Սերունդների քարտեզագրում
Սերունդների քարտեզագրումը (նաև հայտնի է որպես սերունդների քարտեզ կամ սերունդների գծապատկեր) ևս մեկ պարզ գործիք է, որն օգնում է առաջնորդներին հասկանալ իրենց դաշտում գրանցված աճի միտումը: Քարտեզագրման արդյունքում բացահայտվում են պտղաբեր եկեղեցիները, որոնք արժանի են շարունակական ներդրումների և ուշադրության: Սերունդների քարտեզը կարելի է նկարել մեկ թերթի կամ էլ մի քանի թերթիկների վրա: Այս քարտեզն օգնում է տեսնել այն վայրերը, որտեղ բազմապատկումը դադարել է, և գուցե անհրաժեշտ է վերապատրաստում իրականացնել: Շարժման առողջությունը առաջնորդների համար առաջնահերթ խնդիր է, իսկ պտղաբերությունը առողջությունը չափելու գլխավոր միջոցն է:
Խմբի տարրերը
Խմբի հասունության մասին հիմնական տեղեկությունը կարելի է գրանցել հինգ պարզ դաշտերում (այն գծվում է չորս դաշտերի գծապատկերի նման):
- Առաջնորդի անունը
- Խմբում առկա փնտրողների (հետաքրքրվածներ) թիվը
- Խմբում մկրտված հավատացյալների թիվը
- Հաշվետու լինողների թիվը
- Գործում է որպես եկեղեցի (Այո/Ոչ)
- Նոր խումբ սկսած անդամների թիվը
Յուրաքանչյուր եկեղեցու համար նշվում է առաջնորդի անունը, տեղանքը և ձևավորման ամսաթիվը: Յուրաքանչյուր եկեղեցի պարունակում է նաև տեղեկություններ, որոնք կապված են «չորս դաշտերի» գծապատկերի հինգ ասպեկտների հետ: Վերին ձախ քառորդը ցույց է տալիս, թե խմբում քանի ոչ քրիստոնյաներ կան (այն կարող է ամբողջովին բաղկացած լինել փնտրողներից և դեռ եկեղեցի չհամարվել): Վերին աջ քառորդը ցույց է տալիս, թե խմբում քանի հավատացյալ կա (մկրտվածների թիվը): Ստորին աջ քառորդը ցույց է տալիս, թե մասնակիցներից քանիսն են ներգրավված հաշվետու խմբերում: Ստորին ձախ քառորդը ցույց է տալիս, թե խումբն արդյոք գործում է որպես եկեղեցի, թե ոչ:
Կենտրոնական հատվածը ցույց է տալիս, թե խմբի մասնակիցներից քանիսն են նպաստել հաջորդ սերնդի եկեղեցիների ձևավորմանը:
Այս սերունդների քարտեզագրման տեղեկատվությունն օգտակար է մի քանի մակարդակներում: Նախ՝ այս տվյալները բացահայտելու գործընթացը օգնում է համոզվել, որ յուրաքանչյուր մակարդակում պատշաճ մենթորություն և մարզում է իրականացվում: Երկրորդ՝ այն հուշումներ է տալիս ինչպես առանձին հոգևոր ընտանիքների, այնպես էլ ընդլայնված ցանցերի ուժեղ և թույլ կողմերի մասին: Նման գնահատման միջոցով հաճախ բացահայտվում են ուժեղ և թույլ կողմերի օրինաչափությունները:
Սերունդների քարտեզի մեկ օրինակ

Նշենք, որ այս սերունդների քարտեզում ներկայացված են չորս սերունդներ: Քարտեզի առաջին սերնդում կա միայն մեկ եկեղեցի: Երկրորդ սերնդում կան չորս եկեղեցիներ, ինը եկեղեցիներ՝ երրորդ սերնդում, և չորս եկեղեցիներ՝ չորրորդ սերնդում:
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Եթե հիմա սերունդների քարտեզ գծել չեք կարող, հավատո՞ւմ եք արդյոք, որ Աստված մի որ կարող է դա անել Ձեր միջոցով:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար