Ակնկալե´ք առանց հերթականության աճ
Շատ հաճախ մարդիկ, բազմապատկվող աշակերտությունը դիտարկելիս, քայլ առ քայլ գործընթաց են պատկերացնում։ Օրինակ, այսպես։ (1) Սկզբում աղոթք։ (2) Հետո նախապատրաստում։ (3) Հետո փոխանցել Աստծո Բարի լուրը։ (4) Հետո աշակերտել։ (5) Հետո եկեղեցիներ հիմնել։ (6) Հետո առաջնորդներ պատրաստել։ (7) Իսկ վերջում նոր վերարտադրվել։
Երբ դիտարկում ենք այս մոդելը, Երկնքի Արքայության ընդլայնումը թվում է հեշտ կիրառելի, հերթականությամբ, քայլը քայլի հետևից մի գործընթաց։
Սակայն խնդիրը նրանում է, որ դա միշտ չէ, որ գործում է։ Իսկ առավել մեծ խնդիրն այն է, որ միշտ չէ, որ դա լավագույն եղանակն է։
Եթե ցանկանում ենք, որ Աստծո Արքայությունը արագ աճի, ուրեմն սպասենք առանց հերթականության աճի և նույնիսկ խրախուսենք այն։
Աշակերտության այս ընթացքը քայլերի հերթականություն չունի։ Շատերը աշակերտությունը պատրկեացնում են որպես մեկ գծով ընթացող, իրար հաջորդող քայլերի մի դասավորվածություն. աղոթք, նախաավետարանչություն, ավետարանչություն, աշակերտում, եկեղեցու կազմավորում, առաջնորդների պատրաստում և վերարտադրում։ Սակայն պարտադիր չէ, որ գործընթացն այսպես ընթանա։
Պատկերացրե´ք ժամանակային մի առանցք, որի վրա նշված է հինգ կետ. (B) ծնունդ; (1)` այն պահը, երբ ինչ-որ մեկը առաջին անգամ լսում և հասկանում է Ավետարանը, (+)՝ երբ նա ընտրում է հետևել Քրիստոսին, (M)՝ երբ նա սկսում է բազմապատկվել (կիրառում է այն, ինչ սովորում է, և փոխանցում է ուրիշներին) , և մահ:

Տվյալ սցենարում, հոգևոր կայացման ժամանակը ընկած է կետ 1-ից M կետի միջակայքում։
Եթե մենք նոր հավատացյալներին հետևողական կերպով սովորեցնենք «ամենամեծ օրհնության» մոտեցումը, որն արդեն իսկ ուսումնասիրել ենք, կարող ենք այս պատկերը փոխել և բերել հետևյալ տեսքի։

Այս սցենարում հոգևոր կայացումը դեռևս ընկած է կետ 1-ից մինչև կետ M ժամանակահատվածը: Դուք կնկատեք, որ այդ ժամանակահատվածը զգալիորեն կրճատվել է: Ժամանակի այս կրճատումը կարող է հսկայական փոփոխություն բերել մի քանի սերունդների ընթացքում, քանի որ դրա ունեցած ազդեցությունն էլ է բազմապատկվում: Հնարավոր է լինի մի սցենար, որտեղ մարդիկ կսկսեն կիրառել բազմապատկումը նախքան իրենց կյանքը Քրիստոսին տալը:
Օրինակ, պատկերացրեք, որ հանդիպել եք մեկին, ով հետաքրքրված է հոգևոր թեմաներով, սակայն դեռ պատրաստ չէ իր կյանքը տալ Քրիստոսին: Բայց, միևնույն ժամանակ, նա պատրաստ է հավաքել իր ընկերներին և ընտանիքի անդամներին՝ Աստվածաշունչը ուսումնասիրելու համար: Դուք կարող եք ցույց տալ նրան, թե ինչպես դա կարող է անել և ինչպես կարող է մարզել ուրիշներին, որպեսզի նրանք էլ նույնն անեն:
Հավանական է, որ առաջին մարդը դեռ Հիսուսին չընդունած, նրանք կսկսեն վերարտադրվել՝ կազմելով նոր խմբեր և մարզելով նոր առաջնորդների։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք աշակերտել մարդկանց՝ առաջնորդելով նրանց դեպի փրկություն, հակառակ այն կարծրացած մտածելակերպի, որ մարդը կարող է աշակերտել, միայն Քրիստոսին հետևելուց հետո։
Այն կարելի է պատկերել հետևյալ գծապատկերով.

Այս սցենարում, ժամանակի ընթացքում (մի քանի սերունդ անց), հոգևոր կայացման տևողությունը՝ 1 կետից-ից մինչև M կետը ընկած ժամանակահատվածը, կարող է ավելի կրճատվել: Նման արդյունք կարող ենք ունենալ նաև այն իրավիճակներում, երբ մարդիկ անմիջապես ի վիճակի չեն կամ պատրաստ չեն լսել Ավետարանը, սակայն նրանց կարող ենք սովորեցնել բազմապատկման մոդելը, երբ նրանց հետ առնչվում ենք համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում: Այնուհետև, հնարավորությունը ստեղծվելուն պես, մարդկանց այդ ցանցին կարող ենք ներկայացնել Ավետարանը։
Այն կարող է ունենալ հետևյալ տեսքը

Այսպիսով, բազմապատկվող աշակերտության հիմնական հրատապ հարցն այն է, թե ով է «բարի հողը»: Ո՞վ է այն մարդը, որ հավատարմորեն կկիրառի սովորածը և կփոխանցի այն ուրիշներին: Արժե, որ մեր ժամանակը, ներուժը և ջանքերը կենտրոնացնենք նման մարդկանց վրա։ Նրանց հետ պետք է հաստատել մենթորական հարաբերություն: Երբ աշխատում եք այնպիսի մարդկանց հետ, ովքեր Ձեր առկա հարաբերությունների ցանցից դուրս են, խիստ կարևոր է, որ զտեք հենց այս տեսակի անհատներին:
Այդպիսի մարդիկ կարևոր են աշխարհագրական նոր վայրերում, նոր էթնիկ խմբերում և հարաբերությունների նոր ցանցերում Արքայության տարածման համար:
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Երբևէ տեսե՞լ եք, որ նոր հավատացյալը արագ բազմապատկվի։
- Որո՞նք են վերարտադրության գործընթացը դանդաղեցնող կամ դադարեցնող, գիտակցաբար կամ անգիտակցաբար արվող մեր գործողությունները։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար