեր մտածողության, գործողությունների կամ վերաբերմունքի մեջ, որպեսզի ավելի լավ համապատասխանեք տեմպի վերաբերյալ Աստծո առաջնահերթությանը։
- Այս շաբաթվանից սկսած ի՞նչ կարող եք անել, որը փոփոխություն կբերի։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար