Առաջնորդների խմբակներ
Առաջնորդների խմբակները կարճ ժամանակահատվածում Քրիստոսի հետևորդներին դարձնում է երկարաժամկետ առաջնորդներ։ Առաջնորդների խմբակներ կարելի է սկսել Քրիստոսին արդեն իսկ հետևող օտարական եկվորների, ուսանողների, զինվորականների, սեզոնային աշխատողների հետ։ Գուցե պարբերաբար մեկտեղ հավաքվելը նրանց համար փոքր-ինչ դժվար լինի՝ կախված նրանց մշակույթից, մասնագիտությունից կամ սեզոնային աշխատանքի բնույթից, սակայն նրանց հաստատ կարելի է սովորեցնել, թե ինչպես կարող են իրենց ճամփորդած վայրերում նոր խմբեր սկսել։ Այս հատուկ նպատակային խմբերի օգնությամբ սովորողները դառնում են առաջնորդներ, ովքեր հետագայում պետք է սկսեն նոր խմբեր, պետք է մարզեն նոր եկեղեցիների և սկսեն ավելի շատ առաջնորդների խմբակներ՝ Աստծո ընտանիքը մեծացնելու համար:
Առաջնորդների խմբակները արդյունավետ են լինում նաև այն ժամանակ, երբ որևէ մի խումբ հավատքի է գալիս միաժամանակ։ Օրինակ, մի ընտանիք, ընկերների մի խումբ, կամ նույնիսկ փոքր մի գյուղ։ Նրանց կարճ ժամանակում կարելի է սովորեցնել, թե ինչպես կարող են ամբողջ կյանքի ընթացքում դառնալ արտադրողներ՝ առանց ունենալու անհատական վերահսկողություն կամ հոգևոր դասընթացներ։
Առաջնորդների խմբակի հանդիպման ձևաչափը (3/3-րդի օրինակով)
Հետադարաձ հայացք (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Հոգատարություն
Որոշակի ժամանակ առանձնացրե´ք, որպեսզի խմբում յուրաքանչյուրն ասի, թե ինչի համար է շնորհակալ։ Իսկ հետո պետք է ասի, թե ինչ դժվարություններ ունի։ Յուրաքանչյուրը թող աղոթի իր աջ կողմում նստած անդամի բարձրաձայնած խնդրի համար։ Եթե ինչ-որ մեկի դժվարությունը շատ ավելի ուշադրության կարիք ունի, հավաքույթի վերջում անդրադարձե´ք դրան։
Տեսիլք (երբեք այս քայլը բաց մի´ թողեք)
Միասին այնպիսի երգեր երգեք, որոնց բառերը կարտահայտեն հետևյալ թեմաները․ սիրել Աստծուն, սիրել ուրիշներին, նրանց պատմել Հիսուսի մասին, նոր խմբեր սկսել և օգնել, որ նրանք էլ նույնը անեն։ Անդամները հաջորդաբար կարող են Աստվածաշնչից հատվածներ մեջբերել, որոնք առնչվում են այս թեմաներին։
Ստուգողական հարց ու պատասխան (երբեք այս քայլը բաց մի´ թողեք)
Յուրաքանչյուրը թող պատմի, թե նախորդ հանդիպման ընթացքում գրի առած հանձնառություններն ինչպես է կատարել։
- Ինպե՞ս եք հնազանդվել Ձեր սովորածին։
- Ձեր սովորածը ո՞ւմ եք սովորեցրել։
- Ո՞ւմ եք պատմել Ձեր կամ Աստծո պատմությունը։
Եթե նրանք մոռացել են կատարել ստանձնած հանձնառությունը կամ էլ դա անելու առիթը չեն ունեցել, այդ պարագայում նախորդ շաբաթվա հանձնառությունը կավելանա այս շաբաթվանին։ Եթե մեկը հրաժարվում է հնազանդվել մի բանի, որը հստակ Աստծուց է լսել, այդ պարագայում դա պետք է դիտարկել որպես եկեղեցական կարգապահական խնդիր։
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Աղոթել
Զրուցե´ք Աստծո հետ պարզ և հակիրճ։ Խնդրե´ք, որ Աստված անձամբ ուսուցանի Ձեզ այս հատվածը։
Կարդալ և քննարկել
Կարդացե´ք այս շաբաթվա աստվածաշնչյան խոսքը։ Քննարկե´ք հետևյալ հարցերը․
- Այս հատվածում Ձեզ ամենաշատը ի՞նչը դուր եկավ։
- Այս հատվածում ի՞նչը Ձեզ համար դժվար թվաց հասկանալու կամ կիրառելու համար։
Նորից կարդացե´ք այս շաբաթվա աստվածաշնչյան խոսքը․
- Այս հատվածում մարդու մասին ի՞նչ ենք սովորում։
- Այս հատվածում Աստծո մասին ի՞նչ ենք սովորում։
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՌԱՋ (Հատկացնել ժամանակի 1/3 մասը)
Հնազանդվել։ Մարզել։ Փոխանցել (երբեք այս քայլը բաց մի´ թողեք)
Առնվազն 5 րոպե լուռ աղոթե´ք։ Յուրաքանչյուրը թող աղոթքում խնդրի Սուրբ Հոգուն, որ ցույց տա, թե ինչպես պատասխանի ներքոհիշյալ հարցերին, ու հետո արդեն պարտավորություն ստանձնի։ Ամեն մեկը իր ստանձնած պարտավորությունը թող գրի առնի, որպեսզի մարդկանց համար ավելի գիտակից ձևով աղոթի ու հաշվետու լինի։ Գուցե ամեն շաբաթ բոլոր հարցերի պատասխանները չլսի։ Եթե մեկը վստահ չէ, որ պատասխանը Աստծուց է ստացել, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ լավ գաղափար է, պետք է գրի առնի այդ փաստը, քանի որ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ դա այլ կերպ կդիտարկվի։
- Ինչպե՞ս պետք է կիրառեք և հնազանդվեք աստվածաշնչյան այս հատվածին։
- Այս հատվածը ո՞ւմ պետք է փոխանցեք կամ սովորեցնեք։
- Աստված ո՞ւմ է ցանկանում, որ այս շաբաթ պատմեք Ձեր պատմությունը (վկայությունը) և/ կամ Աստծո պատմությունը (Ավետարանը)։
Գործնական աշխատանք (երբեք այս քայլը բաց մի´ թողեք)
Բաժանվե´ք 2-3 հոգուց բաղկացած խմբերի և պարապե´ք, թե գործնականում ինչպես պետք է իրականացնեք վերջին երեք հարցերից բխող պարտավորությունները։ Օրինակ, դժվար մի զրույց բեմադրե´ք, կամ մի իրավիճակ, որտեղ պետք է դիմագրավեք գայթակղությանը; փորձե´ք սովորեցնել այսօրվա խոսքը, կամ ուրիշին փոխանցել Ավետարանը։
Զրուցել Աստծո հետ
Այս երկու-երեք հոգանոց խմբերում անհատապես աղոթե´ք յուրաքանչյուրի համար։ Խնդրե´ք, որ Աստված պատրատի այն մարդկանց սրտերը, ովքեր այս շաբաթ պետք է լսեն Հիսուսի մասին։ Խնդրե´ք, որ Աստված Ձեզ զորություն և իմաստություն տա, որպեսզի կատարեք ստանձնած պարտավորությունները։ Հավաքույթն այսքանով ավարտվում է։
Հանդիպման ընթացքում յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռե´ք, որպեսզի բոլորը առիթ ունենան վարելու, աղոթելու կամ հարցեր տալու։ Քաջալերե´ք և մարզե´ք միմյանց, և քննարկե´ք, թե ինչն է լավ ստացվում, ինչը կարելի է հղկել ավելի շատ գործնական աշխատանքի միջոցով, և ինչը կարող է լինել հաջորդ քայլը, որպեսզի խմբի յուրաքանչյուր անդամ ավելի շատ աճի:
Հարցրե´ք ինքներդ Ձեզ
- Ճանաչո՞ւմ եք արդյոք այնպիսի հետևորդների խմբի, ովքեր արդեն հավաքվում են կամ պատրաստ կլինեն հավաքվել և ձևավորել առաջնորդների խմբակ՝ Zúme դասընթացն անցնելու համար:
- Ի՞նչ է անհրաժեշտ նրանց համախմբելու համար:
Սկսեք Zúme դասընթացը այսօր
Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։
Գրանցվե´ք անվճար