3/3-րդ խմբի ձևաչափով հանդիպման օրինակ
«3/3-րդ խումբ» կոչվող մեթոդը (պետք է կարդալ երեք երրորդ) առաջարկում է միասին հավաքվելու ժամանակը բաժանել երեք մասի։ Այս ձևաչափով հանդիպման ժամանակ ուշադրությունը կենտրոնացնում ենք երեք բանի վրա. առաջին, տեսնել, թե արդյոք հնազանդվել ենք այն ամենին, ինչ Աստված արդեն իսկ առաջնորդել է։ Երկրորդ, միասին Աստծուց լսել։ Երրորդ, պլանավորել, թե ինչպես մոտ ապագայում պետք է հնազանդվենք այն ամենին, ինչ Տերը առաջնորդում է անել։
«3/3-րդ խմբի» ձևաչափը կարելի է օգտագործել թե´ պարզ եկեղեցում (կամ տնային եկեղեցում), թե´ առաջնորդների խմբակներում և թե համամենթորների խմբերում։
Ահա´, թե ինչպես է այն գործում.
- Հետադարձ հայացք - Խմբով մեկտեղ հավաքված լինելու ժամանակի երեք մասերից առաջինում մտաբերում ենք այն ամենը, ինչ կատարվել է վերջին հանդիպումից հետո։
- Հայացք դեպի վեր - Ժամանակի միջանկյալ մասում մեր հայացքն ուղղում ենք վեր՝ Սուրբ Գրքի, քննարկման և աղոթքի միջոցով Աստծուց իմաստություն և ուղղորդում ստանալու համար։
- Հայացք դեպի առաջ - Իսկ ժամանակի վերջին երրորդ մասում մեր հայացքն ուղղում ենք առաջ, տեսնելու թե ինչպես կարող ենք այդ օրվա սովորածը կիրառել և հնազանդվել դրան։
3/3-րդի կառուցվածքը
Հետադարձ հայացք [հատկացնլ ժամանակի 1/3 մասը]
Հոգատարություն և աղոթք․ Որոշակի ժամանակ առանձնացրե´ք, որպեսզի խմբում յուրաքանչյուրն ասի, թե ինչի համար է շնորհակալ։ Իսկ հետո պետք է ասի, թե ինչ դժվարություններ ունի։ Յուրաքանչյուրը թող աղոթի իր աջ կողմում նստած անդամի բարձրաձայնած խնդրի համար։ Եթե ինչ-որ մեկի դժվարությունը շատ ավելի ուշադրության կարիք ունի, հավաքույթի վերջում անդրադարձե´ք դրան։
Տեսիլք․ Միասին փառաբանական երգեր երգե´ք, որոնց բառերը կարտահայտեն հետևյալ թեմաները․ սիրել Աստծուն, սիրել ուրիշներին, նրանց պատմել Հիսուսի մասին, նոր խմբեր սկսել և օգնել, որ նրանք էլ նույնը անեն։ Անդամները հաջորդաբար կարող են Աստվածաշնչից հատվածներ մեջբերել, որոնք այս թեմաներին են առնչվում։
Ստուգողական հարց ու պատասխան․ Յուրաքանչյուրը թող պատմի, թե նախորդ հանդիպման ընթացքում գրի առած հանձնառություններն ինչպես է կատարել։
- Ինպե՞ս եք հնազանդվել Ձեր սովորածին։
- Ձեր սովորածը ո՞ւմ եք սովորեցրել։
- Ո՞ւմ եք պատմել Ձեր կամ Աստծո պատմությունը։
Եթե նրանք մոռացել են կատարել ստանձնած հանձնառությունը կամ էլ դա անելու առիթը չեն ունեցել, այդ պարագայում նախորդ շաբաթվա հանձնառությունը կավելանա այս շաբաթվանին։ Եթե մեկը հրաժարվում է հնազանդվել մի բանի, որը հստակ Աստծուց է լսել, այդ պարագայում դա պետք է դիտարկել որպես եկեղեցական կարգապահական խնդիր։
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Աղոթել․ Զրուցե´ք Աստծո հետ պարզ և հակիրճ։ Խնդրե´ք, որ Աստված անձամբ ուսուցանի Ձեզ այս հատվածը։
Կարդալ և քննարկել․ Կարդացե´ք այս շաբաթվա աստվածաշնչյան խոսքը։ Քննարկե´ք հետևյալ հարցերը․
- Այս հատվածում Ձեզ ամենաշատը ի՞նչը դուր եկավ։
- Այս հատվածում ի՞նչը Ձեզ համար դժվար թվաց հասկանալու կամ կիրառելու համար։
Նորից կարդացե´ք այս շաբաթվա աստվածաշնչյան խոսքը․
- Այս հատվածում մարդու մասին ի՞նչ ենք սովորում։
- Այս հատվածում Աստծո մասին ի՞նչ ենք սովորում։
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Հնազանդվել։ Մարզել։ Փոխանցել։ Առնվազն 5 րոպե լուռ աղոթե´ք։ Յուրաքանչյուրը թող աղոթքում խնդրի Սուրբ Հոգուն, որ ցույց տա, թե ինչպես պատասխանի ներքոհիշյալ հարցերին, ու հետո արդեն պարտավորություն ստանձնի։ Ամեն մեկը իր ստանձնած պարտավորությունը թող գրի առնի, որպեսզի մարդկանց համար ավելի գիտակից ձևով աղոթի ու հաշվետու լինի։ Գուցե ամեն շաբաթ բոլոր հարցերի պատասխանները չլսի։ Եթե մեկը վստահ չէ, որ պատասխանը Աստծուց է ստացել, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ լավ գաղափար է, պետք է գրի առնի այդ փաստը, քանի որ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ դա այլ կերպ կդիտարկվի։
- Ինչպե՞ս պետք է կիրառեմ և հնազանդվեմ աստվածաշնչյան այս հատվածին։
- Այս հատվածը ո՞ւմ պետք է փոխանցեմ կամ սովորեցնեմ։
- Աստված ո՞ւմ է ցանկանում, որ այս շաբաթ պատմեմ իմ պատմությունը (վկայությունը) և/ կամ Աստծո պատմությունը։
Գործնական աշխատանք․ Բաժանվե´ք 2-3 հոգուց բաղկացած խմբերի և պարապե´ք, թե գործնականում ինչպես պետք է իրականացնեք վերջին երեք հարցերից բխող պարտավորությունները։ Օրինակ, դժվար մի զրույց բեմադրե´ք, կամ մի իրավիճակ, որտեղ պետք է դիմագրավեք գայթակղությանը; փորձե´ք սովորեցնել այսօրվա խոսքը, կամ ուրիշին փոխանցել Ավետարանը։
Զրուցել Աստծո հետ։ Արդեն իսկ բաժանված այդ խմբերում անհատապես աղոթե´ք յուրաքանչյուրի համար։ Խնդրե´ք, որ Աստված պատրատի այն մարդկանց սրտերը, ովքեր այս շաբաթ պետք է լսեն Հիսուսի մասին։ Խնդրե´ք, որ Աստված Ձեզ զորություն և իմաստություն տա, որպեսզի կատարեք ստանձնած պարտավորությունները։ Հավաքույթն այսքանով ավարտվում է։
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Դուք որևէ տարբերություն նկատեցի՞ք 3/3-րդ խմբի և անցյալում Ձեր մասնակցած (կամ լսած) Աստվածաշնչի սերտողության կամ փոքրիկ խմբի միջև: Եթե այո, ապա այդ տարբերությունները ինչպե՞ս կարող են ազդել խմբի վրա:
- Կարո՞ղ է 3/3-րդ խումբը համարվել պարզ եկեղեցի: Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար