Հաշվետու խմբեր
Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ մի օր պետք է հաշիվ տա, ուստի Հիսուսի յուրաքանչյուր հետևորդ պետք է վարժվի ուրիշներին հաշվետու լինելու մեջ։ Հիսուսը շատ պատմություններ պատմեց հաշվետու լինելու մասին և հայտնեց մեզ, թե ինչպես ենք պատասխան տալու մեր արածի կամ ասածի համար։ Այսպիսով, հաշվետու խմբերը բնականոն երևույթ են, երբ եղբայրներն ու քույրերը միասին քայլում են ճշմարտության և սիրո մեջ: Հաշվետու խմբերը երկու-երեք միևնույն սեռի անձանցից բաղկացած խմբեր են․ տղամարդիկ տղամարդկանց հետ, կանայք կանանց հետ։ Նրանք շաբաթը մեկ անգամ հանդիպում են քննարկելու մի շարք հարցեր։ Այդ հարցերն օգնում են բացահայտել, թե որ բնագավառներում են հաջողություն գրանցում, և որ բնագավառներում շտկման կարիք կա։ Նրանք նույնիսկ կարող են հանդիպել հեռակապի միջոցով, եթե չեն կարող դեմ առ դեմ հանդիպել։
ՀԱՇՎԵՏԵՈՒ ՀԱՐՑԵՐ - ՀԱՐՑԱՇԱՐ 1
- Աղոթենք, որ ավելի նմանվենք Հիսուսին։
- Ինչպե՞ս եք։ Ձեր աղոթքի կյանքն ինչպե՞ս է։
- Կա՞ որևէ մեղք, որ կցանկանաք խոստովանել։ (Մարդկային փոխհարաբերություններին, սեռական, ֆինանսական, հպարտության, ազնվության ոլորտներին, ինչպես նաև ղեկավարությանը հնազանդվելուն առնչվող մեղքեր և այլն)։
- Հնազանդվե՞լ եք, արդյոք, այն բանին, ինչ Աստված ասել էր անցյալ հավաքույթին։ Մանրամասնե´ք։
- Աղոթե՞լ եք, արդյոք, այն «անհավատների» համար, որոնց նախորդ շաբաթ ընդգրկել էիք ձեր ցանկում։ Առիթ ունեցե՞լ եք որևէ մեկին սովորածը փոխանցել։ Մանրամասնե´ք։
- Այս շաբաթ Աստվածաշնչից որևէ նոր խոսք անգիր սովորե՞լ եք։ Ասե´ք դա անգիր հիմա։
- Այս շաբաթ Աստվածաշանչից առնվազն 25 գլուխ կարդացե՞լ եք։
- Այս շաբաթ Աստված ի՞նչ է ասել Ձեզ Իր Խոսքի միջոցով։
- Ի՞նչ որոշակի քայլեր պետք է ձեռնարկեք դրա հետ կապված։
- Այս շաբաթ Ձեր 3/3-րդ խմբով հավաքվե՞լ եք։ Ինչպե՞ս ընթացավ հավաքույթը։
- Այս շաբաթ ինչ-որ մեկի համար օրինակ հանդիսացե՞լ եք կամ աջակցե՞լ եք, որպեսզի նոր 3/3-րդ խումբ սկսի։ Որոշակի մանրամասներ տրամադրե´ք։
- Կա՞ ինչ-որ բան, որը խոչընդոտում է Ձեզ Քրիստոսին հետևելու համար։
- Այս շաբաթ առիթ ունեցե՞լ եք Բարի լուրը փոխանցել ինչ-որ մեկին։ Մանրամասնե´ք։
- Հենց հիմա եկե´ք ժամանակ հատկացնենք և պարապենք, որպեսզի կարողանաք 1-3 րոպեի ընթացքում Ձեր կյանքի վկայությունը և Ավետարանը սահուն փոխանցել։
- Հաջորդ շաբաթ ո՞ւմ կարող եք հրավիրել այս խումբ։ Եթե խումբն արդեն իսկ չորս կամ ավել հոգուց է բաղկացած, ուրեմն մի նոր խումբ սկսե´ք։
- Ավարտե´ք աղոթքով՝ հաշվի առնելով ասվածը։
Հաշվետու հարցեր – հարցաշար 2
- Ի՞նչ ազդեցություն են ունեցել անցյալ շաբաթվա ընթերցանությունից ստացված հայտնությունները Ձեր մտածելակերպի և կենսակերպի վրա։
- Այդ հայտնություններն ո՞ւմ եք փոխանցել և ինչպե՞ս է դա ընդունվել։
- Աստված ի՞նչ է արել Ձեր կյանքում անցյալ շաբաթ։
- Այս շաբաթ Ձեզ հաջողվե՞լ է, արդյոք, լեզվով կամ գործերով ինչ-որ մեկին վկայել Հիսուս Քրիստոսի մեծության մասին։
- Դուք ենթարկվե՞լ եք սեռական բնույթի հրապուրիչ նյութերի ազդեցությանը կամ թույլ տվե՞լ եք, որ Ձեր միտքը կլանված լինի անպատշաճ սեռական մտքերով:
- Գիտակցո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր ծախսած ամեն գումարը Աստծուն է պատկանում։
- Փափագե՞լ եք արդյոք ինչ-որ բան, ինչը Ձեզ չի պատկանում։
- Ձեր խոսքերով ինչ-որ մեկի անվանը կամ զգացմունքներին վնաս պատճառե՞լ եք։
- Ձեր խոսքերում կամ գործողություններում եղե՞լ եք, արդյոք, անազնիվ կամ չափազանցնող։
- Տրվե՞լ եք արդյոք կախվածություն առաջացնող զբաղմունքների ազդեցությանը (կամ ծուլություն կամ անկարգապահություն)։
- Եղե՞լ եք, արդյոք, հանդերձանքի, ընկերների, աշխատանքի կամ նյութական ուենցվածքի գերին։
- Պատահե՞լ է, արդյոք, այնպես, որ չեք կարողացել ներել ինչ-որ մեկին։
- Ի՞նչ հոգսեր և մտահոգություններ են Ձեզ այս պահին անհանգստացնում։ Բողոքե՞լ կամ տրտնջացե՞լ եք։
- Կարողացե՞լ եք Ձեր սիրտը գոհունակ պահել։
- Կարևոր փոխհարաբերություններում հաջողվե՞լ է, արդյոք, ցուցաբերել հարգանք, ըմբռնում և առատաձեռնություն։
- Ինչպիսի՞ գայթակղություններ են պատահել մտքի, լեզվի կամ գործողությունների բնագավառում, և ինչպե՞ս եք արձագանքել դրանց։
- Ինչպե՞ս եք օգտագործել ուրիշներին, մասնավորապես, հավատացյալներին ծառայելու կամ օրհնելու հնարավորությունը։
- Ձեր աղոթքները ինչ-որ կերպ պատասխանվե՞լ են։
- Շաբաթվա համար հատկացված ընթերցանությունն ավարտե՞լ եք։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Ո՞ւմ հետ կարող եմ պարբերաբար հանդիպել և քննարկել այս հարցերը: Աղոթե´ք և խնդրե´ք Աստծուն, որ Ձեզ անուն տա:
- Ի՞նչն է խանգարում Ձեզ, որպեսզի նմանօրինակ նպատակասլացություն դրսևորեք Ձեր անձնական սրբության հարցում:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար