concept

Սպառող թե՞ արտադրող

Կիսվել այս էջով

Եթե ցանկանում ենք բազմապատկվող աշակերտներ պատրաստել, ապա պետք է նրանց դարձնենք արտադրող և ոչ միայն սպառող: Սակայն այս ապականված աշխարհում մարդիկ մերժել են Աստծո ծրագիրը, իսկ շատերն իրենց էներգիան ծախսում են Աստծո կատարյալ ծրագրի միայն մի հատվածն ապրելու համար։ Նրանք սովորում են, սակայն իրենց սովորածը չեն փոխանցում ուրիշներին։ Նրանք լցվում են, սակայն երբեք չեն լցնում։ Նրանք սպառում են, սակայն չեն արտադրում։

Գոյություն ունի չորս հիմնական եղանակ, որի միջոցով Աստված օգնում է, որպեսզի հոգևորապես աճենք: Մեր գործիքակազմում այդ գործիքները ներկայացված են հետևյալ կերպ։

1. Աստվածաշունչ

Յուրաքանչյուր աշակերտի հարկավոր է այնպես մարզել, որպեսզի կարողանա սերտել, մեկնաբանել և կիրառել Աստծո խոսքը։ Հազարավոր տարիների ընթացքում և բազմաթիվ հեղինակների միջոցով Աստված Իր Խոսքը խոսել է հավատարիմ մարդկանց, ովքեր գրի են առել և իրենց լսածը փոխանցել են ուրիշներին։ Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է Աստծո պատմությունը, Նրա ծրագրերը, Նրա սրտի փափագը, Նրա ճանապարհները։ Եթե աշակերտը գրաճանաչ չէ, ապա նրան պետք է օգնենք, որ դա անի բանավոր մեթոդով, օրինակ, սկսի  լսել Աստվածաշնչի աուդիո տարբերակը: Այս բաժնում նշված երեք գործիքները լրացնում են մեկը մյուսին՝ օգնելով աշակերտներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ Սուրբ Գիրքը ճիշտ մեկնաբանելու և կիրառելու համար: Եթե դեռ չեք ծանոթացել դրանց, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել դրանք։

2. Աղոթք


Աղոթքը առանցքային դեր է կատարում Աստծո հետ մեր փոխհարաբերության կյանքում: Աղոթքի միջոցով մենք թե´ լսում ենք Աստծուն և թե´ խոսում Նրա հետ: Աղոթքը մեզ հնարավորություն է տալիս ավելի ճանաչել Նրան և հասկանալ Նրա սրտի փափագը, Նրա կամքը և Նրա ճանապարհները: Այն օգնում է մեզ ծառայել ուրիշներին, սովորեցնել և վկայել նրանց: Հաջորդ երկու գործիքները կարող են օգնել աշակերտներին աճել իրենց անձնական աղոթքի կյանքում և ծառայել ուրիշներին, ինչպես նաև ուրիշների հետ: Այս գործիքներն օգնում են ձևավորել աղոթքի կյանքի սովորություն, և միշտ աշխարհին նայել հոգևոր տեսանկյունից և ոչ թե տեսանելի ֆիզիկական  իրավիճակից ելնելով։ Այդ գործիքները նաև օգնում են մեծացնել աղոթելու մեր կարողությունը։

3. Կյանք Քրիստոսի մարմնում

Աստված Իր Մարմինն այնպես է կառուցել, որ մենք մեկս մյուսի կարիքն ունենանք։ Մեզնից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ուժեղ և թույլ կողմեր։ Մենք կանչված ենք  մեկս մյուսին հնազանդվելու և ծառայելու համար։ Աշակերտի կյանքը միայն Աստծո հետ փոխհարաբերություն չէ, այլ փոխհարաբերություն ուրիշների հետ ևս։ Աշակերտությունը միայն անհատական երևույթ չէ, այն էությամբ խմբակային է։ Ներքոհիշյալ գործիքները մղում են մեզ դրսևորել սեր և լավ գործեր երկկողմանի հաշտվետվողականության սիրո միջավայրում, որպեսզի հնազանդվենք և ուրիշներին փոխանցենք այն, ինչ Աստված պատվիրում է մեզ։


4. Հալածանք և տառապանք

Աստված օգտագործում է հալածանքն ու տառապանքը հօգուտ մեզ։ Նա օգտագործում է դրանք մեր բնավորությունը հղկելու և մեր մեջ աստվածահաճո հատկանիշներ ձևավորելու համար: Դրանց միջոցով Աստված զորացնում և մաքրում է մեր հավատքը: Դրանց օգնությամբ Աստված  նախապատրաստում է մեզ տառապյալներին ծառայելու համար։ Երբ պատրաստ ենք լինում հանուն Աստծո զոհել  և վտանգի տակ դնել մեր անձը, դրանով մենք փառավորում ենք Տիրոջը։ Աստված խոստացել է, որ այս աշխարհում ամբողջությամբ Աստծո համար ապրելու դեպքում, կլինենք հալածված։ Եթե մեր աշակերտներին սովորեցնենք ակնկալել հալածանք և տառապանք Աստծո Արքայության համար, այդ ժամանակ ավելի հավանական է, որ նրանք չեն շփոթվի, չեն դառնանա, չեն զայրանա, չեն վրդովվի, չեն  հուսալքվի կամ չեն ընկճվի, երբ իրականում հանդիպեն հալածանքի և տառապանքի։ Հարկավոր է դեռ ամենասկզբից նախապատրաստենք մեր աշակերտներին ակնկալել տառապանքներ, և դրանց միջով անցնելիս՝ վստահել Աստծուն որպես հավատարիմ Արարաչի, ով ամեն բան կգործադրի ի բարին։ Արքայության համար տառապելը պատրաստում և զտում է մեզ հավիտենության մեջ Քրիստոսի հետ թագավորելու համար։

 

 

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Վերոնշյալ չորս բաժիններից (Աղոթք, Աստծո խոսք, և այլն) ո՞րն եք արդեն իսկ կիրառում։
    • Ո՞րոնք են, որ անորոշ են թվում։
    • Ուրիշներին մարզելու համար որքանո՞վ եք պատրաստ։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար