Սկսե´ք Zúme դասընթացը

Ստեղծեք Ձեր սեփական դասընթացը

Ստեղծել խումբ

Հավաքե´ք մի քանի ընկերների կամ միացե´ք դասընթացին արդեն գոյություն ունեցող փոքր խմբի հետ։ Ստեղծե´ք Ձեր սեփական դասընթացի խումբը և հետևե´ք առաջընթացին։

Ստեղծել

Միացե´ք որևէ դասընթացի

Միանալ խմբի

Եթե հիմա չեք կարող խումբ հավաքել, միացե´ք Zúme-ի փորձառու մարզիչներից մեկի կողմից առաջնորդվող առցանց դասընթացի խմբերից մեկին։

Միանալ

Դիմել մարզիչ ստանալու համար

Դիմել մարզիչ ստանալու համար

Մենք կարող ենք Ձեզ կապել Zúme-ի անվճար մարզիչի հետ, ով պատրաստ է օգնել Ձեզ հասկանալ դասընթացը և դառնալ պտղաբեր աշակերտ։

Աջակցություն ստանալ

Դասընթացի գաղափարները

Այս ինքնուրույն կազմակերպվող դասընթացում Դուք և Ձեր խումբը կօգտագործեք կարճ տեսանյութեր, քննարկման հարցեր և պարզ վարժություններ, որպեսզի զարգացնեք Ձեր հմտությունները և գիտելիքը հետևյալ բնագավառներում։

Աշակերտության գաղափարներ

  • Աստված օգտագործում է սովորական մարդկանց
  • «Աշակերտի» և «եկեղեցու» պարզ սահմանումը
  • Հոգևոր շնչառություն՝ լսել և հնազանդվել Աստծուն
  • Սպառող, թե՞ արտադրող
  • Հոգևոր տնտեսություն
  • Բադիկների օրինակով աշակերտում. առաջնորդել անմիջապես
  • Աչքեր տեսնելու, թե որտեղ է բացակայում Արքայությունը
  • Խաղաղության որդի և ինչպես գտնել նրան
  • Հավատարմությունը գիտությունից ավելի լավ է
  • Առաջնորդների խմբակներ
  • Ակնկալե´ք առանց հերթականության աճ
  • Բազմապատկամն տեմպը կարևոր է
  • Միշտ լինել երկու եկեղեցու մասնիկ
  • Առաջնորդությունը ցանցերում
  • Համամենթորական խմբեր

Հոգևոր հանձնառություններ

  • Ա.Դ.Կ.Ա.Փ. աստվածաշնչյան սերտողություն
  • Հաշվետու խմբեր
  • Ինչպե՞ս աղոթել մեկ ժամ
  • Փոխհարաբերությունների տնտես. 100 հոգուց բաղկացած ցանկ
  • Ավետարան. ինչպե՞ս այն պատմել ուրիշներին
  • Մկրտություն և ինչպես մկրտել
  • Պատրաստե´ք Ձեր 3 րոպեանոց վկայությունը
  • Ամենամեծ օրհնության տեսիլքը
  • Հաղորդություն և ինչպես այն վարել
  • Աղոթքի զբոսանք և ինչպես դա անել
  • Հնգաթև աղոթքի մոդել
  • 3/3-րդ ձևաչափով հանդիպում
  • Մարզման շրջափուլ հոգևորապես աճող աշակերտների համար
  • Եռամսյա պլան
  • Մարզման ստուգաթերթ
  • Չորս դաշտերի գործիքը
  • Սերունդների քարտեզագրում
  • Ավետարանի փոխանցում «երեք շրջան» մոդելով

Դասընթացի ժամանակացույց

Zúme-ն 20 ժամ տևողությամբ դասընթաց է։ Սակայն այդ 20 ժամը կարող է բաշխվել տարբեր կերպ՝ կախված Ձեր դասընթացի խմբի հասանելիությունից։

10 դասաժամ

Zúme դասընթացի սկզբնական ձևաչափը ներառում է 10 երկու ժամանոց դասաժամ։ Ամեն մի դասաժամ ավարտվում է հնազանդվելու գործնական քայլերով և դասաժամերի միջև ընկած ժամանակահատվածում սովորածը փախանցելու հանձնարարությամբ։ Այս ձևաչափով դասընթացը իրականացվում է շաբաթը մեկ անգամ և տևում է 10 շաբաթ։

20 դասաժամ

Ավելի երկարատև, դանդաղ տեմպով դասընթացն անցնելու համար, 20 դասաժամից բաղկացած ձևաչափը ավելի շատ հնարավորություններ է տալիս կիրառելու յուրաքանչյուր գաղափար և գործիք։ Արդյունքում աշակերտները կարողանում են վարժ կերպով կիրառել գաղափարներն ու հմտությունները։

Արագացված

Zúme-ն կարելի է խտացնել կես օր տևողությամբ 5 դասաժամերի մեջ, որոնց յուրաքանչյուրը կունենա 4 ժամ տևողություն։ Սա կարող է սկսվել ուրբաթ երեկոյան (4 ժամ), և շարունակվել շաբաթ (8 ժամ) և կիրակի (8 ժամ) օրերը։

Ի՞նչ է անհրաժեշտ։

Դասընթացի համար անհրաժեշտ է.

  • Մարդ (հավանաբար Դուք), ով կհստակեցնի հանդիպման ժամանակը և վայրը, կառաջնորդի հետևողականության քննարկումը և կկոորդինացնի գործողությունների պլանը։
  • Դասընթացում ներկայացված գաղափարները և գործիքները սովորելու և կիրառելու համար առնվազն 20 ժամ տրամադրելու պատրաստակամություն։
  • Առնվազն 3 անձ, սակայն 12-ից ոչ ավել։

Դասընթացի համար անհրաժեշտ ՉԷ.

  • ×Դասընթացն առաջնորդելու համար հատուկ թույլտվություն պետք չէ։ Zúme-ն անցկացվում է ինքնուրույն, ձեր իսկ նախաձեռնությամբ, և կարող եք սկսել հենց այսօր։
  • ×Անհրաժեշտ չէ խմբի մյուս անդամներից ավելի շատ գիտելիք կամ փորձառություն ունենալ։ Եթե կարող եք սեղմել «հաջորդը» կոճակը, կարող եք նաև առաջնորդել Zúme դասընթացը։