tool

Պատրաստվածության ստուգաթերթ

Կիսվել այս էջով

Պատրաստվածության ստուգաթերթը պարզ մի գործիք է, որը Ձեզ համար կարող է ուղեցույցի դեր կատարել, մինչ դուք տարբեր փուլերում օգնում եք մարդկանց դառնալ ամբողջովին մարզված աշակերտ։ Ստորև ներկայացված է Zume դասընթացի սկզբունքներին տիրապետելու ստուգաթերթը։ Այդ սկզբունքներն են մարզման շրջափուլը, 100 հոգանոց ցանկի միջոցով փոխհարաբերությունների կառավարումը և այլն։ Մինչ աշխատում եք Հիսուսի հետևորդների զարգացման վրա՝ նրանց Աստծո ընտանիքում առաջնորդներ դարձնելու նպատակով, եթե ձեռքի տակ ունենաք պատրաստվածության այս ստուգաթերթը, Ձեզ կհաջողվի գործից չշեղվել և հետևողական լինել։  Այս ստուգաթերթը կարող եք օգտագործել ուր էլ որ գնաք։ Այս ցանկն օգնում է Ձեզ պատասխանել հետևյալ հարցերին. Ո՞ր հմտություններն են զարգացել ինչ-որ մեկի մեջ։ Որո՞նք են այն ոլորտները, որոնք դեռ պետք է զարգացնել։

Պատրաստվածության ստուգաթերթը հզոր գործիք է, որի օգնությամբ կարող եք արագ գնահատել բազմապատկվող աշակերտներ պատրաստելու մեջ Ձեր ուժեղ և թույլ կողմերը։ Դա միևնույն ժամանակ հզոր գործիք է ուրիշներին օգնելու համար, ուրիշներն էլ իրենց հերթին կարող են օգտագործել այն Ձեզ օգնելու համար։ Այս հղումի միջոցով ներբեռնե´ք պատրաստվածության ստուգաթերթը և գնահատե´ք ինքներդ Ձեզ  (կպահանջվի ավելի քիչ, քան 5 րոպե)։

Coaching Checklist

  1. Կարդացե´ք ստուգաթերթի ամենաձախ սյունակում զետեղված աշակերտության դասընթացի գործիքների անվանումները։
  2. Դասընթացի գործիքների տիրապետումը նշե´ք հետևյալ կերպ.
  • Եթե Ձեզ անծանոթ է կամ չեք հասկանում այդ գործիքը, նշե´ք ՍԵՎ սյունակը։
  • Եթե լսել եք այդ գործիքի մասին, սակայն դեռ վստահ չեք կիրառում այն, նշե´ք ԿԱՐՄԻՐ սյունակը։
  • Եթե հասկանում եք և կարող եք այդ գործիքի հիմնական հատկանիշները սովորեցնել, նշե´ք ԴԵՂԻՆ սյունակը։
  • Եթե վստահ եք և արդյունավետ կերպով գործածում եք տվյալ գործիքը, նշե´ք ԿԱՆԱՉ սյունակը

 

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Ըստ Ձեզ, ո՞ր գործքիները որպես մարզիչ կկարողանաք լավ փոխանցել։
    • Որո՞նք են այն գործիքները, որոնք որպես մարզիչ Ձեր մեջ անվստահության զգացողություն են առաջացնում։
    • Կա՞ն արդյոք այլ մարզման գործիքներ, որոնք կավելացնեիք կամ կհեռացնեիք այս ստուգաթերթից։ Ինչո՞ւ։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար