tool

Ինչպե՞ս մեկ ժամ աղոթել

Կիսվել այս էջով

Աղոթքի շղթան պարզ գործիք է, որը կարելի է օգտագործել անձնական աղոթքի մեջ մարզվելու համար, ինչպես նաև այն հնարավոր է փոխանցել Հիսուսի ցանկացած հետևորդի։ Աղոթքի շղթան բաղկացած է 12 պարզ քայլից, յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այն սովորեցնում է մեզ աղոթքի աստվածաշնչյան 12 տեսակ։ Իսկ վերջում կտեսնեք, որ արդեն մեկ ժամ է, աղոթում եք։ Աստվածաշունչն ասում է․ «Անդադար աղոթք արե´ք»։ Մեզնից քչերը կխոստովանեն, որ անդադար աղոթում են։ Սակայն այս մեկ ժամից հետո, Դուք մեկ քայլով ավելի կմոտենաք դրան։

Աղոթքի շղթան բաղկացած է 12 պարզ քայլից, յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այն սովորեցնում է մեզ աղոթքի աստվածաշնչյան 12 տեսակ։ Իսկ վերջում կտեսնեք, որ արդեն մեկ ժամ է, աղոթում եք։

prayer cycle

ԳՈՀԱՆԱԼ․ Ձեր աղոթքի մեկ ժամը սկսե´ք Տիրոջը գոհություն հայտնելով։ Գոհացե´ք այն ամենի համար, ինչ հիմա գալիս է Ձեր մտքին։ Ինչպես նաև գոհացե´ք կոնկրետ ինչ-որ մի բանի համար, որ Նա արել է Ձեր կյանքում անցյալ շաբաթվա ընթացքում։ Գոհացե´ք Նրանից Ձեր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ամեն բարության համար։
 
ՍՊԱՍԵԼ․ Ժամանակ  հատկացրե´ք և սպասե´ք Տիրոջը։ Լուռ մնացե´ք և թույլ տվե´ք, որ Աստված հանդարտեցնի Ձեր միտքը, և բացահայտի Իր խորհուրդները։
 
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ․ Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ ցույց տա Ձեր կյանքում առկա այն ամենը, ինչ տհաճ է Իրեն։ Խնդրե´ք, որ բացահայտի այն բնավորության գծերը, որոնք ճիշտ չեն, կամ այն սխալ արարքները, որոնք դեռ չեք հասցրել խոստովանել։ Խոստովանե´ք Տիրոջը հիմա, որպեսզի մաքրվեք։
 
ԿԱՐԴԱԼ ԽՈՍՔԸ․ Կարդացե´ք աղոթքի մասին ինչ-որ մի հատված սաղմոսներից, մարգարեություններից, կամ Նոր կտակարանից։
 
ԽՆԴՐԵԼ․ Աստծուն ներկայացրե´ք Ձեր անձնական խնդրվածքները։
 
ԲԱՐԵԽՈՍԵԼ․ Աստծուն ներկայացրե´ք խնդրվածքներ ուրիշների համար։
 
ԱՂՈԹԵԼ ԽՈՍՔԸ․  Աղոթե´ք Աստվածաշնչյան որևէ հատվածի համեմատ։ Այստեղ օգնության կարող են գալ աստվածաշնչյան աղոթքները, ինչպես նաև մի շարք սաղմոսներ։
 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ. Շնորհակալություն հայտնե´ք Աստծուն Ձեր, Ձեր ընտանիքի և եկեղեցու անունից այն ամենի համար, որ ունեք Ձեր կյանքում.
 
ԵՐԳԵԼ․ Երգե´ք փառաբանական, երկրպագական կամ որևէ հոգևոր երգ։
 
ԽՈՐՀԵԼ․ Խնդրե´ք Տիրոջը, որ խոսի Ձեզ հետ։ Թուղթ ու գրիչը պատրաստ պահե´ք, որպեսզի գրի առնեք այն զգացողություններն ու գաղափարները, որոնք Աստված տալիս է։
 
ԼՍԵԼ․ Ժամանակ հատկացրե´ք միահյուսելու կարդացածը, աղոթածը և երգածը, և տեսե´ք, թե Աստված այդ ամենի միջոցով ինչպես է Ձեզ հետ խոսում։
 
ԳՈՀԱՆԱԼ․ Գոհացե´ք Տիրոջից միասին անցկացրած ժամանակի և այն զգացողությունների ու տպավորությունների համար, որ Տերը տվել է։ Փառավորե´ք Նրան Իր հիասքանչ էության համար։
 
Դիք Իսթմանի «Այն ժամը, որը փոխում է աշխարհը» գրքից․ © 2002  Dick Eastman, Chosen Books, Grand Rapids, MI, օգտագործման համար թույլատվությունն առկա է։

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

Ի՞նչ պետք է այլ կերպ անեք կամ ի՞նչ պետք է չանեք Ձեր աղոթքի կյանքը նոր մակարդակի հասցնելու համար։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար