Չորս դաշտերի գործիքը
Չորս դաշտերի ախտորոշիչ գծապատկերը պարզ գործիք է, որը կարելի է օգտագործել առաջնորդների խմբակում՝ պարզելու, թե ներկայումս գործադրվող ջանքերը և Արքայության տարածումը որ փուլում են։ Հիսուսը հաճախ վերցնում էր աշակերտներին և տանում ծառայությունից դուրս, ավելի լուռ մի վայր՝ տեսնելու, թե աշխատանքն ինչպես է առաջ գնում։ Այս պարզ գործիքի օգնությամբ դուք և Ձեր համաղեկավարները կարող եք հետևել Հիսուսի օրինակին և կարգավորել Ձեր ամենատարբեր պարտականությունները: Օգտագործե´ք այս գործիքը համամենթորության ժամանակ՝ քննելու ծավալվող գործունեությունը, մարդկանց և խմբերը՝ դասակարգելով դրանք տարբեր դաշտերում, և միմյանց ուղղելով առանցքային հարցեր՝ գործողությունների հերթականությունը և հաջորդ քայլերը պարզելու համար:
«Չորս դաշտեր» գործիքի օրինակը

Դատարկ դաշտ
Հարցրե´ք - Որտե՞ղ կամ ո՞ւմ հետ եք պլանավորում ընդլայնել Արքայության սահմանները (ի՞նչ էթնիկ խմբերի հետ)։
Ցանքսի դաշտ
Հարցրե´ք - Որտե՞ղ կամ ո՞ւմ եք պատմում Արքայության Բարի լուրը։ Ինչպե՞ս եք դա անում։
Աճի դաշտ
Հարցրե´ք - Ինչպե՞ս եք մարզում մարդկանց և օգնում, որպեսզի աճեն հոգևորապես, անհատապես և իրենց բնական միջավայրում։
Հունձքի դաշտ
Հարցրե´ք - Ինչպե՞ս են հոգևոր նոր ընտանիքներ (պարզ եկեղեցիներ) ձևավորվում։
Բազմապատկման դաշտ
Հարցրե´ք - Ու՞մ հետ, ինչպե՞ս և ե՞րբ եք ֆիլտրում, մարզում և վերարտադրության համար հաշվետվության հրավիրում հավատարիմ մարդկանց։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Ո՞վ է այն մարդը, ով կիսում է Ձեր սրտացավությունը և ում հետ կարող եք հանդիպել և քննարկել այս հարցերը։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար