Ավետարանի փոխանցում «3 շրջան» գործիքի միջոցով
Աստծո պատմությունը պատմելու շատ եղանակներ կան։
Թե որն է դա անելու լավագույն տարբերակը, կախված է՝ ում ենք ցանկանում պատմել, և ինչպիսի աշխարհայացք ու կյանքի փորձառություն ունի այդ մարդը։ Աստված օգտագործում է բաժնեկցելուն պատրաստ սրտերը, որպեսզի գործի լսելուն պատրաստ սրտերի հետ։ Դա Նրա գործն է։ Նա պարզապես հրավիրում է մեզ միանալ Իրեն։
Աստծո պատմությունը փոխանցելու եղանականերից մեկը «Երեք շրջան» կոչվող պարզ գծապատկերը բացատրելն է։

Բոլորս ապրում ենք կործանված, մեղավոր աշխարհում։
Անդադար տեսնում և լսում ենք տառապանքի, մահվան, պատերազմի, տարբեր մոլուցքների պատմություններ։ Դրանք ամենուր են։ Սակայն ի սկզբանե Աստված այդպես չէր ծրագրել։
Աստծո կատարյալ ծրագիրը մի աշխարհ էր՝ լի սիրով, ուրախությամբ, միաբանությամբ և խաղաղությամբ։
Իսկ ինչպե՞ս մենք դուրս եկանք Աստծո կատարյալ ծրագրից և հայտնվեցինք կործանված աշխարհում։ Աստվածաշունչը այն անվանում է «մեղք»։
Մեղքն Աստծո ճանապարհից շեղվելը և մեր սեփական ճանապարհով ընթանալն է։ Մեղքը մեզ բաժանում է Աստծուց։ Մեղքի պատճառով մենք կոտրվում ենք։ Մեղքը հանգեցնում է հոգևոր մահվան։
Մարդիկ ցանկանում են դուրս պրծնել այդ կոտրված վիճակից։ Այդ վիճակից դուրս գալու համար զանազան բաներ ենք փորձում։ Ոմանք դա փորձում են անել թմրանյութերի և ալկոհոլի միջոցով։ Ոմանք լավ աշխատանքի կամ շատ գումար ունենալու միջոցով։ Ոմանքս էլ մտածում ենք, որ ինչ-որ մարդկային փոխհարաբերություն կարող է մեզ ազատել այդ վիճակից։ Ոմանք նույնիսկ դա փորձում են անել կրոնի միջոցով՝ մտածելով, որ լավ վարքը կամ ուրիշներին օգնելը մեզ ազատ կարձակի։
Սակայն սրանցից և ոչ մեկը երբևէ չի լուծի մեղքի հարցը։ Նույնիսկ երբ թվում է, որ մի պահ դուրս ենք եկել, կրկին վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսել էինք։ Ահա´ մի դաժան ճշմարտություն։ Եթե մենք դեռ անկման՝ այսինքն մեղքի մեջ ենք, ապա երբ այս կյանքն ավարտվի, Աստվածաշունչն ասում է, որ մենք մեկընդմիշտ կբաժանվենք Աստծուց։ Ընդմիշտ։
Աստվածաշունչն այդ վայրն անվանում է դժոխք։
Սակայն Աստված չի ցանկանում, որ մենք մնանք մեղքի մեջ։
Աստվածաշունչն ասում է. Աստված այնպես սիրեց մեզ, որ Իր Որդուն ուղարկեց, որ մեզ համար ճանապարհ պատրաստի։ Հիսուսն այս աշխարհ եկավ մեր մեղքերը ջնջելու և մեզ մեղավորությունից դուրս բերելու համար։
Այսպիսով, Հիսուսը՝ Աստծո Որդին, Իր մահվան միջոցով վերացրեց մեր մեղքը։
Մահանալուց և թաղվելուց երեք օր հետո Հիսուսը հարություն առավ մեռելներից։ Իր մեծ զոհի շնորհիվ, Աստված Հիսուսին Թագավոր կարգեց ամեն բանի վրա՝ երկնքում և երկրի վրա։
Արքա Հիսուսը ճանապարհ հարթեց, որպեսզի կարողանանք դուրս գալ մեղավորությունից։ Աստված ասաց, եթե
... ՀԵՏ ԴԱՌՆԱՆՔ մեր մեղքերից
... և ՀԱՎԱՏԱՆՔ որ Հիսուսը մահացել է մեզ համար
... և ՄԿՐՏՎԵՆՔ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով
ապա Աստված մեզ հարություն կտա, ինչպես որ ՀԻՍՈՒՍԻՆ հարություն տվեց, որպեսզի հավիտյան ապրենք մի նոր կյանքով՝ որպես Աստծո ընտանիքի մասնիկ։
Իսկ հետո մենք այդ նոր կյանքը փոխադրում ենք այս կործանված աշխարհ, և սպասում ենք Հիսուսի վերադարձին, երբ Նա կգա ու նոր երկինք և նոր երկիր կստեղծի, որտեղ հավիտյան Նրա հետ կլինենք՝ որպես կատարյալ ամբողջություն։
Աստված ցանկանում է, որ մենք ԱՃԵՆՔ Իր հետ փոխհարաբերության մեջ։ Աստված ցանկանում է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ մեր այն դիրքը, որը Նա նախասահմանել էր Իր կատարյալ ծրագրում։
Որպես Աստծո ընտանիքի անդամ, Հիսուսը մեզ առաքելություն է տալիս՝ կյանքի նպատակ, և ճանապարհ հնարավոր լավագույն կյանքն ապրելու համար։
Հիսուսի կողմից մեզ տրված այդ առաքելությունը ԳՆԱԼՆ է։
Հիսուսը մեզ ուղարկում է այնպես, ինչպես Իր Հայր Աստվածն էլ Իրեն ուղարկեց դեպի կործանված աշխարհ, որպեսզի օգնենք ուրիշներին ազատվել մեղքից և դառանալ Աստծո հավիտենական ընտանիքի անդամ։
Այս երեք շրջաններից բաղկացած աշխարհում կա միայն երկու տեսակի մարդ.
Մարդիկ, ովքեր Աստծո կատարյալ ծրագրի մասնիկն են և իրենց կյանքով իրագործում են Աստծո փրկագործման առաքելությունը, և օգնում, որպեսզի Աստված մեկընդիշտ վերամիավորվի Իր ընտանիքի հետ։
Կամ
Մարդիկ, ովքեր դեռ մեղքի մեջ են և փորձում են ամեն գնով ազատվել դրանից՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կփրկի իրենց։
- Գիտե՞ս, թե հիմա դու որտեղ ես։
- Գիտե՞ս, թե որտեղ ես ցանկանում լինել։
Աստծո պատմությունը պատմելու շատ եղանականեր կան։ Սակայն կարևորը պատմելն է։ Աստված օգտագործում է բաժնեկցելուն պատրաստ սրտերը, որպեսզի գործի լսելուն պատրաստ սրտերի հետ։ Դա Նրա գործն է։ Նա պարզապես հրավիրում է մեզ միանալ Իրեն։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Կարո՞ղ եք այս պատմությունը պատմել առանց գրվածից օգտվելու։ Մի քանի անգամ պատմելու շնորհիվ Ավետարանի պատմությունը փոխանցելն ավելի լավ է ստացվում։ Հիմա կանգ առե´ք և փորձե´ք պատմել այն 3 անգամ։
- Ի՞նչ եք սովորում մարդկանց մասին այս պատմությունից։
- Ի՞նչ եք սովորում Աստծո մասին։
- Կարծում եք՝ Աստծո պատմությունը պատմելն ավելի հե՞շտ, թե՞ ավելի դժվար կլինի, եթե այն փոխանցեք նմանօրինակ պատմության միջոցով։
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար